Սերխիո Բուսկետս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերխիո Բուսկետս
իսպ.՝ Sergio Busquets
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 16, 1988(1988-07-16)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Սաբադել, Իսպանիա[4]
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան

Սերխիո Բուրգոս Բուսկետս (Կատալոներեն՝ Sergio Busquets i Burgos, հուլիսի 16, 1988(1988-07-16)[1][2][3][…], Սաբադել, Իսպանիա[4]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Նա Կարլես Բուսկետսի որդին է, վերջինս պաշտպանում էր Բարսելոնայի դարպասը 1990-ականներին։

«Բարսելոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի սեպտեմբերի 13-ին Լա Լիգայում Բուսկետսը նշում է իր դեբյուտը Սանտանդեր քաղաքի «Ռասինգ» ակումբի դեմ խաղով։ Չեմպիոնների լիգայում իր դեբյուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին շվեյցարական «Բազել»-ի դեմ խաղով, և այդ իսկ խաղում էլ Բուսկետսը խփում է իր առաջին գոլը «Բարսելոնա»յի կազմում, իսկ կատալոնացիները 5:0 հաշվով ջախջախեցին մրցակցին։ Իր երկրորդ գոլը Չեմպիոնների լիգայում Սերխիոն խփում է խմբային փուլի վերջին խաղում խաղալով դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ, որում «Բարսելոնան» դուրս էր եկել խաղալու պահեստային խաղացողներով։ 2009 թվականի մարտի 7-ին Սերխիոն խփում է իր առաջին գոլը Լա Լիգայում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում։ Բուսկետսը Բարսելոնայի կազմում իր առաջին մրցաշրջանում խաղացել է 24 խաղ Լա Լիգայում, 7 խաղ Իսպանիայի գավաթում և 8 խաղ Չեմպիոնների լիգայում։ Եվ առաջնության առաջին կեսում Սերխիոն ոչ շատ հաճախ էր դուրս գալիս խաղադաշտ, իսկ երկրորդ կեսում էլ ավելի հաճախ է սկսում հայտնվել մեկնարկային կազմում, առաջին իսկ րոպեից խաղացել է նաև Իսպանիայի գավաթի եզրափակչում բասկյան «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում (4:1) և Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (2:0)։

Այդ մրցաշարից հետո Բուսկետսը համարվեց Լա Լիգայի 2008/2009 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող։

Բացի դրանից, 2009 թվականին Սերխիոն դառնում է Բրավոյի Տիտղոսի հաղթող, պարգևատրվել է նաև Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակով։

2009/2010 մրցաշրջանում կատալոնացին աստիճանաբար դառնում է ակումբի առաջատար հենակետային պաշտպանը, տեղահանելով կոտդիվուարցի Յայա Տուրեին։ Լա Լիգայում նա խաղում է 33 խաղ, ևս 10 խաղ կատալոնացին անցկացնում է Չեմպիոնների լիգայում։ Ավելի մեծ դեր խաղալով Բուսկետսը ակումբին օգնում է նվաճել մրցաշրջանում հնարավոր բոլոր 6 տիտղոսները, մասնավորապես հենց ինքն է կարողանում 2009 թվականի աշխարհի ակումբային մրցաշրջանի կիսաեզրափակչում մեքսիկական «Ատլանտե» ակումբի դեմ խաղում գոլ խփել, երբ իր թիմը հանդիպման ընթացքում զիջում էր մրցակցին։

2010/11 մրցաշրջանում իր միակ և առաջին գոլը Բուսկետսը խփել է «Ատլետիկ Բիլբաո»յի դարպասին, իսկ խաղը ավարտվեց կատալոնացինների հաղթանակով 3:1 հաշվով։

2010 և 2011 թվականներին L'Équipe վարկածով մտնում է տարվա խորհրդանշական հավաքականի կազմի մեջ։

2011/12 մրցաշարում իր առաջին գոլը խփում է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում խաղալով անգլիական «Չելսի»ի դեմ։ Իսկ մրցաշրջանի երկրորդ գնդակը Սերխիոն խփում է վերջում, 38-րդ տուրում, իսպանիայի առաջնությունում «Ռեալ Բետիս»-ի դեմ խաղում, որը վերջանում է 2:2 հաշվով։

2013 թվականի հունիսի 16-ին, խաղացողի ծննդյան օրը, պաշտոնապես հայտարարվեց ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման մասին, մինչև 2018 թվականը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո։

2014/15 մրցաշրջանում Սերխիոն իր խաղային համարը 16-ից փոխում է և դարձնում է 5։ Ընդ որում, երբ ակումբից հեռացավ և իր ֆուտբոլային կարիերան ավարտեց Կառլես Պույոլը և «Բարսելոնան» լքեց Վիկտոր Վալդեսը, Սերխիոն դարձավ ակումբի չորրորդ ավագը` Չավիից, Ինիեստայից և Լիոնել Մեսսիից հետո։

2015/2016 մրցաշրջանի սկսվելուց առաջ դառնում է «Բարսա»յի երկրորդ փոխավագը Լիոնել Մեսսիից հետո։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 2-ին Բուսկետը իր դեբյուտն է նշում ազգային թիմում, երկրորդ խաղակեսի ժամանակ փոխարինելով Դավիդ Սիլվային, Թուրքիայի հավաքականի դեմ խաղում, խաղը ավարտվում է իսպանացինների 2:1 հաշվով հաղթանակով։

Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով Սերխիո Բուսկետսը (16 համարով)

2010 թվականի հուլիսին Բուսկետսը Իսպանիայի հավաքականի հետ միասին դառնում է աշխարհի չեմպիոն, հաղթելով ՀԱՀ-ի հարկի տակ բոլոր 7 խաղերում։

2012 թվականին Սերխիոն դառնում է Եվրոպայի չեմպիոն և մտնում է ՈՒԵՖԱ-ի վարկածով առաջնության խորհրդանշական հավաքականում։

2014 թվականի սեպտեմբերի 8-ին Բուսկետսը հարվածեց իր առաջին գոլը հավաքականի կազմում, Եվրոպայի առաջնության ժամանակ` Մակեդոնիայի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 5:1 հաշվով հօգուտ իսպանացիների։ Երկրորդ գոլը հարվածել է նույն մրցաշարում, նոյեմբերի 15-ին` Բելառուսի դեմ խաղում։ Իսպանացիները այդ խաղում հաղթեցին 3:0 հաշվով։

2017 թվականի հոկտեմբերի 9-ին Սերխիոն անց կացրեց իր հարյուրերորդ հանդիպումը Իսպանիայի հավաքականում, Իսրայելի դեմ խաղում, որն ավարտվեց 1:0` իսպանացիների հաղթանակով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Սերխիոն սկսել հանդիպել Ելենա Գալերայի հետ,2016 թվականին նրանք ունեցան որդի` Էնցոն։

Բուսկետսը ձախ ձեռքի վրա ունի արաբերեն դաջվախք, որը նվիրված է իր պապիկին, ում հետ նա շատ մոտ էր։

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 17-ի դրությամբ[5][6]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Կոպա դել Ռեյ Եվրոպագավաթներ Այլն Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարսելոնա Բ 2007–08 30 1 30 1
2008–09 2 0 2 0
Արդյունք 32 1 32 1
Բարսելոնա 2008–09 24 1 9 0 8[7] 2 41 3
2009–10 33 0 4 0 11[8] 0 4[9] 1 52 1
2010–11 28 1 5 0 12[7] 0 1[10] 0 46 1
2011–12 31 1 8 0 11[11] 1 2[12] 0 52 2
2012–13 31 1 4 0 8[7] 0 2[10] 0 45 1
2013–14 32 1 5 1 9[7] 1 2[10] 0 48 3
2014–15 33 1 4 0 10[7] 0 47 1
2015–16 20 0 4 0 5[7] 0 4 0 33 0
Արդյունք 232 6 43 1 74 4 15 1 364 12
Կարիերային արդյունք 264 7 43 1 74 4 15 1 396 13

Խաղերը և գոլերը հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 22-ի դրությամբ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Իսպանիա «Բարսելոնա»

Իսպանիա «Իսպանիայի հավաքական»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.transfermarkt.co.uk/sergio-busquets/leistungsdaten/spieler/65230
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  4. 4,0 4,1 4,2 http://www.transfermarkt.com/sergio-busquets/leistungsdaten/spieler/65230
  5. Official site statistics
  6. «Busquets». Soccerway. Վերցված է 2014 թ․ հուլիսի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 All appearances in UEFA Champions League
  8. Ten appearances in UEFA Champions League, one appearance in UEFA Super Cup
  9. Two appearances in Supercopa de España, two appearances and one goal in FIFA Club World Cup
  10. 10,0 10,1 10,2 Appearances in Supercopa de España
  11. Ten appearances in UEFA Champions League, one appearance in UEFA Super Cup
  12. one appearance in Supercopa de España, one appearance in FIFA Club World Cup