«30»,, բրիտանացի երգչուհի, երգահան Ադելի չորրորդ ստուդիական ալբոմը։ Այն թողարկվել է 2021 թվականի նոյեմբերի 19-ին՝ Melted Stone and Columbia Records լեյբլների միջոցով։ Ադելը գրել և ձայնագրել է ալբոմը 2018-2021 թվականներին տարբեր պրոդյուսերների հետ, որոնք են՝ Գրեգ Կյուրստինը, Թոբիաս Ջեսսոն, Մաքս Մարտինը և Shellback-ը, որոնց հետ նա աշխատել է իր նախորդ՝ «25» ալբոմի վրա։
Ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։
2018 թվականին ԶԼՄ-ները պնդում էին, որ Ադելն աշխատում է իր չորրորդ ստուդիական ալբոմի վրա[2]։ 2019 թվականի մայիսի 5-ին, իր 31-րդ ամյակի առթիվ Ադելը իր ինստագրամյան էջում մի քանի սև ու սպիտակ լուսանկարներ է բեռնել և մակագրել է՝ «30-ը դրամ ընդ բեյս ձայնագրություն է լինելու»։ ԶԼՄ-ները հրապարակումն ընդունեցին որպես ակնարկ Ադելի սպասվող ալբոմին[3][4]։
2020 թվականի փետրվարի 15-ին Ադելn իր ընկերուհու հարսանիքի ժամանակ հայտարարել էր, որ իր չորրորդ ստուդիական ալբոմը թողարկվելու է 2020 թվականի սեպտեմբերին[5]։ Սակայն հետո նա հաստատել է, որ ալբոմի արտադրությունն ու թողարկումը հետաձգվել են COVID-19 համավարակի արդյունքում[6]։ 2021 թվականի հունվարին Ադելը բաժանվել է իր ամուսին և յոթամյա որդու հայր Սայմոն Կոնեցկիից[7]։ 2021 թվականի հոկտեմբերին հրապարակված Vogue ամսագրի համար հարցազրույցում Ադելը նշել է, որ «30»-ը ոգեշնչված է Կոնեցկիի հետ բաժանումից, փառքի գաղտնիքներից և մայրությունից[8]։
2021 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած «30» գրվածքով գովազդային վահանակներ են հայտնվել ամբողջ աշխարհում, ներառյալ Բուքինգհեմյան պալատում, Էյֆելյան աշտարակում, Էմփայր Սթեյթ Բիլդինգում, Կոլիզեումում և Լուվրում, որը ենթադրում էր Ադելի չորրորդ ալբոմի՝ «30»-ի թողարկման մասին[9]։ 2021 թվականի հոկտեմբերի 4-ին Ադելն իր սոցցանցերի գլխավոր լուսանկարները փոխարինում է մուգ կապույտ նկարով, ինչպես նաև թարմացնում է իր վեբկայքը, որպեսզի այն համընկնի լոգոտիպի հետ[10]։ Հաջորդ օրն Ադելը հայտարարում է, որ ալբոմի գլխավոր՝ «Easy on me» սինգլը թողարկվելու է հոկտեմբերի 15-ին[11]։ Սինգլը գլխավորել է 23 երկրների ազգային չարթերը, ներառյալ բրիտանական UK Singles Chart և ամերիկյան Billboard Hot 100 չարթերը[12][13]։
Ալբոմի երգացանկը ներկայացվել է 2021 թվականի նոյեմբերի 1-ին։ Target-ի հատուկ դելյուքս թողարկումը պարունակում է երկու բոնուսային երգ և «Easy on me» երգի դուետ տարբերակը ամերիկացի երգիչ-երգահան Քրիս Սթեփլթոնի հետ համատեղ[14][15]։
2021 թվականի հոկտեմբերի 29-ին «30»-ը կոտրել է Apple Music-ի ռեկորդը որպես ամենաշատ նախավաճառքներ ունեցող ալբոմ տվյալ հարթակում, որը նախկինում պատկանում էր ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի«Happier Than Ever» ալբոմին[16]։
↑Aguirre, Abby (2021 թ․ հոկտեմբերի 7). «Adele on the Other Side». Vogue (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 8-ին.