11-մետրանոց հարված
Տասնմեկմետրանոց հարված (11-մետրանոց հարված, պենալտի անգլ.՝ penalty — տուգանային, պատիժ), ֆուտբոլում հատուկ նշանակված հարված դեպի դարպասը, որը պաշտպանում է միայն դարպասապահը, 11 մետր հեռավորությունից (անգլիական չափման համակարգ օգտագործող երկրներում` 12 յարդ) դարպասի նշանագծից։
Տասնմեկմետրանոց հարվածի իրացումը կանոնակարգվում է ֆուտբոլ խաղի կանոնների 14-րդ կետով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11-մետրանոց հարվածի գյուտարարն է իռլանդացի Վիլյամ Մաքրամը։ Նրա գաղափարը անվանեցին death penalty (մահացու կատարում)[1]։
Հարվածը ֆուտբոլի կանոնների մեջ մտել է 1891 թվականին[2]։
Տասնմեկ մետրանոց հարվածի նշանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]11-մետրանոց հարվածը նշանակվում է այն ժամանակ, երբ խաղացողը խախտում է ցանկացած կանոն իր իսկ տուգանային հրապարակում, պատժամիջոց է հանդիսանում տուգանային հարվածը, և գնդակը այդ ժամանակ մտնում է խաղի մեջ։ Հարվածը խփվում է ուղիղ տասնմեկ մետր հեռավորությունից, որը հաշված և նշանակված տեղ ունի։
Ընթացակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գնդակը տեղադրվում է 11-մետրանոց նշանակակետին.
- Հստակ որոշվում է այն խաղացողը, ով պետք է իրացնի հարվածը.
- Թիմի դարպասապահը, որի դարպասին պետք է լինի հարվածը, գալիս և կանգնում է դարպասի նշանագծի վրա, երեսով դեպի հարվածողը, մինչև այն պահը, երբ գնդակը հարվածից չի շարժվել։ Նա կարող է տեղաշաժվել նշանագծի վրայով, բայց իրավունք չունի դուրս գալ նրանից մինչև հարվածը.
- Մնացած բոլոր ֆուտբոլիստները (բացի դարպասապահից և հարվածող ֆուտբոլիստից) պարտավոր են մինչև հարվածը գտնվել տուգանային մատույցներից դուրս, քանի դեռ գնդակը չի շարժվել.
- Հարվածող ֆուտբոլիստը մրցավարի սուլիչով գնդակը հարվածով առաջ է ուղարկում և չի կարող կրկնակի անգամ դիպչել գնդակին, մինչև այն պահը, երբ գնդակը չդիպչի ինչ-որ մի ուրիշ խաղացողի.
- Գնդակը խաղի մեջ է մտնում, երբ նրան հարվածում են և նա առաջ է շարժվում։
- Եթե պենալտին նշանակված է խաղաժամանակի ավարտին և խաղային ժամանակը լրացել է, ապա հարվածը իրացնելու համար ավելացվում է անհրաժեշտ ժամանակ։ Ընդ որում գոլը հաշվում է այն դեպքում ևս, երբ գնդակը հայտվում է դարպասում, դիպչելով պաշտպանիչ որևէ բանի՝ դարպասաձողին կամ էլ դարպասապահին։ Այդ իրավիճակում մրցավարը հայտարարում է, որ 11-մետրանոց հարվածի կատարումը վերջացած է։
Պենալտիից գոլ խփելու հավանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենալտին իրականացնելու ժամանակ դարպասը գրավելու հավանականությունը դառնում է 72 %-ից մինչև 86 %[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Гордиенко. Голевой укол.(չաշխատող հղում) // Советская Белоруссия, 06.06.2009
- ↑ «Minutes of the Annual General Meeting of the International Football Association Board» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Research Արխիվացված 2015-02-12 Wayback Machine // Penalty Shootouts