Նելսոն Սեմեդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Նելսոն Սեմեդու
New Zealand-Portugal (23) (cropped).jpg
Քաղաքացիությունը Flag of Portugal.svg Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 16, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:16|2|0}}) (23 տարեկան)
Ծննդավայր Լիսաբոն, Պորտուգալիա
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ

Նելսոն Կաբրալ Սեմեդու (պորտ․՝ Nélson Cabral Semedo, նոյեմբերի 16, 1993, Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս պորտուգալական «Բենֆիկայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կամզում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենֆիկա Նելսոնը սկսել է իր կարիերան «Շենտրենշե»-ի կազմում։

2012 թվականին նա տեղափոխվել է «Բենֆիկա», որտեղ սկսել է հանդես գալ երկրորդ թիմում։ 2012-2013 մրցաշրջանը Նելսոնը վարձավճարով հանդես է եկել «Ֆատիմա» ֆուտբոլային ակումբի կազմում։

2015 թվականին Նելսոնը տեղափոխվել է «Բենֆիկա»-ի հիմնական կազմ։ Թիմի կազմում Սեմեդուն իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 16-ին՝ «Էշտորիլ Պրահայի» դեմ խաղում[1]։ Սեպտեմբերի 15-ին՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Աստանայի» դեմ խաղում Նելսոն Սեմեդուն իր միջազգային դեբյուտն է նշել[2]։

Բարսելոնա

2017 թվականի հուլիսի 13-ին Բարսելոնան հայտարարեց, որ Բենֆիկայից ձեռք է բերել Նելսոն Սամեդոյի տրանսֆերային իրավունքները, և բուժզննումից հետո նրա հետ ստորագրել է 5-ամյա պայմանագիր: Սամեդոյի համար Բարսելոնան վճարեց 30,5 մլն. եվրո, իսկ յուրաքանչյուր 50 խաղի համար,որում պորտուգալացին հանդես կգա մեկնարկային կազմում, ակուբը պարտավորվել է վճարել ևս 5 մլն. եվրո: Նորամուտը նա նշել է օգոստոսի 16-ին Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ կատալոնական ակումբ ցավալի պարտություն կրեց իր հիմնական հակառակորդից՝ Մադրիդի Ռեալից:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում Նելսոնը իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Սերբիայի հավաքականի դեմ խաղում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի չեմպիոն - 2015-2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Бенфика Лиссабон VS. Эшторил-Прая 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—08—16 
  2. «Бенфика Лиссабон VS. Астана 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—09—15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]