The Clash

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Clash
Clash 21051980 12 800.jpg
Ժանրեր Punk
Գործունեություն 1976
Լեյբլ Sony Music Entertainment
Կայք theclash.com

The Clash ([ðə klæʃ]), բրիտանական երաժշտական խումբ, որ ձևավորվել է 1976 թվականին Լոնդոնում: Խումբը ոգեշնչվել և ազդվել է Sex Pistols փանկ ռոք խմբի երաժշտությունից և ոճից: The Clash-ը հանդիսանում է փանկ ռոք ժանրում կատարող ամենահայտնի առաջին խմբերից մեկը: Չնայած մեծ հայտնիությանը, որը խումբը ձեռք է բերել փանկ ժանրում կատարելով` խումբը փորձեր է կատարել նաև տարատեսակ այլ երաժշտական ոճերում՝ ռեգգիից մինչև հիփ-հոփ: Երաժշտական դիապազոնի այդպիսի լայնությունը, քաղաքական անհամերաշխությունը, յուրահատուկ էներգիան The Clash-ին փանկերին ոչ բնորոշ մեծ հաջողություն բերեցին իրենց հայրենիքում և արտասահմանում:

Սկսելով կարիերան լոնդոնյան անդերգրաունդ ակումբներում` խումբը մեծ հաջողության է հասել համաշխարհային ռոք-բեմերում` իր համերգներին հանդիսատեսների մեծ բանակ հավաքելով և մասնակցելով աշխարհի ամենամեծ երաժշտական փառատոններին: Չնայած նման հաջողությանը` The Clash-ը մինչև լուծարումը հավատարիմ է մնացել փանկ-ավանդույթներին. երաժիշտները խմբի գովազդով զբաղվողներից պահանջում էին համերգի տոմսերի համար քիչ գումար սահմանել երկրպագուների համար, շփվում էին նրանց հետ համերգներից հետո և վաճառում 2 կամ 3 ալբոմներ մեկի գնով` փոխհատուցելով լեյբլի կորուստը իրենց հաշվին:

2003 թվականին The Clash-ը ներառվել է ամերիկյան ռոքնռոլի փառքի սրահի մեջ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի կազմավորում և առաջին ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Clash-ը ձևավորվել է 1976 թվականի հունիսի սկզբին Լոնդոնում երկու խմբերի` The 101ers-ի և London SS-ի միավորման արդյունքում. առաջինից եկել է վոկալիստ և կիթառահար Ջո Սթրամերը, երկրորդից` հարվածային գործիքներ նվագող Քեյթ Լեվենը, բաս կիթառահար Փոլ Սիմոնոնը և կիթառահար Միկ Ջոնսը[1][2]:

Ջո Սթրամերը այն ժամանակ արդեն երկու տարի The 101’ers փաբ-ռոք խմբի վոկալիստն էր, ով 1950-ականների պարզ ռոքնռոլ երգեր էր նվագում և ում մոտ արդեն ձայնագրված էր և թողարկման էր պատրաստվում դեբյուտային սինգլը[3]: Սակայն Սթրամմերը The 101’ers-ի կազմում կարիերայի շարունակության նպատակահարմարությունը կասկածի տակ դրեց Sex Pistols-ի համերգներից ստացած ցնցումից հետո: 1976 թվականի ապրիլի 3-ին The 101’ers-ը նվագում էր «Nashville Rooms» լոնդոնյան փաբում, որտեղ Սթրամմերը առաջին անգամ տեսել էր Sex Pistols-ին, որի մասին նա հենց դրանից առաջ էր լսել: Ջո Սթրամմերը նշել է, որ իր տեսած համերգից հետո նա իր խմբին անվանել է «երեկվա օրաթերթ»[3][4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Erlewine, Stephen Thomas.։ «Biography»։ Allmusic (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-03-26 
  2. Eddy, Chuck. The Clash // The Rolling Stone Encyclopedia of Rock & Roll. — Simon & Schuster, 2001. — 1114 p. — ISBN 0-743-20120-5
  3. 3,0 3,1 DVD Westway To The World
  4. «7 поколений рок-н-ролла. Пустое поколение. Панк-рок.3(2)»։ youtube.com։ Վերցված է 2012-04-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]