Ադել
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադել (այլ կիրառումներ)
Ադել | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Adele |
Ի ծնե անուն | Ադել Լորի Բլու Էդկինս Adele Laurie Blue Adkins |
Նաև հայտնի է որպես | Adele |
Ծնվել է | մայիսի 5, 1988 (34 տարեկան) Մեծ Բրիտանիա Տոտենհեմ, Հարինգի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ[1], դաշնամուր, հարվածային համակարգ, բաս կիթառ, Շեփոր, ալտ և վոկալ |
Լեյբլ | XL Recordings,Columbia Records |
Կրթություն | ԲՐԻԹ դպրոց (մայիս 2006) |
Ամուսին | Simon Konecki? |
Պարգևներ | |
Կայք | adele.tv |
Ստորագրություն | |
![]() |
Ադել (անգլ.՝ Adele, մայիսի 5, 1988[2][3][4][…], Տոտենհեմ, Հարինգի), անգլիացի երգչուհի, երգահան, Գրեմմիի բազմակի մրցանակակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադել Լորի Բլու Էդկինսը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում։ Ադելն առաջին անգամ երգել է դպրոցական բեմում և կատարել է երգիչ Գաբրիելի «Rise» երգը։ Այդ ժամանակաշրջանից նա իր վրա կրում է սիրելի կատարողների՝ Էտտա Ջեյմսի ու Դաստի Սպինգֆիլդի ազդեցությունը, խոստովանելով, որ նրանց ձայնագրությունները պատահաբար են հայտնվել իր ձեռքում։ Նա սովորել է Լոնդոնի կատարողական արվեստի և տեխնիկայի դպրոցում (որտեղ ուսանել են նաև Էմի Վայնհաուսը, Լեոնա Լյուսիսը և այլք)։ Ուսումն ավարտել է 2006 թվականի մայիսին։ 2 ամիս անց նա իր 2 կոմպոզիցիաները թողարկեց PlatformsMagazine.com օնլայն մշակութային ամսագրում։ Իր առաջին բրիտանական շրջագայությանը նա մեկնեց 2007 թվականի հոկտեմբերին։ Հենց այդ ժամանակ MySpace-ում հայտնվեց Ադելի դեմո-ձայնագրությունը, որն արվել էր վաղ տարիքում։ MySpace-ում ունեցած հաջողության շնորհիվ, շուտով նա ստացավ իր առաջին պայմանագրի առաջարկը Pacemaker Recordings լեյբլի կողմից և թողարկվեց նրա դեբյուտային սինգլը՝ «Hometown Glory»-ին։ Երգը իր հարազատ քաղաքի՝ Թոթենհեմի մասին էր և գրավեց շատ մարդկանց։ iTunes-ում այն ճանաչվեց «շաբաթվա լավագույն սինգլ», 2008 թվականի ապրիլին երգը հայտնվեց բրիտանական թոփ-40 հիթ-շքերթում, այն բանից հետ, երբ դարձավ «Սկինս» սերիալի սաունդթրեկը։ 2007 թվականի դեկտեմբերին նա ստացավ Brit Awards Critics' Choice Award (որը հանձնվում է դեռևս ալբոմ չունեցող արտիստին)։ XL Recordings-ի հետ կնքած պայմանագրի արդյունքում Ադելը թողարկեց իր 2-րդ երգը՝ «Chasing Pavements», որը մեկ ամիս գտնվում էր 2-րդ հորիզոնականում բրիտանական հիթ-շքերթում։ Իսկ դեբյուտային ալբոմը թողարկվեց 2008 թվականի հունվարին և կոչվում էր 19։ Այն միանգամից գրավեց առաջատար հորիզոնականներ ու թողարկումից ընդամենը մի քանի շաբաթ անց վաճառվել էր 500 հազար օրինակով և ստացել պլատինե կարգավիճակ։ Columbia Records-ի հետ երգչուհին պայմանագիր կնքեց 2008 թվականի մարտին և անցկացրեց հաջող շրջագայություն ամբողջ ԱՄՆ-ում և Կանադայում։ 19-ը ալբոմը 2008 թվականի հունիսի 20-ին թողարկվեց ԱՄՆ-ում և գրավեց 10-րդ հորիզոնականը։ 2010 թվականին նա առաջադրվել էր Գրեմմի, որպես լավագույն «փոփ-վոկալ կատարում» «Hometown Glory»-ի երգի համար։ Նույն տարվա սեպտեմբերին կատարելով Բոբ Դիլանի հանրահայտ «Make You Feel My Love» երգի քավր տարբերակը բրիտանական Իքս Ֆակտոր նախագծի ժամանակ, քավրը թողարկվեց ու բարձրացավ չարթերի 4-րդ հորիզոնական։
Ադելին մեծ ճանաչում և փառք բերեց նրա 2-րդ ալբոմը՝ «21-ը»։ Ալբոմը թողարկվեց 2011 թվականի հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայում, իսկ Ամերիկայում ռելիզը կայացավ փետրվարի 22-ին։ Երաժշտական քննադատները բավականին լավ գնահատեցին ալբոմը։
Առաջին սինգլը «Rolling in the Deep»-ը շուրջ 7 շաբաթ մնաց 1-ին տեղում Billboard Hot 100-ում։ Ալբոմը բարձրացավ առաջին հորիզոնական Մեծ Բրիտանիայում (6 շաբաթ), Իռլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Ավստրիայում, Բելգիայում, իսկ 2011 թվականի մարտին նաև Billboard 200-ում։
Հաջորդը «Someone Like You» ստեղծագործությունն էր, որն Ադելը կենդանի կատարել է Brit Awards-ի ժամանակ։ Այս երգը նույնպես առաջինն էր Բրիտանիայում։ Official Charts Company-ի տվյալներով Ադելը իր երկու ալբոմներով և երկու երգով գտնվել է առաջատար հնգյակում, դառնալով երկրորդը պատմության մեջ Բիթլզից հետո, որոնք ևս հասել էին նման արդյունքի։
2011 թ.-ի նոյեմբերի սկզբին չեղյալ հայտարարվեցին Ադելի բոլոր համերգները՝ կապված ձայնալարերի վիրահատության հետ։
Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ։ Նույն թվականի դեկտեմբերին Ադելը հայտարարեց, որ պատրաստվում է որոշ ժամանակով դադարեցնել երաժշտական կարիերան։
2012 թվականի սկզբին լույս տեսավ Ադելի «Set Fire to the Rain»-ը, որը դարձավ առաջատար Billboard Hot 100-ում։ Այդ տարվա մայիսին «21» ալբոմը Մեծ Բրիտանիայում վաճառվեց 4274300 օրինակով, նաև ներառվեց Բրիտանական մեդիաշուկայում երբևէ թողարկված լավագույն ռելիզների հնգյակում։
2012 թ.-ի Գրեմմիի մրցանակաբաշխությունն Ադելը հաղթեց միանգամից 6 անվանակարգերում։
2013 թվականին ստանում է Ոսկե Գլոբուս և Օսկար 007: Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմի երաժշտության համար՝ որպես լավագույն սաունդթրեք։
2015 թ նոյեմբերի 20-ին թողարկվել Ադելի երրորդ ստուդիական ալբոմը «25» Ալբոմի առաջին սինգլը՝ «Hello»-ն թողարկվեց հոկտեմբերի 23-ին և միանագամից գլխավորեց տարբեր երկրների հիթ-շքերթներ առաջատար հորիզոնականները։ Ինչպես և սինգլը այնպես էլ ալբոմը դարձավ առաջատար և ամենալավ վաճառվողներից։
Ադելն ունի 136 մրցանակ, որոնցից 15-ը Գրեմմի է, նա պարգևատրվել է նաև Բրիտանական կայսրության շքանշանով՝ մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար
2017 թվականին նա զբաղեցրել է երրորդ տեղը Forbes ամսագրի « ամենաբարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների աղյուսակում [5]։
2021 թվականի նոյեմբերի 19-ին թողարկվել է Ադելի չորրորդ ստուդիական ալբոմը « 30 »-ը Apple Music-ի ռեկորդակիր է որպես ամենաշատ նախավաճառքներ ունեցող ալբոմ տվյալ հարթակում, որը նախկինում պատկանում էր ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի «Happier Than Ever» ալբոմին։ ԱՄՆ-ում 30-ը դարձավ 2021 թվականի ամենավաճառվող ալբոմը առաջին երեք օրում։
Ալբոմը առաջին տեղում է Billboard 200-ում 2021 թվականի դեկտեմբերի 4-ին՝ 839,000 ալբոմի համարժեք միավոր քանակով, ներառյալ 692,000 վաճառքի օրինակ (երկուսն էլ 2021 թվականի ռեկորդներ են)։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2017թվականին Ադելը ամուսնացել է Սայմոն Կոնեկիի հետ։ Այդ ժամանակ նա և Սայմոնն արդեն որդի ունեին ՝ Անջելոն (տղան ծնվ. 2012-ի հոկտեմբերին)։
2019-ի գարնանը Ադելը հայտարարեց Սայմոն Քոնեքիից ամուսնալուծության մասին։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Discogs — 2000.
- ↑ FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ Technologies Peyotto։ «Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող մինչև 30 տարեկան հայտնիների վարկանիշը (լուսանկարներ)»։ 1in.am (hy-AM)։ Վերցված է 2022-01-02
|
|
- Ապրող անձինք
- 1988 ծնունդներ
- Մայիսի 5 ծնունդներ
- Մեցցո-սոպրանոներ
- Գրեմմի մրցանակակիր ալբոմներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ադել
- Անգլիացի երգչուհիներ
- Փոփ երգչուհիներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ֆեմինիստ երաժիշտներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- NME Awards մրցանակի դափնեկիրներ
- Brit Awards մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի երգահաններ