My Way

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«My Way»
Ֆրենկ Սինատրայի երգը «My Way» ալբոմից
Թողարկված14 հունիսի 1969
Ձայնագրված30 դեկտեմբերի 1968, Լոս Անջելես
ԺանրԱվանդական փոփ
Լեզուանգլերեն
Տևողություն4:35
ԼեյբլReprise
ՀեղինակՓոլ Անկա
ԿոմպոզիտորԿլոդ Ֆրանսուա, Jacques Revaux և Gilles Thibaut
ՊրոդյուսերՍոնի Բըրք
My Way ալբոմի երգացանկ
All My Tomorrows
(5)
«My Way»
(6)
A Day in the Life of a Fool
(7)

«My Way» (անգլ.՝ «Իմ ճանապարհը»), XX դարի կեսերի ամենահանրահայտ էստրադային երգերից մեկը, որի անգլերեն տեքստը գրել է Փոլ Անկան Ֆրենկ Սինատրայի համար։ Սինատրան ստուդիական տարբերակը ձայնագրել է 1968 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ 1969 թվականի սկզբին երգը ներկայացվել է հանրությանը և երկար ժամանակ բարձր հորիզոնականներ է զբաղեցրել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի երաժշտական չարթերում։ Կապված բառերի հետ՝ երգը Սինատրայի կատարմամբ օգտագործվում է Մեծ Բրիտանիայի յուրաքանչյուր յոթերորդ թաղման ժամանակ[1]: Չնայած դրան՝ իր թաղման համար Սինատրան ընտրել էր սակավ հայտնի Put Your Dreams Away երգը[2]:

Բնօրինակ ֆրանսերեն տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի բնօրինակ ֆրանսերեն տարբերակը կատարել է Կլոդ Ֆրանսուան և ստեղծվել է 1967 թվականին, կոչվում է «Comme d’habitude» («Ինչպես միշտ») (երաժշտություն՝ Ժակ Ռևո, Կլոդ Ֆրանսուա, բառեր՝ Ժիլ Տիբո, Կլոդ Ֆրանսուա)։ Երգում ներկայացված է «սովորական պատմություն», երբ երկուսը միասին ապրում են, ուշադրություն են միմյանց նկատմամբ ցուցաբերում, սակայն շատ արարքներում նրանք ստիպված են լինում ձևանալ, ոչ անկեղծ լինել առանց սիրո։ Եվ այդպես շարունակվում է ամեն օր նորից ու նորից…

Անգլերեն տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն տեքստը չի համապատասխանում բնօրինակ ֆրանսերենին։ Իրադրությունը պատմվում է առաջին դեմքով։ Մարդը անցել է, ինչպես իրեն է թվում, գրեթե ողջ կյանքի ուղին։ Եկել է ժամանակը ամփոփելու այն։ Չնայած թույլ տված սխալներին և դժվարություններին, որ հանդիպել են այդ ուղու վրա, կյանքն անցել է, ըստ այդ մարդու, արժանիորեն, ստեղծագործաբար։ Հատուկ նշվում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ասի այն, ինչ նա զգում է և ինչին հավատում է, չկրկնի նրանց խոսքերը, որոնք քծնում են ուրիշների առջև։ Հեղինակը կարծում է, որ նա միշտ իր ձևով է գործել, դա ամենակարևորն է կյանքում։

Կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«My Way» երգը համարվում է այն երգերից մեկը, որոնք ընտրում են բազում կատարողներ։ Բացի Ֆրենկ Սինատրայից՝ երգը կատարել են և՛ Էլվիս Փրեսլին ( իր համար «նշանակալի» երգ, որ կատարել է իր կյանքի վերջին տարիներին և թողարկել սինգլի կարգավիճակով՝ իր մահից մի քանի շաբաթ առաջ), և՛ Թոմ Ջոնսը, և՛ Միրեյ Մաթյոն, Sex Pistols-ը, Ռոբի Ուիլյամսը, Il Divo-ն և շատ ուրիշներ։ Գոյություն ունի նաև քավեր տարբերակը՝ ըստ ֆրանսիական raw black metal Mutiilation ֆորմացիայի։ ԽՍՀՄ-ում My Way երգն առաջին անգամ կատարել է Մուսլիմ Մագոմաևը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շոն Փոլթեր: (14 октября 2012)։ «My Way to go... one in seven funerals feature Sinatra anthem as two-thirds choose pop music over classical» (անգլերեն)։ Daily Mail։ Վերցված է 2013-11-8 
  2. Ջոն Սազերլենդ: (15 октября 2012)։ «Frank Sinatra's My Way – the song that refuses to die» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2013-11-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]