Jump to content

Փոսթ-գրանջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոսթ-գրանջ
Post-grunge
Ոճային հիմքերԳրանջ
Ալտերնատիվ ռոք
Հարդ ռոք
Ալտերնատիվ մետալ[1]
Մշակութային հիմքեր1990-ականների կեսեր ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և Ավստրալիա
Ծագման ժամանակ1994
Ծագման երկիր ԱՄՆ և  Միացյալ Թագավորություն
Տարածաշրջանային բեմեր
Բրիտանական Կոլումբիա, Կալիֆորնիա, Ատլանտյան հյուսիսարևմուտք, Օնտարիո,
Տես նաև
Նու մետալ

Փոսթ-գրանջը (անգլ.՝ Post-grunge), ալտերնատիվ ռոքի և հարդ ռոքի ենթաժանրն է, որը ձևավորվել է 1990-ականների կեսերին՝ օգտագործելով էսթետիկ գրանջը, սակայն հանրությանն ավելի ընդունելի հնչողությամբ։ Այս ժանրում առաջին ստեղծագործոներն են Foo Fighters-ը, Nickelback-ը, Bush-ը և Matchbox Twenty-ն, որոնք 90-ականների 2000-ականներին ունեցան մեծ հաջողություններ ռոք երաժշտության մեջ։ Շատ փոսթ-գրանջ խմբեր հետագայում սկսում են ստեղծագործել փոփ ռոք, փոփ-փանկ և ալտերնատիվ մետալ ժանրերում։

Foo Fighters-ը 2007 թվականի իր ակուստիկ համերգին։

Այն ունի իրեն հատուկ երաժշտական կառուցվածք՝ «հանգստից-կտրուկ», էլէկտրակիթառը «բարձր լարվածության տակ» և «թեթև հարվածներ»։ Շատ հաճախ փոսթ-գրանջը դժվար է լինում տարբերակել ալտերնատիվ ռոքից կամ ալտ․ մետալից։ Տարիների ընթացքում, ժանրի զարգացման հետ մեկտեղ փոխվեց նաև դրա հնչողությունը (նայած ուղղվածության)։

Առաջին փոսթ-գրանջ ալբոմը եղել է Live ամերիկյան ռոք խմբի Throwing Copper-ը։ Նրանցից հետո առաջացան ավելի հոջողված կոլեկտիվներ Collective Soul-ը, Stone Temple Pilots-ը և Candlebox-ը։

Ժանրի վերափոխման՝ գրանջից փոսթ, գոյություն ունի տարեթիվ՝ 1994 թվականի ապրիլը, երբ մահացավ Nirvana խմբի լեգենդար վոկալիստ Կուրտ Քոբեյնը։ Դրանից հետո սկսեց գրանջի մեծածավալ զարգաման փուլը։ Ստեղծվեցին մի շարք խմբեր, ինչպիսիք են՝ Smile Empty Soul-ը, Godsmack-ը, Foo Fighters-ը, Seether-ը, Shinedown-ը, Staind-ը, Nickelback-ը, Breaking Benjamin-ը, Three Days Grace-ը և Candlebox-ը։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
The Pretty Reckless-ը ելույթ է ունենում Warped Tour Kickoff- շրջանակներում, 2010 թ․:

Փոսթ-գրանջը կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի․

  • Առաջին - ավելի տարածված հանգիստ երաժշտություն, որը նման է ալտերատիվ ռոքին և հարդ ռոքին։ Այս խմբի ամենավառ ներկայացուցիչներն են Three Days Grace-ը, Foo Fighters-ը, Audioslave-ը, Daughtry-ն, Nickelback-ը, Theory of a Deadman-ը, Live-ը, Chevelle-ը, 3 Doors Down-ը, Smile Empty Soul-ը, 12 Stones-ը, Creed-ը, Puddle of Mudd-ը, Finger Eleven-ը և Saving Abel-ը։
  • Երկրորդ - այսպես կոչված «ծանր գրանջ» կամ «հարդ գրանջ», որը ոչ հաճախ դասում են նու մետալի դասին։ Այսպիսի ծանր երաժշտությանը բնորոշ է դեպրեսիվ տեքստ և որպես կանոն՝ ծանր վոկալ։ Այս ուղղվածությունն այնքան էլ տարածված չէ, սակայն պակաս հայտնի չէ որքան սովորական փոսթ-գրանջը։ Եվ չնայած, որ այս խմբերի երգացանկում հանդիպում են հանգիստ երգեր, սակայն հիմնականում հենց «ծանր փոսթ-գրանջն» է։ Ամենահայտնի ներկայացուցիչներն են The Pretty Reckless-ը, Godsmack-ը, Saliva-ն, Cold-ը, Breaking Benjamin-ը, Shinedown-ը, -ը, Creed, Alter Bridge-ը, Staind-ը, Crossfade-ը և Drowning Pool-ը։

Ժանրի խմբավորման հետ զուգընթաց, գոյություն ունի նաև դասական տարանջատում՝ առաջին, երկրորդ և երրորդ ալիքներ։

  • Փոսթ-գրանջի առաջին ալիքը ձևավորվել է 90-ականների կեսերից և տևեց 3-4 տարի։ Այդ ալիքին բնորոշ էր բավականին կոպիտ և ցածր կիթառի ձայնը, որը նման էր գրանջին, սակայն դրա հետ միաժամանակ չկար անհամապատասխան հնչյուններ կամ տհաճ ձայներ։ Մելոդիկ մասով այն ավելի նման էր հարդ-ռոքին։ Առաջին ալիքը անմիջականորեն կաերլի է կապել գրանջի հետ։ Այս շրջանի առաջին խմբերն են Bush-ը, Stone Temple Pilots-ը, Silverchair-ը, Foo Fighters-ը և Candlebox-ը։
  • Երկրորդ և դասական ալիքի զարգացումը սկսեց 90-ականների վերջերին։ Մելոդիկ չափազանցութայմբ և ցածր կիթառի համադրությամբ ժանրն ունեցավ մեծ ճանաչում։ Երբ ասում են փոսթ-գրանջ հիմնականում ի նկատի ունեն հենց երկրորդ ալիքին։ Այս ժամանակաշրջանում ժանրը վերցրեց ալտ․ ռոքին և նու մետալին բնորոշ գծեր։ Երկրորդ ալիքի դասական ներկայացուցիչներն են Breaking Benjamin-ը, Staind-ը, Fuel-ը, Cold-ը, Seether-ը, 12 Stones-ը, Smile Empty Soul-ը, Three Days Grace-ը և Nickelback-ը։
  • Ամենաերիտասարդ ալիքը գնաց դեպի ալտ․ ռոքը, վերցնելով նրան բնորոշ արագ երաժշտությունը, ավելի բարձր վոկալը և կիթառի շարքը (դասական փոսթ-գրանջում կիթառներն ուղղվում էին բավականին ներքև)։ Ինչպես նաև օգտագործվում են երկու կիթառներ՝ ձայնի հագեցվածության համար։ Ոճն ակտիվորեն զարգանում է սկսած 2003-2004 թվականները։ Անկողմնապահորեն, երրորդ ալիքը դա դասական փոսթ-գրանջի և ժամանակակից ալտ․ ռոքի խառնուրդն է։ Ներկայացուցիչներն են՝ The Pretty Reckless-ը, Skillet-ը և Papa Roach-ը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. AllMusicPostGrunge/>«Post-Grunge». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 12-ին.