Հիփ հոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հիփ-հոփից)
Հիփ հոփ
Hip hop
Ոճային հիմքերֆանկ, դիսքո, սոուլ, ռեգգի, բլյուզ, ջազ
Ծագման ժամանակ1970-ականներ, Նյու Յորք, Բրոնքս
Ծագման երկիր ԱՄՆ
Հատուկ գործիքներվինիլային նվագարկիչներ, սինթեզ, դրամ մեքենա, սեմպլեր, հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, դաշնամուր
Ենթաժանրեր
բում բեփ, ջի-ֆանկ, գանգստերական ռեփ, ջազ ռեփ, այլընտրանքային հիփ հոփ, հարդքոր ռեփ, թրեփ, մամբլ ռեփ և այլն

Հիփ հոփ (անգլ.՝ Hip hop[1]), երաժշտական ժանր, որը սկիզբ է առել 1970-ականների սկզբին աֆրոամերիկացիների և կարիբյան ներգաղթյալների կողմից Նյու Յորքի Բրոնքս թաղամասում։ Հիփ-հոփ երաժշտությունը ծագել է որպես թմրամիջոցների և բռնության դեմ պայքարող ժանր, որը բաղկացած է ոճավորված ռիթմիկ երաժշտությունից (սովորաբար կառուցված է թմբուկի հարվածների շուրջ), որը հաճախ ուղեկցվում է բանաստեղծական խոսքի ռիթմիկ մատուցմամբ (ռեփով

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիփ-հոփը որպես երաժշտական ​​ժանր և մշակույթ ի հայտ եկավ 1970-ականներին, երբ թաղային երեկույթները սկսեցին ավելի տարածված լինել Նյու Յորքում, հատկապես Բրոնքսում ապրող աֆրոամերիկացի երիտասարդների շրջանում։

1980-ականներին հիփ հոփը որպես երաժշտական ինքնուրույն ժանր սկսեց զարգանալ և տարածվել ամբողջ աշխարհում։

Այդ ընթացքում հանրաճանաչություն ձեռք բերեց հիփ հոփի գանգստերական ռեփ (անգլ.՝ gangsta rap) ենթաժանրը, որը կենտրոնացած էր աֆրոամերիկացիների հանդեպ ռասայական հալածանքների, աղքատության և վատ կենսապայմանների վրա։

1990-ականների սկզբին և կեսերին ԱՄՆ արևմտյան ափի հիփ հոփում (անգլ.՝ West Coast hip hop) գերակշռում էր ջի-ֆանկը (անգլ.՝ g-funk), մինչդեռ արևելյան ափի հիփ հոփում (անգլ.՝ East Coast hip hop) գերակշռում էին ջազ ռեփը (անգլ.՝ jazz rap), այլընտրանքային հիփ հոփը (անգլ.՝ alternative hip hop) և հարդքոր ռեփը (անգլ.՝ hardcore rap

Հիփ-հոփ երաժշտության ժողովրդականությունը շարունակվեց մինչև 1990-ականների վերջը և 2000-ականների կեսերը, և հիփ-հոփը ազդեց երաժշտության այլ ժանրերի վրա, ինչպիսիք են նեո-սոուլը, նյու մետալը և R&B-ն։

2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին, ռեփերները կարողացան հանրաճանաչություն ձեռք բերել առցանց երաժշտության տարածման մեթոդների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ցանցերը և բլոգերը, իսկ հիմնական հիփ-հոփը ավելի մեղեդային, զգայուն ուղղություն ձեռք բերեց։

Թրեփ (անգլ.՝ trap) և մամբլ ռեփ (անգլ.՝ mumble rap) ենթաժանրերը դարձան հիփ-հոփի ամենատարածված ձևերը 2010-ականների կեսերից մինչև վերջ և 2020-ականների սկզբին։

Հիփ հոփը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիփ հոփ երաժշտությունը Հայաստանում տարածված է հիմնականում երիտասարդության շրջանում։ 2000-ականների նշանավոր հայկական հիփ-հոփ խմբերից էր «Հայ Տղեքը», որը հիմնադրվել էր 2001 թվականին։ Խմբի լուծարումից հետո նրա անդամներ Միշոն և ՀՏ Հայկոն սկսեցին իրենց անհատական ​​կարիերաները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Toop, David (1984/1991) Rap Attack II: African Rap To Global Hip Hop New York: Serpent's Tail 1-85242-243-2;
  • McLeod, Kembrew. Interview with Chuck D and Hank Shocklee 2002. Stay Free Magazine.
  • Corvino, Daniel and Livernoche (2000) – A Brief History of Rhyme and Bass: Growing Up With Hip Hop. Tinicum, PA: Xlibris Corporation/The Lightning Source, Inc. 1-4010-2851-9
  • Hess, Mickey (2009) – Hip Hop in America: A Regional Guide: Volume 1: East Coast and West Coast Greenwood. 0313343233
  • Rose, Tricia (1994) -Black Noise. Middletown, Connecticut: Wesleyan University Press. 0-8195-6275-0
  • Russell A. Potter |tytuł = Spectacular Vernaculars: Hip-Hop and the Politics of Postmodernism |data = 1995 |isbn = 0-7914-2626-2 |miejsce = Albany |wydawca = SUNY Press |oclc = 31604649 }}
  • Light, Alan (ed). (1999) – The VIBE History of Hip-Hop. New York: Three Rivers Press. 0-609-80503-7
  • George, Nelson (2000, rev. 2005) – Hip-Hop America. New York: Penguin Books. 0-14-028022-7
  • Fricke, Jim and Ahearn, Charlie (2002) – Yes Yes Y'All: The Experience Music Project Oral History of Hip Hop's First Decade. New York: Da Capo Press. 0-306-81184-7
  • Kitwana, Bakar (2004) -The State of Hip-Hop Generation: how hip-hop's culture movement is evolving into political power. December 4, 2006, Ohio Link Database
  • Chang, Jeff (2005) – Can't Stop Won't Stop: A History of the Hip-Hop Generation. Picador, 0-312-42579-1.
  • George, Nelson. Hip Hop America. Penguin, 2005.
  • Katz, Mark. Groove Music. The Art and Cuture of the Hip Hop DJ. OUP, 2012.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. rap | music |czasopismo=Encyclopedia Britannica |data dostępu=2016-12-04 |url=http://www.britannica.com/EBchecked/topic/665039/rap |język=en}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]