Ջասթին Բիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթին Բիբեր
Justin Bieber NRJ Music Awards 2012.jpg
Ջասթին Բիբերը 2010 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Justin Bieber
Ի ծնե անուն Justin Drew Bieber
Ծնվել է մարտ 1, 1994
Կանադա Օնտարիո, Կանադա
Երկիր Կանադա Կանադա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր փոփ, R&B
Մասնագիտություն երգիչ, երաժիշտ,դերասան
Գործիքներ վոկալ, կիթառ, դաշնամուր, հարվածային գործիքներ[1], շեփոր[2][3]
Գործունեություն 2009 - ներկա
Լեյբլ Island,RBMG
Կայք justinbiebermusic.com
Ստորագրություն
Ստորագրություն

Ջասթին Բիբեր (անգլ.՝ Justin Drew Bieber, մարտի 1, 1994 թվական), կանադացի երգիչ և երգահան: Բիբերի տաղանդը առաջին անգամ հայտնաբերել է իր ներկայիս ղեկավար Սկուտեր Բրաունը 2007 թվականին, Բիբերի ՅուԹյուբյան հոլովակը դիտելիս: Բրաունը տպավորվեց հոլովակով և կապվեց Բիբերի մոր՝ Փեթթիի հետ, ասելով նրան, որ ցանկանում է աշխատել Բիբերի հետ:

Համոզելով Փեթիին՝ Բրաունը կազմակերպեց հանդիպում Բիբերի և Աշերի միջև՝ ԱՄՆՋորջիա նահանգի Ատլանտա քաղաքում: Բիբերը պայմանագիր ստորագրեց ՌԲՄԳ (Ռայմոնդ Բրաուն Մեդիա Գրուպ )-ի հետ և իրեն Այլնդ Ռեքորդս-ից ձայնագրման պայմանագիր առաջարկվեց ձայնագրության գործադիր Լ,Ա, Ռեիդ-ի կողմից: Ջասթին Բիբերը սկսեց իր դեբյուտը 2009 թ-ի նոյեմբերին, EP, My World,-ում: Նա դարձավ առաջին արտիստը, ով իր 7 երգերով մտավ ԲիլլԲոարդ Հոթ 100 (Billboard Hot 100): 2010 թ-ի մարտին Բիբերը հրապարակում է My World 2.0 (Իմ աշխարհը) լիամետրաժ ալբոմը: Դրանից հետո նա թողարկեց իր "Baby" տեսահոլովակը, որն ունեցավ ամենաշատ դիտումներն ու դիսլայքերը ՅուԹյուբում: Նա կատարեց իր առաջին շրջագայությունը My world tour և Never say never ալբոմներով: 2011 թ նա հրապարակեց իր Mistletoe երգը, որը Բիլլբոարդ 200-ում զբաղեցրեց 1-ին տեղը: 2012 թ-ի հունիսին նա թողարկեց 3-րդ ալբոմը Believe: Ջասթինը ստացել է շատ տարբեր մրցանակներ, այդ թվում նաև արժանացել է տարվա արտիստ մրցանակաբաշխությանը և 2010 ու 2012 թթ արժանացել է American Music Awards մրցանակաբաշխությանը: Grammy Awards 53-ում արժանացել է ամենալավ նոր արտիստ և լավագույն փոփ վոկալ մրցանակին: 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Բիբերի «Purpose» անվանումը կրող չորրորդ ալբոմը:

1994-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ծնվել է 1994 թվականին Կանադայի՝ Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում՝ Սուրբ Ժոզեֆ հոսպիտալում և մեծացել է Օնտարիոյի Ստրատֆորդ քաղաքում: Նա Ջերեմի Ջեք Բիբերի և Փեթթիյի՝ Պատրիսիա Մալլետտեյի միակ որդին էր: Բիբերի ծնողները երբեք չեին ամուսնացել: Փեթին պահել է իր երեխային իր մոր՝ Դիանայի և խորթ հոր՝ Բրյուսի օգնությամբ: Նրա մայրը կանադա-ֆրանսիական ծագում ունի, հայրական կողմի պապը ունեցել է գերմանական ծագում, իսկ արմատները անգլա-իռլանդական:

Բիբերը ունի 2 փոքրիկ քույր և եղբայր: Քույրը՝ Ժասմին Բիբերը, ծնվել է 2009 թվականին, իսկ եղբայրը՝ Ջեքսոն Բիբերը՝ 2010: Ջասթինը սիրում է նվագել և մասնակցել է կիթառի, հարվածային գործիքների, դաշնամուրի և փողի դասընթացների: 2007 թվականի սկզբին՝ 12 տարեկան հասակում Ջասթինը երգեց Նե-յո-ի "So sick" երգը Ստրատֆորդում կայանալիք երգի մրցույթի ժամանակ և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մալլետտեն տեսահոլովակը տեղադրեց ՅուԹյուբում իր ընտանիքի և Բիբերի ընկերների համար: Նա շարունակեց վերբեռնել հոլովակներ, որտեղ Բիբերը կատարում էր R&B երգերի քովերներ և դրանով Ջասթինը ավելի ճանաչված է դառնում:

2008-2010 կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը որոշում է Բիբերին մտցնել շոու-բիզնես: Նրա մայրը շատ էր վախենում Ջասթինի համար և միշտ աղոթում էր Աստծուն Տեր ես Ջասթինին քեզ եմ հանձնում, ինձ կվերադարձնես Քրիստոնյա մարդ, Քրիստոնեական պիտակով: Աստված դու չես ուզում, որ Ջասթինը լինի Հուդայի երեխա, այնպես չէ: Սակայն եկեղեցու ավագները համոզեցին նրան, որ Ջասթինին թույլ տա գնալ Բրաունի հետ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mitchell Gail (2009-04-28)։ «Usher Introduces Teen Singer Justin Bieber»։ Billboard (անգլերեն) (Prometheus Global Media)։ Վերցված է 2011 թ․ փետրվարի 22 
  2. «Justin Bieber»։ MTV (անգլերեն)։ MTV Networks։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-01-ին։ Վերցված է 2011-02-22 
  3. «Фильм о Джастине Бибере сделали на 40 минут длиннее»։ Lenta.ru։ 2011-02-22։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 28