Կրիշտիանու Ռոնալդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ

Կրիշտիանու Ռոնալդու
Rus-Por2012 (16).jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջ. անուն Կրիշտիանու Ռոնալդու Դուշ Սանտուշ Ավեյրու
Ծննդավայր   Ֆունշալ, Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան թիվ   փետրվարի 5, 1985 (31 տարեկան)
Հասակ 185 սմ
Դիրք կիսապաշտպան / հարձակվող
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 7
Պատանեկան կարիերա
1993 - 1995 Պորտուգալիա Անդորինյա
1995 - 1997 Պորտուգալիա Նասիոնալ
1997 - 2002 Պորտուգալիա Սպորտինգ
Մասնագիտական կարիերա 1
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2003 Պորտուգալիա Սպորտինգ 25 (3)
2003 - 2009 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 196 (84)
2009 - ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 234 (256)
Ազգային հավաքական2
2001 - 2002 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-17) 7 (5)
2002 - 2003 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 5 (1)
2003 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 10 (3)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-23) 3 (2)
2003 - ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 125 (56)
2004 Պորտուգալիա Պորտուգալիա (օլիմպիական) 3 (2)

1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են
միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 21 Ապրիլ, 2016.
2 Ազգային հավաքականի խաղերը և գոլերը
ըստ 29 Մարտ, 2016.

Cristiano Ronaldo and Lionel Messi - Portugal vs Argentina, 9th February 2011.jpg

Կրիշտիանու Ռոնալդու (պորտ.՝ Cristiano Ronaldo), պորտուգալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը:

Ռոնալդուն դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլլարի դիմաց Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ: Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ:

Ռոնալդուն իր կարիերան սկսել է Անդորինյայում, որտեղ 2 տարի խաղալով՝ տեղափոխվել է Նասիոնալ: 1997 թվականին տեղափոխվել է Պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ Սպորտինգ: 2003 թվականին նա գրավեց Մանչեսթեր Յունայթեդի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս սըր Ֆերգյուսոնի ուշադրությունը, ով Ռոնալդուի համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ: Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը Յունայթեդի կազմում:

2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել: 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ: 2014 թվականին նա Մադրիդի Ռեալի հետ նվաճեց Եվրոպայի կարևորագույն գավաթը՝ Չեմպիոնների Լիգան՝ դառնալով այն եզակի ֆուտբոլիստներից մեկը, ում հաջողվել է նվաճել այն երկու տարբեր ակումբների հետ: Ռոնալդուն նաև դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդի հեղինակ՝ մեկ մրցաշրջանում խփելով 17 գոլ, իսկ արդեն մրցաշարի պատմության մեջ նա երկրորդն է՝ զիջելով միայն իսպանացի լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին: Ռոնալդուն այն ֆուտբոլիստն, ով կարողացել է Մադրիդի Ռեալի կազմում ամենարագը հեղինակել 100 գոլ: 2014 թվականի փետրվար ամսին Ռոնալդուն խփեց իր կարիերայի 400-րդ գոլը: Երբ նա տեղափոխվեց Ռեալ, կրում էր 9 համարի մարզաշապիկ, բայց արդեն իսկ իր երկրորդ մրցաշրջանում նրան հանձնվեց 7 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ռաուլը: Ռոնալդուն Յունայթեդում ևս հանդես էր գալիս 7 համարի մարզաշապիկով:

Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն ծնվել է Սանտու Անտոնիուում (Ֆունշալ, Մադերիա)՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի (1954-2005) ընտանիքում: Ընտանիքի 4-րդ երեխան է: Մեծ եղբայրը՝ Ուգուն ծնվել է 1975 թվականին: Քույրերը՝ Էլման (ծն. 1974 թ.ին) և Լիլիանա Կատյան (1976 թ.-ին) են:

Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա: Դրանից հետո ուսուցիչն ասել էր, որ Ռոնալդուն անարգում է իրեն: 14 տարեկան հասակում նա մոր հետ համաձայնության եկավ, որ գնա ֆուտբոլային պարապմունքների:

Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում: Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուի սիրելի ակումբը Լիսաբոնի «Բենֆիկան» էր: Ութ տարեկան հասակում նա խաղաց «Անդորինյա» սիրողական ակումբում, որտեղ աշխատում էր նրա հայրը: 1995 թվականին Կրիշտիանուն պայմանագիր կնքեց տեղական «Նասիոնալ» ակումբի հետ: Հետո հաղթարշավը «Նասիոնալում» հանգեցրեց նրան որ Ռոնալդուն տեղափոխվի եռօրյա դիտման «Սպորտինգում», իսկ հետո նա պայմանագիր կնքեց լիսսաբոնյան ակումբի հետ[2]:

«Սպորտինգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Ռոնալդուն մտավ «Սպորտինգի» երիտասարդական ակադեմիա: Նա դարձավ միակ խաղացողը ակումբի պատմության մեջ, որը խաղաց «Սպորտինգի» բոլոր թիմերի ՝ մինչև 16 տարեկան և 17-ից ու 18-ից բարձր տարեկանների, ինչպես նաև հիմնական թիմում, մեկ մրցաշրջանի ընթացքում[3]:

Նրա առաջին խաղը եղավ «Սպորտինգի» չափահասների թիմում 2001 թվականի օգոստոսի 15-ին Լիսաբոնի «Ատլետիկոյի» դեմ ընկերական խաղում, երկրորդ խաղակեսում փոխարինման մտնելով և առանձնացավ խփած գնդակով[4]: Միևնույն ժամանակ նա խաղում էր Պորտուգալիայի հավաքականի երիտասարդական կազմում մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում[5]:

Ռոնալդուն հետաքրքրում էր շատ և շատ մարզիչների, այդ թվում «Արսենալի» մարզիչ՝ Արսեն Վենգերին, «Լիվերպուլի» մարզիչ՝ Ժերար Ուիլեին և այլոց: Սակայն, երբ «Յունայթեդը» կարողացավ 3-1 հաշվով պարտության մատնել «Սպորտինգին» Լիսաբոնում, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ֆերգյուսոնը տպավորվեց Ռոնալդուի խաղով:

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2006 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն դարձավ Մանչեսթեր Յունայթեդի պատմության մեջ միակ պորտուգալացի ֆոտբոլիստը, ում համար ակումբը վճարել էր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ: Երբ Ռոնալդուն դարձավ Յունայթեդի խաղացող, Ֆերգյուսոնը նրան հարցրեց, թե որ համարի մարզաշապիկն է ուզում կրել, և Ռոնալդուն պատասխանեց 28: Սակայն Ֆերգյուսոնը նրան հանձնեց 7 համարի մարզաշապիկը: Նախկինում Յունայթեդի կազմում 7 համարի մարզաշապիկը կրել էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ջոն Բերին, Էրիկ Կանտոնան, Դևիդ Բեքհեմը, Օուենը և նրանցից հետո արդեն երիտասարդ Ռոնալդուն, իսկ հետո արդեն Անտոնիո Վալենսիան:

Ռոնալդուն իր առաջին խաղն անցկացրեց «Բոլթոնի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 60-րդ րոպեին, երբ թիմը հաղթում էր 4-0 հաշվով: Նա իր առաջին գոլը գոլը խփեց տուգանայինից կատարած հարվածով «Բորթսմութի» դարպասը 2003 թվականի նոյեմբերի 1-ին:

Նա խփեց Պրեմիեր Լիգայի 1000-րդ գոլը 2005 թվականի հոկտեմբերի 29-ին: Նա բոլոր մրցաշարերում խփեց 10 գոլ և դարձավ 2005 թվականի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը:

Ռոնալդուն իր երկրորդ տիտղոսը նվաճեց 2005-2006 թվականներին, երբ թիմը 4-0 հաշվով կարողացավ հաղթանակ տանել «Ուիգանի» նկատմամբ և հաղթել Լիգայի գավաթը: Այդ խաղում իր թիմի երրորդ գոլը խփեց Ռոնալդուն:

2006-2007 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ronaldo - Manchester United vs Chelsea.jpg

2006 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ռոնալդուն ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով երրորդ ֆուտբոլիստը՝ Ռոբի Ֆոուլերից և Դենիս Բերգկամպից հետո, ում հաջողվում է մեկ մրցաշրջանի ընթացքում նման արդյունք գրանցել: Նա խփեց իր թիմի 50-րդ գոլը Մանչեսթեր Սիթիի դարպասը և պարգևեց թիմին Պրեմիեր Լիգայի հաղթողի կոչումը վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ: Տարվա վերջում Ռոնալդուն երկրորդ անգամ արժանացավ «տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» կոչմանը: Նա արժանացավ «տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ», Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ, երկրպագուների կարծիքով՝ «լավագույն ֆուտբոլիստ» կոչումներին:

2007-2008 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց բրազիլացի Կական. այդ տարի Ռոնալդուն երրորդն էր, իսկ երկրորդը Լիոնել Մեսսին էր:

Ռոնալդուն իր առաջին հեթ-տրիկը ձևակերպեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2008 թվականի հունվարի 12-ին, երբ թիմը Օլդ Թրաֆորդում 6-0 հաշվով ջախջախեց «Նյուքասլ Յունայթեդին» և բարձրացավ Պրեմիեր Լիգայի աղյուսակի առաջին հորիզոնական: Առաջնության իր 23-րդ գոլը խփեց «Ռեդինգի» դարպասը, որտեղ «Յունայթեդը» կարողացավ հաղթանակ տանել 2-0 հաշվով: Չեմպիոնների Լիգայի առաջին տուրի խաղի ընթացքում, որտեղ «Յունայթեդը» մրցում էր «Լիոնի» դեմ, «Լիոնի» երկրպագուներից մեկը լազերը գցեց Ռոնալդուի և Նանիի աչքերին: Դրանից մոտ մեկ ամիս անց Լիոնը տուգանվեց 2500 ֆունտ ստեռլինգով:

Ռոնալդուն և Տեվեզը Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ

2008 թվականի մարտի 18-ին, Ռոնալդուն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ որպես թիմի ավագ և հեղինակեց իր թիմի երկու գոլերը «Բոլթոնի» դեմ խաղում: Դա 33-րդն էր Ռոնալդուի համար, որը լավագույն արդյունքն էր խփած գոլերով կիսապաշտպանների համար: Ռոնալդուի արդյունքը հնարավորություն տվեց նրան հաղթելու Եվրոպայի «Ոսկե խաղակոշիկ» տիտղոսը:

2007-2008 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսիի» դեմ խաղում Ռոնալդուն խփեց խաղի առաջին գոլը 26-րդ րոպեին, սակայն «Չելսին» կարողացավ 45-րդ րոպեին գոլ խփելով հավասարեցնել խաղի հաշիվը: Խաղի ելքը պետք է վճռեր 11 մետրանոց հարվածաշարը:

Ռոնալդուի հարվածը կարողացավ ետ մղել «Չելսիի դարպասապահը» և լավ հնարավորություն տվեց իր թիմին հաղթել տիտղոսը, սակայն Չելսիի ավագ Ջոն Թերին չկարողացավ գրավել «Յունայթեդի» դարպասը և մաչեսթերյան ակումբը դարձավ Չեմպիոնների լիգայի 2007-2008 թվականների հաղթող:

Ռոնալդուն մրցաշրջանն ավարտեց 42 գոլով: Դարձավ Չեմպոնների լիգայի 2007-2008 թվականների մրցաշրջանի լավագույն ռմբարկուն և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

2008-2009 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանի սկզբում լուրեր տարածվեցին, որ պորտուգալացի ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Բայց ոչ մի նախնական պայմանավորվածություն չկար, և Ռոնալդուն շարունակում էր մնալ «Յունայթեդի» խաղացող:

Մրցաշրջանի իր առաջին գոլը խփեց Լիգայի գավաթի շրջանակներում կայացած «Միդլսբրոուի» դեմ խաղում, որտեղ Յունայթեդը կարողացավ 3-1 հաշվով կոտրել մրցակցի դիմակայությունը:

«Սթոք Սիթիի» դեմ խաղում Ռոնալդուն խփեց իր 100-րդ և 101-րդ գոլերը՝ երկուսն էլ տուգանային հարվածով, իսկ թիմը հաղթեց 5-0 հաշվով: Բոլորը մտածում էին, որ Ռոնալդուն գոլ է խփելու նաև մյուս 19 թիմերի դարպասը:

2008 թվականին Ռոնալդուն ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ հավաքելով 446 միավոր՝ ավելի քան 115 միավորով առաջ անցնելով Լիոնել Մեսսիից:

2009 թվականի հունվարի 8-ին Ռոնալդուն վթարի ենթարկվեց իր Ֆերարի 599 ԳՏԲ Ֆիորանո ավտոմեքենայով: Բարեբախտաբար ֆուտբոլիստը լուրջ վնասվածքներ չէր ստացել: Դրանից 4 օր անց նա ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ՝ դառնալով Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով հասել է այդ նվաճմանը:

Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայում 2008 թվականի իր առաջին գոլը խփեց «Ինտերի» դարպասը և թիմին հնարավորություն տվեց իր ելույթները շարունակել քառորդ եզրափակչում:

Քառորդ եզրափակչում Ռոնալդուն գոլ խփեց «Պորտուի» դարպասը, և «Յունայթեդը» հնարավորություն ստացավ խաղալ նաև կիսազրափակչում: «Պորտուի» դարպասը խփած գոլն արժանացավ ՖԻՖԱՖերենց Պուշկաշի անվան մրցանականին: Ռոնալդուն մասնակցեց Չեմպիոնների Լիգայի եզրափակչին արդեն երկրորդ անգամ իր կարիերայի ընթացքում, սակայն պարտություն կրեց «Բարսելոնայից»՝ 2-0 հաշվով:

Նա մասնակցեց 52 խաղերի բոլոր մրցաշարերում, սակայն խփեց 16(26) գոլ պակաս, քան նախորդ մրցաշրջանում (42):

2009 թվականի հունիսի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնվեց Ռոնալդուին 80 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց վաճառել «Ռեալ Մադրիդին»:

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Cristiano Ronaldo y Diego Forlán.jpg

2009-2010 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսի 26-ից Կրիշտիանուն հանդես է գալիսարքայական ակումբում: Մադրիդը նրան գնեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Տրանսֆերի արժեքը կազմեց £ 80 միլիոն (€ 94 միլիոն), և Ռոնալդուն դարձավ ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ: Համաձայնելով պայմաններին՝ ստորագրեց վեց տարվա պայմանագիր, որն արժեր € 11 միլիոն տարեկան աշխատավարձ: Նա ներկայացավ ակումբի երկրպագուներին և համաշխարհային լրատվամիջոցներին որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող հուլիսի 6-ին, որտեղ նրան հանձնեցին 9 համարի մարզաշապիկը: Նրան ողջունելու էին եկել Մադրիդյան լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն և 80.000-85.000 երկրպագուներ՝ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում: Ողջունող երկրպագուների քանակով գերազանցեց Դիեգո Մարադոնային(75000):

Ռոնալդուի Մադրիդյան դեբյուտը կայացավ հուլիսի 21-ին, 1-0 հաշվով Մադրիդը հաղթեց Շեմրոկ Ռովերսին:

Նրա առաջին գոլը սպասեցնել չտվեց: Մոտ մեկ շաբաթ անց Ռոնալդուն 11 մետրանոց հարվածով գրավեց Քուիթոյի դարպասը:

Ռոնալդուի առաջին պաշտոնական խաղը Լա լիգայի շրջանակներում օգոստոսի 29-ին էր, երբ թիմը հաղթեց Դեպորտիվոյին, իսկ Ռոնալդուն կրկին 11 մետրանոց հարվածով խփեց իր թիմի երկրորդ գոլը:

Սեպտեմբերի 15-ին Ռոնալդուն Ցյուրիխում խփեց 2 գոլ՝ տուգանային հարվածով: Այդ երկու գոլերն առաջինն էին Ռեալի համար Չեմպիոնների լիգայում: Ռոնալդուն վնասվածք ստացավ Պորտուգալիայի կազմում, երբ հավաքականը ընկերական հանդիպում էր անցկացնում Հունգարիայի դեմ: Վնասվածքը նրան թույլ չտվեց մասնակցել Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած Միլանի դեմ խմբային փուլի երկու խաղերին: Վնասվածքից հետո առաջին խաղն անցկացրեց Բարսելոնայի դեմ՝ նոյեմբերի 29-ին:

2009 թվականին Ռոնալդուն երկրորդն էր Ոսկե գնդակի համար մղվով պայքարում՝ իրենից առաջ թողնելով Լեո Մեսսիին: Նա երկրորդն էր նաև Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման համար մղվող պայքարում:

2010-2011 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 2010 թվականին թիմից հեռացավ լեգենդար իսպանացի Ռաուլ Գոնսալեսը, Ռոնալդուին տրվեց 7 համարի մարզաշապիկը: 2010 թվականի հոկտեմբերի 23-ին նա 4 գոլ խփեց Ռասինգի դարպասը: Դա նրա ամենաշատ խփած գոլերն է մեկ խաղում: Ռոնալդուն դարձավ նաև հետ-տրիկի հեղինակ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, որտեղ Ռեալը հաղթանակի հասավ 5-1 հաշվով: Տարվա վերջին խաղում նա ևս դարձավ հետ-տրիկի հեղինակ, որտեղ Ռեալը 8-0 հաշվով քանդեց Լեվանտեին Կոպա դել Ռեյի շրջանակներում:

Ռոնալդուն սկսեց 2011 թվականը բավականին խոստումնալից: Նա իր առաջին երկու գոլերը խփեց Խետաֆեի դեմ, որտեղ Մադրիդի Ռեալը կարողացավ հաղթանակ կորզել 3-2 հաշվով:

Այնուհետև՝ Վիլյառեալի դեմ խաղում Ռոնալդուն դարձավ հետ-տրիկի հեղինակ և գոլային փոխանցում կատարեց Կակային՝ օգնելով խփել նրա առաջին գոլը վնասվածքից հետո:

Cristiano Ronaldo Real Madrid Gareth Bale Tottenham.jpg

2011 մարտի 3-ին Ռոնալդուն կրկին դարձավ հետ-տրիկի հեղինակ Մալագայի դեմ խաղում, իսկ Ռեալը Մալագային պարզապես ջախջախեց 7-0 հաշվով: Այդ խաղի վերջնամասւմ Ռոնալդուն վնասվածք ստացավ և ստիպված էր 10 օր հանգստանալ:

Ապրիլի 20-ին Կոպա դել Ռեյի եզրափակչում, որտեղ Ռեալը մրցում էր կատալոնական Բարսելոնայի դեմ, Ռոնալդուն 103-րդ րոպեին կարողացավ գլխի հարվածի շնորհիվ բացել հաշիվը, որ հետագայում ինչպես պարզվեց, այդ խաղի միակ գոլն էր: Երկրպագուների ձայներով, այդ գոլը դարձավ թե Ռոնալդուի և թե Մադրիդի Ռեալի այդ մրցաշրջանում խփած ամենալավ գոլը:

Մի քանի օրից Ռամոն Սանչես Պիխուան մարզադաշտում Ռեալը հյուրընկալվելու էր Սեվիլյաին: Այդ խաղում Ռոնալդուն դարձավ պոկերի հեղինակ և օգնեց թիմին հաղթել 6-2 ջախջախիչ հաշվով: Խփած 4 գոլից հետո Ռոնալդուն իր խփած գոլերի քանակը մեկ մրցաշրջանի ընթացքում հասցրեց 46-ի և զարմանալիորեն շրջանցեց իր իսկ ռեկորդը. այն է 42 գոլ, սակայն Յունայթեդի կազմում: 3 օր հետո դառնալով հետ-տրիկի հեղինակ Խետաֆեի դեմ խաղում իր ակտիվում Ռոնալդուն գրանցում է արդեն 49 գոլ:

Մայիսի 15-ին Վիլյառեալի դեմ երկու գոլ խփելով Ռոնալդուն գերազանցում է Լա լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ռեկորդը: Մայիսի 21-ին Ալմերիայի դեմ վերջին խաղում, նա ևս երկու գոլ է հեղինակում և 40 գոլով արժանանում Պիչիչիին: Նրան է հանձնվում նաև Եվրոպայի ոսկե խաղակոշիկը:

Ռոնալդուն ավարտում է իր երկրորդ մրցաշրջանը Ռեալում, դառնալով ընդհանուր առմամբ 53 գոլի հեղինակ և հաղթելով արքայակն գավաթը:

2011-2012 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադրիդի Ռեալի մինչմրցաշրջանային առաջին խաղում 4-1 հաշվով հաղթեց Լոս Անջելես Գելաքսիին, այդ խաղում Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ: 4 օր անց Ռոնալդուն դարձավ հետ-տրիկի հեղինակ Գուադախարայի դեմ խաղում, և թիմը հաղթեց 3-0 հաշվով: 2011 թվականի, օգոստոսի 17-ին Ռոնալդուն Ռեալի կազմում խփեց իր 100-րդ գոլը Բարսելոնայի դարպասը՝ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում, որը կայանում էր Բարսելոնայում:

2011 թվականի օգոստոսի 27-ին նա իր գոլերի քանակը բացեց Սարագոսայի դեմ արած հեթ-տրիկով: Սեպտեմբերի 24-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում Ռոնալդուն կրկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով թիմին հաղթել 6-2 հաշվով: Սա Ռոնալդոյի Լա Լիգայում արած 9 հեթ-տրիկն էր իսկ Ռեալում՝ 10-րդը:

Cristiano Ajax.jpg

Սեպտեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Ռեալը մրցում էր Այաքսի դեմ: Այդ խաղում Ռոնալդուն բացեց խաղի հաշիվը. Ռեալը հաղթեց 3-0 հաշվով: Դրանից հետո 3 խաղ անընդմեջ Ռոնալդուն չդարձավ գոլի հեղինակ: Արդեն հոկտեմբերի 22-ին նա իր 10 հեթ-տրիկն արեց Լա լիգայում՝ գոլեր հեղինակելով Մալահայի դարպասը: Մյուս հեթ-տրիկը շատ սպասեցնել չտվեց: Նոյեմբերի 6-ին կայացած Օսասունայի դեմ խաղում նա իր 11-րդ հեթ-տրիկն արեց Լա Լիգայում:

Նոյեմբերի 19-ին՝ Վալենյայի դեմ խաղում Ռոնալդուն գոլ խփեց, սակայն Ռեալը չկարողացավ խուսափել պարտույունից(2-3): Նոյեմբերի 26-ին՝ մադրիդյան դերբիում Ռոնալդուն երկու գոլի հեղինակ դարձավ:

Դեկտեմբերի 17-ին Սեվիլյայի դեմ արտագնա խաղում Ռոնալդուն իր տասներկուերորդ հեթ-տրիկն արեց և օգնեց թիմին հաղթել 6-2 հաշվով: 2010-2011 թվականներին Ռոնալդուն Եվրոպայում երրորդն էր՝ իրենից առաջ թողնելով Մեսսիին և Չավիին: Իսկ աշխարհում երկրորդն էր. այս անգամ միայն Մեսիին էր գերազանցել նրան:

Ռոնալդուն նաև երկու գոլ խփեց Կոպա դել Ռեյի քառորդ եզրափակչում՝ Բարսելոնայի դարպասը, սակայն Ռեալն ընդհանուր՝ 4-3 հաշվով պարտվեց և լքեց մրցաշարը:

2012 թվականի, մայիսի 13-ին Ռոնալդուն գոլ խփեց Մալյորկայի դարպասը և դարձավ միակ ֆուտբոլիստը Լա լիգայի պատմության մեջ, ով կարողանում է հասնել նման նվաճման: Ռոնալդուն հաղթեց Լա լիգան՝ ռեկորդային 100 միավորով: Նա խփեց 46 գոլ Լա լիգայում և 60 գոլ բոլոր մրցաշարերում միասին՝ գերազանցելով իր արդյունքը, որը գրանցվել էր նախորդ մրցաշրջանում:

2012-2013 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն մրցաշրջանը սկսեց տիտղոսով: Ռեալը հաղթեց Իսպանիայի սուպերգավաթը: 2012 թվականի սեպտեմբերի 2-ին Ռոնալդուն խփեց իր առաջին գոլը Գրանադայի դարպասը, որը նրա կարիերայի 200-րդ գնդակն էր: Սեպտեմբերի 18-ին նա խփեց գոլ Չեմպիոնների Լիգայում՝ Մանչեսթեր Սիթիի դարպասը: Ռոնալդուն այս մրցաշրջանում չկարողացավ տիտղոս նվաճել, սակայն իրեն դրսևորեց լավագույն առումներով:

2013-2014 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուի համար այս մրցաշրջանը լավագույններից մեկն էր, եթե ոչ լավագույնը Ռեալի կազմում: Նա դարձավ Լա լիգայում 31 գոլի հեղինակ, իսկ բոլոր մրցաշարերում միասին 51 գոլի հեղինակ: Նվաճեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը: Ռեալի հետ հաղթեց Արքայական գավաթը, Չեմպիոնների Լիգա, իսկ Լա լիգայում գրավեց երրորդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Բարսային և Ատլետիկո Մադրիդին: Ռոնալդուն նաև ռեկորդի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերով: Իսկ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում 2-րդն է՝ 4 գոլով զիջելով միայն լեգենդար իսպանացուն՝ Ռաուլին:

2014-2015 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն բաց թողեց մինչմրցաշրջանային պատրաստությունը: Մինչև 2015 թվականի դեկտեմբեր խաղացել է լինելով ոչ լավ մարզավիճակում և Լա Լիգայում հեղինակել է 12 գոլ և 3 գոլային փոխանցում:2014-2015 թ մրցաշրջանի Ոսկե Գնդակի հավակնորդ

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Cristiano Ronaldo 20120609 (1).jpg

Ռոնալդուն խաղացել է Պորտուգալիայի մինչև 17, 20, 21, 23 և ազգային հավաքականներում: 2004 թվականին՝ հենց իր առաջին միջազգային մրցաշարում Ռոնալդուն հասավ մինչև եզրափակիչ, սակայն եզրափակչում ցավալի պարտություն կրեց Հույներից: Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը նջանք դուրս եկան մահվան խմբից, որտեղ ընդգրկված էին Գերմանիայի, Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հետ: Պորտուգալիան հասավ մինչև կիսաեզրափակիչ, այնտեղ 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Իսպանիայի հավաքականին: 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում պորտուգալացիները խմբում 2-րդն էին, իրենցից առաջ թողնելով Ռուսաստանին: Անցումային խաղերի շնորհիվ Պորտուգալիան հայտնվեց եզրափակչում: Անցումային առաջին խաղում Ռոնալդուի խփած միակ գոլով Պորտուգալիան հաղթանակ տարավ Շվեդիայի նկատմամբ, իսկ երկրորդ խաղում նույն Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ Պորտուգալիան հնարավորություն ստացավ մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն այնտեղ ձախողեց և չկարողացավ դուրս գալ Play-off փուլին:

Հանդիպումներ «Բարսելոնայի» դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն դարձավ «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը, ով վեց խաղ անընդմեջ գոլ խփեց «Բարսելոնային» «Կամպ-Նոու» մարզադաշտում:

2011 թվականին, Իսպանիայի գավաթի եզրափակչում, Կրիշտիանու Ռոնալդուն խփեց միակ ու հաղթական գնդակը Բարսելոնայի դարպասը և հաղթանակ բերեց «Ռեալին»:

2012 թվականին, Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում Ռոնալդուն խփեց հաղթական գնդակը «Բարսելոնայի» դարպասը, և այդ գնդակը թույլ տվեց «Ռեալին» հաղթել 2:1 հաշվով, այդ խաղում Ռոնալդոն կրկնեց Իվան Սամորանոյի ռեկորդը, պատմության մեջ դառնալով երկրորդ ֆուտբոլիստը, ում հաջողվեց հինգ անընդմեջ գնդակ խփել Էլ Կլասիկոներում : Իսկ հաջորդ Էլ Կլասիկոյում Կրիշտիանու Ռոնալդուն երկու գնդակ խփելով կատալոնացիների դարպասը, մտավ պատմության մեջ, որպես վեց անգամ անընդմեջ «Բարսելոնային» գոլ խփած ֆուտբոլիստ, նախկինում դա չէր հաջողվել ոչ ոքի:

2016 թ Պորտուգալացին, ով ընթացիկ մրցաշրջանում բազմիցս քննադատությունների է արժանացել կարևոր խաղերում կորելու և միայն միջակ թիմերին գոլեր խփելու համար, խփեց Կլասիկոներում իր 16-րդ գոլը, որին հաջորդեց հայտնի ժեստը «Calma, calma» («Հանգիստ, հանգիստ»):

Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն տիրապետում է լավ դրիբլինգի, ունի լավ տեխնիկա, հուժկու հարվածներ: Կարող է խաղալ և կենտրոնական հարձակվողի և վինգերի դիրքում:

Հովանավորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուն շատ պայմանագրեր է ստորագրել տարբեր հովանավորների հետ: Պայմանագրեր ունի Կոկա-Կոլա, Կաստրոլ, Ֆլայ Էմիրեյթս, Կոնամի, Մոթորոլա, ԿՖՍ և շատ այլ ընկերությունների հետ:

Մականուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդուին երկրպագուները և ընկերները դիմում են՝ Քրիս, ՔրիՌո, Մեքենա, CR7, CR, Ռոն:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնալդույի հայրը՝ Ժոզե Դինիշ Ավեյրուն, մահացել է ալկոհոլի չարաշահումից 52 տարեկան հասակում 2005 թվականի սեպտեմբերին, երբ Ռոնալդուն 20 տարեկան էր: 2010 թվականի հուլիսի 3-ին Ռոնալդուն Ֆեյսբուքի և Թվիթթերի իր էջերի միջոցով հայտարարեց, որ հայր է դարձել: Որդին կրում է Կրիշտիանու Ռոնալդու Կրտսեր անունը: Կրիշտիանուն 2010 թվականից հանդիպում էր ռուս մոդել Իրինա Շեյքի հետ: Սակայն 2015 թվականի հունվարին զույգը բաժանվեց:

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի տեսություն
Թիմ Ժամանակաշրջան Պաշտոնական
խաղեր
ոչ պաշտոնական խաղեր ընդանոուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ 2001 - 2003 31 5 27 5 58 10
Մանչեսթեր Յունայթեդ 2003 - 2009 292 118 15 12 307 130
Ռեալ Մադրիդ 2009 -  89 86 16 5 220 228
Պորտուգալիա 2003 -  81 26 0 0 81 26
Պորտուգալիա մինչև 17 2001 - 2002 9 6 0 0 9 6
Պորտուգալիա մինչև 20 2003 5 1 0 0 5 1
Պորտուգալիա մինչև 21 2002 - 2003 10 3 1 0 11 3
Պորտուգալիա մինչև 23 2004 3 2 0 0 3 2
Այլ 2005 0 0 1 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 520 247 60 22 692 456

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են