Alter Bridge

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Alter Bridge
Alter Bridge Hamburg Docks.jpg
Alter Bridge խումբը 2011 թվականի նոյեմբերի 14-ին Համբուրգում
Alter bridge logo.gif
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսAB
ԵրկիրԱՄՆ
Ժանրերհարդ ռոք
հևի մետալ
ալտերնատիվ մետալ
փոսթ-գրանջ
Գործունեություն2004-ներկա
ԼեյբլWind-Up Records
Universal Republic
Roadrunner
EMI
ԿապվածCreed
The Mayfield Four
Projected
Կայքalterbridge.com
Անդամներ
Մայլս Քենեդի
Մարկ Թրեմնթի
Սքոթ ֆիլիփս
Բրայն Մարշալ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alter Bridge - Ամերիկյան ռոք խումբ, որը հիմնադրվել է 2004 թվականին, Օրլանդոյում(ԱՄՆ), Creed խմբի նախկին անդամների կողմից, որը քանդվել էր 2003 թվականին, ներքին վեճերի պատճառով։ Կիթառահար Մարկ Թրեմնթիին(Creed խմբի նախկին կիթառահար) միանում են բաս-կիթառահար Բրայն Մարշալը և թմբկահար Սքոթ Ֆիլիփսը։ Այս կազմով նրանք սկսեցին ստեղծագործել և ձայնագրել իրենց դեբյուտային ալբոմը։ Վոկալիստ դարձավ The Mayfield Four խմբի նախկին վոկալիստ՝ Մայլս Քենեդին։

Խմբի առաջին ալբոմը՝ «One Day Remains», լույս է տեսել 2004 թվականի օգոստոսի 10-ին։ Այն ամբողջ աշխարհում վաճառվեց 750 000 օրինակով և այն ստացավ «ոսկե» կարգավիճակ։ Այս ալբոմից հետո խմբի վարկանիշը բարձրացավ։ «Metalingus» երգը հնչել է 2004 թվականին, ռեստլեր Էդջի ասպարեզ մտնելու ժամանակ։ Save Me երգը դարձավ «էլեկտրա» ֆիլմի սաունդթրեքերից մեկը, իսկ Shed My Skin-ը՝ «ֆանտաստիկ քառյակ» ֆիլմինը։ 2005 թվականին խումբը արձանագրել է մինի ալբոմ՝ Fan EP-ը։ Open Your Eyes և Broken Wings երգերի համար նկարահանվեցին տեսահոլովակներ։ Ալբոմը ձայնագրվել է Wind-up լեյբլում։

2007 թվականի հոկտեմբերի լույս է տեսնում խմբի երկրորդ ալբոմը՝ Blackbird։ Անոնսը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Առաջին շաբաթում ալբոմը արդեն վաճառվել էր 47 000 օրինակով, իսկ տարվա վերջում՝ 227 000 օրինակով։ Այս ցուցանիշը ավելի ցածր էր նույնիսկ դեբյուտային ալբոմի ցուցանիշից։ Քենեդին խմբում վոկալիստից բացի կատարում էր նաև կիթառահարի պարտականությունները։ Այս ալբոմին հաջորդեց համաշխարհային շրջագայությունը, որը նույնպես շատ հաջող էր և այս շրջագայությունից հետո ձայնագրվեց Live from Amsterdam ձայնասկավառակը, որում ներառված էր Ամստերդամի համերգի երգերը։

2010 թվականի առաջին կեսին ձայնագրվեց խմբի 3-րդ ալբոմը՝ AB III։ Ապագայում նրանք համաձայնագիր կնքեցին Roadrunner Records ընկերության հետ։ Ձայնասկավառակը լույս է տեսնում 2010 թվականի աշնանը։ Նոր ալբոմը ստցվեց ավելի մռայլ քան նախկինները։ Ապագայում խումբն ունեցավ ոչ վատ շրջագայություններ և համերգներ։ 2011 թվականի նոյեմբերի համերգը, որը կայացել էր Wembley մարզադաշտում, նկարահանվել է և 2012 թվականին լույս է տեսել ձայնասկավառակ Live at Wembley անվանումով։

2013 թվականի սեպտեմբերի 30-ին լույս է տեսել խմբի 4-րդ ալբոմը՝ Fortress։ Սեպտեմբերի 23-ին տեղի է ունենում ռադիո-տրանսլացիա Metal Hammer ռադիոկայանում՝ Fortress ալբոմի բոլոր երգերով։ ԱՄՆ-ում ալբոմը լույս է տեսել հոկտեմբերի 8-ին, որին նախորդել է ընդամենը մեկ համերգ հոկտեմբերի 4-ին Օրլանդոյում։ Այնուհետև խումբը մեկնում է շրջագայության Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում` Halestorm և Shinedown խմբերի հետ։ Նոր պրոդյուսերի` Մայքլ Բասքեթի հետ համագործակցությունից հետո խումբը սկսում է ստեղծել իր պատմության ամենածանր երգերը։ Սրան արտասովոր կերպով են մոտենում Մարկ Թրեմնթին և Մայլս Քենեդին։ Թրեմնթին իր մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «Երբ մենք աշխատում ենք մեր ալբոմների վրա, մեկս մյուսին հրահրում ենք այն մտքին, որ ինչոր արտասովոր բան անենք։ Մենք ցանկանում էինք, որ այս ալբոմը լիներ անսպասելի և գերաող»։ Ոչ բոլորին է ծանոթ ծանր, բայց միևնույն ժամանակ մելոդիկ խմբի անունը։ Այս խումբը ստեղծագործում է ռոք, հարդ ռոք, ալտերնատիվ մետալ, փոստ-գրանժ, պրոգրեսիվ և հևի մետալ ժանրերում։ Առաջին երկու ալբոմնրում միտքը ավելի շատ վերաբերվում է հույսին, ափսոսանքին, տխրությանը և հաղթահարմանը, ցավին և նարկոմանությանը։ Իսկ ահա 3-րդ ալբոմում-դա ավելի շուտ պայքար է հավատի համար։ Ալբոմի անվան մասին Մայլս Քենեդին ասել է, որ "Fortress" բառը շատ ուժեղ է հնչում։

Խմբի անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • One Day Remains (2004)
  • Blackbird (2007)
  • AB III (2010)
  • Fortress (2013)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]