Համբուրգ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբուրգ
HSV-Logo.svg
Ամբողջական անուն Hamburger Sport-Verein e.V.
Մականուն(ներ) Die Rothosen (Կարմիր Շորտեր)

Der Dino (Դինոզավրեր)

Հիմնադրում սեպտեմբերի 29, 1887
որպես Համբուրգ Գերմանիա ՖԱ

հունիսի 2, 1919
որպես Համբուրգ ՖԱ

Երկիր Flag of the German Empire.svg Գերմանիա
Մարզադաշտ Ֆոլկսպարկշտադիոն
Տարողունակություն 57,000
Նախագահ Յենս Մեյեր
Մարզիչ Մարկուս Գիսդոլ
Կայք
Լիգա Բունդեսլիգա
2016-17 14-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Համբուրգ (գերմ.՝ Hamburger SV), գերմանական ֆուտբոլային ակումբ Համբուրգից։ Ներկայումս հանդես է գալիս Բունդեսլիգայում: Համբուրգը ստեղծվել է 1919 թվականի հունիսին, երբ 3 ակումբներ միավորվեցին, սակայն Համբուրգի ստեղծման պաշտոնական տարեթիվն է 1887 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ ստեղծվեց Գերմանիա Համբուրգ ՖԱ-ն։ Համբուրգը միակ ակումբն է, որը 1963 թվականին Բունդեսլիգայի ստեղծումից ի վեր, դուրս չի մնացել առաջնությունից:

Համբուրգը հաղթել է Բունդեսլիգան 6, Գերմանիայի գավաթը՝ 3, իսկ Գերմանիայի լիգայի գավաթը՝ 2 անգամ։ Ակումբի ամենահաջողակ տարիներն են համարվում 1970-ական և 1980-ական թվականները։ Այս ժամանակ բացի ազգային տարբեր գավաթներից, նրանք 1976-77 մրցաշրջանում հաղթեցին ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը, իսկ 1982-83 մրցաշրջանում՝ Չեմպիոնների Լիգան։ Համբուրգի հաղթած վերջին գավաթը 1986-87 մրցաշրջանում Գերմանիայի գավաթն էր։

Համբուրգն անցկացնում է իր տնային խաղերը Ֆոլկսպարկշտադիոնում։ Ակումբի պաշտոնական գույներնն են կապույտը, սևը և սպիտակը, բայց հիմա թիմը հանդես է գալիս սպիտակ-կարմիր համազգեստով։ Թիմի ամենատարածված մականունը "die Rothosen"-ն է (Կարմիր Շորտեր)։ Քանի որ այն Գերմանիայի ամենահին ակումբներից է, այն անվանում են նաև der Dinosaurier (Դինոզավրեր)։ Համբուրգը մրցակցություն ունի Վերդեր Բրեմենի հետ, ում հետ նրանք խաղում են Հյուսիսային Դերբիում, և Սանկտ Պաուլիի հետ, ում հետ նրանք խաղում են Համբուրգի դերբիում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթող (6). 1922–23, 1927–28, 1959–60, 1978–79, 1981–82, 1982–83
  • Հաղթող (մերժված). 1921–22
  • Երկրորդ տեղ (8). 1923–24, 1956–57, 1957–58, 1975–76, 1979–80, 1980–81, 1983–84, 1986–87
  • Հաղթող (3). 1962–63, 1975–76, 1986–87
  • Երկրորդ տեղ (3). 1955–56, 1966–67, 1973–74
  • Հաղթող (2). 1972–73, 2003
  • Երկրորդ տեղ (3). 1977, 1983, 1987

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթող (1). 1982–83
  • Երկրորդ տեղ (1). 1979–80
  • Հաղթող (1). 1976–77
  • Երկրորդ տեղ (1). 1967–68
  • Երկրորդ տեղ (1). 1981–82
  • Հաղթող (2). 2005, 2007
  • Խմբի հաղթող (2). 1970, 1994
  • Երկրորդ տեղ (1). 1999
  • Երկրորդ տեղ (2). 1977, 1983
  • Երկրորդ տեղ (1). 1983

Տեղական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային Գերմանիայի առաջնություն
    • Հաղթող (10). 1921, 1922, 1923, 1924, 1925, 1928, 1929, 1931, 1932, 1933 (ռեկորդ)
  • Օբերլիգա Հյուսիս
    • Հաղթող (15). 1948, 1949, 1950, 1951, 1952, 1953, 1955, 1956, 1957, 1958, 1959, 1960, 1961, 1962, 1963 (ռեկորդ)
  • Գաուլիգա Հյուսիսային Մարկա
    • Հաղթող (4). 1937, 1938, 1939, 1941
  • Գաուլիգա Համբուրգ
    • Հաղթող (1). 1945
  • Շտադլիգա Համբուրգ
    • Հաղթող (1). 1946

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Գերմանիա ԴՊ Քրիստիան Մատենիա
2 Գերմանիա ՊՇ Դենիս Դիկմայեր
4 Նիդերլանդներ ՊՇ Ռիկ վան Դրոնգելեն
5 Ալբանիա ՊՇ Մերգիմ Մավրայ A4e-VCP-Coat.png
6 Բրազիլիա ՊՇ Դուգլաս Սանտոս
7 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՀՐ Բոբի Վուդ
8 Գերմանիա ԿՊ Լյուիս Հոլտբի
9 Հունաստան ՊՇ Կիրիակոս Պապադոպուլոս A4e-VCP-Coat.png
11 Գերմանիա ՀՐ Անդրե Հան
12 Բրազիլիա ԿՊ Ուոլաս
13 Գերմանիա ԴՊ Յուլիան Պոլերսբեկ
14 Գերմանիա ԿՊ Աարոն Հանտ
15 Գերմանիա ՀՐ Լուկա Վալդշմիդտ
16 Շվեյցարիա ԿՊ Վասիլիե Յանիչիչ
17 Սերբիա ԿՊ Ֆիլիպ Կոստիչ
18 Գամբիա ԿՊ Բակերի Ջատտա
Դիրք Խաղացող
19 Գերմանիա ՀՐ Սվեն Շիպլոկ
20 Շվեդիա ԿՊ Ալբին Էկդալ
22 Գերմանիա ՊՇ Բյարնե Տյոլկե
24 Ճապոնիա ՊՇ Գոտոկու Սակայի Ավագ
25 Գերմանիա ԿՊ Մատս Կյոլերտ
26 Թունիս ԿՊ Մուհամեդ Գուաիդա
27 Գերմանիա ԿՊ Նիկոլայ Մյուլեր
28 Գերմանիա ՊՇ Գիդեոն Յունգ
30 Շվեյցարիա ԴՊ Անդրեաս Հիրցել
32 Գերմանիա ԿՊ Ֆրանկ Ռոնշտադտ
36 Գերմանիա ԴՊ Թոմ Միկել
37 Հարավային Կորեա ՊՇ Սո Յոն Ջե
38 Գերմանիա ՊՇ Յոնաս Բեհոունեկ
40 Գերմանիա ՀՐ Յան-Ֆիտե Արպ
43 Ճապոնիա ՀՐ Տատսույա Իտո

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]