Շակիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Շակիրա
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Շակիրա Իսաբել Մեբարակ Ռիպոլլ
Ծնվել է փետրվարի 2, 1977 (38 տարեկան)
Կոլումբիա Բարանկիլա, Կոլումբիա
Բառանկիլիա
Երկիր Flag of Colombia.svg Կոլումբիա
Ժանրեր Լատինական փոփ, փոփ, Էլեկտրոնիկ,դանս
Մասնագիտություն երգահան, երգիչ, դերասան, պարուսույց և նկարիչ
Գործիքներ Կիթառ, շրթհարմոն, հավածայինգործիքներ
Գործունեություն 1991–այժմ
Լեյբլ «Sony Music» Latin, Epic Records, Live Nation Entertainment
Կայք shakira.com
Ստորագրություն
Ստորագրություն

Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլլ (իսպ.՝ Shakira Isabel Mebarak Ripoll, ծնվել է` 2 փետրվարի 1977[1]), հայտնի է որպես Շակիրա — կոլումբիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, մոդել։ Երաժշտական գործունեությունը սկսել է Կոլումբիայում ու Լատինական Ամերիկայում 1990-ական թվականների սկզբներին։ Մեծ ճանաչում է ստեցել հատկապես 2000-ական թթ. սկզբներին։ Երգչուհու անունը արաբերենից թարգմանաբար նշանակում է «երախտապարտ» (արաբ․՝ شاكِرة‎‎ šākira), իսկ հինդիից` «լույսի աստվածուհի»[2]։

Շակիրան ծնվել և մեծացել է Կոլումբիայի Բարանկիլա քաղաքում։ Սկսել է ելույթներ ունենալ դեռ դպրոցական տարիներից` հետաքրքրություն ցուցաբերելով լատինաամերիկյան ու արաբական երաժշտության նկատմամբ։ Իր առաջին ստուդիական ալբոմները` Magia և Peligro, Շակիրան թողարկել է 1990-ական թվականներին, որոնք նրան մեծ շահույթ չբերեցին։ Սակայն նա մեծ ճանաչում ձեռք բերեց Լատինական Ամերիկայում իր դեբյուտային` Pies Descalzos (1996) գլխավոր լեյբլի ու չորրորդ` Dónde Están los Ladrones?]] (1998) ալբոմի շնորհիվ։

Շակիրան բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում` հինգ «MTV Video Music Awards», երկու Գրեմմի, ութ «Լատինական Գրեմմի», յոթ Billboard Music Awards, քսանութ «Billboard Latin Music Awards», ինչպես նաև ներկայացվել է «Ոսկե Գլոբուս»ի։ Նա իր աստղն ունի Հոլիվուդի փառքի ծառուղում և մեկն է բոլոր ժամանակների ամենաշատ ալբոմներ վաճառած արտիստներից. նրա ալբոմներից վաճառվել է ավելի քան 70 միլիոն օրինակ (այլ տվյալներով` ավելի քան 60 միլիոն ձայնագրություններ[3]) ամբողջ աշխարհում[4]։ Շակիրան՝ որպես աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանցից մեկը, Ֆորբսի ցանկում ընդգրկվել է 2013[5] և 2014[6] թվականներին։

Կենսագրություն[խմբագրել]

Մանկությունը[խմբագրել]

Շակիրան ծնվել է 1977 թվականի փետրվարի 2-ին Կոլումբիայի Բարանկիլա քաղաքում։ Նա Վիլյամ Մեբարակ Չադիդի ու Նիդիա Ռիպոլլի միակ զավակն է[7][8][9][10]։ Նրա մորական կողմի նախնինիներն իսպանացիներ են ու իտալացիներ[11][12]։ Շակիրան մեծացել է որպես կաթոլիկ և հաճախել է կաթոլիկական դպրոցներ[13]։ Նա ութ ավագ քույրեր ու եղբայրներ ունի հոր նախորդ ամուսնությունից[14]։ Իր մանկությունը Շակիրան անցկացրել է Բարանկիլայում, որ տեղակայված է Կարիբյան ծովի հյուսիսային ափին։ Իր առաջին բանաստեղծությունը, որը վերնագրված էր "La Rosa De Cristal" («Բյուրեղյա վարդ»), Շակիրան գրել է ընդամենը չորս տարեկան հասակում։ Նա հիացած դիտում էր, թե ինչպես է հայրը պատմություններ գրում գրամեքենայով և խնդրեց Սուրբ Ծնունդին իրեն նվիրել գրամեքենա։ Յոթ տարեկանում նա նվեր ստացավ գրամեքենա և շարունակեց գրել բանաստեղծություններ, որոնք հետագայում վերածվում էին երգերի։ Երբ Շակիրան երկու տարեկան էր, նրա ավագ եղբայրը (հոր կողմից) զոհվել էր մոտոցիկլային վթարի ժամանակ։ Ութ տարեկանում Շակիրան գրեց իր առաջին երգը` "Tus gafas oscuras" ("Քո սև ակնոցը"). այն նվիրված էր հորը, ով տարիներ շարունակ սև ակնոց էր կրում, որպեսզի թաքցնի իր վիշտը[15]։

Երբ Շակիրան չորս տարեկան էր, հայրը նրան իր հետ տարավ Միջինարևելյան ռեստորան, որտեղ նա առաջին անգամ լսեց դումբեկ` էթնիկական թմբուկ, որ օգտագործվում է արաբական երաժշտության մեջ և որի ներքո սովորաբար կատարում են պորտապար[16]։ Նա սկսեց պարել սեղանի վրա և հասկացավ, որ իրեն դուր է գալիս բեմում ելույթ ունենալը։ Նա սիրում էր երգելկաթոլիկական դպրոցի ուսուցիչների (և նույնիսկ միանձնուհիների) ու դասընկերների համար։ Երկրորդ դասարանում Շակիրան ստիպված է լինում թողնել դպրոցական երգչախմբից իր ձայնի պատճառով. երաժշտության դասատուն ասել էր, թե նա կաղկանձում է «այծի նման»[16][17]։ Դպրոցում նա ծանոթացավ պորտապարի պարուհու հետ, ով ամեն ուրբաթ պարապում էր նրա հետ[16]։ «Այա թե ինչպես ես հայտնաբերեցի, որ շատ եմ ցանկանում ելույթ ունենալ բեմում», — ասել է նա[14][18]։ Որպեսզի դուստրը երախտապարտ լինի ծնողներին իր դաստիարակության համար, հայրը նրան տանում է այգի, որպեսզի նա տեսնի, թե ինչպես են ապրում որբ երեխաները։ Այդ տեսարանը ընդմիշտ մնում է նրա հիշողության մեջ, և այդ ժամանակ նա ինքն իրեն ասում է. «Երբևէ ես կօգնեմ այս երեխաներին, երբ կդառնամ հայտնի արտիստ»[14]։

Շակիրան 10-13 տարեկան հասակում ելույթներ էր ունենում Բարանկիլայում կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ, ինչի շնորհիվ ճանաչում է ձեռք բերում[19]։ Այդ ժամանակ նա ծանոթանում է թատերական պրոդյուսեր Մոնիկա Արիզայի հետ, ով փորձեց նպաստել Շակիրային կարիերայի առաջընթացին։ Բարանկիլայից Բոգոտա թռիչքի ընթացքում Արիզան Sony Colombia ընկերության գործադիր տնօրեն Չիրո Վարգասին համոզեց լսել Շակիրայի ձայնագրություններից։ Սակայն Վարգասը բնավ հիացած չէր և կարծում էր, որ Շակիրան «անհույս դեպք է», սակայն դա չխանգարեց, որ նա Բոգոտայում կազմակերպեզ լսումներ և հրավիրեց Sony Colombia ընկերության ղեկավարությանը` ցանկանալով զարմացնել նրանց Շակիրայի ելույթով։ Վերջինս կատարեց երեք երգ, ինչը բավական եղավ, որ նրա հետ պայմանագիր կնքվեր[20]։

1990–94 թվականներ[խմբագրել]

Շակիրայի առաջին` Magia ալբոմը ձայնագրվել է Sony Music Colombia ստուդիայում 1990 թվականին, երբ նա դեռ 13 տարեկան էր[21]։ Այս հավաքածուում ընդգրկված էին այն երգերից, որ նա գրել էր 8 տարեկանում։ Դրանք փոփ-ռոք բալլադներ ու դիսկո երգեր էին, սակայն չէին տարածվել ձայնագրման ու արտադրության անհամաձայնությունների պատճառով։ Ալբոմը թողարկվեց 1991 թվականի հունիսին։ Թողարկվեցին նաև երեք սինգլներ։ Ալբոմի դրականորեն ընդունվեց կոլումբիական ռադիոկայանների կողմից ու ճանաչում բերեց Շակիրային, սակայն կոմերցիոն հաջողություն չունեցավ. դրանից ամբողջ աշխարհում վաճառվեց ընդամենը 1,200 օրինակ[16]։ Լեյբլի պնդմամբ Շակիրան ձեռնամուխ եղավ նոր ալբոմի ձայնագրությանը։ Չնայած քիչ հայտնիությանը` Շակիրան հրավիրվեց 1993 թվականի փետրվարին ելույթ ունենալու Չիլիում կայանալիք Երգի փառատոնում։ Փառատոնը լատինաամերիկացի երիտասարդ երգիչներին հնարավորություն էր տալիս կատարել սեփական երգերը, իսկ հաղթողները որոշվում էին հանձնաժողովի կողմից։ Շակիրան կատարեց "Eres" («Դու») բալլադն ու զբաղեցրեց երրորդ տեղը։ Նրա օգտին քվեարկած հանձնաժողովի անդամներից մեկը Ռիկի Մարտինն էր, ով այդ ժամանակ դեռ 20 տարեկան էր[21]։

Երկրորդ ստուդիական ալբոմը` Peligro, թողարկվեց մարտին, սակայն Շակիրային դուր չեկավ երջնական արդյունքը։ Ալբոմն ավելի մեծ հաջողության արժանացավ, քան Magia ալբոմը, սակայն սա ևս կոմերցիոն հաջողություն չունեցավ, քանի որ Շակիրան հրաժարվեց մասնակցել դրա գովազդին։ Հետո Շակիրան որոշեց ընդմիջում կատարել և ավարտել ավագ դպրոցը[21]։ Նույն տարում Շակիրան նկարահանվեց "The Oasis" սերիալում` կատարելով գլխավոր դերը։ Սերիալը հիմնված էր իրական դեպքերի վրա, որ տեղի էին ունեցել 1985 թվականին` Նեվադո դել Ռուիսայի ողբերգությունից հետո[22]։ Դրանից հետո երկու նախորդ ալբոմներն էլ հանվեցին վաճառքից և համարվում են Շակիրայի ոչ պաշտոնական ալբոմներ։ 1995 թվականին Շակիրան ձայնագրեց "¿Dónde Estás Corazón?" երգը (հետագայում ընդգրկվեց Pies Descalzos ալբոմում) Nuestro Rock հավաքածուի համար, որ էքզքլյուզիվ տարբերակով թողարկվեց Կոլումբիայում[23]։ Pies Descalzos ալբոմը Շակիրային Լատինական Ամերիկայում մեծ ճանաչում բերեց հատկապես "Estoy Aquí," "Pies Descalzos, Sueños Blancos" և "Dónde Estás Corazón" հիթերի շնորհիվ[21]։ Շակիրան պորտուգալերենով ձայնագրեց երեք երգեր` "Estou Aqui", "Um Pouco de Amor" և "Pés Descalços"։

Սկավառակագրություն[խմբագրել]

  1. Magia (1990)
  2. Peligro (1993)
  3. Pies Descalzos (1996)
  4. Dónde Están los Ladrones? (1998)
  5. Laundry Service (2001)
  6. Fijación Oral Vol. 1 (2005)
  7. Oral Fixation Vol. 2 (2005)
  8. She Wolf (2009)
  9. Sale el Sol (2011)
  10. Addicted to you (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Shakira Biography»։ The Biography Channel։ http://www.biography.com/people/shakira-189151։ Վերցված է March 28, 2013։ 
  2. http://www.vokrug.tv/person/show/Shakira_/ Շակիրան vokrug.tv կայքում
  3. Dave DiMartino (2014-03-25)։ «Shakira Sings, Dances, Is Most Popular Person On Earth, Etc.»։ Rolling Stone։ http://www.rollingstone.com/music/news/shakira-sings-dances-is-most-popular-person-on-earth-etc-20140325։ Վերցված է 2015-01-30։ 
  4. «Shakira»։ BET։ http://www.bet.com/topics/s/shakira.html։ Վերցված է 2015-01-30։ 
  5. Caroline Howard։ «The World's Most Powerful Women 2013»։ Forbes։ http://www.forbes.com/sites/carolinehoward/2013/05/22/the-worlds-most-powerful-women-2013/։ Վերցված է 2015-01-30։ 
  6. Kate Pierce։ «Shakira Mebarak»։ World's Most Powerful Women In Media And Entertainment 2014։ Forbes։ http://www.forbes.com/pictures/eikf45ehhi/shakira-mebarak-3/։ Վերցված է 2015-01-30։ 
  7. Diego, Ximena (2002)։ Shakira: Woman Full of Grace։ The Rosen Publishing Group, 19–20։ ISBN 0743216687։ 
  8. Williams, Zella (2010)։ Shakira: Star Singer/Estrella de La Cancin։ Simon & Schuster, 6։ ISBN 9781448810666։ 
  9. Day, Holly (2007)։ Shakira։ Lucent Books, 15։ ISBN 9781590189740։ 
  10. Krohn, Katherine (2007)։ Biography Shakira։ Lerner Publishing Group, Inc, 11։ ISBN 9780822571599։ «"Yo soy una fusion. I am a fusion," says Shakira. "That's my persona. I'm a fusion between black and white, between pop and rock, between culture, the Colombian folklore and Arab dance I love and American music."» 
  11. «Shakira's Catalan Blood»։ YouTube։ September 2, 2006։ http://www.youtube.com/watch?v=fshzEmNXBM8։ Վերցված է October 31, 2009։ 
  12. «Shakira: dELIAs Interview»։ Numberonestars.com։ http://numberonestars.com/shakira/shakira_interviews_5.htm։ Վերցված է September 28, 2014։ 
  13. http://www.bet.com/celebrities/photos/2014/04/catholic-celebrities.html#!041614-celebs-catholics-shakira
  14. 14,0 14,1 14,2 Turner, Amy (March 1, 2009). «Shakira: Every little thing she does is magic». The Times (UK). http://entertainment.timesonline.co.uk/tol/arts_and_entertainment/music/article5802815.ece։ Վերցված է February 28, 2009.  (subscription required)
  15. «Shakira»։ RedBalcony։ http://www.redbalcony.com/?aid=167։ Վերցված է March 5, 2010։ 
  16. 16,0 16,1 16,2 16,3 Wright, Evan (April 11, 2002)։ «Cover Story: Shakira»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից April 29, 2009-ին։ //web.archive.org/web/20090429094152/http://www.rollingstone.com/artists/shakira/articles/story/5937750/shakira։ Վերցված է April 24, 2007։ 
  17. Shakira: 'I don't hate Britney', BBC News, March 24, 2002. Retrieved January 22, 2007.
  18. Katz, Gregory. "Shakira he world."
  19. «Shakira»։ Gale։ http://www.gale.com/free_resources/chh/bio/shakira.htm։ Վերցված է October 3, 2012։ 
  20. «Driven: Shakira»։ VH1։ http://www.vh1.com/shows/dyn/driven/96614/episode_about.jhtml։ Վերցված է April 24, 2007։ 
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Shakira's Biography»։ shakira-bio.tumblr.com։ http://shakira-bio.tumblr.com/։ 
  22. Huey, Steve։ «Shakira – Full Biography»։ MTV։ http://www.mtv.com/music/artist/shakira/artist.jhtml#biographyEnd։ Վերցված է March 20, 2010։ 
  23. «Donde Estas Corazon? by Shakira»։ SongFacts։ http://www.songfacts.com/detail.php?id=1751։ Վերցված է March 20, 2010։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]