Բոնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոնո
Bono U2 360 Tour 2011.jpg
Բնօրինակ անուն անգլ.՝ Paul David Hewson
Ի ծնե անուն անգլ.՝ Paul David Hewson
Ծնվել է մայիսի 10, 1960(1960-05-10)[1][2][2][3][4] (58 տարեկան)
Դուբլին, Իռլանդիա[5]
Երկիր Flag of Ireland.svg Իռլանդիա
Ժանրեր ալտերնատիվ ռոք
Մասնագիտություն հեղինակ-կատարող, ձեռնարկատեր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր
Երգչաձայն բարիտոն[6]
Գործիքներ կիթառ
Լեյբլ Island Records
Անդամակցություն U2 և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ամուսին Ali Hewson
Կայք u2.com
Ստորագրություն
Ստորագրություն

Բոնո (լատ.՝ Bono, իսկական անունը` Փոլ Դևիդ Հյուսոն, անգլ.՝ Paul David Hewson, մայիսի 10, 1960(1960-05-10)[1][2][2][3][4], Դուբլին, Իռլանդիա[5]), իռլանդացի ռոք երաժիշտ, U2 խմբի վոկալիստը, որում նա երբեմն նաև ռիթմ-կիթառի և շրթհարմոնի մասեր է կատարում։ Բացի երաժշտական գործունեությունից` Բոնոն հայտնի է իր հումանիտար ակտիվությամբ Աֆրիկայում և իր ջանքերով` ուղղված երրորդ աշխարհի աղքատ երկրների հարկ մուծելու չեղարկմանը։ Ասպետի կոչում է ստացել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից 2007 թվականին[7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Դևիդ Հյուսոնը ծնվել է 1960 թվականի մայիսի 10-ին դուբլինյան Rotunda Hospital հիվանդանոցում[8]: Նա մեծացել է Գլասնեվինայի Նորդսայդ արվարձանում իր ավագ եղբայր Նորման Ռոբերտ Հյուսոնի, կաթոլիկ հոր` Բրենդան Ռոբերտ Հյուսոնի և մոր` Այրիս Հյուսոնի հետ, ով անգլիական եկեղեցու հետևորդ էր[9][10]: Ծնողները նախապես որոշել էին, որ նրանց առաջնեկը կլինի անգլիական եկեղեցու հետևորդ, իսկ երկրորդ երեխան` կաթոլիկ[11]: Չնայած Փոլը երկրորդ երեխան էր` նա նույնպես նվիրվեց Իռլանդիայի եկեղեցուն իր մոր և եղբոր հետ միասին[11]:

Նա ընդունվեց Գլասնևինի տեղական դպրոցը[12]: 1974 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Փոլը 14 տարեկան էր, նրա մայրը մահացավ ուղեղի անևրիզմայից իր հոր թաղման ժամանակ[10]: Այս իրադարձությունը Բոնոյի վրա մեծ ազդեցություն թողեց, և U2 խմբի բազմաթիվ երգեր` այդ թվում «I Will Follow», «Mofo», «Out of Control», «Lemon» և «Tomorrow» երգերը նվիրված են իր մոր հիշատակին[10][13][14]:

Ավելի ուշ Փոլը ընդունվեց Կլոնտարֆի միակ միջին դպրոց` Mount Temple Comprehensive School: Պատանության տարիքում Փոլը «Lypton Village» խմբի կազմում էր։ Այնտեղ նա ծանոթացավ իր ապագա ամենամոտ ընկերոջ` Դերեկ Ռոունի հետ, իսկ ավելի ուշ խմբի մյուս անդամների հետ հիմնադրեց արտ-գոթիկ-ռոք խումբ Virgin Prunes-ը։ Փոլն ուներ մի քանի մականուն. սկզբում նրան անվանում էին «Steinvic von Huyseman», այնուհետև այն կրճատվեց մինչև «Huyseman», հետո` «Houseman», «Bon Murray», «Bono Vox of O’Connell Street» և վերջապես պարզապես «Bono»[10]:

«Bono Vox»-ը լատիներեն Bonavox արտահայտության այլընտրանքային տարբերակն է և թարգմանվում է որպես «լավ ձայն»: Bono vox մականունը տվել է Գևին Ֆրայդին։ Սկզբում Փոլին դուր չէր գալիս այդ մականունը։ Սակայն երբ նա պարզեց, թե դա ինչ է նշանակում, ընդունեց այն։ Փոլ Հյուսոնը հայտնի դարձավ որպես Բոնո 1970-ականների վերջից։

1977 թվականին Դուբլինում Բոնոն (վոկալ), Դևիդ Էջ Էվանսը (կիթառ), Ադամ Քլեյթոնը (բաս), Լորենս Մալենը (հարվածային գործիքներ), ովքեր բոլորը նույն դպրոցի աշակերտներ էին, հիմնեցին U2 խումբը։ Նրանց առաջին ալբոմները` Boy, October և War` «Sunday Bloody Sunday» սինգլով, մեծ հաջողություն ունեցան, և հետագայում այն ավելի մեծացավ։

2007 թվականի ապրիլի 7-ին Բոնոն ասպետի կոչում ստացավ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնոն և Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվան
Բոնոն և Դմիտրի Մեդվեդևը

Բոնոն ակտիվորեն զբաղվում է հասարակական և բարեգործական գործունեությամբ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ՁԻԱՀ-ի դեմ պայքարին և Աֆրիկայի աղքատ երկրների աջակցությանը` մասնավորապես այդ երկրների ներքին պարտքի մարմանը և ազատ առևտրի զարգացմանը[15]: 2002 թվականին նա հիմնադրեց DATA ընկերությունը, որի հապավումը բացվում է որպես «Debt AIDS Trade Africa» (անգլ.՝ Հարկ, ՁԻԱՀ, առևտուր, Աֆրիկա)[16]: 2005 թվականին Բոնոն դարձավ տարվա մարդկանցից մեկը` ըստ Time Report ամսագրի։ 2006 թվականին Բոնոն ներառվել է Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում[17]:

Բոնոն բազմիցս հանդիպել է տարբեր պետությունների առաջնորդների հետ` այդ թվում Բրազիլիայի նախագահ Լուիս դա Սիլվայի, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի[18] և այլոց հետ։

Երբեմն կարող ենք հանդիպել նաև Բոնոյի հեգնական կերպարին։ Դրանք ներառված են Հարավային այգի և Սիմփսոններ մուլտսերիալներում։

Բոնոն նաև մասնակցում է TED համաժողովների ստացել է TED մրցանակ, իսկ 2007 թվականի հունիսին Տանզանիայում կազմակերպել TED համաժողով` ուղղված Աֆրիկայի երկրների օգնությանը[19]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118906321 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. http://www.u2valencia.com/web/noticias-u2/bono-la-voz-de-la-inocencia-y-la-experiencia
  7. deepsavana.com
  8. Wall Mick (2006)։ Bono: In the Name of Love։ Andre Deutsch Ltd։ էջ 17։ ISBN 978-0233001777։ Վերցված է 24 January 2010 
  9. «U2 Biography—Bono»։ Macphisto.net։ 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-18-ին։ Վերցված է 3 May 2007 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Assayas Michka (2005)։ Bono on Bono: Conversations with Michka Assayas։ London: Hodder & Stoughton։ ISBN 0-340-83276-2 
  11. 11,0 11,1 Dunphy Eamon (1987)։ Unforgettable Fire: The Definitive Biography of U2։ New York: Warner Books 
  12. Matthews (2008), էջ 8
  13. McCormick Neil (1 January 1997)։ «Growing Up With U2»։ The Daily Telegraph 
  14. Schruers Fred (May 1983)։ «U2: Small Victories in a Rock and Roll Struggle of Sound and Emotion Report»։ Musician Magazine 
  15. CNN.com — Gates, Bono, unveil 'DATA Agenda' for Africa — February 3, 2002
  16. International Development — Bono’s DATA, Rocking the Development World
  17. Bono, Geldof Among Nobel Peace Prize Nominees
  18. Медведев и Боно обсудили хот-доги — СОЧИ-24
  19. TED համաժողովի կայքը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]