Ֆրենկ Սինատրա
Ֆրանսիս Ալբերտ Սինատրա (անգլ.՝ Frank Sinatra, դեկտեմբերի 12, 1915[1][2][2][…], Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 14, 1998[1][2][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երգիչ, դերասան։ Երաժշտական կարիերան սկսել է Հերրի Ջեյմսի և Թոմի Դորսի ստեղծագործական գործունեության ծաղկուն շրջանում։ Աննախադեպ հաջողության է հասել 1940-ականների սկզբներին Columbia Records-ում ձայնագրվելուց հետո։ Առաջին ալբոմը թողարկել է 1946 թվականին։ Սինատրայի պրոֆեսիոնալ կարիերան անկում է ապրում 1950-ականների սկզբին, սակայն 1953 թվականին «From Here to Eternity» (Այստեղից մինչև հավերժություն) երգի համար նվաճած ակադեմիական մրցանակը նոր կյանք է տալիս նրա գործունեությանը։
1953 թվականին ձայնագրվելով Capitol Records-ում՝ Սինատրան թողարկում է մի քանի ալբոմ, որից հետո սկսվում են նրա միջազգային հյուրախաղերը։ 1961 թվականին նա հիմնում է Reprise Records անվանումը կրող իր ձայնագրման ստուդիան։ Այստեղ հաջողությամբ ձայնագրվում են երգչի մի շարք ալբոմներ (Ring-a-Ding-Ding!, Sinatra at the Sands and Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim)։ Լինելով Rat Pack դերասանական խմբի հիմնադիր անդամ՝ Սինատրան մտերմություն է անում հանրաճանաչ անձանց և պետական գործիչների (այդ թվում՝ Ջոն Քենեդու) հետ։ 1965 թվականին, հիսունամյակը բոլորելուն պես, Սինատրան թողարկում է իր «September of My Years» (Իմ տարիների սեպտեմբերը) ալբոմը։ Նույն թվականին նա նկարահանվում է "Ֆրանկ Սինատրա. մարդը և իր երաժշտությունը" հեռուստաֆիլմում, որը հետագայում արժանանում է Էմմի մրցանակի։ Սինատրայի "A Man and His Music" ("Մարդը և նրա երաժշտությունը") և "Strangers in the Night" ("Անծանոթները գիշերվա մեջ") երգերը դառնում են հաջողված հիթեր։ 1971 թվականին Սինատրան հեռանում է ասպարեզից, սակայն երկու տարի անց՝ 1973 թվականին, վերսկսկելով իր գործունեությունը, նա թողարկում է նոր ալբոմներ։ Մինչև իր մահը (1998 թ.) Սինատրան հասցնում է իրականացնել ևս մի քանի հյուրախաղեր (ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ արտերկրում)։
Սինատրան նաև հաջողակ կինոդերասան էր։ 1953 թվականին նա ներկայացվել է Օսկար մրցանակի Լավագույն դերասան անվանակարգում՝ "Ոսկե թևերով տղամարդը" ֆիլմի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ", "Քաղաքի մասին", "Այսուհետև և դարեդար" ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև Գրեմիի մրցանակակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիս Ալբերտ Սինատրան լույս աշխարհ է եկել Հոբոկենում՝ Մոնրո-սթրիթ փողոցի բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում, 1915 թվականի դեկտեմբերի 12-ին[7]: Նրա վրա մնացել են սպիներ՝ բժշկի օգտագործած պինցետի պատճառով, որը ամբողջ կյանքում չի անհետացել[7]: Նման ծանր ծննդաբերության պատճառը կարող էր լինել երեխայի արտասովոր քաշը՝ գրեթե վեց կիլոգրամ:
Նրա հայրը Մարտին Սինատրան է, իսկ մայրը՝ Դոլլին[7]: Նրանք ԱՄՆ ներգաղթել են Իտալիայից, հայրը՝ Սիցիլիայից, մայրը՝ Ջենովայից[7]: Որդու ծնվելուց հետո Մարտինը խնդիրներ ունեցավ, նա փորձում էր գտնել մշտական աշխատանք, այդ իսկ պատճառով նա սկսում է մասնակցել բռնցքամարտի մարտերին, որտեղ արագ դառնում է սիրելի մարտիկ[7]: Կինը տան գլխավորն էր, նա շատ խիստ էր, դինամիկ կին էր, ընտանիքը սիրող, սակայն ավելի շատ զբաղվում էր սոցիալական և քաղաքական գործերով, քան ընտանեկան[7]: Աշխատավայրում ունեցած տարբեր պարտավորությունների պատճառով նա հաճախ Ֆրենկին թողնում էր տատիկի հետ։
1917 թվականի գարնանը Ամրիկայում սկսվեց պատերազմ[8]: Մարտինը զինվորական ծառայության համար մեծ էր, դրա համար նա շարունակում էր իր աշխատանքը, իսկ ավելի ուշ սկսում է աշխատել Հաբոկենի հրշեջ դեպարտամենտում[8]: Պատերազմի ավարտից հետո Դոլլին զբաղվում էր ներգաղթյալների գործով, իսկ որդուն թողնում էր տատիկի կամ հորաքրոջ մոտ[8]: Մայրը հաճախ էր որդուն թողնում հրեա հարևանուհի տիկին Գոլդենի մոտ, ում հետ շփումից ստացած լավ տպավորությունների շնորհիվ ավելի մեծ տարիքում Ֆրենկը աջակցել է հրեաներին և Իսրայելին[9]: Իր հասակակիցների համեմատ՝ երկու տարեկան Ֆրենկը դանդաղ էր մեծանում[8]:
Դեռ մանկուց նրան երաժշտությունը հետաքրքրում էր և 13 տարեկանից ուկուլելեի շնորհիվ նա վաստակել է երաժշտական ուղղվածություն: 1931 թվականին նրան հանում են դպրոցից՝ «Վատ վարքագծի» պատճառով: Արդյունքում նա կրթություն չի ստանում, այդ թվում նաև երաժշտական: Նա լսողությամբ էր երգում, իսկ նոտաները այդպես էլ չի սովորել:
1932 թվականից Սինատրան հաճախ հանդես էր գալիս ռադիոյում, իսկ երբ 1933 թվականին Ջերսի Սիթիում համերգի ժամանակ նա տեսնում է Բինգ Քրոսբիին՝ իր կուռքին, ընտրում է երգչի մասնագիտությունը: Բացի այդ, նա 1930-ականների մեծ ճգնաժամին աշխատել է նաև տեղի մարզական թերթի լրագրող, այն բանից հետո, երբ առանց դիպլոմի հեռացել է բուհից: Կինոն նրան մեծ հետաքրքրություն էր բերում, նրա սիրելի դերասանը եղել է Էդվարդ Գ. Ռոբինսոնը, ով նկարահանվել է գանգստերների մասին ֆիլմերում:
Փառքի ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]
The Hoboken Four խմբում 1935 թվականին Սինատրան հաղթել է այդ ժամանակվա հայտնի ռադիոշոու Major Bowes Amateur Hour («մայոր Բոուզի Սիրողական ժամը») երիտասարդ տաղանդների մրցույթում և որոշ ժամանակ անց նրանց հետ գնացել է իր առաջին ազգային շրջագայության: Դրանից հետո 1937 թվականից նա 18 ամիս աշխատել է Նյու Ջերսիում գտնվող երաժշտական ռեստորանում՝ որպես շոումեն, որտեղ հանդես էին գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք են, օրինակ՝ Քոլ Պորտերը: Ռադիոյում աշխատելու հետ մեկտեղ նա հիմք էր դնում իր մասնագիտական կարիերային:
Սինատրայի կարիերայի թռիչքին խթան է հանդիսացել 1939-1942 թվականներին շեփորահար Հարի Ջեյմսի և թրոմբոնահար Թոմի Դորսիի Հայտնի սվինգային ջազ նվագախմբի աշխատանքը: Նա Դորսիի հետ ցմահ պայմանագիր է կնքում, որի համաձայն նրա եկամուտների 43 տոկոսը պետք է անցնի Դորսիին։ Հետագայում պայմանագիրը խզվել է։ Ըստ մի տարբերակի՝ երիտասարդ երգչին դա անել օգնում է մաֆիան: Այդ դրվագը նկարագրվել է Կնքահայրը վեպում, որտեղ մի հերոսի՝ երգիչ Ջոնի Ֆոնտեյնի կերպարը Սինատրայի նկարագրումն է: Սակայն վարկածը հերքել է հենց Դորսին: Ավելի համոզիչ է այն վարկածը, որ Սինատրայի գործակալության ազդեցիկ փաստաբանները պայմանագիր են գնել Դորսիից:
1942 թվականին երգչին հրավիրում են ելույթ ունենալ Նյու Յորքի «Պարամաունտ» կինոթատրոնում կայանալիք սուրբծննդյան համերգին, որտեղ նրան տեսնում է գործակալ Ջորջ Էվանսը, ով երգչին երկու շաբաթում աստղ է դարձնում՝ դեռահաս աղջիկների սիրելին:
1946 թվականին լույս է տեսնում առաջին ալբոմը՝ The Voice Of Frank Sinatra: Հենց The Voice Of Frank Sinatra ալբոմը դարձել է նոր ստանդարտներին համապատասխանող առաջին էստրադային ալբոմը:
1940-ական թվականների վերջին Սինատրայի մոտ սկսվել է ժանրի ստեղծագործական ճգնաժամ, որը համընկել Է դերասանուհի Ավա Գարդների հետ բուռն սիրավեպի հետ։
1949 թվականը նրա կարիերայի համար ծանր ժամանակ է լինում՝ նրան հեռացնում են ռադիոյից, իսկ կես տար հետո Նյու Յորքում կայանալիք հգամերգի պլանները խստորեն խախտվում են, Նենսսին ամուսնալուծվում է, իսկ Գարդների հետ ունեցած սիրավեպը վեր է ածվում աղմկահարույց սկանդալի: 1950 թվականին Մետրո-Գոլդուին-Մայեր ընկերության հետ կապը խզվում է, իսկ նոր գործակալ MCA Records-ը նույնպես հրաժարվում է Սինատրայից: Ֆրենկը մշտապես ենթարկվել է լրատվամիջոցների կողմից հարձակումների և հալածանքների, հիմնականում Ավա Գարդների հետ նրա սիրավեպի, ինչպես նաև կոմունիստների հանդեպ նրա համակրանքի կասկածանքով (հրեաների և աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության նրա ակտիվ գործունեության պատճառով): 34 տարեկանում Ֆրենկը համարվում էր «անցյալի մարդ»: Նրա կարիերան հիմնովին քանդվել էր, բայց դա նրան չէր հուզում, նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր Գարդներին:
1951 թվականին Սինատրան կորցնում է ձայնը՝ ուժեղ սառչելուց հետո: 1952 թվականին Columbia Records-ի հետ կապը ավարտվում է: Ստուդիայի նոր ղեկավար Միթչ Միլլերը, ում հետ Սինատրան հարաբերություններ չի ունեցել, չի երկարաձգել նրա հետ պայմանագիրը: Դժբախտությունն այնքան անսպասելի ու ծանր էր, որ երգիչը պատրաստվում էր ինքնասպան լինել։
Վերադարձ դեպի ակտիվ գործունեություն և Օսկար մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնի հետ կապված խնդիրները եղել են ժամանակավոր, իսկ երբ ձայնը վերականգնվել է նա ամեն ինչ սկսել է նորից: Լաս Վեգասի խաղատներում 1952 թվականի Սինատրայի համերգները հավաքում են մեծ հաջողություններ: 1953 թվականին նա համաձայնագիր է կնքում Capitol Records-ի հետ, որտեղ նրան նոր դիրիժոր են տալիս՝ Նելսոն Ռիդդլին: Շնորհիվ նրանց հետ համագործակցության՝ Սինատրային հաջողվում է փոխել իր ռեպերտուարն ու իմիջը: 1954 թվականին լույս են տեսնում Songs for Young Lovers և Swing Easy! ալբոմները: Հաջորդ In the Wee Small Hours ալբոմը դառնում է առաջին երաժշտական կոնցեպտուալ ալբոմը, որտեղ շապիկը, երգացանկը և իրենց հաջորդականությունը կապված են միևնուն թեմայի հետ և ձայնագրված են հատուկ այս ալբոմի համար: Բացի այդ, ալբոմն առաջին էստրադային ալբոմն է, որը լույս է տեսել 12 դյույմ չափի գրամոֆոնի սկավառակի վրա (նախկինում այդ ձևաչափը օգտագործվել է բացառապես դասական երաժշտության համար): Ոչ պակաս հաջողակ և ալբոմներից են a Swingin' Affair!, Where Are You?, A Jolly Christmas From Frank Sinatra (1957), Come Fly With Me, Only The Lonely (1958), Come Dance With Me! (1959), Nice’n’Easy (1960) և այլն:
1953 թվականին նա նկարահանվել է «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմում, ստանում է օսկար մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Դրանից հետո հոլիվուդյան պրոդյուսերները առաջարկում են նորից նկարահանվել իրենց ֆիլմներում:
Նա վերսկսում է ռադիոհաղորդավարի հաջողված կարիերան, վարում է NBS Radio-ում շոու, որը ձեռք է բերում մեծ լսարան:
Նա նկարահնվել է «Ոսկի ձեռքով մարդը» (1955), «Ջոուիի ընկերը» (1957), «Օուշենի 11 ընկերները» (1960), «Մանջուրական թեկնածու» (1962), «Դետեկտիվ» (1968):
High Hopes-ը՝ Սինատրայի հիթը, 1959 թվականին ազգային հիթ-շքերթում մնում է 17 շաբաթ՝ ավելի երկար, քան երգչի ցանկացած այլ ստեղծագործություն։
1950-ական թվականների վերջին Լաս Վեգասում հանդես է եկել այնպիսի էստրադային աստղերի հետ, ինչպիսիք են՝ Սեմի Դևիսը, Դին Մարտինը, Ջո Բիշոպը, Թիթեր Լոուֆորդը: Նրանց խումբը հայտնի է Rat Pack անվանումո,որը աշխատել է նախագահ Ջոն Քենեդու հետ:
1969 թվականի մարտին նա ձայնագրել է A Man Alone ալբոմը, որը երգերը գրվել են հատուկ ամերիկացի պոետ Ռոդ Մաքանինի համար, ով Սինատրայի երկպագուն էր:
Բեմից հեռանալը, վերջին տարիներ և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ Սինատրան հայտարարել է երգչի կարիերան ավարտելու մասին։ Սակայն 1973 թվականի ամռանը Ֆրենկը ձայնագրում է Ol' Blue Eyes Is Back նոր ալբոմը՝ Դոն Կոստի և Գորդոն Ջենկինսի գործիքավորմամբ։ Ալբոմը 13-րդ հորիզոնականում է հայտնվում Cashbox հիթ-շքերթում՝ 7-րդ հորիզոնականում, և ստանում է RIAA ոսկե կարգավիճակ (ավելի քան 500 հազար վաճառված պատճեն)։ 1974 թվականից Սինատրան շարունակել է համերգային գործունեությունը։
1979 թվականին նա ձայնագրում է իր ամենահայտնի գործերից մեկը՝ New York, New York:
1984 թվականի գարնանը ձայնագրում է իր L.A. Is My Lady ալբոմը: Այս ալբոմի վրա կատարված աշխատանքները նկարահանվել են տեսահոլովակում և թողարկվել է Frank Sinatra: Portrait Of An Album անվանումով լազերային սկավառակի վրա։ Սինատրայի սեսիայից մեկում հանդիպում է Մայքլ Ջեքսոնի հետ։
Ֆրենկ Սինատրայի վերջին բեմ դուրս գալը տեղի է ունեցել 1995 թվականի փետրվարի 25-ին, երբ նա հանդես է եկել Փալմ Սփրինգսի գոլֆի մրցաշարում:
1998 թվականի մայիսի 14-ին Լոս Անջելեսում 82 տարեկանում մահանում է սրտամկանի ինֆարկտից: Հուղարկավորման արարողոթյունը վարել է կարդինալ Ռոջեր Մախոնին: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզի-ի Good Shepherd կաթոլիկ եկեղեցում:
Սինատրան թաղված է իր մոր և հոր կողքին՝ Desert Memorial Park գերեզմանատանը[10]: Տապանաքարի վրա մակագրված է՝ «Լավագույնը առջևում է» (անգլ.՝ The Best Is Yet to Come)[11]:
Անձանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1938 թվականին Սինատրան ձերբակալվել է ամուսնացած կնոջ հետ կապի համար (1930-ական թվականների Ամերիկայում դա համարվում էր քրեական հանցագործություն)։ Կարիերան մազից էր կախված: Նա խուսափում է քրեական պատժից:
1939 թվականին ամուսնանում է իր առաջին սիրու՝ Նենսի Բարբատոյի հետ: 1940 թվականին ծնվում է Նենսի Սինատրան, ով հետագայում դառնում է հայտնի երգչուհի: 1944 թվականին նրան հաջորդում է Ֆրենկ Սինատրա կրտսերը (1944—2016[12]), 1988—1995 թվականներին եղել է հոր նվագախմբի ղեկավարը, իսկ Թինա Սինատրան աշխատել է կինոպրյոդուսեր: Նրանց մայրը կյանքից հեռացել է 102 տարեկան հասակում՝ 2018 թվականի հուլիսի 13-ին[13]:
1951 թվականին Սինատրան ամուսնացել է Ավա Գարդների հետ, ումից ամուսնալուծվել է 6 տարի հետո:
Ըստ Էվա Բարտոկի՝ 1956 թվականին նա կարճ սիրավեպ է ունեցել Սինատրայի հետ, ով հանդիսացել է նրա աղջկա՝ Դիանայի, կենսաբանական հայրը:
1966 թվականին Սինատրան ամուսնացել է դերասանուհի Միա Ֆերրոուի հետ: Սինատրան եղել է 50 տարեկան, իսկ կինը՝ 21: Նրանք ամուսնալուծվել են 1968 թվականին:
1976 թվականին ամուսնացել է չորրորդ անգամ՝ նախկին պարուհի Բարբարա Մարկսի հետ, ում հետ մինչև կյանքի վերջ ապրել է: Ամուսնալալուց առաջ նա ընդունել է ամուսնու կրոնը՝ կաթոլիկությունը: Ընկերներն ու հատկապես ընտանիքը նոր կնոջը սվիններով են ընդունել։ Բարբարան պահանջել է դադարեցնել եկեղեցական ամուսնությունը Նենսիի՝ առաջին կնոջ հետ և ահամաձայն կաթոլիկության կանոնների՝ նրա երեխաները դարձել են անօրինական: Երբ Սինատրան մահանում է, նա այդ մասին երեխաներին չի հայտնում, որպեսզի չգան և իրենց հորը հրաժեշտ չտան:
Արձան[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի մայիսի 13-ին Լաս Վեգասում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում վաճառքի է հանվել Սինատրայի դիմանկարով նոր փոստային նամականիշ: Նամականիշի թողարկումը նվիրված է մեծ երգչի մահվան 10-ամյակին: Մանհեթենում թողարկման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ֆրենկ Սինատրայի երեխաները, նրա ընկերները, բարեկամներն ու նրա ստեղծագործության երկրպագուները:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Տեսակ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր |
---|---|---|---|---|
1941 | ֆ | Լաս Վեգասի գիշերները | Las Vegas Nights | Իր դերում |
1942 | ֆ | Նավի վրա | Ship Ahoy | Իր դերում |
1943 | ֆ | Բևերլիի հետ զարթնելը | Reveille with Beverly | Իր դերում |
1943 | ֆ | Բարձր և բարձր | Higher and Higher | Ֆրենկ |
1944 | — | The Shining Future | Իր դերում | |
1944 | — | The Road to Victory | Իր դերում | |
1944 | ֆ | Քայլիր ուրախ | Step Lively | Գլեն Ռասսել |
1945 | ֆ | Բարձրացնել խարիսխը | Anchors Aweigh | Կլարենս Դուլիթլ |
1946 | ֆ | Մինչ ամպերը լողում են | Till Clouds Roll By | Իր դերում |
1947 | ֆ | Դա տեղի է ունեցել Բրուկլինում | It Happened in Brooklyn | Դենի Ուիբսոն մոլլեր |
1948 | ֆ | Զանգի հրաշքը | The Miracle of the Bells | հայր Պոլ |
1948 | ֆ | Համբույր ավազակին | The Kissing Bandit | Ռիկարդո |
1949 | ֆ | Վերցրու ինձ քեզ հետ բեյսբոլի | Take Me Out to the Ball Game | Դենիս Ռայան |
1949 | ֆ | Պաշտոնանկություն քաղաքում | On the Town | Չիպ |
1951 | ֆ | Կրկնակի դինամիտ | Double Dynamite | Ջոնի Դալթոն |
1952 | ֆ | Ծանոթացեք՝ Դեննի Ուիլսոն | Meet Danny Wilson | Դենի Ուիլսոն |
1953 | ֆ | Այսուհետև և հավիտյանս հավիտենից | From Here to Eternity | շարքային Անջելո Մաջիո |
1954 | ս | Կոմեդիայի ժամը Քոլգեյթից | The Colgate Comedy Hour | Հարի ԴԵյն |
1954 | ֆ | Աղբյուրից երեք մետաղադրամ | Three Coins in the Fountain | երգիչ |
1954 | ֆ | Չսպասված | Suddenly | Ջոն Բեյրոն |
1954 | ֆ | Սա երիտասարդ սիրտ է | Young at Heart | Բարնի Սլոան |
1955 | ֆ | Ոչ թե որպես օտար | Not as a Stranger | Ալֆրեդ Բուն |
1955 | ս | Պրոդյուսերական ցուցափեղկ | Producers’ Showcase | ռեժիսորի օգնական |
1955 | ֆ | Տղաներ և տիկնիկներ | Guys and Dolls | Նեյտան Դետրոյթ |
1955 | ֆ | Նուրբ ծուղակ | The Tender Trap | Չարլի Ռիդեր |
1955 | ֆ | Ոսկի ձեռքով մարդը | The Man With the Golden Arm | Ֆրենկի Մակինե |
1956 | ֆ | Հանդիպիր ինձ Լաս Վեգասում | Meet Me in Las Vegas | ավտոմատով մարդ |
1956 | ֆ | Բարձրագույն հասարակություն | High Society | Մայք Կոննոր |
1956 | ֆ | Ջոնի Կոնչո | Johnny Concho | Ջոնի Կոնչո/ Ջոնի Կոլինզ |
1956 | ֆ | 80 օր աշխարհի շուրջը | Around The World In 80 Days | պարերեկույթի դաշնակահար |
1957 | ֆ | Հպարտություն և կիրք | The Pride and the Passion | ՄԻգել |
1957 | ֆ | Ջոկեր | The Joker Is Wild | Ջո Լուիս |
1957 | ֆ | Ըկեր Ջոյ | Pal Joey | Ջոյի Էվանս |
1958 | ֆ | Թագավորները ճանապարհ են գնում | Kings Go Forth | Ավագ լեյտենանտ Սեյմ Լոգինս |
1958 | ս | Բարակ մարդ | The Thin Man | Հարևան |
1958 | ֆ | Եվ նրանք վազեցին | Some Came Running | ԴԵյվ Հերշ |
1959 | ֆ | Փոս է գլխին | A Hole in the Head | Թոնի Մանետա |
1959 | ֆ | Երբեք այսքան քիչ չի եղել | Never So Few | կապիտան Ռեյնոլդս |
1960 | ֆ | Կանկան | Can-can | Ֆրանսուա Դյուրնե |
1960 | ֆ | Օուշենից 11 ընկեր | Ocean’s Eleven | Դենի Օուշեն |
1960 | ֆ | Մեքսիկացին Հոլուվիդում | Pepe | Իր դերում |
1961 | ֆ | 4 ժամ սատան | The Devil at 4 O’Clock | Հարի |
1962 | ֆ | Երեք սերժանտ | Sergeants 3 | Առաջին սերժանտ Մարկ Մերի |
1962 | ֆ | Հոնգկոնգի ճանապարհ | The Road to Hong Kong | Պլուտոնի բնակիչ |
1962 | ֆ | Մանջուրական թեկնածու | The Manchurian Candidate | մայոր Բենեթ Մարկո |
1963 | ֆ | Էդրիան Մեսենջերի ցուցակը | The List of Adrian Messenger | ցիգան |
1963 | ֆ | Արի ու սրվակ քո եղջյուրին | Come Blow Your Horn | Ալան Բեյքեր |
1963 | ֆ | Տեխասից չորսը | 4 for Texas | Զակ Թոմաս |
1964 | ֆ | Փարիզը,երբ այնտեղ շոգ է | Paris When It Sizzles | երգիչ |
1964 | ֆ | Ռոբինը և 7 գանգստերները | Robin and the 7 Hoods | Ռոբբո |
1965 | ֆ | Միայն քաջ | None But the Brave | դեղագործի ավագ օգնական |
1965 | ֆ | Գնացք Ֆոն Ռայանա | Von Ryan’s Express | գնդապետ Ջոզեֆ Ռայան |
1965 | ֆ | Հարսանիք ժայռերի վրա | Marriage on the Rocks | Դեն Էդվարդս |
1966 | ֆ | Օսկար | The Oscar | Իր դերում |
1966 | ֆ | հաղթահարել հսկա ստվերը | Cast a Giant Shadow | ՎԻնս Թոլմաջ |
1966 | ֆ | Հարձակում «թագուհու վրա» | Assault on a Queen | Մարկ Բրիթեն |
1967 | ֆ | Մերկ փախստական | The Naked Runner | Սեմ Լեյքեր |
1967 | ֆ | Թոնի Ռոում | Tony Rome | Թոնի Ռոում |
1968 | ֆ | Դետեկտիվ | The Detective | Ջո Լիլանդ |
1968 | ֆ | Ցեմենտե աղջիկը | Lady in Cement | Թոնի Ռոում |
1969 | ս | — | Romeo und Julia ’70 | Իր դերում |
1970 | ֆ | Կեղտոտ Դինգուս Մագի | Dirty Dingus Magee | ԴԻնգուս Բիլլի Մագլի |
1977 | հս | Պայմանագիր Չերրի-սթրիթ | Contract on Cherry Street | տեսուչի տեղակալ Ֆրենկ Հովհաննես |
1977—1978 | ս | Խոխմա | Laugh-In | հյուր |
1980 | ֆ | Առաջին մահկացու մեղքը | The First Deadly Sin | Էդվարդ Դելանի |
1984 | ֆ | Մրցավազք «թնդանոթի կորիզ» 2 | Cannonball Run 2 | Իր դերում |
1987 | ս | Մասնավոր դետեկտիվ Մագնում | Magnum, P.I. | պաշտոնաթող ոստիկան Մայքլ Դոենին |
1989 | ս | Ո՞վ է այստեղ բոսսը | Who’s the Boss? | Իր դերում |
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118765574 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ http://www.bbc.co.uk/programmes/b00tzntx
- ↑ https://eu.usatoday.com/story/life/people/2018/07/14/nancy-sinatra-first-wife-frank-sinatra/785192002/
- ↑ 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Turner, 2004, էջ 4
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Turner, 2004, էջ 5
- ↑ «Мезуза Фрэнка Синатры»։ Еврейский Мир։ 2015-11-19։ Վերցված է 2016-03-27
- ↑ cnn.com Hollywood bids Sinatra last farewell Archived 2012-01-20 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ Find A Grave Memorial. Frank Sinatra(անգլ.)
- ↑ Умер сын Фрэнка Синатры: Музыка: Культура: Lenta.ru
- ↑ «Умерла первая жена Фрэнка Синатры: Нэнси Синатра скончалась на 102-ом году жизни»։ Joinfo Новости (ռուսերեն)։ 2018-07-14։ Վերցված է 2018-07-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրենկ Սինատրայի պաշտոնական կայքը
- Սինատրա ընտանիքի պաշտոնական կայքը
- Ֆրենկ Սինատրայի երգերի բառերը Archived 2007-10-28 at the Wayback Machine.
- Երգչի էջը discogs.com կայքում
- Ֆրենկ Սինատրան Internet Movie Database կայքում
- Frank Sinatra Internet Broadway Database կայքում
- Ֆրենկ Սինատրայի էջը Last.fm–ում
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1998 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Օսկարակիրներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի փոփ երգիչներ