Շոն Քոմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շոն Քոմս
Sean Combs 2010.jpg
Քոմսը 2010-ին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Շոն Ջոն Քոմս
Նաև հայտնի է որպես Դիդդի, Փի Դիդդի, Փաֆ Դեդի, Փաֆի, Փաֆ
Ծնվել է նոյեմբերի 4, 1969 (49 տարեկան)
Հառլեմ, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրեր Հիփ հոփ, R&B
Մասնագիտություն ռեփեր, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, գործարար, դերասան
Գործունեություն 1989–ներկա
Լեյբլ Bad Boy Records, Interscope Records
Շրջանավարտ Հովարդի համալսարան
Կապված Մերի Ջեյ Բլայջ, Նոտորիուս Բի Այ Ջի, Diddy Dirty Money, Ֆեյթ Էվանս, Լիլ Կիմ, Ջեյ Զի
Ամուսին Cassie Ventura
Կայք diddy.com

Շոն Ջոն Քոմս (անգլ.` Sean John Combs, նոյեմբերի 4, 1969(1969-11-04)[1][2][3], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հայտնի նաև Փաֆ Դեդդի (Puff Daddy), Դիդդի (Diddy), և Փի Դիդդի (P. Diddy) կեղծանուններով, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործարար և կինոդերասան:

Նախնական ճանաչման հասել է 1990-ականներին` Նոտորիուս Բի Այ Ջիի հետ հաջողված դուետ ստեղծելով։ Դեբյուտային «No Way Out» ալբոմը թողարկել է 1999 թ.-ին։ Ալբոմը 7 անգամ ստացել է պլատինե կարգավիճակ։ Հաջորդ անհատական ալբոմներն են «Forever» (1999), «The Saga Continues...» (2001) և «Press Play» (2006), որոնք բոլորն էլ հաջող վաճառք են ունենում։

2006 թվականին Քոմբսը ստեղծում է Diddy – Dirty Money երաժշտական խումբը։ Խմբի՝ 2009 թվականին թողարկած «Last Train to Paris» ալբոմը ունեցել է բավականին մեծ կոմերցիոն հաջողություններ, ինչպես նաև արժանանում քննադատների դրական գնահատականին։

Երաժշտական կարիերայից դուրս, Քոմբսը մեծ հաջողության է հասել նաև նորաձևության ասպարեզում՝ ստեղծելով «Sean John» և «Sean by Sean Combs» հագուստի ապրանքանիշները։

Ըստ «Ֆորբս» ամսագրի 2012 թվականի հաշվարկի՝ Քոմսի զուտ կարողությունը գնահատվում է 550 միլիոն ԱՄՆ դոլար:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Person Profile // Internet Movie Database — 1990.
  • Internet Broadway Database — 2000.
  • Discogs — 2000.