ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա UEFA Champions League | |
---|---|
![]() | |
Երկիր | Եվրոպա |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ |
Հիմնվել է | 1955 թվական (1992 թվականից ներկա կառուցվածքով) |
Ակումբների քանակ | 32 (խմբային փուլ) 76 (ընդհանուր) |
![]() |
![]() |
Ամենատիտղոսավոր թիմ | ![]() |
Պաշտոնական կայք | www.uefa.com |
![]() |
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա (անգլ.՝ UEFA Champions League, սովորաբար՝ Չեմպիոնների Լիգա), ֆուտբոլային, ակումբային ամենամյա առաջնություն, որն անց է կացվում Եվրոպայում։ Կազմակերպիչն է ՈՒԵՖԱ-ն։ Անց է կացվում սկսած 1992 թվականից։ Փոխարինել է «Եվրոպական չեմպիոնների գավաթ»-ին (կամ, պարզապես, Եվրոպական Գավաթ, անգլ.՝ European Champion Clubs' Cup, անց է կացվել 1955-1992)։
Ամենապատվավոր առաջնությունն է եվրոպական ֆուտբոլային ակումբների համար և պատվավորներից մեկը ամբողջ աշխարհում։
Առաջնության հաղթող են դարձել 22 ակումբ։ Ամենաշատ հաղթանականեր ունի Ռեալ Մադրիդ ակումբը (13 հաղթանակ)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր մրցաշրջանին մասնակցում են 77 ակումբներ ՈՒԵՖԱ անդամ 54 երկրներից (բացառությամբ Լիխտենշտայնի, քանի որ չունի ազգային առաջնություն[1][2])։ Անդամ երկրները բաժանվում են 4 հիմնական խմբերի, որոնք բաշխվում են՝ համաձայն ՈՒԵՖԱ կողմից հաշվարկվող գործակիցների[3]։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 1-3 տեղերում, մասնակցում են չորսական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 4-6 տեղերում, մասնակցում են երեքական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 7-15 տեղերում, մասնակցում են երկուական ակումբներով։
- Անդամ երկրներ, որոնք գործակիցների դասակարգմամբ գտնվում են 16-54 տեղերում, մասնակցում են մեկական ակումբներով։
Մասնակիցների տեղաբաշխումը ըստ փուլերի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբներ, որոնք սկսում են այս փուլից | Ակումբներ, որոնք հաղթահարել են նախորդ փուլը | ||
---|---|---|---|
Առաջին որակավորման փուլ (4 ակումբ) |
|
||
Երկրորդ որակավորման փուլ (34 ակումբ) |
|
| |
Երրորդ որակավորման փուլ | Չեմպիոններ (20 ակումբ) |
|
|
Ոչ-չեմպիոններ (10 ակումբ) |
|
||
Փլեյ-օֆֆ փուլ | Չեմպիոններ (10 ակումբ) |
| |
ոչ չեմպիոններ (10 ակումբ) |
|
| |
Խմբային փուլ (32 ակումբ) |
|
| |
1/8 եզրափակիչ (16 ակումբ) |
|
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպական Չեմպիոնների Գավաթը հանձնվում է ամեն տարի Չեմպիոնների Լիգայում հաղթանակած ակումբին, ընդ որում վերջինս իրավունք ունի այն պահել իր մոտ 10 ամիս։ Որպես հուշ ակումբը ստանում է Գավաթի փոքրացված պատճենը (ոչ ավելին, քան 80%-ով փոքրացված)։ Չեմպիոնների Լիգայում 3 անգամ անընդմեջ կամ 5 անգամ հաղթելուց հետո ակումբը իրավունք ունի Գավաթը (իրական չափերի պատճենը) ընդմիշտ պահել իր մոտ։ Առայժմ միայն վեց ակումբներ ունեն այդ իրավունքը. Ռեալ Մադրիդ, Միլան, Լիվերպուլ, Բավարիա, Այաքս և Բարսելոնա։
Գավաթն ունի 74 սմ բարձրություն, կշռում է 11 կգ։ Պատրաստված է արծաթից։ Նախագծել է շվեյցարացի ոսկերիչ Յուրգ Շտադելմանը Բեռն քաղաքից։ Առաջին գավաթը հանձնվել է 1966 թվականին, Ռեալ Մադրիդ ակումբին, և արժեցել է 10 հազար շվեյցարական ֆրանկ։
Բացի գավաթից, Լիգայի եզրափակիչի մասնակիցներին հանձնվում են նաև մեդալներ. 40 ոսկե մեդալ՝ հաղթողներին, 40 արծաթե մեդալ՝ պարտվողներին[4]։
Պարգևատրում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՈւԵՖԱ-ն պարգևատրում է Չեմպիոնների Լիգա անցած յուրաքանչյուր ակումբին 3-ական միլիոն եվրո գումարով, ինչպես նաև 2.4 միլիոն եվրո՝ խմբային փուլում մասնակցելու համար։ Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակի համար ակումբները ստանում են 600-ական հազար եվրո։ 1/4 եզրափակչի յուրաքանչյուր մասնակցին վճարվում է 2.5 միլիոն եվրո, կիսաեզրափակչի մասնակցին՝ 3մլն եվրո, եզրափակիչի մասնակիցներից յուրաքանչյուրին՝ 4-ական միլիոն եվրո և հաղթողին՝ 7 միլիոն եվրո պարգևավճար։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեզոն | Հաղթող | Երկիր |
---|---|---|
1991-92 | Բարսելոնա | ![]() |
1992-93 | Օլիմպիկ Մարսել | ![]() |
1993-94 | Միլան | ![]() |
1994-95 | Այաքս | ![]() |
1995-96 | Յուվենտուս | ![]() |
1996-97 | Բորուսսիա Դորտմունդ | ![]() |
1997-98 | Ռեալ Մադրիդ | ![]() |
1998-99 | Մանչեսթեր Յունայթեդ | ![]() |
1999-00 | Ռեալ Մադրիդ | ![]() |
2000-01 | Բավարիա Մյունխեն | ![]() |
2001-02 | Ռեալ Մադրիդ | ![]() |
2002-03 | Միլան | ![]() |
2003-04 | Պորտու | ![]() |
2004-05 | Լիվերպուլ | ![]() |
2005-06 | Բարսելոնա | ![]() |
2006-07 | Միլան | ![]() |
2007-08 | Մանչեսթեր Յունայթեդ | ![]() |
2008-09 | Բարսելոնա | ![]() |
2009-10 | Ինտեր Միլան | ![]() |
2010-11 | Բարսելոնա | ![]() |
2011-12 | Չելսի | ![]() |
2012-13 | Բավարիա Մյունխեն | ![]() |
2013-14 | Ռեալ Մադրիդ | ![]() |
2014-15 | Բարսելոնա | ![]() |
2015-16 | Ռեալ Մադրիդ | ![]() |
2016-17 | Ռեալ Մադրիդ | ![]() |
2017-18 | Ռեալ Մադրիդ | ![]() |
2018-19 | Լիվերպուլ | ![]() |
2019-20 | Բավարիա | ![]() |
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի օգօստոսի 19-ի դրությամբ։ Ցանկը չի ներառում նախընտրական հանդիպումներում խփված գոլերը։
Տեղ | երկիր | Խաղացող | Խաղեր |
---|---|---|---|
1 | ![]() |
Իկեր Կասիլյաս | 177 |
2 | ![]() |
Կրիշտիանու Ռոնալդու | 170 |
3 | ![]() |
Չավի Էռնանդես | 151 |
4 | ![]() |
Լիոնել Մեսսի | 143 |
5 | ![]() |
Ռաուլ Գոնսալես | 142 |
6 | ![]() |
Ռայան Գիգզ | 141 |
7 | ![]() |
Անդրես Ինիեստա | 130 |
8 | ![]() |
Կլարենս Զեեդորֆ | 125 |
9 | ![]() |
Սերխիո Ռամոս | 124 |
10 | ![]() |
Փոլ Սքոուլզ | 124 |
11 | ![]() |
Ջանլուիջի Բուֆֆոն | 123 |
12 | ![]() |
Ռոբերտո Կառլոս | 120 |
13 | ![]() |
Կարիմ Բենզեմա | 120 |
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Ռմբարկուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի Նոյեմբերի 24-ի դրությամբ
Տեղ | Երկիր | Խաղացող | Գոլեր | Միջինը
խաղում |
---|---|---|---|---|
1 | ![]() |
Կրիշտիանու Ռոնալդու | 131 | 0,76 |
2 | ![]() |
Լիոնել Մեսսի[5] | 118 | 0,81 |
3 | ![]() |
Ռաուլ | 71 | 0,50 |
4 | ![]() |
Ռոբերտ Լևանդովսկի | 70 | 0,75 |
5 | ![]() |
Կարիմ Բենզեմա | 67 | 0,54 |
6 | ![]() |
Ռուդ վան Նիստելռոյ[6] | 56 | 0,77 |
7 | ![]() |
Թիերի Անրի[7] | 51 | 0,45 |
8 | ![]() |
Ալֆրեդո Դի Ստեֆանո | 49 | 0,84 |
9 | ![]() |
Անդրեյ Շևչենկո[8] | 48 | 0,48 |
10 | ![]() |
Զլատան Իբրահիմովիչ | 48 | 0,40 |
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուները (ներառյալ որակավորման խաղերում խփած գնդակները)[9]
(Թավատառով նշված են այն ֆուտբոլիստները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց կարիերան)
Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Gibraltar set to be new kids on the Rock as Uefa votes on its future»։ The Guardian։ 23 մայիս 2013(անգլ.)
- ↑ «UEFA Welcome Gibraltar To Europe’s Football Family As 54th Member»։ insidefutbol.com։ 24 մայիս 2013(անգլ.)
- ↑ «2013-14 Չեմպիոնների Լիգայի կանոններ» (PDF)։ Nyon: ՈՒԵՖԱ։ մարտ 2013։ Վերցված է 1 մայիս 2013 (անգլ.)
- ↑ http://www.uefa.com/MultimediaFiles/Download/Regulations/competitions/Regulations/01/79/68/69/1796869_DOWNLOAD.pdf
- ↑ Статистика Лионеля Месси на сайте УЕФА
- ↑ Статистика Руда ван Нистелроя на сайте УЕФА
- ↑ Статистика Тьерри Анри на сайте УЕФА
- ↑ Статистика Андрея Шевченко на сайте УЕФА
- ↑ http://www.uefa.com/MultimediaFiles/Download/EuroExperience/competitions/Publications/02/14/56/70/2145670_DOWNLOAD.pdf
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգա
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգայի պատմություն
- ՈւԵՖԱ պաշտոնական կայք, Չեմպիոնների Լիգայի հաղթողներ
- Soccer-Stat.ru, Չեմպիոնների Լիգայի պատմություն
|
|
|}