Jump to content

Խերարդո Մարտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խերարդո Մարտինո
իսպ.՝ Gerardo Martino
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խերարդո Դանիել Մարտինո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1962 (63 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Արգենտինա
Հասակ 175 սանտիմետր
Դիրք Հարձակվող Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բարսելոնա
Պատանեկան կարիերա
ԱրգենտինաՆյուելս Օլդ Բոյս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1980-1990
1991
1991-1994
1994-1995
1995
1996
1996
Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Իսպանիա Տեներիֆե
Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Արգենտինա Լանուս
Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Էկվադոր Բարսելոնա Գուայակիլ
Չիլի Օ՚ Հիգգինս
392 (35)
15 (1)
81 (2)
30 (3)
15 (0)
5 (0)
0 (0)
Ազգային հավաքական
1991 Արգենտինա Արգենտինա 1 (0)
Մարզչական կարիերա
1998
1999
2000
2002-2003
2003-2004
2005
2005-2006
2007-2011
2012-2013
2013-2014
Արգենտինա Ալմիրանտե Բրաուն
Արգենտինա Պլատենսե
Արգենտինա Ինստիտուտո
Պարագվայ Լիբերտադ
Պարագվայ Սեռռո Պորտենյո
Արգենտինա Կոլոն
Պարագվայ Լիբերտադ
Պարագվայ Պարագվայ
Արգենտինա Նյուելս Օլդ Բոյս
Իսպանիա Բարսելոնա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խերարդո Դանիել Մարտինո (իսպ․՝ Gerardo Daniel Martino 1962 թ., նոյեմբերի 20, Ռոսարիո, Արգենտինա), նախկին արգենտինացի ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Իր Կարիերայի մեծ մասն Խերարդոն անցկացրել է իր հարազատ քաղաքը՝ Ռոսարիոն ներկայացնող «Նյուելս Օլդ Բոյս» ակումբում։ Այս ակումբի պատմության մեջ նա ռեկորդակիր է անցկացրած խաղերի թվով (505 խաղ)[1]։ Նաև 2003 թվականին անցկացրած հարցման արդյունքներով նա ճանաչվել է «Նյուելս Օլդ Բոյսի» ակումբի պատմության լավագույն ֆուտբոլիստ։

2007 թվականի փետրվարին Մարտինոն ստանձնեց Պարագվայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի դերը։ Կոպա Ամերիկայի խմբային փուլում Պարագվայի հավաքականը վատ տպավորություն չէր թողնում, խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը զիջելով միայն Արգենտինայի ազգային հավաքականին։ Բայց արդեն Փլեյ-Օֆֆ-ում Պարագվայը 6։0 հաշվով պարտվեց Մեքսիկայի ազգային հավաքականին։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Պարագվայը զբաղեցրեց 3-րդ տեղը զիջելով միայն Բրազիլիային և Չիլիին։ Ինչպես նաև Մարտինոն հավաքական հրավիրեց մի քանի իր հայրենակիցներին, որոնց թվում էին նաև Նեստոր Էրտիգոսան և Լուկաս Բարիոսը։ Աշխարհի Առաջնության Ֆ խմբում Պարագվայը զբաղեցրեց 1-ին տեղը և դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով (5։3) հաղթելով Ճապոնիաին կարողացավ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ Մարտինոյի սաներին բաժին հասավ մրցաշարի գլխավոր ֆավորիտը՝ Իսպանիայի ազգային հավաքականը, այստեղ Պարագվայը պարտվեց 1։0 հաշվով և դուրս մնաց մրցաշարից։ Այդ խաղից անմիջապես հետո Մարտինոն ասաց՝ «Մենք ունեցանք շանսեր, սակայն չկարողացանք օգտվել դրանցից»։ Մունդիալ 2010 թ.-ից հետո Խերարդոն երկարաձգեց իր պայմանագիրը հավաքականի հետ 4 տարով։ 2011 թ. Կոպա Ամերիկայի ավարտից հետո, որտեղ Պարագվայը զբաղեցրեց 2-րդ տեղը բայց չհաղթեց և ոչ մի խաղում, Մարտինոն հրաժարական տվեց։

2013 թ. Հուլիսի 22-ին «Տատա»-ն եռամյա պայմանագիր կնքեց Կատալոնական Բարսելոնայի հետ։

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Երկիր Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Արդյունք
ԽՀՈՊՏ %
Կոլոն Արգենտինա 1 հուլիսի 2004 30 հունիսի 2005 3813141134.21
Սեռո Պարտենիո Պարագվայ 2004 2005 6839151457.35
Լիբերտադ Պարագվայ 2005 2006 7638201850.00
Պարագվայ Պարագվայ 1 փետրվարի2007 25 հուլիսի 2011 5524151643.63
Նյուելս Օլդ Բոյզ Արգենտինա 1 փետրվարի 2012 21 հուլիսի 2013 5027121154.00
Բարսելոնա Իսպանիա 22 հուլիսի2013 17 մայիսի 2014 53388771.69
Արգենտինա Արգենտինա 13 օգոստոսի 2014 մ․հ․ 1100100.00
Ընդամենը 341180847752,78

Թարմացումը 2014 թվականի սեպտեմբերի 3-ի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խերարդո Մարտինո» հոդվածին։