Apple Music

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Apple Music
Apple Music logo.svg
Տեսակթվային բաշխում, online music store և Հոսքային մուլտիմեդիայի համակարգի ցուցակ
ՀեղինակApple Inc.
Նախագծումը՝Էփլ
ՕՀiOS, OS X, PC, Android
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝հունիսի 30, 2015
ՊլատֆորմՕԷս Տաս, iOS, Վինդոուզ և Անդրոիդ
Կայքapple.com/apple-music/

Apple Music, 2015 թվականի WWDC-ի ժամանակ Apple ընկերության կողմից ներկայացված երաժշտական ծառայություն, որն ներառում է iTunes Store-ի գրադարանից միլիոնավոր կոմպոզիցիաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ մինչև Apple Music-ի դուրս գալը շատ լուրեր էին եղել մշակվող երաժշտական ծառայության մասին[1]։ Դրա մասին նաև խոսում էր այն փաստը, որ 2014 թվականի մայիսի 29-ին Apple-ը գնել է Beats Electronics ընկերությունը, որը զբաղվում է ականջակալների արտադրմամբ, նաև ունի Beats Music երաժշտական ծառայություն[2]։

WWDC 2015-ի վերջում՝ One More Thing լոզունգի տակ ներկայացված է եղել Apple Music-ը, որը շատ բաներ օրինակել է Beats Music-ից, նոր համացանցային ռադիոկայան՝ Beats 1-ը ներառյալ, որը տարածվում է հատուկ Apple Music-ի համար։

Ծառայությունը սկսել է աշխատել 2015 թվականի հունիս 30-ից՝ iOS 8.4-ի հրատարակման հետ միաժամանակ։ Նույն օրն էլ աշխաատեց Beats 1 կայանը[3]։

Beats 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի մեջ է մտնում նաև Beats 1 համացանցային ռադիոկայանը։ Ռադիոկայանի հիմնական առանձնահատկությունը այն է, որ ամբողջ եթերում հնչող երաժշտությունը ընտրվում է ձեռքով այնպիսի երաժշտական ոճի մասնագետների կողմից, ինչպիսիք են՝ Dr. Dre-ն, Էլթոն Ջոնը, Ֆարել Վիլյամսը, Դրեյքը և ուրիշներ։ Նաև նրանցից ամենը կայանում վարում է իր սեփական հաղորդումը[4]։ Ռադիոկայանի եթերը վարվում են երեք քաղաքից՝ Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Լոնդոնից։ Beats 1-ը հասանելի է բոլոր երկրներում, բացի՝ Հունգարիայից, Իսրայելից, Հորդանանից, Լիբանանից, Մոզամբիկից, Նամիբիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Թայվանից և Թուրքիայից[5]։

Beats 1-ի լոգոն

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի առանձնահատկություններից մեկը Connect բաժինն է, որը կատարում է արտիստի և լսողի միջև կապ հաստատելու դեր[6]։ Այս բաժնում հանրահայտ արտիստները կարող են հրապարակել նկարներ կամ տեսահոլովակներ իրենց համերգներից, կիսապատրաստ երգեր կամ դեռ չարձակված կոնտենտ։

Apple Music-ում կա ռադիոյի ֆունկցիա, որի միացման դեպքում, ըստ լսողի նախընրությունների, ընտրվում են երաժշտական կոմպոզիցիաներ։

Ծառայության այլ առանձնահատկությունների շարքի մեջ է ընդգրկված երգի վերբեռնման և օֆլայն լսելու հնարավորությունը։

2016 թվականի ապրիլից Apple Music-ը հասանել դարձավ Android-ի օգտատերերի համար։ Հավելվածը առկա է վերբեռնման համար Google Play-ում[7]։

Երաժշտության որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի բոլոր երգերը հաղորդվում են 256 կբիթ/վ բիթերի արագությամբ, AAC ընդլայնմամբ[8]։ Բջջային կապով հաղորդման կամ համացանցի թույլ արագության դեպքում երաժշտության բիթերի արագությունը իջնում է[9]։

Գին[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple Music-ի մեկ ամսով մեկ օգտատիրոջ բաժանորդագրման գինը կազմում է 1500 դրամ, իսկ ընտանեկան բաժանորդագրման համար (մինչև 6 հոգի)՝ 3000 դրամ[10]։ ԱՄՆ-ում բաժանորդագրումը ավելի թանկ է՝ 10$ մեկ օգտատիրոջ համար և 15$ ընտանեկան բաժանորդագրման համար[11]։ Սակայն առկա է փորձնական ժամկետ, որն կազմում է 3 ամիս։

Հանդիսատես[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հոկտեմբերում Apple Music-ի վճարովի բաժանորդագրում գնողների թիվը կազմում էր 6.5 միլիոն մարդ։ Նաև 8.5 միլիոն մարդ օգտագործում էին ծառայության անվճար փորձնական տարբերակը[12]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Google-ի անցյալ տնօրեն՝ Էրիկ Շմիդթը, BBC-ում քննադատման ենթարկեց Apple Music ծառայության աշխատանքը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]