Դարմշտադտ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարմշտադտ
Ամբողջական անուն Sportverein Darmstadt 1898 e.V.
Մականուն(ներ) Die Lilien (Շուշաններ)
Հիմնադրում մայիսի 22, 1898
Երկիր  Գերմանիա
Մարզադաշտ Մերկ-Շտադիոն ամ Բյոլենֆալտոր
Տարողունակություն 17,400
Տեր Կլաուս Ռուդիգեր Ֆրիտչ
Մարզիչ Տորստեն Ֆրինգս
Կայք
Լիգա Բունդեսլիգա 2
2019-20 Բունդեսլիգա, 5-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Դարմշտադտ (գերմ.՝ SV Darmstadt 98), գերմանական ֆուտբոլային ակումբ Դարմշտադտից, Հեսսեն։ Ակումբը ստեղծվել է 1898 թվականին որպես FC Olympia Darmstadt: 2015-16 և 2016-17 մրցաշրջաններում հանդես է եկել Բունդեսլիգայում՝ 33 տարի ավելի ցածր դիվիզիոններում հանդես գալուց հետո։

Ակումբը տնային խաղերն անցկացնում է Մերկ-Շտադիոն ամ Բյոլենֆալտոր մարզադաշտում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1909-ից 1913-ական թվականներին Օլիմպիան հետնապահ էր Վեստկրեիսլիգայում։ 1920-ական և 1930-ական թվականներին ակումբը արդեն որպես Դարմշտադտ խաղում էր Կրեիսլիգա Օդենվալդում և Բեզիրկիսլիգա Մաին-Հեսսենում, բայց չէր կարողանում մնալ բարձրագույն դիվիզիոններում։ Երրորդ Ռայխի կառավարման ժամանակ ֆուտբոլը Գերմանիայում վերաձևավորվեց և ստեղծվեցին 16 դիվիզիոններ։ Դարմշտադտը չէր կարողանում մտնել բարձրագույն դիվիզիոններ մինչև 1941 թվականը, երբ նրանք միացան Գաուլիգա Հեսսեն-Նասաուին։ Բայց այստեղ նրանք երկար չկարողացան մնալ և 2 մրցաշրջան անցկացնելուց հետո դուրս մնացին ավելի ցածր դիվիզիոն։

Դարմշտադտը երկար ժամանակ համարվում էր երկրորդ դիվիզիոնի թիմ 1950-ական թվականներին, ինչպես նաև 1963 թվականին Բունդեսլիգայի ստեղծումից մինչև 1970-ական թվականները։ Այնուամենայնիվ նրանք երբեք միջինից բարձր կարգի թիմ չեն համարվել, մինչև 1973 թվականը, երբ նրանք հասան մինչև Բունդեսլիգայի որակավորման փուլ, սակայն զբաղեցրեցին 2-րդ տեղը։

Բունդեսլիգայից սնանկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ ռեսուրսներով ակումբ Դարմշտադտը վերջ ի վերջո 2 մրցաշրջան անցկացրեց Բունդեսլիգայում (1978-79, 1981-82)։ Դրանից հետո թիմը անհաջողություններ ունեցավ և ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնաց Գերմանիայի երրորդ և չորրորդ դիվիզիոններ։

Դարմշտադտի վերջին հաջողություններից են եղել Հեսսենի գավաթում հաղթանակը 1999, 2001, 2006, 2007 և 2008 թվականներին և Պոսման-Հեսսեն գավաթում հաղթանակը 2000, 2001 և 2002 թվականներին։ Գերմանիայի գավաթում Դարմշտադտը հասել է մինչև 3-րդ ռաունդ 1989-ին և 2001-ին, և մինչև քառորդ եզրափակիչ 1986-ին։ 2004 թվականին ակումբը Գերմանիայի 4-րդ դիվիզիոնից բարձրացավ 3-րդ դիվիզիոն, բայց 2006-07 մրցաշրջանից հետո նորից հետ իջավ 4-րդ դիվիզիոն ֆինանսական խնդիրների պատճառով։ Ակումբի նոր նպատակը դարձավ բարձրանալ 3-րդ դիվիզիոն մոտակա 5 տարիների ընթացքում։ Բայց 2008 թվականի մարտի 6-ին Դարմշտադտը մտավ սնանկության վարույթ մոտ €1.1 միլիոն պարտքերով, և ակումբի ապագան անորոշ դարձավ։ Դարմշտադտը տարբեր միջոցներ ձեռնարկեց սնանկության գործընթացը կասեցնելու նպատակով, օրինակ՝ անցկացվեց ընկերական հանդիպում Բավարիայի հետ, նվիրատվություններ և այլն։ Ակումբին օգնելու համար նրա նախկին աշխատակիցները, մարզիչները, խաղացողները տարբեր ներդրումներ կատարեցին թիմի մեջ՝ այդպիսով ապահովելով ակումբի ապագան։

Վերելք Բունդեսլիգա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-11 մրցաշրջանում Ռեգիոնալիգա Սուդը հաղթելուց հետո Դարմշտադտը բարձրացավ Բունդեսլիգա 3։ 2012 թվականին թիմի մարզիչ նշանակվեց Դիրկ Շուստերը և պայմանագիր կնքվեց ապագա ավագ Այտաչ Զուլուի հետ։ 2012-2013 մրցաշրջանում Դարմշտադտը նորից դուրս մնաց 4-րդ դիվիզիոն, բայց նրանք մնացին Բունդեսլիգա 3-ում, քանի որ Կիկերս Օֆենբախը զրկվեց Բունդեսլիգա 3-ի լիցենզիայից և դուրս մնաց 4-րդ դիվիզիոն Դարմշտադտի փոխարեն։

2013-2014 մրցաշրջանում Դարմշտադտը գրավեց 3-րդ հորիզոնականը և որակավորման խաղում հաղթելով Արմինիային, բարձրացավ Բունդեսլիգա 2՝ 21 տարի ավելի ցածր դիվիզիոններում խաղալուց հետո։

Հաջորդ մրցաշրջանում Դարմշտադտը անակնկալի բերեց բոլորին զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը և 33 տարվա դադարից հետո նորից խաղալով Բունդեսլիգայում[1][2]։

2015-16 մրցաշրջանում Դարմշտադտը հասավ Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ։ 2016 թվականի մարտի 6-ին Ջոնաթան Հեիմեսը, ով երկար ժամանակ երկրպագում էր Դարմշտադտին, մահացավ քաղցկեղից, ինչի հետևանքով Դարմշտադտի մարզադաշտը վերանվանվեց «Ջոնաթան-Հեիմես-Ստադիոն ամ Բոլենֆալտոր»։ 2015-16 մրցաշրջանում Դարմշտադտը զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը։

2016-17 մրցաշրջանում Դարմշտադտի մարզիչ նշանակվեց Նորբերտ Մեյերը։ Գերմանիայի գավաթի 2-րդ ռաունդում դուրս մնալուց և 12 խաղում ընդամենը 8 միավոր հավաքելուց հետո Մեյերը հեռացվեց և Տորստեն Ֆրինգսը նշանակվեց նոր մարզիչ։ Այնուամենայնիվ թիմը չկարողացավ պահպանել տեղը Բունդեսլիգայում և 2017-18 մրցաշրջանում հանդես կգա Բունդեսլիգա 2-ում։

Վերջին մրցաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Կարգ Տեղ
1999–00 Ռեգիոնալլիգա Հարավ III 9-րդ
2000–01 Ռեգիոնալլիգա Հարավ 5-րդ
2001–02 Ռեգիոնալլիգա Հարավ 14-րդ
2002–03 Ռեգիոնալլիգա Հարավ 17-րդ ↓
2003–04 Օբերլիգա Հեսսեն IV 1-ին ↑
2004–05 Ռեգիոնալլիգա Սուդ III 5-րդ
2005–06 Ռեգիոնալլիգա Սուդ 5-րդ
2006–07 Ռեգիոնալլիգա Սուդ 16-րդ ↓
2007–08 Օբերլիգա Հեսսեն IV 1-ին ↑
2008–09 Ռեգիոնալլիգա Հարավ III 15-րդ
2009–10 Ռեգիոնալլիգա Հարավ 15-րդ
2010–11 Ռեգիոնալլիգա Հարավ 1-ին ↑
2011–12 Բունդեսլիգա 3 III 14-րդ
2012–13 Բունդեսլիգա 3 18-րդ
2013–14 Բունդեսլիգա 3 3-րդ ↑
2014–15 Բունդեսլիգա 2 II 2-րդ ↑
2015–16 Բունդեսլիգա I 14-րդ
2016–17 Բունդեսլիգա 18-րդ ↓
2017–18 Բունդեսլիգա 2 II

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 8-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Պորտուգալիա ԴՊ Դանիել Հոյեր Ֆերնանդեշ
2 Բրազիլիա ՊՇ Ժուան Ռենատու դա Կունյա
4 Թուրքիա ՊՇ Այտաչ Զուլու Ավագ
6 Գերմանիա ԿՊ Մարվին Մելեմ
7 Գերմանիա ՀՐ Ֆելիքս Պլատե
8 Գերմանիա ԿՊ Յուլիան ֆոն Հակե
9 Ավստրալիա ՀՐ Ջեյմի ՄաքԼարեն
10 Գերմանիա ԿՊ Յան Ռոզենտալ
11 Գերմանիա ԿՊ Տոբիաս Կեմպե
13 Գերմանիա ՊՇ Մարկուս Շտայնհյոֆեր
14 Սլովենիա ՀՐ Ռոման Բեզյակ
15 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՀՐ Տերենս Բոյդ
17 Գերմանիա ՊՇ Սանդրո Սիրիգու
18 Գերմանիա ԿՊ Պետեր Նիմայեր
19 Գերմանիա ԿՊ Կևին Գրոսկրոյց
20 Լեհաստան ՀՐ Արթուր Սոբյեխ
Դիրք Խաղացող
21 Գերմանիա ՊՇ Իմանուել Հյոն
23 Շվեյցարիա ԴՊ Ժոել Մալ
25 Գերմանիա ԿՊ Յանիկ Շտարկ
26 Դանիա ՊՇ Պատրիկ Բանգգոր
27 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՀՐ ՄաքԿինզի Գեյնս
28 Գերմանիա ՊՇ Լեո Պետրի
31 Գերմանիա ԴՊ Ֆլորիան Շտրիցել
32 Գերմանիա ՊՇ Ֆաբիան Հոլանդ
33 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն ՊՇ Ժույբաո Հու (վարձավճարով Վայլեից)
34 Թուրքիա ԿՊ Համիտ Ալթինթոփ
35 Գերմանիա ՊՇ Նիկլաս Կերն
36 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ՊՇ Ուիլսոն Կամավուակա
38 Ֆրանսիա ԿՊ Ռոմուալդ Լակազետ
39 Գերմանիա ՊՇ Պաուլ Շմայդեր
40 Գերմանիա ՀՐ Սիլաս Ցենդեր

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեգիոնալլիգա Հարավ (II)
    • Հաղթող (1). 1972–73
  • Բունդեսլիգա 2 Հարավ (II)
    • Հաղթող (2). 1978, 1981
  • Բունդեսլիգա 2 (II)
    • Երկրորդ տեղ (1). 2014–15
  • Ռեգիոնալլիգա Հարավ (IV)
    • Հաղթող (1). 2011
  • Հեսսենլիգա
    • Հաղթող (7). 1950, 1962, 1964, 1971, 1999, 2004, 2008
  • Հեսսենի գավաթ
    • Հաղթող (7). 1966, 1999, 2001, 2006, 2007, 2008, 2013
    • Երկրորդ տեղ (3). 1971, 2009, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Miracle of Darmstadt» (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
  2. «Darmstadt's improbable rise to the Bundesliga». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]