MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է MTV Video Music Awardsից)
MTV Video Music Awards 2009 in NYC.jpg

MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն (անգլերեն՝ MTV Video Music Awards), MTV հեռուստաընկերության կողմից անցկացվող ամենամյա մրցանակաբաշխություն տարվա լավագույն տեսահոլովակ անվանակարգերում։

Առաջին մրցանակաբաշխությունը անցկացվել է 1984 թվականին Նյու Յորքի «Ռադիո սիթի մյուզիք հոլում»։ Սովորաբար MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունը անցկացվում է Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում, սակայն արարողությունը հյուրընկալել են նաև Մայամին և Լաս Վեգասը։

Մրցանակաբաշխությունը նաև հայտնի է «Օսկար երիտասարդների համար» անվանմամբ։ Այսօր այն մեծ հեղինակություն է ձեռք բերել միլիոնավոր երիտասարդների շրջանում։

Արարողությունների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ամսաթիվ Անցկացման վայր Հյուրընկալող քաղաք Հաղորդավար(ներ)
1984 Սեպտեմբերի 17, 1984[1] Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք Դեն Էյկրոյդ և Բեթ Միդլեր
1985 Սեպտեմբերի 13, 1985[2] Էդի Մերֆի
1986 Սեպտեմբերի 5, 1986[3] Պալադիում,
Գիբսոն ամֆիթատրոն
Նյու Յորք,
Լոս Անջելես
MTV ՎիՋեյներ
1987 Սեպտեմբերի 11, 1987 Գիբսոն ամֆիթատրոն Լոս Անջելես
1988 Սեպտեմբերի 7, 1988 Արսենիո Հոլլ
1989 Սեպտեմբերի 6, 1989
1990 Սեպտեմբերի 6, 1990[4]
1991 Սեպտեմբերի 5, 1991[5]
1992 Սեպտեմբերի 9, 1992[6] UCLA-ի Փոլի Պավիլոն Դանա Կարվի
1993 Սեպտեմբերի 2, 1993[7] Գիբսոն ամֆիթատրոն Քրիստիան Սլեյթեր
1994 Սեպտեմբերի 8, 1994[8] Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք Ռոզաննա Բար
1995 Սեպտեմբերի 7, 1995[9] Դենիս Միլլեր
1996 Սեպտեմբերի 4, 1996[10]
1997 Սեպտեմբերի 4, 1997[11] Քրիս Ռոք
1998 Սեպտեմբերի 10, 1998[12] Գիբսոն ամֆիթատրոն Լոս Անջելես Բեն Սթիլեր
1999 Սեպտեմբերի 9, 1999[13] Մետրոպոլիտեն օպերա Նյու Յորք Քրիս Ռոք
2000 Սեպտեմբերի 7, 2000[14] Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ Մարլոն Ուեյանս և Շոն Ուեյանս
2001 Սեպտեմբերի 6, 2001[15] Մետրոպոլիտեն օպերա Ջեյմի Ֆոքս
2002 Օգոստոսի 29, 2002[16] Ռադիո սիթի մյուզիք հոլ Ջիմմի Ֆելլոն
2003 Օգոստոսի 28, 2003[17] Քրիս Ռոք
2004 Օգոստոսի 29, 2004[18] Ամերիքան Էյրլայնս արենա Մայամի Առանց հաղորդավար
2005 Օգոստոսի 28, 2005[19] Շոն Կոումզ
2006 Օգոստոսի 31, 2006[20] Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք Ջեք Բլեք
2007 Սեպտեմբերի 9, 2007[21] The Palms Hotel and Casino Լաս Վեգաս Առանց հաղորդավար
2008 Սեպտեմբերի 7, 2008[22] Paramount Studios Լոս Անջելես Ռասել Բրենդ[23]
2009 Սեպտեմբերի 13, 2009 Ռադիո սիթի մյուզիք հոլ Նյու Յորք
2010 Սեպտեմբերի 12, 2010 Նոկիա թատրոն Լոս Անջելես[24] Չելսի Հենդլեր[25]
2011 Օգոստոսի 28, 2011 Առանց հաղորդավար
2012 Սեպտեմբերի 6, 2012 Սթեյփլս սենթր Քևին Հարտ
2013 Օգոստոսի 25, 2013 Բարքլեյս սենթր Նյու Յորք Առանց հաղորդավար
2014 Օգոստոսի 24, 2014 Ֆորում Ինգլվուդ (Կալիֆորնիա)
2015 Օգոստոսի 30, 2015 Մայքրոսոֆթ թատրոն Լոս Անջելես Մայլի Սայրուս
2016 Օգոստոսի 28, 2016[26] Մեդիսոն Սքուեր Գարդեն Նյու Յորք Առանց հաղորդավար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]