Քալեբ Բրեդհեմ
Քալեբ Բրեդհեմ անգլ.՝ Caleb Bradham | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 27, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Chinquapin, Duplin County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4][1][5][…] |
Մահացել է | փետրվարի 19, 1934[2][3][1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Նոր Բերն[5] |
Գերեզման | Cedar Grove Cemetery[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում (1888)[4][1][6] և University of Maryland School of Medicine? (1889)[4][1][6] |
Մասնագիտություն | դեղագործ, գործարար և գյուտարար |
Ծնողներ | մայր՝ Julia S. Bradham?[7][1] |
Անդամություն | Shriners[1][6] |
Ստորագրություն![]() | |
![]() |
Քալեբ Բրեդհեմ (մայիսի 27, 1867[1][2][3][…], Chinquapin, Duplin County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4][1][5][…] - փետրվարի 19, 1934[2][3][1], Նոր Բերն[5]), ամերիկացի դեղագործ։
Առավել հայտնի է որպես Պեպսիի գյուտատար։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալեբ Բրեդհեմը ծնվել է 1867 թվականի մայիսի 27-ին Ջորջ Վաշինգտոնի և Ջուլիա Մակքեն Բրեդհեմի ընտանիքում Հյուսիսային Կարոլինա նահանգի Չինկուապին քաղաքում։ Բրեդհեմը անգլիացի էր և իռլանդական ծագում ունեցող շոտլանդացի[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քալեբ Բրեդհեմը ավարտել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանը Չապել Հիլում, որտեղ եղել է բարեգործական հասարակության անդամ և սովորել է Մերիլենդի համալսարանի բժշկական դպրոցում։
Մոտ 1890 թվականին նա լքել է Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետը ՝ հոր բիզնեսի սնանկացման պատճառով ։ Վերադառնալով Հյուսիսային Կարոլինա, նա մոտ մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ պետական դպրոցում, իսկ դրանից կարճ ժամանակ անց Նյու Բեռնում բացել է "Բրեդհեմի դեղագործական ընկերություն" կոչվող դեղատունը, որտեղ, ինչպես և այն ժամանակվա շատ այլ դեղատներում, նույնպես եղել է սոդայի շատրվան։ Նրա օգնական Ջեյմս Հենրի Քինգը առաջինն է փորձել նոր ըմպելիք։
1901 թվականի հունվարի 4-ին Բրեդհեմն ամուսնացել է Չերիթի Կրեդլի հետ Նյու Բեռնում, Հյուսիսային Կարոլինա նահանգում ։ Նա ուներ Սլովեր Բրեդհեմ տունը 1908-1934[9] թվականներին ։ Տունը 1973 թվականին դասվել է ազգային պատկերասրահների շարքում[10]։
Բացի դեղատնային կառավարումից, նա եղել է Նյու Բեռնի Ժողովրդական բանկի նախագահը և Քրեյվենի լիազորված շրջանի խորհրդի նախագահը ։ Ինչ-որ պահի նրան նույնիսկ առաջադրել են Հյուսիսային Կարոլինայի նահանգապետի պաշտոնի թեկնածու ։ Նա նաև ծառայել է որպես սպա ռազմածովային ռեզերվում 25 տարի, նշանակվել է լեյտենանտ Հյուսիսային Կարոլինայի ռազմածովային աշխարհազորում, ստացել է հրամանատարի կոչում 1904 թվականին և կապիտանի կոչում 1913 թվականին։ Նա հրաժարվել է դերծովակալի պաշտոնից։ Բացի այդ, 1914 թվականին նա ռազմածովային նավատորմի քարտուղար Ջոզեֆ Դենիելսի կողմից նշանակվել է ռազմածովային գլխավոր ոստիկան[11]։
Այն մասին, որ Բրեդհեմը հասել էր մեծ հաջողության, գիտեին բոլորը, սակայն 1923 թվականի մայիսի 31-ին Բրեդհեմը և նրա Պեպսի-Կոլա ընկերությունը հայտարարել են սնանկացման մասին։ Բրեդհեմի բիզնեսի ձախողման հիմնական պատճարը եղել է շաքարավազի գինը` Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ գները բարձրացել են 28 ցենտ մեկ ֆունտ (պատերազմից առաջ այն երեք ցենտ էր մեկ ֆունտ), և Բրեդհեմը գնել է մեծ քանակությամբ շաքարավազ այս գնով (շաքարի գինը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ նա գնել է այն)։ Նրա ընկերության ակտիվները վաճառվել են Քրեյվենի հոլդինգային ընկերությանը 30 000[12] դոլարով ։ Իրեն սնանկ հայտարարելով ՝ Բրեդհեմը հեռացել է իր դեղատնից ։ Նա մահացել Է Նյու Բեռնում, որը գտնվում է Հյուսիսային Կարոլինաjում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 NCpedia
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 History of the Birthplace
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://northcarolinahistory.org/encyclopedia/caleb-bradham-1867-1934/
- ↑ 7,0 7,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Bradham, Caleb Davis | NCpedia». www.ncpedia.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Survey Planning Unit Staff (1972 թ․ մայիս). «Slover-Bradham House» (pdf). National Register of Historic Places - Nomination and Inventory. North Carolina State Historic Preservation Office. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Կաղապար:NRISref
- ↑ Caleb D. Bradham's memorial
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալեբ Բրեդհեմ» հոդվածին։ |
|