Ձայնագրման ակադեմիա
Ձայնագրման ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գիտական ընկերություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1957 |
Գլխադասային գրասենյակ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Հարվի Մեյսոն կրտսեր |
Պարգևներ | |
Կայք | recordingacademy.com |
Ձայնագրման ակադեմիա (պաշտոնապես՝ Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիա), երաժիշտների, պրոդյուսերների, ձայնագրման ինժեներների և այլ երաժշտական մասնագետների ամերիկյան ակադեմիա[1][2]։ Այն հայտնի է իր Գրեմմի մրցանակաբաշխության համար, որը գնահատում է տարբեր նվաճումները երաժշտության արտադրության մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայի հիմնադրումը վերագրվում է 1950 թվականների սկզբին։ Հոլիվուդի առևտրա-տնտեսական պալատը օգնություն է խնդրել ձայնագրման ինդուստրիայից տրամադրել նրանց երաժշտական արտադրության մեջ այն մարդկանց անուններով ցանկը, որոնք արժե գնահատել Փառքի Ծառուղու աստղերով[3]։ Երաժշտական կոմիտեն պատրաստել է այդ ցանկ, բայց աշխատելով, նրանք հասկացել են, որ ինդուստրիայում կան շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք չեն արժանանալու Բրոնզե Աստղով ճանաչմանը[4]։
Հիմնադիր կոմիտեի կազմի մեջ են մտել Ջեսի Քեյը MGM Records-ից, Լլոյդ Դանը և Ռիչարդ Ջոնսը Capitol Records-ից, Սոնի Բըրքը և Միլթ Գաբլերը Decca Records-ից, Դենիս Ֆարնոնը RCA Records-ից և Ակսել Սթորդալը, Փոլ Ուեսթոնն ու Դորիս Դեյը Columbia Records-ից[5]։ Դա ակադեմիայի և Գրեմմի մրցանակաբաշխության սկիզբն էր[6][7][8]։
Ձայնագրման ինդուստրիան պաշտոնապես հիմնադրվել է 1957 թվականին։
Առաջին ամենամյա Գրեմմի մրցանակաբաշխությունը կայացել է 1959 թվականի մայիսի 4-ին միանգամից երկու տեղերում՝ Բևերլի Հիլզի Beverly Hilton հյուրանոցում և Նյու Յորքի Park Sheraton հյուրանոցում[9], բաժանվել են 28 մրցանակներ։ Մրցանակների թիվը ավելանում և տատանվում էր տարիների ընթացքում։ Ակադեմիան ավելացնում կամ կրճատում էր տարբեր կատեգորիաներ, և մի ժամանակ, դրանց թիվը 100-ից ավել էր[10]։ Երկրորդ Գրեմմի մրցանակաբաշխությունը, որը կայացել է 1959 թվականին, եղել է առաջինը, որ ցուցադրվում էր հեռուստասեսությամբ[11], բայց դա նորից դադարել են ցուցադրել մինչև 1971 թվականին կայացած 13-րդ Գրեմմի մրցանակաբաշխությունը[12]։
1997 թվականին Ձայնագրման ակադեմիան Մայքլ Գրինի ղեկավարությամբ հիմնել է ձայնագրման լատինական ակադեմիան, որը կազմակերպում է Լատինական Գրեմմի մրցանակաբաշխությունները։
Նիլ Պորտնովը զբաղեցնում էր նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնը 2002-ից մինչև 2019 թվականները[13]։ Դեբորա Դուգանը փոխարինել է նրան, պաշտոն ստանալով 2019 թվականի օգոստոսի 1-ին[14]։ Նա առաջին կինն է, ով գլխավորել է կազմակերպությունը[14]։ Դուգանը հեռացվել է իր պաշտոնից 2020 թվականի հունվարի 16-ին այն բանից հետո, երբ բողոքները իր տեղակալի նկատմամբ չեղարկվել են։ Նա պնդում էր, որ փորձում էր բարեփոխել կազմակերպությունը, և դա անելիս նա շատ նոր բաներ է պարզել, ներառյալ Պորտնովի կողմից սեքսուալ հարձակման ենթարկված արտիստի հայտարարությունը[15]։ Հարվի Մեյսոն կրտսերը ներկա պահին զբաղեցնում է ակադեմիայի ժամանակավոր նախագահի/գլխավոր տնօրենի պաշտոնը[16]։
Գրեմմի մրցանակաբաշխություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեմմի մրցանակը հանձնվում է ձայնագրման ակադեմիայի կողմից երաժշտական արտադրության մեջ նվաճումների ճանաչման համար[17]։ Ամենամյա մրցանակաբաշխությունը ներառում է նշանավոր արտիստների ելույթներ, և նույնպես այն մրցանակների հանձնումը, որոնք լայն հետաքրքրություն են առաջացնում։ Գրեմմին այն երեք գլխավոր երաժշտական մրցանակաբաշխություններից է՝ American Music Awards և Billboard Music Awards-ի հետ, որոնք կազմակերպվում են ամեն տարի[18]։
Ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան տասներկու ստորաբաժանումներ ունի ԱՄՆ-ի տարբեր տարածքներում։ Դրանք գտնվում են Ատլանտայում, Չիկագոյում, Ֆլորիդայում, Լոս Անջելեսում, Մեմֆիսում, Նեշվիլում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Սան Ֆրանցիսկոյում, Տեխասում և Վաշինգտոն ԿՇ-ում[19][19][20]։ Սյուզան Հըրթը ակադեմիայի ստորաբաժանման առաջին ԼԳԲՏ նախագահն է 2005 թվականից[21]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «About Programs - Producers & Engineers Wing»։ GRAMMY.com (անգլերեն)։ 2018-02-01։ Վերցված է 2019-05-13
- ↑ Edwards Gavin, Edwards Gavin (2014-01-22)։ «Read Neil Young's Epic Grammy Speech»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2019-05-13
- ↑ «Hollywood Walk of Fame History»։ LA Times։ Վերցված է մայիսի 21, 2011
- ↑ «Hollywood Walk of Fame History»։ Hollywood Walk of Fame։ Վերցված է մայիսի 21, 2011
- ↑ ("Broadcasting" magazine 6-17-57.)
- ↑ «Recording Stars Plan Eddie To Join Oscar And Emmy»։ The Deseret News։ օգոստոսի 9, 1957։ Վերցված է փետրվարի 2, 2011
- ↑ «Bronze Stars Begot Grammy»։ The Robesonian։ փետրվարի 22, 1976։ Վերցված է մայիսի 2, 2011
- ↑ Thomas, Bob (ապրիլի 8, 1959)։ «Record Academy Plans TV Spectacular of Its Own»։ Ocala Star-Banner։ Վերցված է հունվարի 29, 2011
- ↑ «Grammy Awards 1959 (May)»։ Grammy
- ↑ «Grammys history and winners through the years»։ Los Angeles Times։ հունվարի 28, 2015
- ↑ «Grammy Awards 1959»։ Grammy
- ↑ «Grammy Awards 1971»։ Grammy
- ↑ «Grammy President Neil Portnow To Step Down In 2019»։ NPR.org (անգլերեն)։ Վերցված է 2019-05-10
- ↑ 14,0 14,1 Lewis Randy։ «Newly named Recording Academy CEO Deborah Dugan gives first interview on post-Portnow era»։ latimes.com։ Վերցված է 2019-05-10
- ↑ Lewis Randy (հունվարի 25, 2020)։ «On eve of Grammys, ousted CEO Deborah Dugan has no regrets: ‘I had to defend myself’»։ Los Angeles Times։ Վերցված է հունվարի 26, 2020
- ↑ Haring Bruce (հունվարի 26, 2020)։ «Recording Academy CEO Harvey Mason Sends Letter Promising Initiatives On Diversity And Inclusiveness»։ Deadline.com.։ Վերցված է հունվարի 26, 2020
- ↑ Aswad Jem, Aswad Jem (2019-04-16)։ «Who Is Deborah Dugan, the New Boss of the Recording Academy?»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-05-13
- ↑ «Drake has big night at Billboard Awards, wins top artist»։ NBC News (անգլերեն)։ Վերցված է 2019-05-13
- ↑ 19,0 19,1 «Recording Academy Celebrates 20 Years of Advocacy In Washington D.C.»։ Billboard։ Վերցված է ապրիլի 17, 2018
- ↑ «Grammys on the Hill to honor Little Big Town while lawmakers move forward on landmark music legislation.»։ Billboard։ Վերցված է ապրիլի 17, 2018
- ↑ «Atlanta Board»։ GRAMMY.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|