Լուկա Մոդրիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լուկա Մոդրիչ խորվ.՝ Luka Modrić | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 9, 1985[1][2][3] (35 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 10 | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուկա Մոդրիչ (խորվ.՝ Luka Modrić, սեպտեմբերի 9, 1985[1][2][3], Զադար, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Հիմնականում խաղում է որպես կենտրոնական կիսապաշտպան։ Իր առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Դինամո Զագրեբը, որտեղից 2008 թ. ապրիլի 26-ին տեղափոխվել է անգլիական Տոտտենհեմ Հոտսպուր։ 2012 թ. օգոստոսի 27-ին £ 33 մլն-ով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ։ 2018 թվականի դեկտեբերի 3-ին Լուկա Մոդրիչը դարձել է Ոսկե գնդակի դափնեկիր` քվեարկությունում առաջ անցնելով Կիլիան Մբապեից, Անտուան Գրիզմանից և Կրիշտիանու Ռոնալդուից:
Դինամո Զագրեբ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Լուկա Մոդրիչը տասնամյա պայմանագիր կնքեց Դինամո Զագրեբի հետ։ Որոշ ժամանակ անց նա կարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում՝ խփելով 7 գոլ 31 խաղում և օգնելով թիմին հաղթել առաջնությունը։ Այս ընթացքում Մոդրիչը դրսևորեց փլեյմեյքերի հմտություններ և իր տեղը գտավ 4-2-3-1 մարտավարության հենակետային կիսապաշտպանի դիրքում։ 2006-2007 մրցաշրջանում Դինամո Զագրեբը կրկին հաղթեց առաջնությունը, որին իր անմիջական մասնակցությունը ունեցավ նաև Լուկա Մոդրիչը։ Մոդրիչը Դինամոյում իր կարիերան ավարտեց 31 գոլ և 29 փոխանցում արդյունքով։
Տոտենհեմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-2009 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդրիչը 2008 թվականի ապրիլի 26-ին համաձայնվեց տեղափոխվել Տոտենհեմ։ Նա առաջին ամառային տրանսֆերն էր մարզիչ Խուանդե Ռամոսի և Անգլիական Պրեմիեր Լիգայի համար։ Կնքվեց վեցամյա պայմանագիր և տրանսֆերի արժեքը կազմում էր 16.5 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Մոդրիչի առաջին խաղը ոչ պաշտոնական էր. մինչմրցաշրջանային պատրաստության՝ Նորվիչի դեմ։ Նա խաղաց 45 րոպե։ Իսկ առաջին գոլը խփեց Լեյտոն Օրիենթի դեմ խաղում, որտեղ թիմը հաղթեց 5-1 հաշվով։ Առաջին պաշտոնական խաղը Պրեմիեր լիգայում անցկացրեց Միդլսբրուի դեմ. թիմը պարտվեց 2-1 հաշվով։
2009-2010 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի օգոստոսի 29-ին՝ Բիրմինգհեմի դեմ խաղում, որտեղ Տոտենհեմը հաղթեց 2-1 հաշվով, Մոդրիչը վնասվածք ստացավ։ Արդեն հաջորդ օրը պարզ դարձավ, որ Մոդրիչը կոտրել է իր ոտքը։ Մոդրիչը վերադարձավ մարզումների երկարատև դադարից հետո Ատլետիկս Գրեյի դեմ խաղից առաջ։ Վնասվածքից հետո Մոդրիչն առաջին անգամ դաշտ դուրս եկավ Լոնդոնյան դերբիում, երբ թիմը մրցում էր Վեսթ Հեմ Յունայթեդի հետ և հաղթեց 2-0 հաշվով։ Նա իր առաջին գոլը վնասվածքից հետո խփեց Էվերթոնի դեմ խաղում փետրվարի 28-ին։ 2010 թվականի մայիսի 30-ին Մոդրիչը վերակնքեց վեցամյա պայմանագիր Տոտենհեմի հետ։ Պայմանագիրը կնքելուց առաջ Մոդրիչը ասել էր, որ Տոտենհեմը իրեն շատ բան է տվել և նա ուզում է առաջ գնալ և զարգացնել հաջողությունները Տոտենհեմի հետ։
2010-2011 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի սեպտեմբերի 11-ին Մոդրիչը խփեց իր առաջին գոլը նոր սկսված մրցաշրջանում, որտեղ թիմը չկարողացավ պահպանել իր նվազագույն առավելությունը և խաղն ավարտեց 1-1։ Խաղի ընթացքում Մոդրիչը վնասվածք ստացավ, որը բժիշկների կարծիքով նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքի հետևանքն էր։ Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ ոչ մի լուրջ բան չկա։ Նոյեմբերի 28-ին՝ Լիվերպուլի դեմ խաղում Մոդրիչը դարձավ գոլի հեղինակ, սակայն մի քանի րոպե անց խաղի ցուցատախտակի վրա երևաց, որ գրանցվել է ինքնագոլ Լիվերպուլի պաշտպանի կողմից։ Ինտերի դեմ առաջին խաղում Մոդրիչը վնասվածք ստացավ և փոխարինվեց, խաղն ավարտվեց 4-3 հաշվով՝ Ինտերի հաղթանակով։ Մոդրիչը խաղաց 32 խաղ Անգլիայի առաջնությունում, դարձավ 3 գոլի հեղինակ և կատարեց երկու գոլային փոխանցում։ Մինչդեռ նա օգնեց թիմին իր կատարած 87.4% ճիշտ փոխանցումներով։ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս սըր Ֆերգյուսոնը ասել էր, որ իր կարծիքով Մոդրիչը տարվա լավագույն խաղացողն էր։
2011-2012 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի ամռանը Չելսին երկու առաջարկ արեց Տոտենհեմին, սակայն երկու դեպքում էլ մերժվեց։ Առաջինի մեջ նշված էր 22 միլիոն եվրո, երկրորդի մեջ՝ 27 մլն։ Տոտենհեմի նախագահ Դանիել Լեվին հայտարարեց, որ նրանք չեն վաճառի Մոդրիչին որևէ գնով։ Տրանսֆերային պատուհանի փակման օրը Չելսին առաջարկեց 40 միլիոն եվրո, սակայն Դանիել Լեվին կրկին մերժեց։ Սեպտեմբերի 18-ին Մոդրիչը խփեց իր առաջին գոլը մրցաշրջանում՝ գեղեցիկ հարվածով գրավելով Լիվերպուլի դարպասը և Տոտենհեմը հաղթեց 4-0 հաշվով։
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012-2013 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի օգոստոսի 27-ին Մադրիդի Ռեալը հրապարակեց, որ Մոդրիչի հետ կնքել է հինգամյա պայմանագիր և տրանսֆերային արժեքը կազմել է 33 միլիոն եվրո։ Արդեն երկու օր անց նա անցկացրեց իր առաջին պաշտոնական խաղը Բարսելոնայի դեմ՝ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում՝ փոխարինելով Մեսութ Օզիլին 83-րդ րոպեին։ Նա հաղթեց իր առաջին տիտղոսը պայմանագիր կնքելուց 36 ժամ հետո։ Քանի որ նա Ռեալ Մադրիդի հետ բաց էր թողել մինչմրցաշրջանային պատրաստությունը, Ժոզե Մոուրինյոն սկզբնական շրջանում նրան չէր վստահում մեկնարակային կազմում, այլ խոփարինում էր փորձառու Սամի Խեդիրային, Մեսութ Օզիլին կամ Չավի Ալոնսոյին։ Նա իր առաջին գոլը խփեց Լա Լիգայի շրջանակներում, երբ թիմ 4-0 հաշվով կոտրեց Ռեալ Սառագոսայի դիմակայությունը։ 2013 թվականի, մարտի 2-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում, Մոդրիչի ակյունայինից ճիշտ փոխանցման շնորհիվ Սերխիո Ռամոսը խփեց թիմի հաղթական գոլը։
2013-2014 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլո Անչելոտտիի՝գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո, Մոդրիչը դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ զույգ կազմելով Ալոնսոյի հետ։ Նրա 2013-2014 մրցաշրջանում կատարած փոխանցումների 90%-ը ճշտգրիտ էր։ Առաջին գոլը խփեց Կոպենհագենի դեմ խաղում, որտեղ թիմը հաղթեց 4-1 հաշվով։ Մոդրիչը շատ կարևոր գոլային փոխանցում կատարեց Սերխիո Ռամոսին Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որտեղ Ռեալը հաղթեց 4-1 հաշվով։ Նա ընգրկվեց Չեմպիոնների լիգայի լավագույն 11 ֆուտբոլիստների ցուցակում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդրիչը խաղացել է Խորվաթիայի մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ Նրա առաջին միջազգային խաղը Արգենտինայի դեմ ընկերական հանդիպումն է եղել 2006 թվականին:
Եվրոպայի 2008 թվականի մրցաշարում եղել է հավաքականի լավագույն ֆուտբոլիսնետրից և հայտնվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Խմբային փուլի առաջին խաղում Մոդրչն իրականացրեց 3-րդ րոպեին նշանակված տասնմեկ մետրանոցը, որն ի դեպ թիմին հաղթանակ բերեց: Երկրորդ խաղում Գերմանիայի դարպասը խփված գոլերից երկուսին նա մասնակից է եղել գոլային փոխանցումների շնորհիվ:
1/4 եզրափակչի շրջանակներում Թուրքիայի դեմ խաղում չկարողացավ օգտագործել իր փորձը տասնմեկ մետրանոցների հարցում և հաջող կերպով չիրականցրեց այն:
Աշխարհի 2010 թվականի առաջնությանը, Անգլիայի դեմ կրած պարտության պատճառով չկարողացան շարունակել պայքարը մրցաշրջանում:
2014 թվականի Աշխարհի խաղերում խմբային տուրում նախ պարտվեցին բրազիլացիներին, որից հետո կարողացան հաղթանակ տանել կամերունցիների նկատմամբ, սակայն պարտություն կրելով մեքսիկացներից, դուրս մնացին մրցաշարից:
2018 թվականի ԱԱ-ում Մոդրիչը թիմի կապիտանն էր և լավագույն խաղացողը: Նա մասնակցեց մրցաշարի բոլոր խաղերին և ընդծվեց խմբային մրցաշարի ժամանակ հարվածած երկու գոլերով: Եզրափակիչ խաղում Խորվաթիան պարտվեց Ֆրանսիային 2:4 հաշվով: Մոդրիչը ճանաչվեց ԱԱ2018-ի լավագույն ֆուտբոլիստէ ստանալով ԱԱ-ի Ոսկե Գնդակը:
Արտաքին հղւոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Լուկա Մոդրիչ Վիքիպահեստում |
---|
- Մոդրիչի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Մոդրիչի պաշտոնական Տվիտերի էջը
- Մոդրիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Մոդրիչը transfermarkt-ում
- Մոդրիչը soccerbase.com-ում
- Մոդրիչը WhoScored.com կայքում
- Մոդրիչը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Մոդրիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մոդրիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում
- Մոդրիչը Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
|
|
|
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խորվաթիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Զրինսկի Մոստարի ֆուտբոլիստներ
- Ինտեր Զապրեշիչի ֆուտբոլիստներ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- ՈւԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ