Songs of Innocence

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Songs of Innocence
U2 Songs of Innocence Physical Cover.jpg
U2-ի ստուդիային ալբոմ
Թողարկված2014 թվականի սեպտեմբերի 9
Ձայնագրված2009-2014 թվականների
ԺանրՌոք
Տևողություն48:11
Լեզուանգլերեն
ԼեյբլIsland, Interscope
ՊրոդյուսերԴենջեր Մաուս,
Փոլ Եփվորթ,
Ռայան Թեդդեր,
Ֆլուդ
U2-ի ալբոմների ժամանակագրություն
No Line on the Horizon (2009) Songs_of_Innocence (2014)

Songs of Innocence (հայ․՝ Անմեղության խաղեր), իռլանդական U2 խմբի 13-րդ ալբոմը, ներկայացվել է 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Apple Inc. կոնֆերանսի ժամանակ, հենց նույն օրն էլ ալբոմը հասանելի է դարձել iTunes օնլայն խանութում անվճար ներբեռնելու համար։ Կոնֆերանսի ժամանակ խումբը կատարել է նոր երգերից մեկը՝ «The Miracle (of Joey Ramone)»-ը[1]։

Թիմ Կուկի խոսքերով՝ դա ալբոմի ամենամեծ միաժամանակյա թողարկումն է։ Այն կարող էին ներբեռնել iTunes-ի ավելի քան 500 միլիոն օգտատերեր (այն հասանելի է 119 երկրներում)։ Այն նաև հասանելի է iTunes Radio և Beats Music ծառայություններում[2]։

Մինչև 2014 թվականի հոկտեմբերի 13-ը ալբոմը տարածվել է անվճար Apple ընկերությա միջոցով, սակայն դրանից հետո թողարկվել է կրիչների վրա։

Ալբոմի անվանումը համարվում է Ուլիամ Բլեյքի «Songs of Innocence and of Experience» քնարերգության վկայակոչումը։

Ոչ հեռու ապագայում խումբը պատրաստվում է թողարկել ևս մեկ ալբոմ։ «Եթե ձեզ դուր է եկել «Songs Of Innocence» սկավառակը, ապա մնացեք մեզ հետ «Songs Of Experience»-ի համար։ Այդ սկավառակը շուտով պատրաստ կլինի», ասել է Բոնոն իր հարցազրույցներից մեկում[3]։

Դրդապատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apple-ի կոնֆերանսից մեկ օր առաջ Բոնոն հարցազրույց է տվել Գաս Ուեններին «Rolling Stone» ամսագրից։ «Մենք ցանկանում էինք ստեղծել շատ անձնական ալբոմ: Մենք փորձեցինք հասկանալ՝ ինչու էինք ցանկացել խումբ դառնալ, զբաղվել ներխմբային հարաբերություններով, մեր ընկերությամբ, անձնական կյանքով, սիրով, մեր ընտանիքներով: Ամբողջ ալբոմը նվիրված է մեր առաջին բացահայտմանը, առաջին ճանապարհորդությանն աշխարհագրական, հոգեկան և սեքսուալ ծրագրում: Եվ դա դժվար եղավ: Սակայն մենք արեցինք դա: Մենք տեղափոխվեցինք թերզարգացած տարածություն»[4]։

Խումբն աշխատել է սկավառակի թողարկման համար պրոդյուսեր Բրայան Բերթոնի հետ՝ ավելի հայտնի որպես Danger Mouse։ Խմբի կիթառահար Էջը նշում է, որ սկավառակի մեջ իր ավանդն է ներդրել Ջիմմի Այովինը։ Նա մեզ խորհուրդ տվեց երաժիշտների, ում ավելի խորն է պետք քանդել։ Որպեսզի մտնի անհրաժեշտ հոգեվիճակի մեջ, Բոնոն սկսեց գրել երգեր իր ծանր դուբլինյան մանկության և երաժշտության մասին, որը փոխել է իր կյանքը։ Հիմնականում այն եղել են The Clash և Ramones խմբերը[5]։

Բոնոն նաև նշում է, որ իրենք թեմատիկայով ցանկացել են մոտ լինել The beatles կամ The Rolling Stones խմբին։

Ալբոմի ամենալավատեսական երգը California (Therе Is No End To Love)-ն է։ Ըստ Բոնոյի խոսքերի՝ այդ երգը պատմում է իրենց առաջին այցելության մասին Լոս Անջելես։

Ամենամռայլ երգը հանդիսանում է Raised by Wolves-ը, որը պատմում է Դուբլինում ավտոմեքենաների գիշերային ռմբակոծություների մասին։

Երգերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Բոնոն և Էջը, բոլոր երգերի հեղինակն է՝ U2։

# Անվանումպրոդյուսերներ Տևողություն
1. «The Miracle (of Joey Ramone)»  Դենջեր Մաուս, Փոլ Էպվորտ, Ռայան Թեդդեր 4:16
2. «Every Breaking Wave»  Դենջեր Մաուս, Ռայան ԹեդդերԴեկլան 4:13
3. «California (There is No End to Love)»  Գեֆֆնի, Էպվորտ, Մաուս 4:00
4. «Song for Someone»  Թեդլեր, Մարկ Էլլիս 3:47
5. «Iris (Hold Me Close)»  Էպորտ, Թեդդեր, Մաուս 5:20
6. «Volcano»  Գեֆֆնի, Էպֆորտ 3:15
7. «Raised by Wolves»  Գեֆֆնի, Մաուս 4:06
8. «Cedarwood Road»  Մաուս, Էպֆորտ 4:26
9. «Sleep Like a Baby Tonight»  Մաուս 5:02
10. «This Is Where You Can Reach Me Now»  Մաուս 5:06
11. «The Troubles»  Մաուս, Գեֆֆնի 4:46
48:11

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rolling Stones ամսագիրը Songs of Innocence ալբոմը առաջինն է համարել 2014 թվականի լավագույն 50 ալբոմների շարքում[6]։

Ձայնագրությա մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

U2

  • Բոնո՝ վոկալ, ստեղնաշարային գործիքներ (1,3,4,5,7,9,10,11 երգեր), կիթառ (1,6,9), դուլցիմեր (2)
  • Էջ՝ կիթառ, բեք վոկալ, ստեղնաշարային գործիքներ, երաժշտական ծրագրավորում
  • Ադամ Քլեյթոն՝ բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ
  • Լարի Մալլեն՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը սկսել է բրիտանական չարտի 6-րդ հորիզոնականից, որն ամենացածր ցուցանիշն էր իռլանդացիների համար իրենց կարիերայի 33 տարիներում։ Մեկ շաբաթ անց՝ ալբոմի սկավառակների թողարկումից հետո, աշխարհում գնել էին ընդամենը 25 հազար օրինակ։

Չարտ (2014) Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա 7
Ավստրիա Ավստրիա 2
Բրազիլիա Բրազիլիա 7
Կանադա Կանադա 5
Խորվաթիա Խորվաթիա 1
Չեխիա Չեխիա 1
Դանիա Դանիա 1
Ֆինլանդիա Ֆինլանդիա 10
Ֆրանսիա Ֆրանսիա 1
Գերմանիա Գերմանիա 2
Հունաստան Հունաստան 2
Հունգարիա Հունգարիա 13
Իռլանդիա Իռլանդիա 2
Իտալիա Իտալիա 1
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 6
Նորվեգիա Նորվեգիա 6
Լեհաստան Լեհաստան 1
Շոտլանդիա Շոտլանդիա 4
Իսպանիա Իսպանիա 1
Շվեդիա Շվեդիա 2
Շվեյցարիա Շվեյցարիա 3
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 6
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդ 200 9
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Թոփ ալտերնատիվ ալբոմներ 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Թոփ ռոք ալբոմներ 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Թոփ ճաշակ ձևավորող ալբոմներ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]