Ռիկարդու Կուարեժմա
Ռիկարդու Կուարեժմա պորտ.՝ Ricardo Quaresma | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ռիկարդու Անդրադե Կուարեժմա Բերնարդու | ||
Ազգությունը | պորտուգալացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | Գնչու | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 26, 1983[1][2][3][…] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռիկարդու Անդրադե Կուարեժմա Բերնարդու (պորտ.՝ Ricardo Andrade Quaresma Bernardo, սեպտեմբերի 26, 1983[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, թուրքական «Բեշիքթաշի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։ Ավելի վաղ հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում» և «Պորտու», իսպանական «Բարսելոնայում», իտալական «Ինտերում», անգլիական «Չելսիում» և արաբական «Ալ-Ահլիում»։
Կուարեժման Պորտուգալիայի և Իտալիայի չեմպիոն է, Պորտուգալիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի ազգային գավաթների դափնեկիր, ով հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայում և դարձել է միջմայրցամաքային խաղերի գավաթակիր։ Կուարեժման 2000-ականների լավագույն տեխնիկա ունեցող խաղացողներից մեկն է, ով հայտնի է ֆուտբոլային հնարքների հիանալի կատարումով։ Նա կատարում է այնպիիս հնարքներ, ինչպիսիք են օրինակ ռաբոնա և տրիվելա[4]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ. Կուարեժման օգնել պատանեկան Պորտուգալիայի հավաքականին հաղթել մինչև 16 տարեկանների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը[5]։ Պորտուգալիայի ազգային հավաքականում Ռիկարդուն իր նորամուտը նշեց 2003 թ. հունիսին՝ 20 տարեկան հասակում, Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ընթացքում։ Վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի 2004 թվականի առաջնության և Օլիմպիական Խաղերին մասնակցությունը Սկոլարիի մարզչական որոշման արդյունքում նա չի մասնակցել շխարհի Առաջնություն 2006-ին։
2007 թ. մարտի 24-ին նա խփեց իր առաջին գնդակը հավաքականի կազմում՝ Բելգիայի հավաքականի դեմ հանդիպման ընթացքում[6]։ Եվրոպայի Առաջնության 2008-ի ընթացքում մասնակցել է Պորտուգալիայի երկու խաղերին և մեկ անգամ գրավել Չեխիայի հավաքականի դարպասը։ 2011 թ-ց ակտիվորեն ներգրավել է ազգային թիմի խաղերին։ Եվրո-2012-ի Ընտրական մրցաշարում Կուարեժման անցկացրել է 4 հանդիպում. երկու անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Կրիշտիանու Ռոնալդուին։
Ակումբներում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով երկու տարի շարունակ չի կանչվել հավաքական։
2014 թվականի մայիսի 13-ին Կոարեժմայի անունը եղել է Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության խաղացողների մեջ՝ Պորտուգալիայի կազմում[7], սակայն մեկ շաբաթ անց հայտարարվել է, որ նա դուրս է մնում մասնակիցների ցանկից[8]։
2016 թվականի մայիսին Կուարեժման ստացել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակցության ուղեգիր և մեկնել Ֆրանսիա։ 1/8-րդ եզրապակցչի 87-րդ րոպեին Խորվաթիայի դեմ խաղում նա դուրս է եկել փոխարինման։ Խաղը ավարտվում է ոչ ոքի և մրցավարը նշանակում է լրացուցիչ տասնհինգ րոպեներ, որի ընթացքում 117-րդ րոպեին Ռոնալդուի հարվածը հասցնում է եզրափակման։ Դրանոց նա ապահովում է Պորտուգալիայի հավաքականի մասնակցությունը մեկ քառորդ եզրափակչին (ընդդեմ Լեհաստանի)։
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ Рабона и тривела от Куарежмы
- ↑ Биография игрока
- ↑ Португалия разгромила Бельгию(չաշխատող հղում)
- ↑ Данни не попал в расширенный состав сборной Португалии
- ↑ Куарежма не попал в заявку сборной Португалии на ЧМ-2014, Нету – в составе
|
- Սեպտեմբերի 26 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ