Կարլես Ալենյան ավարտել է «Լա Մասիա» հայտնի ակումբը: Նա եղել է թիմի ավագ բոլոր տարիքային խմբերում[4]: 2016 թվականի ձմռանը նա տեղափոխվել է «Բարսելոնայի» երկրորդ կազմ: 2016/17 մրցաշրջանում երիտասարդ խաղացողն սկսել է մասնակցել առաջին թիմի մարզումներին ու խաղերին:
2017 թվականի ապրիլի 2-ին Կարլեսը կատարել է իր նորամուտը Իսպանիայի առաջնությունում՝ մասնակցելով «Գրանադա» ակումբի դեմ խաղին[5]:
Ալենը դասական կիսապաշտպանի վառ օրինակ է: Նա աչքի է ընկնում խաղադաշտում իր ցուցադրած որակյալ խաղով և իր հասունությամբ խաղադաշտից դուրս: Նա կարող է խաղալ ոչ միայն հենակետային կամ կենտրոնական կիսապաշտպանների դիրքերում, այլև «տասնյակում», և նույնիսկ հարձակման ձախ թևում[6]:
Կարլեսի հայրը՝ Ֆրանցիսկոն, նախկինում ֆուտբոլիստ է եղել: Նա նույնպես եղել է «Բարսելոնայի» ակադեմիայի սան: Նա խաղացել է «Խերես», «Լերիդու» ակումբների կազմում, ինչպես նաև Իսպանական ցածր դիվիզիոնների այլ թիմերում[6]: