Billboard Music Award

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Billboard Music Award
Տեսակպարգև
Ենթատեսակերաժշտական մրցանակ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվել է2011
ՊարգևադրողBillboard

Billboard Music Award, երաժշտական մրցանակ, որը տրվում է Billboard ամերիկյան երաժշտական տպագիր հրատարակության կողմից` երաժշտական չարթերում արտիստների ակնառու նվաճումների և իրենց ստեղծագործության առևտրային առաջխաղացման համար: Մրցանակաբաշխության արարողությունն առաջին անգամ տեղի է ունեցել 1990 թվականին և տեղի էր ունենում ամեն տարի դեկտեմբերին[1], մինչ մոռացվել է 2006 թվականին: Մրցանակաբաշխությունը վերադարձել է 2011 թվականին և այդ ժամանակից ի վեր անցկացվում է ամեն տարի մայիսին:

Մրցանակաբաշխության իրականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Գրեմմիի և այլ նման մրցանակաբաշխությունների, որտեղ դափնեկիրներին և առաջադրվածներին ընտրում են Ձայնագրման ակադեմիայի անդամները, Billboard Music Award-ը մրցանակաբաշխության առաջադրվածներին ընտրում է վաճառքների և նրանց ալբոմների և սինգլների լսումների հիմքով, ինչպես նաև շրջագայություններով և սոցիալական ակտիվությամբ: Այս չափանիշները հետևում են ամեն տարի Բիլբորդ ամսագրի և նրա գործընկերների կողմից, ինչպիսիք են Nielsen Music-ը և Next Big Sound-ը: Մրցանակները տրվում են թոփ ալբոմին, թոփ արտիստին և թոփ երգին տարբեր ժանրերում:

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր անվանակարգերն են` «Թոփ Billboard 200 ալբոմ», «Թոփ Hot 100 երգ» և «Թոփ նոր արտիստ»: Այս անվանակարգերն առկա են յուրաքանչյուր մրցանակում, իսկ այլ անվանակարգեր բաժանված են ըստ ժանրերի:

  • Թոփ արտիստ
  • Թոփ նոր արտիստ
  • Թոփ տղամարդ արտիստ
  • Թոփ կին արտիստ
  • Թոփ դուո/խումբ
  • Թոփ Billboard 200 արտիստ
  • Թոփ Billboard 200 ալբոմ
  • Թոփ Hot 100 արտիստ
  • Թոփ Hot 100 երգ
  • Թոփ շրջագայող արտիստ
  • Երգերի վաճառքով թոփ արտիստ
  • Թոփ վաճառվող ալբոմ (2018-ից)
  • Թոփ վաճառվող երգ (2016-ից)
  • Թոփ ռադիոյի երգերի արտիստ
  • Ռադիոյի թոփ երգ
  • Թոփ սթրիմինգ արտիստ
  • Թոփ սթրիմինգ (աուդիո)
  • Թոփ սթրիմինգ (հոլովակ)
  • Թոփ համագործակցություն (2017-ից)
  • Թոփ R&B արտիստ
  • Թոփ R&B տղամարդ արտիստ (2018-ից)
  • Թոփ R&B կին արտիստ (2018-ից)
  • Թոփ R&B ալբոմ
  • Թոփ R&B երգ
  • Թոփ R&B շրջագայություն (2017-ներկա)
  • Թոփ ռեփ արտիստ
  • Թոփ ռեփ տղամարդ արտիստ (2018-ից)
  • Թոփ ռեփ կին արտիստ (2018-ից)
  • Թոփ ռեփ ալբոմ
  • Թոփ ռեփ երգ
  • Թոփ ռեփ շրջագայություն (2017-ից)
  • Թոփ քանթրի արտիստ
  • Թոփ քանթրի տղամարդ արտիստ (2018-ից)
  • Թոփ քանթրի կին արտիստ (2018-ից)
  • Թոփ քանթրի դուո/խումբ (2018-ից)
  • Թոփ քանթրի ալբոմ
  • Թոփ քանթրի երգ
  • Թոփ քանթրի շրջագայություն (2017-ից)
  • Թոփ ռոք արտիստ
  • Թոփ ռոք ալբոմ
  • Թոփ ռոք երգ
  • Թոփ ռոք արտիստ (2017-ից)
  • Թոփ լատինացի արտիստ
  • Թոփ լատիներեն ալբոմ
  • Թոփ լատիներեն երգ
  • Թոփ դենս/էլեկտրոնային արտիստ (2014-ից)
  • Թոփ դենս/էլեկտրոնային ալբոմ (2014-ից)
  • Թոփ դենս/էլեկտրոնային երգ (2014-ից)
  • Թոփ քրիստոնեական արտիստ
  • Թոփ քրիստոնեական ալբոմ
  • Թոփ քրիստոնեական երգ
  • Թոփ գոսպել արտիստ (2016-ից)
  • Թոփ գոսպել ալբոմ (2016-ից)
  • Թոփ գոսպել երգ (2016-ից)
  • Թոփ սաունդթրեք (1993, 1998, 2000, 2006, 2015 - ներկա)
  • Թոփ սոցիալական արտիստ (երկրպագուների քվեարկություն)
  • Բիլբորդ չարթի նվաճում (2015-ից, երկրպագուների քվեարկություն)

Հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլոր Սվիֆթը կանանց շրջանում ամենաշատն է հաղթել Billboard Music Awards

Billboard Music Awards-ում հաղթած անվանակարգերի քանակով ռեկորդներն պատկանում են երգիչ Դրեյքին (27) և երգչուհի Թեյլոր Սվիֆթին (23)[2][3]:

Արտիստ Հաղթանակների քանակ
Դրեյք 27
Թեյլոր Սվիֆթ 23
Բիյոնսե
Ջասթին Բիբեր 20
Գարտ Բրուքս 19
Ադել 18
Աշեր
Մայքլ Ջեքսոն 17
Ուիթնի Հյուսթոն 16
Մրայա Քերի 15
Ռիհաննա 12
Քերի Մարի Անդերվուդ 11
Ջանեթ Ջեքսոն
Լիլ Ջոն
Մերի Ջեյ Բլայջ
10
Էմինեմ
Destiny's Child
Ֆիֆթի Սենթ

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծման պահից, մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր Fox Broadcasting Network-ով, սակայն համաձայնության ժամկետի ավարտի և այլ անկանխատեսելի հանգամանքների պատճառով 2007 թվականին մրցանակաբաշխությունը չեղարկվել էր: Մրցանակաբաշխության նոր տարբերակի ստեղծման ծրագրերը հաջորդ տարվա համար (AEG Live-ի հետ համատեղ) ձախողվում են, և մրցանակաբաշխության մասին ոչինչ չի խոսվում մինչև 2011 թվականը:

2011 թվականին Billboard ամսագիրը հայտարարել է մրցանակաբաշխության վերադարձի մասին ABC-ում: Մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը մայիսի 22-ն էր[4]: Նոր արձանիկը ստեղծվել է նյույորքյան Society Awards ընկերության կողմից: 2014 թվականին մրցանակաբախության համասեփականատեր Dick Clark Productions ընկերությունը սկսել է պրոդյուսերավորմամբ զբաղվել[5]: 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարվել է, որ մրցանակաբաշխության հեռարձակումը, բազմամյա պայմանագրով, «տեղափոխվել է» NBC հեռուստատեսային ցանց[6]:

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Օր Ամսաթիվ Հեռուստաընկերություն Վարկանիշ
(միլիոն)
Ծան.
2011 Կիրակի Մայիսի 22 ABC 7.88 [7]
2012 Մայիսի 20 7.40 [8]
2013 Մայիսի 19 9.48 [9]
2014 Մայիսի 18 10.50 [10]
2015 Մայիսի 17 11.18 [11]
2016 Մայիսի 22 9.76 [12]
2017 Մայիսի 21 8.70 [13]
2018 Մայիսի 20 NBC 7.87 [14]
2019 Շաբաթ Մայիսի 1 8.01 [15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Caulfield Keith (March 31, 2016)։ «Top Billboard Music Award Winners of All Time (1990–2016)»։ Billboard։ Վերցված է April 10, 2017 
  2. «Top 10 Winners»։ Billboard։ Վերցված է August 1, 2016 
  3. Caulfield Keith (May 31, 2016)։ «Top Billboard Music Award Winners of All Time (1990–2016)»։ Billboard։ Վերցված է May 1, 2017 
  4. «Billboard Music Awards To Air Live From Las Vegas On ABC May 22»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2017-12-02 
  5. «The Billboard Music Awards Keep Bubbling»։ Billboard (անգլերեն)։ Վերցված է 2017-12-02 
  6. Otterson Joe (2017-11-28)։ «Billboard Music Awards Move From ABC to NBC in Multi-Year Deal»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-12-02 
  7. «Billboard Music Awards Win the Night in Ratings»։ billboard.com 
  8. «TV Ratings: Billboard Music Awards Slip From 2011 Rebound, 'Apprentice,' 'Simpsons' Finales Rise»։ hollywoodreporter.com 
  9. 2013 Billboard Music Awards Score Highest Ratings in 12 Years | Billboard
  10. «Billboard Music Awards Ratings Hit 13-Year High»։ billboard.com 
  11. «Billboard Music Awards Ratings Reach 14-Year High»։ billboard.com 
  12. Kissell Rick (մայիսի 23, 2016)։ «Ratings: ABC’s ‘Billboard Music Awards’ Dominates Sunday Despite Declines»։ variety.com 
  13. «TV Ratings Sunday: Billboard Awards stumble, ‘Simpsons’ and ‘Family Guy’ finales also down»։ TV By The Numbers by zap2it.com (անգլերեն)։ 2017-05-22։ Վերցված է 2017-05-22 
  14. Porter Rick (May 22, 2017)։ «TV Ratings Sunday: Billboard Awards stumble, 'Simpsons' and 'Family Guy' finales also down»։ TV by the Numbers։ Վերցված է May 21, 2018 
  15. «UPDATED: SHOWBUZZDAILY’s Top 150 Wednesday Cable Originals & Network Finals: 5.1.2019 | Showbuzz Daily»։ www.showbuzzdaily.com։ Վերցված է 2019-05-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]