Շվեյցարական բորսա
Շվեյցարական բորսա | |
|---|---|
| Տեսակ | ֆոնդային բորսա և կարգավորված շուկա |
| Հիմնադրված է | 1873 |
| Վայր | Zürich West[1] |
| Երկիր | |
| Հասույթ | 506 մլն Fr (դեկտեմբերի 31, 2019) |
| Աշխատողների թիվ | 550 մարդ (դեկտեմբերի 31, 2019) |
| Մայր ընկերություն | SIX Group? |
| Սեփականատեր | SIX Group?[2] |
| Կայք | six-group.com/en/site/exchanges.html(անգլ.) |
Շվեյցարական բորսա (Swiss Exchange, SWX), եվրոպական ամենախոշոր առևտրային հարթակներից մեկը, որտեղ առևտուրն իրականացվում է բաժնետոմսերով և ածանցյալ ֆինանսական գործիքներով։ Ձևավորվել է 1995 թվականին Ժնևի, Բազելի և Ցյուրիխի ֆոնդային բորսաների միաձուլման արդյունքում։ 1996 թվականից սկսած՝ բոլոր գործարքները կնքվում են էլեկտրոնային եղանակով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին բորսան Շվեյցարիայում բացվել է 1850 թվականին, այնուհետև բորսաներ հիմնվեցին Ցյուրիխում` 1855 թվականին, Բազելում`1866 թվականին, Լոզանում`1873 թվականին, Բեռնում` 1884 թվականին և Սանկտ Գալլեն-ում` 1888 թվականին։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկրի բոլոր ֆոնդային բորսաները դադարեցրեցին իրենց գործունեությունը, բացառությամբ Ժնևում իրականացվող պարտատոմսերով առևտրի։
1920-ական թվականների ծաղկմանը հաջորդեց ֆինանսական ճգնաժամը, որի հետևանքներից մեկը դարձավ 1934 թվականին բանկերի մասին դաշնային օրենքի ընդունումը, որը բերեց Շվեյցարական ազգային բանկի և ֆինանսների նախարարության ազդեցության ուժեղացմանը՝ երկրի ֆինանսական համակարգի վրա։
1995 թվականին տեղի ունեցավ Ժնևի , Բազելի և Ցյուրիխի բորսաների միավորումը մեկ միասնական շվեյցարական բորսայի կազմում՝ SWX Swiss Exchange:
2007 թվականին շվեյցարական բորսան, գերմանականի հետ համատեղ, 2,8 միլիարդ դոլարով ձեռք բերեց ամերիկյան ISE օպցիոնների բորսան, ընդ որում շվեյցարական բորսան վճարել է գործարքի գումարի միայն 15 տոկոսը։
2008 թվականի սկզբին տեղի ունեցավ SWX Group, SIS Group և Telekurs Group-ի միացումը SIX Group AG հոլդինգին, որի պատճառն էր միջազգային ֆինանսական հարթակների միջև խիստ մրցակցությունը, ինչպես նաև տեխնիկական ենթակառուցվածքի նկատմամբ պահանջների բարձրացումը և ֆինսական շուկաների կարգավորման խստացումը։
2008 թվականի սեպտեմբերին SWX Swiss Exchange վերանվանվել է SIX Swiss Exchange.
Ինդեքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարական բորսայի հիմանական իդեքսը SMI-ն է, որը ցույց է տալիս բորսայում ցուցակված 20 խոշորագույն ընկերությունների դրությունը։ Վերջիններիս բաժին է ընկնում բորսային կապիտալիզացիայի ավելի քան 85 տոկոսը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորսայի պաշտոնական կայք Արխիվացված 2008-08-30 Wayback Machine