Ramones

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Ramones
Ramones 30081980 10 800.jpg
Հիմնական տվյալներ
Երկիր ԱՄՆ
Ժանրեր Փանկռոք
Գործունեություն 1974 - օգոստոսի 6, 1996
Լեյբլ Sire Records, Philips Records, Beggars Banquet Records, Radioactive Records և Chrysalis Records
Կայք ramones.com
Նախկին անդամներ
Ջոուի Ռամոն, Ջոննի Ռամոն, Դի Դի Ռամոն, Թոմմի Ռամոն, Մարկի Ռամոն, Ռիչի Ռամոն, Էլվիս Ռամոն, Սի Ջեյ Ռամոն

Ramones («Ռամոունզ») ամերիկյան ռոք խումբ, առաջին փանկ ռոք խմբերից, փոփոխություն է թողել ինչպես այդ, այնպես էլ ուրիշ ալտերնատիվ ռոքի ժանրերի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974֊1979[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի մարտի 30֊ին կայացավ խմբի առաջին հանարային ելույթը՝ նյու֊յորքյան հավաքույթներից մեկում։ Այդ ժամանակ խումբը ներկայացնում էին՝ վոկալիստ և բասիսիտ Դի Դի Ռամոնը, թմբկահար Ջոուի Ռամոնը և կիթառահար Ջոննի Ռամոնը։ Երկու ամիս անց նրանց մենեջեր Թամաշ Էրդեյին դարձավ խմբի թմբակահարը վերցնելով Ռամոն կեղծանունը, իսկ Ջոուին դարձավ վոկալիստ։

1975 թվականի նոյեմբերին խմբին սկսում է հովանավորել մենեջեր Դեննի Ֆիլդսը(անգլ․Danny Fields)։ Ֆիլդսը խմբում տեսնում է անսովոր ուժ — նա այն քչերից էր ով գնահատեց խմբի միապաղաղ աղմկոտ երգերը, որոնք խումբը կատարում էր մոտ 17֊ը մի համերգին։ Հանրությանը զարմացրեց ոչ միայն ակտիվ և աղմկոտ երաժշտությունը այլև անդամների տեսքը — մաշված ջինսերը և կաշվե բաճկոնները ծռմռված կեդերի հետ։ Ավելի շուտ ոչ մի խումբ չէր համարձակվում ներկայանալ հանրությանը այդ տեսքով։ 1975 թվականի կեսերից խումբը հայտնի դարձավ հարազատ Նյու Յորքում CBGB ակումբի շնորհիվ։

Խմբի տեղի հայտնությունը 1976 թվականին գրավում է «Sire Records»֊ի ուշադրությունը, և պայմանագիր է կնքում երկարանվագ ալբոմի ձայնգրման մասին։ Ձայնագրման ժամանակ խումբն ուներ մոտ երեսուն երգ, սակգայն ալբոմի համար նարանք չեն ընտրում լավագույնները այլ նրանք, որոնք գրված էին ամենասկզբից։ Մնացած երգերը ձայնագրվեցին մյուս երկու ալբոմներում։ Առաջին սինգլն է դառնում «Blitzkrieg Bop» երգը, իսկ ալբոմը բարձանում է 111֊րդ տեղը նահանգի չարտերում։