ՊեպսիԿո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ՊեպսիԿո
Pepsico logo.png
PepsiCoHQPurchaseNY.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1965
ՀիմնադիրCaleb Bradham?
ՎայրPurchase, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենRamon Laguarta?[1]
Արդյունաբերությունըմպելիքների արտադրություն
Ընդհանուր ակտիվներ69 667 000 000 ԱՄՆ դոլար (դեկտեմբերի 26, 2015)[2]
Հասույթ63 056 000 000 ԱՄՆ դոլար (2015)[2]
Աշխատողների թիվ264 000 մարդ (2016)
Դուստր ընկերություններPepsiCo (Կանադա), PepsiCo Holdings?, The Smith's Snackfood Company?, Sabritas?, Gamesa?, Bluebird Foods?, Naked Juice?, Izze Beverage Company?, Walkers?, Lebedyansky?, PepsiCo Ukraine?, Tropicana Products, Gatorade և Lay’s'
ՍեփականատերThe Vanguard Group[3], BlackRock[3] և State Street Global Advisors
Կայքpepsico.com
ԲորսաՆյու Յորքի ֆոնդային բորսա, Տոկիոյի ֆոնդային բորսա, Chicago Stock Exchange? և Շվեյցարական բորսա
PepsiCo Վիքիպահեստում

«ՊեպսիԿո ընկերություն» (անգլPepsiCo Inc.), ամերիկյան սննդամթերքի և խմիչքների անդրազգային կորպորացիա՝ տեղակայված Փըրչեյս քաղաքում (Նյու Յորք նահանգ, ԱՄՆ)։ Զբաղվում է հացահատիկային ծագման թեթև սննդի և զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ, մարքեթինգով և մատակարարմամբ։

Ընկերությունը ձևավորվել է 1965 թվականին՝ որպես «Պեպսի Կոլա» զովացուցիչ ըմպելիքների և «Ֆրիտո Լեյ» չիպսերի ընկերության միավորման արդյունք։ Միավորումից ի վեր «ՊեպսիԿոն», բացի իր այցեքարտային «Պեպսի» ըմպելիքից, լայնորեն մեծացրել է արտադրատեսակների տեսականին, 1998 թվականին ձեռք բերելով «Tropicana», իսկ 2001 թվականին՝ «Quaker Oats» խոշոր ընկերությունները, ինչպես նաև արտադրվող տեսականուն ավելացնելով՝ «Գեյթորեյդ» սպորտային խմիչքի ապրանքանիշը, որը լայն սպառում ունի հյուսիսամերիկյան սպորտային լիգաներում։

2012 թվականի հունվարի 22-ի դրությամբ ընկերության ապրանքատեսակներից յուրաքանչյուրի մանրանածախ վաճառքը կազմել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար, մատակարարվելով 200-ից ավելի պետություններում, ինչի արդյունքում տարեկան մաքուր եկամուտը կազմել է 43,3 միլիարդ ԱՄՆ դոլար[4]։ Ըստ զուտ եկամտի՝ «ՊեպսիԿոն» համարվում է երկրորդ խոշորագույն սննդամթերքի և խմիչքի ընկերությունն աշխարհում։

2012 թվականի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվն հասնում է 278 000-ի։ 2006 թվականից նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է հնդկական ծագման ամերիկյան գործարար Ինդրա Կրիշնամուրթհի Նույին։

Ընկերության կողմից արտադրված ըմպելիքների շշալցումն ու մատակարարումը որոշ տարածաշրջաններում տեղի է ունենում հատուկ լիցենզավորված շշալցնողների կողմից։ Հայաստանում «Պեպսի» ապրանքանիշի արտադրումն իրականացվում է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]