Թոմ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Ջոնս
Ի ծնե անունանգլ.՝ Thomas John Woodward
Նաև հայտնի է որպեսTom Jones
Ծնվել էհունիսի 7, 1940(1940-06-07)[1][2][3][…] (83 տարեկան)
Pontypridd, Միացյալ Թագավորություն[4]
Երկիր Ուելս
Ժանրերփոփ, ռիթմ էնդ բլյուզ, բլյուզ, կապուտաչյա սոուլ և Քանթրի[5]
Մասնագիտություներգիչ և դերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records, Դեկա Ռեկորդս, Epic Records և Island Records
ԱմուսինLinda Woodward?[6]
Պարգևներ
Կայքtomjones.com
 Tom Jones (singer) Վիքիպահեստում

Սըր Թոմ Ջոնս (անգլ.՝ Tom Jones, հունիսի 7, 1940(1940-06-07)[1][2][3][…], Pontypridd, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի էստրադային երգիչ Ուելսից։ Թոմ Ջոնսի վառ շոուներն ու հուզիչ երգերը համբավ բերեցին նրան 1960-ականների կեսերում։ 1980-ականների վերջին վաճառվել է կատարողի ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ։ 1999 թվականին նա դարձավ տարվա լավագույն երգիչ ու Բրիտանական կայսրության շքանշանի սպա (OBE)։ 2000-ականների սկզբում Թիմ Ջոնսը Բրիտանական կայսրության շքանշան ստացավ Միացյալ Թագավորության թագուհու ձեռքերից պետությանը մատուցած ծառայությունների համար։ Չնայած դրան, որ այդքան երկար ժամանակի ընթացքում նա փորձեց փոփ երաժշտության գրեթե բոլոր տարատեսակները (ռիթմ ընդ բլյուզ, սոուլ, փոփ ռոք, քանթրի ու անգամ տեքնո-դենս), նրա կերպարը գրեթե չէր փոխվում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա երգիչը ծնվել է 1940 թվականի հունիսի 7-ին Ուելսի Փոնտիփրիտ քաղաքում։ Հիմա նա ապրում է Լոս Անջելես քաղաքում։ 1957 թվականից ամուսնացած էր Մելինդա Թրենչարդի հետ, ով մահացավ 2016 թվականի ապրիլի 10-ին, ունի Մարկ անունով որդի ու Դոննա անունով հոգեդուստր։

Ստեղծագործական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդվորդը վերցրեց մականունը Հենրի Ֆիլդինգի վեպի հանրահայտ կերպարից։ Այդ ժամանակ վեպի էկրանավորումը ցույց էին տալիս ամբողջ աշխարհով մեկ։ Երիտասարդ կատարողը գրավել է հանրության ուշադրությունն իր զիլ ձայնով, գերազանց ֆիզիկական մարզավիճակով ու բեմի վրա անկաշկանդ պահելակերպով։

Ջոնսն առաջին անգամ գլխավորեց բրիտանական հիթ շքերթը 1965 թվականին «It’s Not Unusual» տեղծագործությունով, իսկ հաջորդ տարի կատարեց «Thunderball» երգը Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի համար ու ստացավ «Գրեմմի» որպես տարվա ամենախոստումնալից դեբյուտող։

«Thunderball» երգի եզրափակիչ երգեցողական պասաժի ժամանակ, երգիչը կորցրեց գիտակցությունը։

Երբ Ջոնսի հանրաճանաչությունը անկում էր ապրում, նա փոխեց իր ոճը ու սկսեց պահել իրեն որպես օլդ սքուլի էստրադական երգի ներկայացուցիչ։ Այդ քայլը նրան հայտնի դարձրեց մեծահասակ լսարանի համար ու, 1966 թվականին նրա «Green Green Grass of Home»-ը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող երգը։

1970-ականներին ու 1980-ականներին Թոմ Ջոնսը ելույթներ էր ունենում միայն մեծահասակ լսարանի համար։ 1988 թվականից սկսած, նա սկսում է կատարել նաև ժամանակակից երգեր։ 1990-ականների վերջին նա սկսեց ձայնագրվել երիտասարդ կատարողների հետ։

2006 թվականին լույս տեսավ Ջոնսի ու դիջեյ Chicane«Stoned In Love» համատեղ երգը[7], որը դրական գնահատական ստացավ քննադատների կողմից ու ընկավ Թոփ-10 UK Singles Chart[8]։

2008 թվականի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում (Եվրոպայում նոյեմբերի 17-ին) սկսեց վաճառվել 24 Hours նոր սկավառակը։ Ձայնասկավառակի մեջ էին մտնում երկու քավեր՝ Բրյուս Սպրինգստինի «The Hitter» ու Թոմմի Ջեյմս և The Shondells«I’m Alive» երգերի վրա, իսկ U2 խմբի մասնակիցներ Բոնոն ու Էջը մասնակցեցին «Sugar Daddy» երգի ձայնագրմանը։2010 թվականին լույս է տեսնում նրա Greatest Hits Rediscovered ժողովածուն[9]։

2012 թվականի մարտից նա բրիտանական տարբերակով «The Voice» շոուի մարզիչ է, Jessie J, Will.i.am ու Danny O'Donoghue-ի հետ։

Նա ինքն իրեն հնչյունավորել է Սիմփսոնները (եթերաշրջան 4, դրվագ 7։ Marge Gets a Job) մուլտսերիալում։ Թիմ Ջոնսը կատարել է ինքն իր դերը Թիմ Բարթոնի «Մարսը գրոհում է» ֆիլմում։ Կատարել է տարբեր երգեր «Օրիորդ Համահանճար» (2000) ֆիլմում, «Կայսրի նոր արկածները» (2000) ու Չքվի'ր (2006) մուլտֆիլմները։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում DE AT CH UK US Դիրք[10]
1965 Along Came Jones (US Title: It’s Not Unusual*) 11 54
1965 What’s New, Pussycat? 114
1966 From the Heart 23
1966 A-tom-ic Jones -
1967 Green, Green Grass of Home 35 3 65
1967 13 Smash Hits 6 5
1968 Delilah 2 1
1968 Help Yourself 7 4 5
1969 This Is Tom Jones 9 2 4
1969 The Tom Jones Fever Zone 14
1970 Tom 4 6
1970 I Who Have Nothing 10 23
1971 She’s a Lady 34 9 17
1972 Close Up 17 64
1973 The Body and Soul of Tom Jones 31 93
1977 Say You’ll Stay Until Tomorrow 76
1978 I’m Coming Home 12
1981 Darlin' 179
1989 At This Moment 34
1989 After Dark 46
1991 Carrying a Torch 44
1994 The Lead and How to Swing It 81 35 55
1999 Reload 3 3 5 1
2002 Mr. Jones 78 58 62 36
2008 24 Hours 70 61 94 32 105
2010 Praise & Blame 38 9 51 2 79
2012 Spirit in the Room
2015 Long Lost Suitcase

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Blumberg N. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118895877 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Montreux Jazz Festival Database
  6. http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/wales/6409837.stm
  7. «Chicane feat. Tom Jones — Stoned In Love (CD) at Discogs»
  8. «Stoned In Love charts at No.8». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  9. Allmusic review - Gretest Hits Rediscovered
  10. Chartquellen: DE Արխիվացված 2007-07-02 Wayback MachineAT CH UK [Allmusic|Rubrik=artist|ID=p13357|NurURL=ja US]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]