Բարսելոնա ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Բարսելոնա (այլ կիրառումներ)։
Բարսա
FC Barcelona.png
Ամբողջական անուն Football Club Barcelona
Անվանում Բարսա
Գույներ կապտանռնագույն
Հիմնադրում 29 նոյեմբեր 1899
Մարզադաշտ Կամպ Նոու
Տարողունակություն 99 354
Նախագահ Խոսեպ Բարտոմեու
Մարզիչ Լուիս Էնրիկե
Ավագ Անդրես Ինիեստա
Կայք
Լիգա Լա Լիգա
2015/16 Golden star.svg 1-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա» (կատ.՝ Futbol Club Barcelona, իսպ.՝ Fútbol Club Barcelona), հայտնի է նաև որպես «Բարսա» (իսպ.՝ և կատ.՝ Barça), կատալոնական համանուն քաղաքի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ, Իսպանիայի և ամբողջ աշխարհի ամենատիտղոսավոր ակումբներից մեկն է: Հիմնադրվել է 1899 թվականին, մի խումբ շվեյցարիական, բրիտանական, իսպանական և կատալոնական խմբից, որը գլխավորում էր Ժոան Գամպերը: Ակումբը դարձավ Կատալոնիայի խորհրդանիշներից մեկը, այստեղ է գալիս և այս կարգախոսը` Més que un club, որը թարգմանաբար նշանակում է «Ավելին քան ակումբ»: ՖԱ «Բարսելոնայի» երկրպագուները հայտնի են նաև «կուլես» (culés) անվանմամբ:

«Բարսելոնան», պաշտոնական տիտղոսների քանակով, համարվում է Իսպանիայի ամենատիտղոսավոր ակումբը` 66 (23 անգամ Իսպանիայի առաջնության չեմպիոն, 27 անգամ Իսպանիայի գավաթ, 11 անգամ Իսպանիայի Սուպերգավաթ, 2 անգամ նվաճել է Էվա Դուարտեյի (Իսպանիայի սուպերգավաթի նախկին չեմպիոնատը) գավաթը և 2 անգամ իսպանական լիգայի գավաթը):

«Բարսենոլայի» հիմնական մարզադաշտն է «Կամպ Նոուն», որն էլ համարվում է Եվրոպայում ամենաշատ հանդիսական ընդունող մարզադաշտ: 2009 թվականի հունվարի 19-ից ակումբի առաջին թիմը իր մարզումների համար նախատեսված դաշտը փոխեց և վերանվանեց «Սյուդադ Դեպորտիվա Ժոան Գամպեր»: Նա գտնվում է Սան Խուան Դեսպիում, հիմնական մարզադաշտից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք:

«Բարսելոնան» երկար ժամանակ եղել է այն ակումբներից մեկը, որոնք իրենց մարզաշապիկների վրա կրել են տարբեր լոգոտիպներ: Այնուամենայնիվ սկսած 2005 թվականից «Բարսի» մարզաշապիկների վրա հայտնվեց նաև մեկ այլ` TV3 (Կատալոնիայի Հեռուստատեսություն) լոգոտիպ, որը հայտվեց մարզահամազգեստի ուսերի մասում, բացի դրանից նաև ստեղծվեց Կատալոնիայի փոքր դրոշ, որն էլ իր հերթին տեղակայված էր տաբատի և վերնաշապիկի վրա: 2006 թվականի հուլիսի 14-ին ակումբը հնգամյա պայմանագիր կնքեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որի ֆոնդի լոգոն էլ պետք է իր պատվավոր տեղը գտներ ակումբի մարզահագուստի վրա: 2012 թվականին «կատալոնացինները» 5-ամյա պայմանագիր ստորագրեցին ոչ առևտրային Qatar Foundation ընկերության հետ, որից հետո, մարզաշապիկին գովազելու համար, ակումբը տարեկան ստանալու էր € 30 մլն[1]:

2009 թվականին «Բարսելոնան» իր հաշվին մի նոր բացառիկ ռեկորդ է գրանցում, կարողանալով նվաճել բոլոր եվրոպական հնարավոր գավաթները (երեք ազգային գավաթ - Իսպանիայի առաջնություն, Իսպանիայի գավաթ, Իսպանիայի սուպերգավաթ և երեք միջզգային գավաթ - ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ սուպերգավաթ և Աշխարհի ակումբային գավաթ): Բացի դրանցից, «կապտանռնագույները» դարձան պատմության մեջ միակ իսպանական ակումբը, որին հաջողվել է իրականացնել «Ոսկե հետ-տրիկ» (Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա):

2013 թվականին «Բարսելոնան» համարվեց աշխարհում ամենաթանկ ակումբը, ի շնորհիվ իր ֆուտբոլիստների տրանսֆերային գների[2]:

2014 թվականին «Բարսելոնան» գրավեց աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկի երկրորդ պատվավոր հորիզոնականը, իր հաշվին ունենալով ավելի քան 627 մլն եվրո[3]:

2015 թվականին «Բարսելոնան» կրկին անգամ կրկնեց «Ոսկե հետ-տրիկը», և դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միակ ակումբը, որին հաջողվել է կրկնակի անգամ նվաճել «տրեբլ»[4]:

Ակումբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1rightarrow.png  Տե՛ս նաև ՖԱ «Բարսելոնա» 1899/1900 մրցաշարում 
Ronaldinho 11feb2007.jpg
«Բարսելոնա» և «Արսենալ» ակումբները հանդիպել են ՉԼ- ի 2005-06 թվականի եզրափակչից առաջ

Ժոան Գամպերի նախագահության ներքո (1908—1926)[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ակումբի հիմնադիր և նախկին հարձակվող Ժոան (Խոան, Գանս) Գամպերը առաջին անգամ դառնում է ակումբի նախագահ: Դա տեղի է ունենում, երբ ակումբը կանգնած էր կործանման եզրին. 1905 թվականի Կատալոնիայի առաջնության հաղթանակից հետո ակումբը երեք տարի չկարողացավ նվաճել և ոչ մի գավաթ, և նաև կտրուկ անկում ապրեց նրա ֆինանսական դրությունը: Այնուհետև Գամպերը ևս հինգ անգամ վերընտրվել է ակումբի նախագահ: Գամպերի գլխավոր նվաճումներից մեկն այն է եղել, որ նա օգնել է «Բարսային» ձեռք բերել իր սեփական մարզադաշտը: 1909 թվականի մարտի 14-ին թիմը «տեղափոխվեց» Carrer Indústria մարզադաշտ, որը կարող է տեղավորել 8000 հանդիսական:

Նաև Գամպերը սկսեց աշխատել ակումբի անդամների թվի ավելացման վրա, և արդեն 1922 թվականին նրանց թիվը հասավ 10.000-ի: Նույն 1922 թվականին թիմը նորից փոխեց իր տնային խաղադաշտը, այս անգամ արդեն տեղափոխվեցին Կամպ դե Լես Կորտս (կամ պարզապես Լես Կորտս) մարզադաշտ; այդ մարզադաշտի սկզբնական տեղավորությունը հավասար եղավ 22 000-ի, իսկ ավելի ուշ դրանց թիվը բարձրացավ և հասավ 60 000-ի:

Aquote1.png «Ֆուտբոլային ակումբ „Բարսելոնան“ չի կարող մահանալ: Եվ չի մահանա: Եթե հիմա ոչ մեկ չզբաղվի ակումբի գործերով, ապա դա կանեմ ես, ինքնուրույն: Համոզված եմ, որ ինձ կաջակցեն նրանք, ովքեր իմ կողքինն էին նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլը ընդանրապես թվում էր շատ աննորմալ սպորտաձև: Այդ իսկ օրվանից ես ցանկանում եմ մոռանալ այն անարդարությունները և խաբկանքները, որոնք ստիպեցին ինձ հեռանալ ակումբի գործերից, և ցանկանում եմ պայքարել նրա համար, որ մի անգամ ևս մենք կրկին, բոլորս միասին, կանգնենք ոտքերի վրա...»
- Ժոան Գամպեր, 1908 թվականի դեկտեմբերի 2
Aquote2.png


1912 թվականին Գամպերը ակումբ հրավիրեց ֆիլիպա-իսպանական հարձակվող Պաուլինո Ալկանտարային, ով այս ակումբում անցկացրեց իր կարիերայի 13 տարին (1912—1916, 1918—1927), այդ ժամանակահատվածում խփելով 357 գոլ, այդպիսով էլ դառնում է ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

Ռիվեր, Հանրապետություն, ակումբի կյանքի քաղաքական պատերազմ (1923—1939)[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի հունիսի 14-ին խաղերից մեկի ժամանակ, հավաքված ամբոխը ի պատիվ «Կատալոնական Օրֆեյի» երգեցին Թագավորական մարշը, որը համարվում էր Իսպանական թագավորության պաշտոնական հիմնը: «Բարսելոնայի» վրեժային մարզադաշտը փակվեց վեց ամսով (այնուհետև ժամկետը քչացրին և դարձրին երեք ամիս), իսկ Գամպերին ստիպեցին հրաժարվել ակումբի նախագահի պաշտոնից: Ակումբի հիմնադրի կյանքը ավարտվեց 1930 թվականի հուլիսի 30-ին, ինքնասպանությամբ, երբ ակումբում տիրեց ընկճվածություն, որոնք կապված էին անձնական և գումարային խնդիրների հետ:

Այնուամենայնիվ թիմում ընդանրապես եղել են շատ լավ խաղացողներ, այնպիսիք, ինչպիսիք են օրինակ Խոսեպ Էսկոլան, ով ակումբ տեղափոխվեց անհաջողությունների ժամանակաշրջանում, կամ քաղաքական բախումները երկրում սպորտը դրեցին հասարակության աչքերի երկրորդային պլան: «Բարսան» բախվել էր լուրջ ճգնաժամի, որը կազմված էր երեք ճյուղից. ֆինանսային, սոցիալական (ակումբի անդամների քանակը գնալով անընդհատ ընկնում էր) և սպորտային (սակայն ակումբը կայուն ձևով հաղթում էր Կատալոնիայի առաջնությունը (1930, 1931, 1932, 1934, 1936, 1938), բայց բոլոր իսպանական առաջնություններում նրա մակարդակը շատ ցածր էր, բացառությամբ 1937 թվականին Միջերկրկան լիգայում տարած հաղթանակի:

1936 թվականի օգոստոսի 6-ին Ֆրանսիսկո Ֆրանկոյի բանակի զինվորները ձեռբակալում և սպանում են ակումբի նախագահ Խոսեպ Սունիոլին: 1937 թվականի ամռանը թիմը գլխավոր մարզիչ Պատրիկ Օ’Կոննելայի գլխավորությամբ մեկնում են ԱՄՆ և Մեքսիկա մասնակցելու տարբեր մրցաշարերի, որտեղ նրանց համարում էին Երկրորդ Իսպանական Հանրապետության հետևորդներ: Այդ ժամանակում հենց Իսպանիայում ամբողջ թափով սկսվեց Իսպանիայի քաղաքական պատերազմները: Այդ մեկնումը ավելացրեց ակումբի ֆինանսային դիրքը:

1938 թվականի մարտի 16-ին Ֆրանկոյի օդային ուժերը «Բարսելոնայի» սոցիալային ակումբի վրա ռումբ են նետում, որը հասցնում է նրանց մեծ վնաս: Դրանից մի քանի ամիս անց Բարսելոնա քաղաքը օկուպացված էր ֆրանկներով, և ակումբը, ինչպես կատալոնական «անսանձ» ազգ, կանգ առավ մի շարք լուրջ խնդիրների դիմաց: Այդ ժամանակներում ակումբի անդամների քանակը նվազեց մինչև 3486 մարդու:

Կատալոնյան դերբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնյան դերբիի յուրահատկությունը այն է, որ երկու քաղաքային՝ Բարսելոնյան ակումբներ՝ «Բարսելոնան» և «Էսպանյոլը» մրցում են միմյանց հետ՝ չհեռանալով քաղաքի սահմաններից։ Սակայն այս հակամարտության էությունը միայն դա չէ, որ պայմանավորում է։ Կատալոնյան ակումբ, որը կոչվի Իսպանիա, իսկ այսպես է բառացիորեն թարգմանվում «Էսպանյոլը», չլսված հանդգնություն է։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կատալոնիան երկար ժամանակ գոյություն է ունեցել, որպես անկած թագավորություն և որի քաղաքական հակառակորդը Պիրենեյան թերակղզում եղել է Կաստիլիան Մադրիդ կենտրոնով բացատրում է ամեն ինչ։ Կարելի է ասել, որ նույն քաղաքում երկար տարիների ու անգամ դարերի ընդմիջումից հետո նրանք իրենց հակամարտությունը փորձում են լուծել խոտոծածկի վրա։ Էսպանյոլի հետ այս հակամարտության բնորոշիչներից է նաև այն, որ վերջինս ստեղծվել է, որպես հակադրություն Բարսելոնին, բացի այդ այս ակումբի հիմնադիրները Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնի իսպանացի ազգաբնակչությունն էր։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Էնրիկեն 2014 թվականին
N Դիրք Խաղացող
1 Գերմանիա ԴՊ Մարկ-Անդրե տեր Շտեգեն
2 Իսպանիա ՊՇ Դուգլաս Պերեյրա դոս Սանտոս
3 Իսպանիա ՊՇ Ժերար Պիկե
4 Խորվաթիա ԿՊ Իվան Ռակիտիչ
5 Իսպանիա ԿՊ Սերխիո Բուսկետս Բուրգոս
6 Բրազիլիա ՊՇ Դանի Ալվես
7 Թուրքիա ԿՊ Արդա Թուրան
8 Իսպանիա ԿՊ Անդրես Ինիեստա
9 Ուրուգվայ ՀՐ Լուիս Ալբերտո Սուարես
10 Արգենտինա ՀՐ Լիոնել Մեսսի
11 Բրազիլիա ՀՐ Նեյմար դա Սիլվա Ժունիոր
12 Իսպանիա ԿՊ Ռաֆայել Ալկանտարա
13 Չիլի ԴՊ Կլաուդիո Բրավո
N Դիրք Խաղացող
14 Արգենտինա ԿՊ Խավիեր Մասկերանո
15 Իսպանիա ԿՊ Մարկ Բարտրա Արեգալ
16 Իսպանիա ՀՐ Սանդրո
17 Մարոկկո ՀՐ Մունիր
18 Իսպանիա ՊՇ Խորդի Ալբա Ռամոս
19 Նիդերլանդներ ԿՊ Իբրահիմ Աֆելայ
20 Իսպանիա ԿՊ Սերխի Ռոբերտո
21 Բրազիլիա ՊՇ Ադրիանո Կորեա Կլարո
22 Իսպանիա ԿՊ Ալեշ Վիդալ
23 Բելգիա ՊՇ Թոմաս Վերմալեն
24 Ֆրանսիա ՊՇ Ժերեմի Մատիո
25 Իսպանիա ԴՊ Ժորդի Մասիպ

Եկան 2015-16 Fairytale down red.png[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող Նախկին ակումբ
Իսպանիա Ալեքս Վիդալ Սևիլիյա ՖԱ
Կամերուն Ալեքս Սոնգ Վեստ Հեմ Յունայթեդ
Թուրքիա Արդա Թուրան Ատլետիկո Մադրիդ

Գնացին 2015-16 Fairytale up.png[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող Նոր ակումբ
Իսպանիա Չավի Ալ-Սաադի

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Liga.pngԼա Լիգա (23)

1928-29, 1944-45, 1947-48, 1948-49, 1951-52, 1952-53, 1958-59, 1959-60, 1973-74, 1984-85, 1990-91, 1991-92, 1992-93, 1993-94, 1997-98, 1998-99, 2004-05, 2005-06, 2008-09, 2009-10, 2010-11, 2012-13, 2014-15

RFEF - Copa del Rey.svgԿոպա դել Ռեյ (27)

1909-10, 1911-12, 1912-13, 1919-20, 1921-22, 1924-25, 1925-26, 1927-28, 1941-42, 1950-51, 1951-52, 1952-53, 1956-57, 1958-59, 1962-63, 1967-68, 1970-71, 1977-78, 1980-81, 1982-83, 1987-88, 1989-90, 1996-97, 1997-98, 2008-09, 2011-12, 2014-15

Կոպա դե լա Լիգա (2)

1982-83, 1985-86

RFEF - Supercopa de España.svgՍուպերկոպա դե Իսպանիա (10)

1983, 1991, 1992, 1994, 1996, 2005, 2006, 2009, 2011 2012

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բարսելոնա»–ն Իսպանիայի Լա Լիգա-ի այն բացառիկ ակումբներից է, որը մասնակցել է բոլոր առաջնություններին սկսած անցկացման առաջին իսկ տարվանից 1928։ (Մյուս համանման ցուցանիշով ակումբներն են ՝ Ատլետիկ Բիլբաո–ն և Ռեալ Մադրիդ–ը)։
  • «Բարսելոնան» միակ ակումբն է Եվրոպայում, որը Եվրոպական ակումբային մրցաշարերի խաղարկության ոչ մի մրցաշրջան բաց չի թողել սկսած 1955 թվականից։
  • «Բարսելոնան» աշխարհում այն ակումբներից է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում տիրացել է հնարավոր բոլոր գավաթների (խոսքը 2008-09 մրցաշարի մասին է)։
  • «Բարսելոնան» ամենախոշոր հաշվով հաղթանակը 10։1 հաշվով Տարագոնայի հանդեպ հաղթանակն է 1949 թվականին, իսկ ամենախոշոր պարտությունը 1։12 Ատլետիկ Բիլբաոից 1931 թվականին։
  • «Բարսելոնա»–ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]