U2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
U2
2005-11-21 U2 @ MSG by ZG.JPG
U2 խումբը 2005 թվականի նոյեմբերին Մադիսոն հրապարակի այգում. ձախից աջ՝ The Edge, Լարի Մյուլեն, Jr, Բոնո, Ադամ Կլեյթոն
U2.svg
Հիմնական տվյալներ
Երկիր Իռլանդիա Իռլանդիա, Դուբլին
Ժանրեր ռոք, ալտերնատիվ ռոք, փոսթ-փանկ
Գործունեություն 1976 (1976)–մինչ այսօր
Լեյբլ Island, Interscope, Mercury
Կապված Passengers
Կայք u2.com
Անդամներ
U2 խմբի անդամների մոմե արձանները
Խմբի համերգը Բրանդերբուրգում
Խումբը 2005 թվականին

U2, իռլանդական ռոք խումբ Դուբլինից։ Ձևավորվել է 1976 թվականին։ Խմբի անդամներն են The Edge-ը, Լարի Մյուլեն Jr-ը[1], Բոնոն, Ադամ Կլեյթոնը։ U2-ի արմատները փանկ-ռոք խմբերն են, սակայն խումբը շատ ազդեցությունների է ենթարկվել հայտնի երաժշտության տարբեր ժանրերից։ Խմբի երգերի բառերը, որ հիմնականում գովաբանում են հոգևոր պատկերներ, կենտրոնացված է անձնական թեմաների և հասարակական-քաղաքական մտահոգությունների վրա։

U2-ի մասին (անգլերեն)

Խումբը ձևավորվել է Mount Temple Comprehensive դպրոցում 1976 թվականին, երբ խմբի անդամները դեռահասներ էին՝ երաժշտական սահմանափակ արհեստավարժությամբ։ 4 տարվա ընթացքում նրանք պայմանագիր են ստորագրում Island Records-ի հետ և թողարկում իրեն առաջին ալբոմը՝ Boy-ը։ Մինչ 1980-ական թվականների կեսերը U2-ն դարձել էր միջազգային մեծություն։ Նրանք ավելի հաջողակ էին որպես շրջագայող խումբ։ Արձագանքելով երաժշտական լճացմանը և քննադատությանը՝ U2-ն վերագտավ իրեն իր 1991 թվականի Achtung Baby ալբոմում. նրանք պար, ինդուստրիալ և ալտերնատիվ ռոք ներդրեցին իրենց երաժշտության մեջ և ունեցան ավելի դեպրեսիային պատկեր։

U2-ն թողարկել է 13 ստուդիական ալբոմներ և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառքներ ունեցող խմբերից է։ Խումբն ունի վաճառված մոտ 170 միլիոն ձայնագրություն[2]։ Խումբը հաղթել է 22 գրեմմի մրցանակ՝ ավելին, քան որևէ ուրիշ խումբ։ Rolling Stone ամսագիրը U2-ին դասել է 22-րդ հորզոնականում իր բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստների ցանկում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և վաղ շրջան (1976-1980)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ձևավորվել է Դուբլինում 1976 թվականի սեպտեմբերի 25-ին[4]։ Լարի Մյուլենը, ով 14 տարեկան էր, մի նշում էր արել դպրոցի ցուցատախտակում, որ փնտրում է 6 պատասխանու մարդկանց իր նոր խմբի համար։ Խումբը հավաքվեց, իսկ որպես անուն ընտրվեց Feedback-ը, որովհետև դա այն եզակի տեխնիկական բառերից էր, որ նրանք գիտեին։

Aquote1.png Մենք չէինք հավատում դրան: Ես շոկային վիճակում էի: Մենք այն տարիքում չէինք, որ երեկույթների հաճախեինք, սակայն ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը քնել էր այդ գիշեր... Իսկապես, դա ուղղակի հաստատում էր այդ մրցույթը հաղթելը, չնայած ես չգիտեի, թե մենք ինչքան լավն ենք կամ թե ինչպիսին էր այդ մրցույթն իրականում: Սակայն այդ պահին հաղթելը չափազանց կարևոր էր բարոյական վիճակի և ամբողջ նախագծի վերաբերյալ բոլորի հավատքը:
- The Edge, CBS մրցույթը հաղթելուց հետո
Aquote2.png

1977 թվականի մարտին խումբը փոխեց իր անունը The Hype։ Սթիվ Ավելրիլը, ով պանկ ռոք երաժիշտ էր և Քլեյթոնների ընտանիքի ընկեր, առաջարկել էր 6 պոտենցիալ անուններ, որոնցից խումբն ընտրեց U2-ն, քանի որ դա այն անունն էր, որ նրանք ամենաքիչը չհավանեցին։

Բոնոն և Edge-ը Օքլենդում

1978 թվականին սուրբ Պատրիկի օրը U2-ն հաղթեց Limerick-ի տաղանդների մրցույթը։ Մրցանակը 500 ֆունտ էր և մեկ երգի ձայնագրություն, որ պետք է հնչեր Իռլանդիայի CBS-ով։ 1978 թվականի մայիսին խումբը Keystone ստուդիայում ձայնագրեց իր առաջին երգը։ Hot Press ամսագիրը ազդեցիկ էր խմբի ձևավորման համար. մայիսին Փոլ ՄաքԳյունեսը, ում նախկինում ներկայացրել էր խմբին լրագրող Բիլ Գրահամը, ով այնուհետև համաձայնվեց լինել U2-ի մենեջերը։ Խմբի առաջին թողարկումը՝ Three-ն տեղի ունեցավ 1979 թվականի սեպտեմբերին և նրանց առաջին իռլանդական վարկանշային աղյուսակի հաջողությունն էր։ 1979 թվականի դեկտեմբերին U2-ն կատարեց իր առաջին շոուն Իռլանդիայից դուրս՝ չնայած նրանք ի վիճակի չէին շատ ուշադրություն գրավել հանդիսատեսի և քննադատների շրջանում։ 1980 թվականի փետրվարին նրանց երրորդ սինգլը՝ Another Day-ը թողարկվեց թողարկվեց CBS-ի լեյբլում, սակայն կրկին այն միայն իռլանդական շուկայում[5]։

Տղան, հոկտեմբերը և պատերազմը (1980-1984)[խմբագրել | խմբագրել կոդը]

Island Records-ը պայմանագիր կնքեց U2-ի հետ 1980 թվականի մարտին խումբը թողարկեց 11 O'Clock Tick Tock ալբոմը որպես իրենց առաջին միջազգային սինգլ[6]։ Խմբի առաջին ալբոմը՝ Boy-ը թողարկվեց հոկտեմբերին։ Արտադրված Սթիվ Լիլիուայթի կողմից՝ այն ստացավ հիմնականում դրական արձագանքներ։ Չնայած Բոնոն կենտրոնացված չէր բառերի վրա և այն իրականում էքսպերիմենտ էր՝ նրանք դրանով արտահայտում էին հասարակական թեմա. երազների և դառնությունների սայլ։ Ալբոմը ներառված էր խմբի ԱՄՆ-ի հիթ երգերի մեջ[7]։

Խմբի երկրորդ ալբոմը՝ October-ը, թողարկվել է 1981 թվականին և պարունակում է բացահայտ հոգեկան թեմաներ[8]։ Ալբոմի ձայնագրման ընթացքում Բոնոն և The Edge-ը պատրաստվում էին լքել խումբը տարաձայնությունների պատճառով։ Բոնոն, The Edge-ը և Մյուլենը միացել էին Դուբլինում մի քրիստոնեական խմբի, որ կոչվում էր "Shalom Fellowship", և դա տարավ նրան տարաձայնության քրիստոնեական և ռոք ն՛ ռոլ ապրելակերպերի միջև։ Բոնոն և The Edge-ը շրջագայությունների ընթացքում ժամանակ վերցրին և որոշեցին լքել Շալոմին, որ շարունակեն աշխատել նախկին խմբի հետ։

Բոնոն 1983 թվականի War շրջագայության ժամանակ երգելիս

Լուծելով խմբի խնդիրները հոկտեմբերի՝ U2-ն թողարկեց թողարկեց իր War ալբոմը 1983 թվականի փետրվարին[9]։ Ալբոմի ձայնագրությունը խմբին տարավ խաղաղությունից դեպի խաչակրաց արշավանք։ Ալբոմը ներառված էր քաղաքականությամբ լցված "Sunday Bloody Sunday"-ում, որում Բոնոն ցանկանում էր միաձուլել արյունոտ կիրակիի և սուրբ ծննդյան կիրակիի իրադարձությունները։ Rolling Stone ամսագիրը երգի մասին գրել է, որ երգը ցույց է տալիս, որ խումբը ի վիճակի է գրել խորը և իմաստալի բառեր։ War-ը U2-ի առաջին ալբոմն էր, որ ցուցադրում էր Անտոն Կորբիյնի լուսանկարը, ով մնում էր U2-ի գլխավոր լուսանկարիչը և ունեցել է մեծ ազդեցություն խմբի մասին հասարակակն կարծիքի վրա։ U2-ի առևտրական առաջին հաջողությունն այն էր, որ War ալբոմը գրավեց առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։

Հետագայում իրականացած War շրջագայության ժամանակ խումբը կատարեց մի քանի համերգներ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այնուհետև խումբը ձայնագրեց Under a Blood Red Sky կենդանի ալբոմը և Live at Red Rocks համերգային ֆիլմը, որոնցից երկուսն էլ ստացան մեծ արձագանք MTV-ով և ռադիոյով։

Անմոռանալի կրակը և Live Aid-ը (1984-1985)[խմբագրել | խմբագրել կոդը]

Joshuatree ալբոմի շապիկը

Խումբը կարծում էր, որ նոր ալբոմը կհետևի War-ի հաջողությանը։

Aquote1.png Մենք փնտրում էինք ինչ-որ նոր բան, որ փոքր-ինչ ավելի լուրջ կլիներ:
- Ադամ Քլեյթոն
Aquote2.png

Այնուհետև Բրայան Էնոն Դանիել Լանոյսի հետ միասին համաձայնվեցին արտադրել նոր ձայնագրությունը։

Մասնապես արտադրված Slane Castle-ում՝ The Unforgettable Fire-ը թողարկվեց 1984 թվականին և այդ ժամանակ խմբի ամենամեծ նշանակալի փոփոխությունն էր երաժշտական ուղղության առումով[10]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոնո՝ վոկալ, ռիթմ կիթառ, հարմոնիկա
  • The Edge՝ լիդ կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ
  • Ադամ Կլայթոն՝ բաս կիթառ
  • Լարի Մյուլեն՝ հարվածային գործիքներ

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boy (1980)
  • October (1981)
  • War (1983)
  • The Unforgettable Fire (1984)
  • The Joshua Tree (1987)
  • Rattle and Hum (1988)
  • Achtung Baby (1991)
  • Zooropa (1993)
  • Pop (1997)
  • All That You Can't Leave Behind (2000)
  • How to Dismantle an Atomic Bomb (2004)
  • No Line on the Horizon (2009)
  • Songs of Innocence (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. երաժշտության հանրագիտարան
  2. What they're still looking for
  3. Բոլոր ժամանակների 100 լավագույն արտիստներն ըստ Rolling Stone-ի
  4. McCormick (2006), էջ 27
  5. Stokes (1996), էջ 142; McCormick (2006), էջ 88
  6. Stokes (1996), էջ 142
  7. de la Parra (2003), էջ 16–17
  8. McCormick, Neil (2008).
  9. Stokes (1996), էջ 36
  10. de la Parra (2003), էջ 52–55

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]