Ռոյ Քին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ռոյ Քին
Roy keane 2014.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռոյ Մորիս ՔԻն
Ազգությունը Իռլանդացի
Քաղաքացիությունը Իռլանդիա Իռլանդիա
Մականուն Կինո (Keano)
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1971 (47 տարեկան)
Ծննդավայր Կորկ, Իռլանդիա Իռլանդիա
Հասակ 178
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
Համար 16
Պատանեկան կարիերա
1979-1989 Իռլանդիա Ռոքմաունտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1990 Իռլանդիա Քով Ռեմբլերս 23 (1)
1990-1993 Անգլիա Նոթինգեմ Ֆորեստ 114 (22)
1993-2005 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 326 (33)
2005-2006 Շոտլանդիա Սելթիկ 10 (1)
Ազգային հավաքական
1991-2005 Իռլանդիա Իռլանդիա 67 (9)
Մարզչական կարիերա
2006-2008 Անգլիա Սանդերլենդ
2009-2011 Անգլիա Իպսվիչ Թաուն
2013 Իռլանդիա Իռլանդիա մարզչի օգնական
2014- Անգլիա Ասթոն Վիլլա մարզչի օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոյ Մորիս Քին (անգլ.՝ Roy Maurice Keane, օգոստոսի 10, 1971(1971-08-10)[1], Կորկ, Մանսթեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Հայտնի է դարձել Մանչեսթեր Յունայթեդի և Իռլանդիայի հավաքականի ելույթներով։

Ինչպես ասում են ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից է։ Իր 17-ամյա կարիերայի ընթացքում խաղացել է իռլանդական «Քով Ռեմբլերսում», Անգլիական Մանչեսթեր Յունայթեդում և Նոթինգեմ Ֆորեստում։ Վերջին ակումբը եղել է Շոտլանդական Սելթիկը։

Քինը ագրեսիվ և համառ խաղացող էր, որը կոշտ պայքար էր մղում դաշտի ամեն տեղում։ 1997 թվականին, Էրիկ Կանտոնայի հեռանալուց հետո ստանձնել է ավագի կոչումը։ 12 տարի անցկացնելով Մանչեսթեր Յունայթեդում նվաճել է Պրեմիեր Լիգայի 7, Անգլիայի գավաթի 4, և ՈՒԵՖԱ-ի 1 չեմպիոնական տիտղոս։ Իր կարիերայի ընթացքում Քինը 14 տարի խաղացել է Իռլանդիայի հավաքականում(1991-2005 թվականներին), որի մեծ մասն անցկացրել է ավագի թևկապով։ 1994 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցել է թիմի բոլոր խաղերին։ Կոնֆլիկտներից մեկը եղել Մունդիալ 2002-ին մարզիչ Միք Մաքարտիի հետ։

Մարզչական առաջին ակումբը եղել է Սանդերլենդը, որի հետ նա հաղթել է Չեմպիոնշիպը և դուրս եկել Պրեմիեր Լիգա։ Քինի գալուց հետո 2006-2008 թվականներին Սանդրլենդը մեծ զարգացում ապրեց[2]։ 2008 թվականի դեկտեմբերի 4-ին Սանդերլենդի ղեկավարությունը խզեց պայմանագիրը նրա հետ։ 2009-2011 թվականներին նա ստանձնեց Իպսիչ Թաունի մարզչի պաշտոնը։

Մանկությունը և կարիերայի սկզիբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինը ծնվել է Մեյֆիլդների աշխատավոր ընտանիքում, Կորկ քաղաքում։ Նրա հայրը՝ Մորիսը տնտեսագետ էր, ով սեր ուներ դեպի աշխատանքը։ Նա աշխատում էր փայտագործական ֆաբրիկայում, և «Գինես» գարեջրի գործարանում։ Ընտանիքը սեր ուներ դեպի սպորտը, հատկապես ֆուտբոլ, և ընտանիքի անդամներից շատերը հաճախում էին հարազատ քաղաքի «Ռոքմաունթ» ակումբը։ Սակայն պատանի Ռոյը ընտրություն կատարեց դեպի բռնցքամարտը, 9 տարեկան հասակում և մասնակցում էր սիրողական առաջնությունների։

Երիտասարդ հասակում Քինը երկրպագում էր Սելթիկին և Տոտտենհեմ Հոտսպուրին, իսկ սիրած խաղացողն էր Բրեյդ Լիամը Արսենալից։ Սակայն ժամանակի ընթացում նրա կուռքը դարձավ Մանչեսթեր Յունայթեդի ժամանակի ավագ Բրայան Ռոբսոնը, իր խաղային ոճի համար, որը խաղում էր իր տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանային հարապարակ (անգլ.՝ box-to-box)։ Դա չափանիշ էր, որով առաջնորդվում էր երիտասարդ Քինը, սակայն նա չգիտեր, որ տարիների անց ինքը պետք է փոխարիներ «Կապիտան Մարվել»-ին։

Չնայած իր պոտենցիալին նա չէր կարծում, որ կարող է դառնալ մեծ ֆուտբոլիստ։ Հետո նա մերժեց Դուբլինի թիմի առաջարկը, պատճառներից մեկն էր փորձառու մարզիչ և սկաուտ Ռոնան Սկելիի հայտարարությունը, որն ասաց Քինը դեռ այնքան էլ մեծ չէ այդ մակարդակում ֆուտբոլ խաղալու համար։ Տարիներ անց Ռոյը, հրաժարվեց ֆիզիկական աշխատանքից և որոշեց շարունակել ֆուտբոլիստի կարիերան։ 1989 թվականին նա պայմանագիր կնքեց Քով Ռեմբլերս ակումբի հետ։ Իռլանդիայի առաջին դիվիզիոնի կոշտ պայքարում նա կարողացավ մեծ վարկանիշ ձեռք բերել։ Երիտասարդական թիմի գավաթի եզրափակչում նրան հետևում էր Նոթինգեմ Ֆորեստ ակումբի սկաուտը։ Քինը տպավորված էր Բրայան Կլաֆով և նա համաձայնվեց տեղափոխվել այնտեղ 47000 ֆունտի դիմաց։

Նոթինգեմ Ֆորեստ (1990-1993)[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինը գոհ էր նոր ակումբից և Նոթինգեմից, սակայն նրա համար դժվար էր ապրել ընտանիքից հեռու։ Նա նույնիսկ ղեկավարությանը խնդրեց իրեն մի քանի օրով ուղարկել Կորկ։ Քինը երախտապարտ էր Կլաֆին, քանի որ նա օգնեց իրեն ադապտացվել թիմի խաղին։ Ֆորեստում առաջին խաղն անցկացրեց երիտասարդական կազմում, Նիդերլանդներում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Վերջին խաղում, «Հարլեմի» դեմ, նա հեղինակեց հաղթական գնդակը 11-մետրանոց հարվածաշարում։ Պրոֆեսիոնալ կարիերայում նորամուտը նշեց 1990/91 մրցաշրջանում Լիվերպուլի դեմ խաղում։ Բրայան Կլաֆը Քինին օգտագործեց հինական կազմում։

Խաղից առաջ Կլաֆն ինձ ասաց․ «Վերցրու գնդակը, փոխանցիր այն կարմիր մարզաշապիկով մեկին: Ես այդպես եմ արել Յունայթեդում և Ֆորեստում — փոխանցիր և աշխատիր — և այդպես արա կարիերայիդ ընթացքում.
Рой Кин[3]

Քինը խփեց իր առաջին գնդակը Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում 1991 թվականի սկզբում և ապահովեց իր տեղը հինական կազմում և պայքարից դուրս մղեց Սթիվ Հոջին։ 1991 թվականին Ֆորեստը հասավ գավաթի եզրափակիչ, որտեղ Ֆորեստը խաղաց Տոտտենհեմ Հոտսպուրի դեմ, որտեղ Լոնդոնյան թիմը կորզեց հաղթանակը։ Քինն այդ խաղարկությունում հեղինակեց 3 գնդակ։ Նրա սխալներից մեկն էր 3-րդ Տուրի, Կրիստալ Պալասի խաղացողի դեմ պայքարում, որից հետո նա հեռացվեց խաղադաշտից։ Խաղից հետո հանդերձարանում Կլաֆը հարվածեց նրա դեմքին և նա ընկավ գետնին[4]։ Չնայած դրան նա չկորցրեց վստահությունը, և նրա հետ մեծ աշխատանք կատարեց Կլաֆը[5]։ Եվ նա շնորհակալ եղավ մարզչին, քանի որ նա նրան շանս տվեց խաղալու։ 1 տարի անց Լիգայի գավաթի խաղարկությունում, Ուեմբլի մարզադաշտում Ֆորեստը խաղաց Յունայթեդի դեմ։ Այստեղ նրա սիրած ակումբը՝ Յունայթեդը հաղթեց 1-0 հաշվով։

Քինով սկսեցին հետաքրքրվել անգլիական գրանդները։ 1992 թվականին Բլեքբեռն Ռովերսի մարզիչ Քենի Դագլիշը, որը առաջարկեց Քինին տեղափոխվել Ռովերս։ Այդ ժամանակ Ֆորեստը լավ վիճակում չէր գտնվում, և Քինը նոր ակումբ էր փնտրում։ Կլաֆը նրան ասաց «Քին դու ցնցող խաղացող ես, բայց ես թույլ չեմ տա, որ դու խաղաս սնանակ ակումբում» Ֆորեստը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից, և Բլեքբեռնը պատրաստ էր Քինին անձնական պայմանագիր առաջարկել, որի արժեքը կկազմեր 4 միլիոն ֆունտ։

Սակայն Քինի նկատմամբ անտարբեր չէր Արսելնալը, որը փախարինող էր փնտրում Փոլ Դեյվիսին։

Բայց Սըր Ալեքս Ֆերգյուսոնը չէր ցանկանում բաց թողնել նրան։ Նա զանգահարեց Քինին և ասաց, որ նա կցանկանար տեսնել նրան թիմում։ և Քինը տեղափոխվեց Յունայթեդ 3․75 միլիոն ֆունտի ֆիմաց, որն այդ տարիների ռեկորդ էր։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբը (1993-1997)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյ Քինը 2006 թվականին

Չնայած տրանսֆերային արժեքին, նա ձեռք բերեց տեղ հինական կազմում և խաղաց կենտրոնում Փոլ Ինսի ու Բրայան Ռոբսոնի հետ։ 36-ամյա Ռոբսոնը պատրաստվում էր ավարտել կարիերան։ Քինը դեբյուտային խաղում Շեֆիլդ Յունայթեդի հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ։ 1993 թվականի օգոստոսի 18-ին նա խփեց հաղթական գնդակը Մանչեսթերյան դերբիում։ Նա դարձավ Ալեքս Ֆերգյուսոնի հինական կազմի խաղացողներից։ 1994 թվականին գավաթի եզրափակչում Չելսիի դեմ խաղում Յունայթեդը հաղթեց 4-0 հաշվով, նույն տարում էլ նվաճեց չեմպիոնի տիտղոսը և Քինը գրանցեց իր առաջին ոսկե դուբլը։

1994/95 մրցաշրջանը անհաջող էր Յունայթեդի համար, չեմպիոն հռչակվեց Բլեքբեռնը, իսկ գավաթի եզրափակչում Յունայթեդը պարտվեց Էվերթոնին։ Կրիստալ Պալասի խաղացող Գարեթ Սաութհեյթի պայքարում նա ստացավ առաջին կարմիր քարտը, որակազրկվեց 3 խաղով և տուգանվեց 5000 ֆունտ։

1995 թվականի ամռանը Յունայթեդը լուրջ կադրային կորուստներ ունեցավ, քանի որ թիմից հեռացավ Փոլ Ինսը տեղափոխվեց Ինտեր, Մարկ Հյուզը Չելսի, Անդրեյ Կանչելսկին Էվերթոն։ Թիմի հիմնական կազմ մտան Դեվիդ Բեքհեմը, Նիկի Բատը, Փոլ Սքոուլզը։ 1995-96 թվականի մրցաշրջանում Յունայթեդը դարձավ չեմպիոն 12 միավորով առաջ անցնելով Նյուքալից, իսկ գավաթում հաղթելով Լիվերպուլին։

1996/97 թվականին նա ստացավ վնասվածք։ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Բորուսիայի դեմ խաղում նա ստացավ դեղին քարտ։ Այդ պայքարում Յունայթեդը պարտվեց 1-0 հաշվով։

Ավագի տարինները[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Էրիկ Կանտոնայի կարիերան ավարտելուց հետո Ռոյ Քինը ստանձնեց ավագի կոչումը։ 1997/98 թվականի մրցաշրջանի մեծ մասը բաց թողեց, վնասվածքի պատճառով։ Նա վնասվածք ստաացավ Լիդս Յունայթեդի խաղացող Ալֆ-Ինգե Հոլանդի սահնկումից հետո, Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում։ Նա մրցաշրջանին հետևեց տրիբունայից, և տեսավ թե ինչպես է թիմը միավորներ վատնում Արսենալին և չեմպիոնական տիտղոսը հանձնում լոնդոնյան ակումբին։ Շատ տեսաբաններ ասում էին, որ թիմը պարտվեց հենց Քինի բացակայության պատճառով։

Քինը խաղադաշտ դուրս եկավ 1998/99 թվականի մրցաշրջանում, որտեղ Յունայթեդը «ոսկե հեթ-տրիկ» գրանցեց, հաղթելով Պրեմիեր Լիգայում, Անգլիայի Գավաթում և ՈՒԵՖԱՉեմպիոնների Լիգայում։ Լավագույն խաղերից մեկը կիսաեզրափակչում Թուրինի Յուվենտուսի դեմ պատասխան խաղն էր, որտեղ Յունայթեդը 2 անպատասխան գնդակ ուղարկեց Յուվեի դարպասը, և հաղթեց ընդհանուր 3-2 հաշվով։ Առաջին գնդակը Քինը հեղինակեց գլխով, և այդ խաղը դարձավ նրա լավագույն խաղերից[6][7]։ Այդ խաղում նա դեղին քարտ ստացավ Զինեդին Զիդանի դեմ պայքարում, որից հետո նա բաց թողեց եզրափակիչը, որտեղ Յունայթեդը Կամպ Նոու մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց Մյունխենի Բավարիային։ Խաղից հետո Քինն ասաց․ «Չնայած նրան, որ ես փորձեցի պահել համարձակ դեմքս, այնուամենայնիվ դա ամենավատ դրվագն էր իմ ֆուտբոլային կարիերայում»։ Դրանից հետո Յունայթեդը նվաճեց Միջմայրցամաքային գավաթը, եզրափակչում հաղթելով բրազիլական Պալմեյրասին։

1990/2000 մրցաշրջանի սկզբում լուրեր տարածվեցին, որ Քինը կարող է տեղափոխվել Իտալիա[8]։ Սակայն ավագը պայմանագիրը երկարաձգեց մինչև 2004 թվական։ Ամիսներ անց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում Քինի գոլի շնորհիվ Յունայթեդը հաղթեց Վալենսիային, սակայն եզրափակկչում պարտվեց Ռեալ Մադրիդին։ Այդ դարի Քինը ՊՖԱ-ի և Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիայի վարկածով հայտնվեց տարվա խորհրդանշական հավաքականում։ Յունայթեդի հետ նա այդ տարի նվաճեց իր 6-րդ չեմպիոնական տիտղոսը, 8 տարում։

2001 թվականի սեպտեմբերին Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղում հերթական կարմիր քարտը ստանալով, նա ցանկացավ ավարտել կարիերան, սակայն Սըր Ալեքսը համոզեց նրան և նա շարունակեց խաղալ։ 2001/02 մրցաշրջանում Յունայթեդը մնաց առանց տիտղոս, քանի որ գավաթի խաղարկությունում պարտվեց Միդլսբրոին, իսկ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Բայերի հետ պայքարում, տեղը զիջեց Լևերկուզենյան ակումբին։

Յունայթեդում ավագի թևկապով անցկացրած տարիներում նա նվաճեց 9 տիտղոս, և դարձավ թիմի պատմության ամենահաջող ավագը։ Իր 50-րդ գոլը նա հեղինակեց 2004 թվականի փետրվարի 5-ին Բիրմինգեմ Սիթիի դեմ խաղում։ 2005 թվականին նա 7-րդ անգամ խաղաց գավաթի խաղարկության եզրափակչում, որը ռեկորդ է պատմության մեջ մինչ առ այս օր[9]։ Նա նաև Անգլիայի առաջնության ամենաշատ հեռացված խաղացողն է, 13 կարմիր քարտով։ Նա նաև ընդգրկված է ՖԻՖԱ-ի 100 մասնակիցների շարքում։

Յունայթեդից հեռանալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինը հայտարարեց Յուանյթեդից հեռանալու մասին 2005 թվականի նոյեմբերի 18-ին։ Այդ ժամանակ նա վնասվածք էր ստացել իր վերջին պաշտոնական, Լիվերպուլի դեմ խաղում, Լուիս Գարսիաի հետ սահընկումի ժամանակ։ Ռոյի լարվածությունը մարզչական շտաբի հետ հասել էր գագաթնակեթին, նա նույնիսկ վիճել էր Ալեքս Ֆերգյուսոնի հետ։ Ավելի ուշ Ֆերգյուսոնը զայրացավ Ռոյի Քինի MUTV-ին տված հարցազրուցի համար, որտեղ նա ասաց կարող է խաղալ այլ թիմում[10]։ Քինի պայմանագիրը ավարտվեց մրցաշրջանի վերջում։

MUTV-ին օրեր անց հայտարարություն տարածեց, որ Միդլսբրոուից 4-1 հաշվով կրած պարտությանից հետո, Քինը Յունայթեդի խաղացողներ Ջոն Օ’Շիի, հետ կրիկետ է խաղացել։ Նա նաև քննադել էր Դարեն Ֆլետչերին, որը հեղինակել էր Յունայթեդի հաղթական գնդակը Չելսիի դեմ խաղում[11]։ Ամենասուր հայտարարութոյւնը ստաացավ Ռիո Ֆերդինանդը․ «Միայն այն պատճառով, որ դուք 120000 շաբաթական պատրաստվում եք վճարել նրան Տոտենհեմի դեմ 20 րոպե խաղալու համար, ուրեմն դուք սուպերաստղ եք»[12]։ Քինի ելույթը զայրույթ առաջացրեց մարզչական շտաբում, և նրանք Քինին անվանեցին անզուսպ խաղացող։

Երջանկություն— դրանից պետք չէ վախենալ.
Ռոյ Քինի բացակայությունից պետք է վախենալ

Երկու օր անց, Ֆերգյուսոնի հետ հերթական վեճից հետո, Քինն ասաց, որ պատրաստ է հեռանալ Յունայթեդից։ Նրան առաջարկեցին անցկացնել փակման հանդիպումը։ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Քինը տեղափոխվեց Սելթիկ, շաբաթական 40000 ֆունտ աշխատավարձի դիմաց[13]։

Դժվար էր հետևել Քինի հրաժեշտի խաղին, որը կայացավ 2006 թվականի մայիսի 9-ին, Յունայթեդի և Սելթիկի միջև։ Նա առաջին խաղակեսում խաղաց Սելթիկի կազմում, իսկ երկրորդում վերջին անգամ կրեց Յունայթեդի ավագի թևկապը։ Այդ խաղում տանտերերը հաղթեցին 1-0 հաշվով։ Այդ խաղին ներկա էին 69591 մարդ, որը ռեկորդ էր Անգլիայի ֆուտբոլի պատմության մեջ[14]։ Խաղից ստացած ամբողջ հասույթը փոխանցվեց հիվանդ երեխաներին։

Սելթիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարին Քինի դեբյուտը Սելթիկում անհաջող ստացվեց, թիմը Շոտլանդիայի գավաթում պարտվեց Կլայդին 1-2 հաշվով։ Միակ գնդակը Սելթիկի կազմում Քինը հեղինակեց Պրեմիեր Լիգայում Ֆալկիռայի դեմ խաղում։ Քինը մասնակցեց նաև Գլազգոյի հետ կայացած դերբիին, որտեղ դարձավ հանդիպման լավագույն խաղացող։ 2006 թվականի հունիսի 12-ին Քինը հայտարարեց ֆուտբոլից հեռանալու մասին, որը երկրպագուները ցավով տարան։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Կորայում և Ճապոնիայում կայանալիք ԱԱ-ն ժամանակ Քինը սենսացիոն նորություն տարածեց, ասելով, որ ինքը ավարտում է կարիերան հավաքականում։ Քինը հավաքականում մասնակցեց ԱՄՆ-ում կայանալիք ԱԱ-ը, և առաջին անգամ ավագի թևկապը կրեց 1996 թվականին, ՌԴ-ի դեմ խաղում։

Խաղերը և գոլերը Իռլանդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում։ 67 խաղ/ 9 գոլ; 33 հաղթանակ, 21 Ոչ-Ոքի, 13 պարտություն.

Անձնական Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինն ամուսնացած է Թերեզ Դոյլի հետ և ունի 5 երեխա․ Շենոնը, Կարագը, Էյդանը, Լիան և Ալաննան։ Զույքը ծանոթացել է 1992 թվականին։ Այդ Ժամանակ Թերեզան ատամնաբույժ էր, իսկ Ռոյը խաղում էր Նոթինգեմում։ Նրանք տեղափոխվել են Կորկ 1997 թվականին[15]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Եվրագավաաթային Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Քով Ռեմբլերս 1989/90 23 1 6 1 0 0 0 0 29 2
Արդյունքում 23 1 6 1 0 0 0 0 29 2
Նոթինգեմ Ֆորեստ 1990/91 35 8 14 3 0 0 0 0 49 11
1991/92 39 8 12 4 0 0 5 2 56 14
1992/93 40 6 9 2 0 0 0 0 49 8
Արդյունքում 114 22 35 9 0 0 5 2 154 33
Մանչեսթեր Յունայթեդ 1993/94 37 5 13 1 3 2 1 0 54 8
1994/95 25 2 8 0 4 1 0 0 37 3
1995/96 29 6 8 0 2 0 0 0 39 6
1996/97 21 2 5 0 6 0 1 1 33 3
1997/98 9 2 0 0 1 0 1 0 11 2
1998/99 35 2 7 0 12 3 1 0 55 5
1999/00 29 5 0 0 12 6 4 1 45 12
2000/01 28 2 2 0 13 1 1 0 44 3
2001/02 28 3 2 0 12 1 1 0 43 4
2002/03 21 0 5 0 6 0 0 0 32 0
2003/04 28 3 5 0 4 0 1 0 38 3
2004/05 31 1 5 1 6 0 1 0 43 2
2005/06 5 0 0 0 1 0 0 0 6 0
Արդյունքում 326 33 60 2 82 14 12 2 480 51
Սելթիկ 2005/06 10 1 3 0 0 0 0 0 13 1
Արդյունքում 10 1 3 0 0 0 0 0 13 1
Ամբողջ կարիերայի ընթացքում 473 57 104 12 82 14 17 4 676 87

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը հավաքականում
Հավաքական Տարի ԱԱ ԱԱ ԵԱ ԱՄՆ ԳԱՎԱԹ Ընկերական խաղեր Արդյունքում
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Իռլանդիա Իռլանդիա 1991 - - - - 1 0 - - 2 0 3 0
1992 4 0 - - - - 1 0 2 0 7 0
1993 8 0 - - - - - - 1 0 9 0
1994 - - 4 0 1 1 - - 3 0 8 1
1995 - - - - 2 0 - - 0 0 2 0
1996 1 0 - - - - 0 0 1 0 2 0
1997 6 2 - - - - - - 1 0 7 2
1998 - - - - 3 2 - - 0 0 3 2
1999 - - - - 3 0 - - 1 0 4 0
2000 3 0 - - - - 0 0 1 0 4 0
2001 6 4 - - - - - - 1 0 7 4
2002 - - 0 0 0 0 - - 2 0 2 0
2003 - - - - 0 0 - - 0 0 0 0
2004 3 0 - - - - - - 2 0 5 0
2005 3 0 - - - - - - 1 0 4 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 34 6 4 0 10 3 1 0 18 0 67 9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]