Աշեր
Աշեր | |
---|---|
![]() Աշերը 2010 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Usher |
Ի ծնե անուն | Աշեր Ռեյմոնդ IV |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1978 (42 տարեկան) Դալաս, Տեխաս, ![]() |
Երկիր | Ատլանտա, Ջորջիա, ![]() |
Ժանրեր | Փոփ, R&B, սոուլ, հիփ հոփ, պարային |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան, դերասան, պարող, գործարար |
Երգչաձայն | տենոր[1] |
Գործիքներ | վոկալ և երգեցողություն[2] |
Գործունեություն | 1991-ներկա |
Լեյբլ | LaFace Records, Arista Records, Jive Records, RCA Records |
Կապված | Ջերմեյն Դյուպրի, Ջասթին Բիբեր, Շոն Քոմբս, Ռիկո Լավ, Լուդաքրիս, Ռիք Ռոս, Լիլ Ջոն, Ար Քելլի |
Ամուսին | Grace Miguel? |
Պարգևներ | Grammy Award for Best Rap/Sung Performance? և Amadeus Austrian Music Awards? |
Կայք | ushernow.com |
Ստորագրություն | |
Usher Raymond Վիքիպահեստում |
Աշեր Ռեյմոնդ IV (անգլ.՝ Usher Raymond IV, ծնվ. 1978 թ. հոկտեմբերի 14, Դալլաս, Տեխաս), ամերիկացի երգիչ-երգահան, պարող և դերասան։ Աշերը հայտնի դարձավ 1997 թվականին, իր «My Way» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, որի «Nice & Slow» սինգլը Billboard Hot 100 երգերի հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Այդ ալբոմը նաև 6 անգամ պլատինե սերտիֆիկատ է ստացել RIAA-ի (Recording Industry Association of America, Ամերիկայի ձայնագրման արդյունաբերական ընկերություն) կողմից։ Այս հաջողություններից հետո, 2001 թվականին Աշեր թողարկում է իր երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «8701»: Այս ալբոմը 4 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ RIAA ընկերության կողմից, իսկ ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլները նաև գլխավորել են Billboard Hot 100-ը։
2004 թվականին թողարկվում է Աշերի «Confessions» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 20 միլիոն օրինակով և Աշերին դարձրել է 2000-ականների ամենաշատ վաճառվող արտիստներից մեկը։ Ալբոմը RIAA-ի կողմից ստացել է ադամանդե սերտիֆիկատ։ Այս ալբոմի «Yeah!», «Burn» «Confessions Part II», և «My Boo» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը։ 2008 թվականին թողարվում է Աշերի «Here I Stand» անվամբ հինգերորդ ստուդիական ալբոմը, որը ամբողջ աշխարհում վաճառվել է 5 միլիոն օրինակով, իսկ ալբոմի «Love In This Club» սինգլը Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել։
2010 թվականին Աշերը թողարկում է իր «Raymond v. Raymond» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմը, որը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը։ Այս ալբոմը նաև RIAA-ի կողմից նաև ստացել է պլատինե սերտիֆիկատ։ Billboard Hot 100-ում առաջին հորիզոնականն են գրավում ալբոմի «OMG» և «Love in This Club» սինգլները։ 2010 թվականին Աշերը նաև թողարկում է «Versus» կոչվող մինի ալբոմը, որի «DJ Got Us Fallin' In Love» սինգլը գլխավորում է Billboard Hot 100-ը։ 2012 թվականին թողարկվում է «Looking 4 Myself» անվանումը կրող թվով յոթերորդ ստուդիական ալբոմը։ Այս ալբոմը ի տարբերություն նախորդների, թողարկման առաջին շաբաթում ավելի ցածր վաճառք գրանցեց։
RIAA-ն Աշերին ճանաչում է ամենավաճառվող արտիստներից մեկը Միացյալ Նահանգների երաժշտական ինդուստրիայի պատմության մեջ։ Ամբողջ աշխարհում նա վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնագրությունը, որից 23 միլիոնը միայն Միացյալ Նահանգներում։ Իր կարիերայի ընթացքում Աշերը ստացել է բազմաթիվ մրցանականեր, այդ թվում այդ թվում 8 Գրեմմի: 2009 թվականի վերջին Billboard ամսագիրը նրան ճանաչել է 2000-ականների իր Hot 100 հիթ շքերթի համար մեկ արտիստը։ Նույն ամսագիրը նրան նաև ճանաչել է 2000-ականների 2-րդ ամենահաջողակ արտիստը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին Դալասում, Տեխաս[3]: Նրա հայրը թողել է ընտանիքը, երբ Աշերը եղել է ընդամենը 1 տարեկան։ Նա իր մանկությունը անց է կացրել Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում, որտեղ 9 տարեկանում նա երգել է տեղի եկեղեցական երգչախմբում[4]: Աշերի ընտանիքը այնուհետև տեղափոխվում է Ատլանտա, որտեղ նա ավելի լուրջ է սկսում զբաղվել երաժշտությամբ[5]:
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1987-1996: Կարիերայի սկիզբ և «Usher»[խմբագրել | խմբագրել կոդը]
11 տարեկանում Աշերը դարձավ NuBeginnings կվինտետի անդամ, որի կազմակերպիչը Դերիլ Ուիլերն էր։ 1991 թվականին Աշերը ձայնագրեց 10 երգ այդ խմբի հետ, որոնք ընդգրկվեցին «Nubeginning Featuring Usher Raymond IV» ալբոմում[6]: Այդ ալբոմի թողարկումից հետո, Աշերը իր մոր խորհրդով այլևս չշարունակեց համագործակցել այդ խմբի հետ, քանի որ ըստ նրա մոր՝ դա «վատ փորձ» էր[4]: Այդ ալբոմը վերաթողարկվեց 2002 թվականի ապրիլին Hip-O Records լեյբլի կողմից[4][7]:
13 տարեկանում Աշերը մասնակցեց «Աստղի որոնում» (անգլ.՝ Star Search) հեռուստաշոուին, որտեղ նրան նկատեց LaFace Records ձայնագրման լեյբլի ներկայացուցիչներից մեկը և Աշերին ներկայացրեց այդ լեյբլի համահիմնադիր Էլ Էյ Ռեյդին։ Այնուհետև նա ստորագրեց պայմանագիր այդ ընկերության հետ և դարձավ դրա անդամ[8][9]: Աշերի մայրը, ով աշխատում էր բժշկական տեխնոլոգ, թողեց իր աշխատանքը և սկսեց զբաղվել որդու կարիերայով։ 1993 թվականին Աշերը ձայնագրեց «Call Me A Mack» երգը, որը դարձավ «Poetic Justice» ֆիլմի սաունդթրեք[6]: 1994 թվականի օգոստոսի 30-ին թողարկվեց նրա դեբյուտային «Usher» ալբոմը, որը զբաղեցրեց 167-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[10]: Ալբոմի երգացանկը ընդգրկում է 14 ստեղծագործություն, որոնցից երեքը՝ «Can U Get wit It», «Think of You» և «The Many Ways» երգերը թողարկվել է որպես սինգլներ։ Ամերիկացի ռեփեր Շոն Քոմսը ալբոմի հինգ երգերի պրոդյուսերն է[8]: Ավագ դպրոցն ավարտելուց հետո, Աշերն շարունակեց կատարելագործել իր երգեցողությունը և սկսեց աշխատել իր երկրորդ ալբոմի վրա։ Այս ընթացքում նա նաև իր մասնակցությունն ունեցավ ամերիկացի երգչուհի Մոնիկայի «Let's Straighten It Out» երգում[11], ինչպես նաև ձայնագրեց «I Swear I'm In Love» երգը «Kazaam» (1996) ֆիլմի համար[12]:
1997-2003: «My Way» և «8701»[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշերն իր «My Way» կոչվող երկրորդ ալբոմը թողարկելու նպատակով սկսեց համագործակցել պրոդյուսեր Ջերմեյն Դյուպրիի հետ[13]: Այն թողարկվեց 1997 թվականի սեպտեմբերի 16-ին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[10]: Ալբոմը Միացյալ Նահանգներում 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ[14]: Ալբոմի առաջին սինգլը՝ «You Make Me Wanna...» ստեղծագործությունը, գլխավորեց Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթը[15], իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[16]: Այն դարձավ Աշերի առաջին սինգլը, որն Միացյալ Նահանգներում ստացավ ոսկե և պլատինե սերտիֆիկատներ[14]: Այս երգը նաև առաջադրվեց Գրեմմիի «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» անվանակարգում, սակայն ստացավ մրցանակը[17]: «My Way» ալբոմի երկրորդ սինգլը «Nice & Slow»-ն է, որը գլխավորելով Billboard Hot 100-ը՝ դարձավ Աշերի առաջին հիթը, որն Միացյալ Նահանգներում զբաղեցեց առաջին հորիզոնականը[16]: 1997 թվականի վերջին Աշերը սկսեց ելույթներով հանդես գալ Շոն Քոմսի «No Way Out» համերգային շրջագայության ժամանակ[18]: Հաջորդ տարի ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեքսոնը նրան ընդգրկեց իր «The Velvet Rope» համերգային շրջագայությունում՝ որպես շոուի բացում կատարող երգիչ[19]: Աշերի առաջին համերգային ալբոմը, որը կրում է «Live» անվանումը, թողարկվել է 1999 թվականին և ստացել է ոսկե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[14]:
Աշերն իր երրորդ ալբոմը, որն ի սկզբանե անվանված էր «All About U», նախատեսել էր թողարկել 2001 թվականի սկզբին[20]: Ավելի ուշ ալբոմը վերանվանվեց «8701» և վաճառքի դուրս եկավ նույն տարվա հուլիսի 1-ին[21]: Այն Billboard 200-ում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը[10], սակայն գլխավորեց Կանադայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները[22][23]: Ալբոմը 6 անգամ ստացել է պլատինե սերտիֆիկատ Միացյալ Նահանգներում[14]: Ալբոմի «U Remind Me» և «U Got It Bad» սինգլներն շաբաթներ շարունակ մնացին Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականում[16]:
2002 թվականին Շոն Քոմսը համագործակցությամբ Աշերի և ռեփեր Լունի հետ թողարկեց իր «I Need a Girl (Part One)» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[24]: Նույն տարվա փետրվարին Աշերի «U Remind Me երգը» Գրեմմի մրցանակաբաշխությունում ստացավ «Տղամարդու լավագույն R&B վոկալ կատարում» մրցանակը[25]: Հաջորդ տարի այդ նույն մրցանակն ստացավ «U Don't Have to Call» երգը[26], որի շնորհիվ Աշերը դարձավ երրորդ արտիստը (Սթիվի Ուանդերից և Լյութեր Վանդերոսից հետո), ով այդ անվանակարգում հաղթում է երկու տարի անընդմեջ։
2004-2009: «Confessions» և «Here I Stand»[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի մարտի 23-ին թողարկվեց Աշերի չորրորդ ալբոմը, որը կրում է «Confessions» անվանումը։ Ալբոմը թողարկման առաջին շաբաթում վաճառեց մոտավորպես 1.1 միլիոն օրինակով և գլխավորեց Billboard 200-ը[10][27]: Հետագայում ամբողջ աշխարհում վաճառվեց այդ ալբոմի 20 միլիոն օրինակ[28], որից միայն 10 միլիոնը՝ Միացյալ Նահանգներում[29], ինչի շնորհիվ ալբոմը ստացել է ադամանդե սերտիֆիկատ ամերիկյան RIAA ընկերության կողմից[14]: Ալբոմի առաջին սինգլը՝ «Yeah!» ստեղծագործությունը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Լուդաքրիսն ու Լիլ Ջոնը, դարձավ միջազգային հիթ և գլխավորեց մի շարք երկրների հիթ շքերթներ, այդ թվում Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ը[16]: Ալբոմի «Burn» և «Confessions Part II» սինգլները նույնպես գլխավորեցին Billboard Hot 100-ը, ընդ որում «Burn»-ը 8 շաբաթ շարունակ[16]: «My Boo» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը, 2004 թվականի սեպտեմբերին նույնպես զբաղեցրեց առաջին հորիզոնականը այդ հիթ շքերթում[16]: Ալբոմի վերջին «Caught Up» սինգլը նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[16]:
«Confessions» ալբոմի շնորհիվ Աշերն ստացավ մի շարք մրցանակներ, այդ թվում 4 Ամերիկյան երաժշտական մրցանակ, 2 MTV եվրոպական երաժշտական մրցանակ, 2 MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ և 3 Համաշխարհային երաժշտական մրցանակ[30][31][32][33]: 2004 թվականին նա ճանաչվեց «Տարվա արտիստ» Billboard մրցանակաբաշխությունում[34]: 2005 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությունում նա հաղթեց 3 անվանակարգում. «Դուետի կամ խմբի R&B վոկալ կատարում» մրցանակը «My Boo» երգի համար, «Լավագույն ռեփ/երգող համագործակցություն» «Yeah!» երգի համար և «Լավագույն ժամանակակից R&B ալբոմ» մրցանակը «Confessions» ալբոմի համար[35]: 2004 թվականի նա իր մասնակցությունն ունեցավ Լիլ Ջոնի «Lovers and Friends» երգում, որը 2005 թվականի սկզբին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[36]: 2007 թվականին Աշերն համագործակցեց ամերիկացի ռեփեր Ար Քելլիի հետ և նրանք թողարկեցին «Same Girl» սինգլը, որն ընդգրկվեց ռեփերի «Double Up» ալբոմում[37]:

2008 թվականի մայիսի 26-ին թողարկվեց Աշերի «Here I Stand» կոչվող հինգերորդ ալբոմը, որը առաջին շաբաթում ունեցավ 433.000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[38]: Այն նաև գլխավորեց Կանադայի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շքերթները։ Հետագա տարիներին ամբողջ աշխարհում վաճառվել է այդ ալբոմի 5 միլիոն օրինակ[39], որից 1.5 միլիոնը Միացյալ Նահանգներում[40]: Այդ ալբոմը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր նկատել են Աշերի աճն ու հասունությունը ալբոմի երգերում։ Ալբոմի «Love In This Club» (Յանգ Ջիզիի մասնակցությամբ) սինգլը դարձավ միջազգային հիթ և 3 շաբաթ շարունակ մնաց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականում[16]: Այդ սինգլը գլխավորեց Նոր Զելանդիայի հիթ շքերթը, ինչպես նաև բարձր հորիզոնականներ զբաղեցրեց Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Բելգիայում, Կանադայում և մի շարք այլ երկրներում։ Ալբոմի «Love in This Club Part II» սինգլը, որն համագործակցություն է երգչուհի Բիյոնսեի և ռեփեր Լիլ Ուեյն հետ, զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[16]: Ամերիկյան և միջազգային հիթ շքերթներում համեմատաբար ավելի ցածր հորիզոնականներ զբաղեցրեցին ալբոմի «Moving Mountains», «Here I Stand» և «Trading Places» սինգլները[16]: Ալբոմը գովազդելու նպատակով Աշերը նաև սկսեց համերգային շրջագայություն, որի հանդիսատեսը միայն կանայք էին[41]: 2009 թվականի հունվարի 18-ին Աշերը Շակիրայի և Սթիվի Ուանդերի հետ ելույթ ունեցավ Բարաք Օբամայի ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ միջոցառմանը, որը անցկացվեց Լինքոլն Մեմորիալ (անգլ.՝ Lincoln Memorial) կառույցի առջև[42]: Նույն տարվա հուլիսի 7-ին նա կատարել է «Gone Too Soon» երգը Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված արարողությանը[43]:
2010-2011: «Raymond v. Raymond»[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգչի «Raymond v. Raymond» անվանումը կրող վեցերորդ ալբոմը վաճառքի դուրս եկավ 2010 թվականի մարտի 26-ին[44]: Թողարկման առաջին շաբաթում այն վաճառվեց 329.107 օրինակով և գլխավորեց Միացյալ Նահանգների Billboard 200-ը[45]: Ավստրալական և բրիտանական հիթ շքերթներում ալբոմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդգրկվեց Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Շոտլանդիայի և Թայվանի հիթ շքերթների տասնյակում։
Ալբոմի առաջին սինգլը է «Papers»-ն է, որը գլխավորել է Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթը, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը։ «Hey Daddy (Daddy's Home)» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Plies-ը, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում և 24-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[16][46]: Ալբոմի «Lil Freak» սինգլը, որն համագործակցություն է ռեփեր Նիքի Մինաժի հետ, զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում և ութերորդ հորիզոնականը Hot R&B/Hip-Hop Songs-ում[16][46]: Ալբոմի ամենամեծ հաջողություն ունեցած սինգլը «OMG»-ն է, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Will.i.am-ը։ Այդ սինգլը ստացավ դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերին դուր եկավ երգի պարային/ակումբային տրամադրությունը[47], իսկ որոշները քննադատեցին երգում օգտագործվող Auto-Tune-ը[48]: «OMG» սինգլը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում[16]: Այն նաև գլխավորեց Ավստրալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ շքերթները։
Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշերի երգերը հիմնականում R&B ժանրում են[49], սակայն նաև ներառում են տարրեր փոփ, սոուլ, դանս և հիփ հոփ ժանրերից։ Նրա «Raymond v. Raymond» և «Looking 4 Myself» ալբոմների երգացանկը ընդգրկում է բազմաթիվ էլեկտրոփոփ և դանս փոփ ժանրերի երգեր[50]: 2004 թվականին թողարկված «Confessions» ալբոմից հետո, Աշերի մեծ թվով երգեր ինքնակենսագրական բնույթ ունեն, որոնք անդրադառնում են նրա ապրելակերպին, հարաբերություններին և սիրուն։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականից Աշերը հանդիպել է TLC խմբի նախկին անդամ Ռոզոնդա Թոմասի հետ, սակայն նրանք բաժանվել են 2003 թվականի դեկտեմբերին[51]: 2005 թվականի նոյեմբերից նա սկսել է հանդիպել ոճավորող Թամեկա Ֆոսթերի հետ, ով մի քանի տարի շարունակ եղել է նրա անձնական ոճավորողը[52]: Նրանք ամուսնացել են 2007 թվականի օգոստոսի 3-ին Ատլանտայում[53], իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 1-ին, նույն քաղաքում տեղի է ունեցել նրանց մեծ հարսանեկան արարողությունը[54]: Նրանք միասին ունեն 2 երեխա[55][56]:
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ
- «Usher» (1994)
- «My Way» (1997)
- «8701» (2001)
- «Confessions» (2004)
- «Here I Stand» (2008)
- «Raymond v. Raymond» (2010)
- «Looking 4 Myself» (2012)
- «Hard II Love» (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20200201154957/http://www.criticofmusic.com/2013/05/vocal-range-and-profile-usher.html
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Millner Denene (նոյեմբերի 9, 1999)։ «JOINING THE CLASS STRUGGLE R&B SUPERSTAR PLAYS THE LEADER OF A SCHOOL REVOLT IN 'LIGHT IT UP'»։ New York Daily News։ Վերցված է սեպտեմբերի 25, 2010
- ↑ 4,0 4,1 4,2 «Usher: King Me»։ MTV։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ «Driven: Usher»։ Vh1։ Վերցված է դեկտեմբերի 21, 2008
- ↑ 6,0 6,1 «Early Usher Recordings Get A Nubeginning»։ MTV։ Փետրվարի 5, 2002։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ «Hip-O Turns Back The Clock On Usher»։ Billboard։ Փետրվարի 25, 2002։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ 8,0 8,1 «Usher: Biography»։ Allmusic։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ «Usher»։ Billboard։ Մայիսի 5, 2008։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «Usher - Chart history»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ «Panther: Review»։ Allmusic։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ «I Swear I'm In Love – Usher»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-13-ին։ Վերցված է Սեպտեմբերի 23, 2015
- ↑ «10 Years Later: Jermaine Dupri Talks Chilli & Usher, Cheating On Janet Jackson & The Making Of “Confessions”»։ Bossip։ Մարտի 22, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Gold and Platinum»։ Recording Industry Association of America։ էջ 2։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ «Usher on Michael Jackson, Justin Bieber and the struggle to stay a superstar»։ The Guardian։ Նոյեմբերի 13, 2014։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 «Usher - Chart history»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ «Grammys Flashback '98: Usher's Stepping Stone»։ ETonline.com։ Փետրվարի 8, 2013։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ «P. Diddy Directing Video For Usher’s ‘I Don’t Know’»։ MTV։ Հուլիսի 10, 2001։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ «Usher Scores Opening Slot For Janet Jackson Tour»։ MTV։ Մարտի 31, 1998։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015
- ↑ «Usher Blames Album Delays On Napster Leaks»։ MTV։ Մարտի 13, 2001։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «Usher Turns U Into 8701»։ MTV։ Ապրիլի 17, 2001։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «Usher - Chart history»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «U.K. Charts Welcome Robbie, Usher At No. 1»։ MTV։ Հուլիսի 16, 2001։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «Diddy's 'Remix' Leads Five Top-10 Debuts»։ Billboard։ Մայիսի 23, 2002։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «Usher»։ EMI։ Արխիվացված օրիգինալից 2008-08-04-ին։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «2003 Grammy Award Winners»։ The New York Times։ Փետրվարի 25, 2003։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ D'Angelo Joe (Մարտի 31, 2004)։ «Usher Makes Record-Breaking Debut Atop Albums Chart»։ MTV News. Viacom Media Networks։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «Usher Confessions part II Video»։ Black Entertainment Television։ Վերցված է հունիսի 23, 2012
- ↑ «Usher's 'Confessions' Album Hits 10 Million in U.S. Sales»։ Billboard։ Հուլիսի 5, 2012։ Վերցված է Սեպտեմբերի 28, 2015
- ↑ «Usher sweeps American Music Awards»։ Entertainment Weekly։ Նոյեմբերի 15, 2004։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher Nabs MTV Europe Awards»։ People։ Նոյեմբերի 19, 2004։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «2004 MTV Video Music Awards»։ MTV։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher, Outkast Clean Up At World Music Awards»։ MTV։ Սեպտեմբերի 16, 2004։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «2004 Billboard Music Awards Winners»։ Billboard։ Դեկտեմբերի 8, 2004։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «MTV News: 2005 Grammy Winners»։ MTV։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ Reid Shaheem (հունվարի 24, 2005)։ «Lil Jon, Usher, Luda... How 'Bout Another Video?»։ MTV։ Վերցված է նոյեմբերի 23, 2008
- ↑ Reid Shaheem (մայիսի 4, 2007)։ «R. Kelly And Usher Get Played By The 'Same Girl'»։ MTV։ Վերցված է նոյեմբերի 23, 2008
- ↑ «Usher Scores Second Best Sales Debut Of '08»։ Billboard։ Հունիսի 4, 2008։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher»։ WKRQ. Bonneville International։ Օգոստոսի 4, 2010։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher: Raymond vs Raymond – The National Newspaper»։ Thenational.ae։ Ապրիլի 28, 2010։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher Plans to Perform for 'Women Only'»։ People։ Սեպտեմբերի 3, 2008։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Photos of Shakira»։ MTV։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Michael Jackson memorial: Usher sings 'Gone Too Soon'»։ Los Angeles Times։ Հուլիսի 9, 2009։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Raymond V Raymond: Usher» (German)։ Amazon.de։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher Scores Third Straight No 1 on Billboard»։ Billboard։ Ապրիլի 7, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ 46,0 46,1 «Usher - Chart history»։ Billboard։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Usher, "Raymond v. Raymond"»։ Billboard։ Ապրիլի 2, 2010։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ «Listen Up: 'Raymond' verdict finds Usher guilty of mediocrity»։ USA Today։ Վերցված է Սեպտեմբերի 29, 2015
- ↑ Slavik Nathan (հունիսի 15, 2012)։ «Usher - Looking 4 Myself»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-19-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9
- ↑ Maerz Melissa (հունիսի 14, 2012)։ «Looking 4 Myself Review»։ Entertainment Weekly։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9
- ↑ Peterson Todd (փետրվարի 20, 2004)։ «TLC's Chilli Dishes on Ex-Beau Usher»։ People։ Վերցված է դեկտեմբերի 23, 2008
- ↑ «Usher, Fiancée Expecting a Baby»։ People։ Time Inc.։ հունիսի 27, 2007։ Վերցված է օգոստոսի 10, 2013
- ↑ Wulff Jennifer (օգոստոսի 4, 2007)։ «Usher Marries Tameka Foster in Private Ceremony»։ People։ Վերցված է օգոստոսի 10, 2013
- ↑ Wihlborg Ulrica (սեպտեմբերի 1, 2007)։ «Usher & Tameka Foster Finally Get a Wedding»։ People։ Time Inc.։ Վերցված է օգոստոսի 10, 2013
- ↑ Aswad Jem (նոյեմբերի 28, 2007)։ «Usher, Tameka Raymond Welcome Baby Boy»։ MTV News։ Վերցված է հունվարի 19, 2008
- ↑ Dyball Rennie (դեկտեմբերի 11, 2008)։ «Usher Welcomes Baby No. 2»։ People։ Time Inc.։ Վերցված է դեկտեմբերի 11, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1978 ծնունդներ
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի երգահաններ
- Ամերիկացի դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի պարողներ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- RCA Records-ի արտիստներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի հիփ հոփ երգիչներ