ՌԲ Լայպցիգ
ՌԲ Լայպցիգ | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | RasenBallsport Leipzig e.V, | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Die Roten Bullen (Կարմիր ցլեր) Ցլեր (Die Bullen) | |||
Հիմնադրում | մայիսի 19, 2009 | |||
Երկիր | ![]() | |||
Մարզադաշտ | Ռեդ Բուլ Արենա | |||
Տարողունակություն | 42,959 | |||
Նախագահ | ![]() | |||
Մարզիչ | ![]() | |||
Կայք | ||||
Լիգա | Բունդեսլիգա | |||
2018-19 | 3-րդ | |||
|

ՌԲ Լայպցիգ (գերմ.՝ RB Leipzig), գերմանական ֆուտբոլային ակումբ՝ հիմնադրված 2009 թվականին Լայպցիգ քաղաքում: Ակումբը 2012-13 մրցաշրջանում խաղացել է Գերմանիայի՝ հզորությամբ 4-րդ լիգայում՝ Ռեգիոնալիգա Հյուսիսում, որտեղ զբաղեցնելով առաջին տեղը՝ 2013-14 մրցաշրջանում իրավունք ստացավ խաղալ 3-րդ Բունդեսլիգայում: Այնտեղ անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում ակումբն զբաղեցրեց 2-րդ տեղը և դուրս եկավ Երկրորդ Բունդեսլիգա: 2015-16 մրցաշրջանում «ՌԲ Լայպցիգը» զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և դուրս եկավ Բունդեսլիգա[1]: 2016-17 մրցաշրջանում Բունդելիգայում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ որակավորվելով Չեմպիոնների Լիգային հաջորդ մրցաշրջանին:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրված լինելով 2009 թվականի մայիսին որպես RasenBallsport Leipzig՝ «ՌԲ Լայպցիգը» պատկանում է Red Bull GmbH ընկերությանը, որն արդեն հետևյալ ֆուտբոլային ակումբների տերն է. «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա), «Նյու Յորք Ռեդ Բուլզ» (ԱՄՆ), «Ռեդ Բուլլ Բրազիլ» (Կամպինաս, Բրազիլիա) և «Ռեդ Բուլ Գանա» (Սոհակոպ, Գանա): Լայպցիգյան թիմի անունը տարբերվում է մնացած թիմերից կապված գերմանական ֆուտբոլային միության կանոնադրության հետ, որը կարգավորում է, թե ինչպիսի ձևով կարող է հովանավորի անունն օգտագործվել որպես ակումբի անվան մաս: Ի տարբերություն այլ սպորտային թիմերի՝ ակումբը Լայպցիգում չի կարող կրել «Ռեդ Բուլ» անունը կամ ամբողջությամբ պատկանել այդ ընկերությանը: Գերմանական ֆուտբոլային միությունը ակումբներից պահանջում է, որ նրանց բաժնետոմսերի 51%-ը պատկանի իրեն, դրա համար «Ռեդ Բուլն» իրավունք ուներ ձեռք բերել ակումբի բաժնետոմսերի միայն 49%-ը:
Թիմի պատմությունն սկսվում է Լայպցիգի արվարձաններից մեկից՝ Մարկրանշտեդտից թույլտվություն գնելուց այն բանի համար, որպեսզի խաղա Օբերլիգայում: Նոր ակումբը պահպանեց թիմը, ինչպես Մարկրանշտեդտի մնացած բոլոր ֆուտբոլային ակումբները: Գլխավոր մարզիչ մնաց Տինո Ֆոգելը: Նախագահ նշանակվեց նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դիտմար Բեյեսդորֆերը: Միևնույն ժամանակ Մարկրանշտադտը դարձավ «ՌԲ»-ի փոխարինող: 2010 թվականին թիմը փոխեց մարզադաշտը՝ իր տնային ելույթներն սկսելով «Ցենտրալշտադիոնում», որը վերանվանվեց «Ռեդ Բուլ Արենա»:
2010-11 մրցաշրջանից նոր մարզիչ նշանակվեց «Ֆրանկֆուրտի» նախկին մարզիչ Թոմաս Օրալը: Այդ նույն մրցաշրջանում ակումբն իր նորամուտը նշեց Ռեգիոնալլիգա Հյուսիսում՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Ենթադրվում է, որ Ռեդ Բուլը 100 մլն եվրո պետք է ներդնի ակումբում մոտակա 10 տարիների ընթացքում: Ռեդ Բուլ ընկերության սեփականատեր Դիտրիխ Մատեշիցը բաց ասում է Գերմանիայի առաջնությունում հաղթելու մասին: Վերջին անգամ Լայպցիգից թիմ գերմանական առաջնությունը հաղթել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1913 թվականին:
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներդրումները «Մարկրանշտեդտում» «Ռեդ Բուլ» ընկերության առաջին փորձը չէ դուրս գալ Լայպցիգի ֆուտբոլային բեմ: 2006 թվականին ընկերությունից փորձեցին գնել «Սակսենը» (Լայպցիգ), ակումբ՝ հարուստ ավանդույթներով, բայց անընդհատ ֆինանսական խնդիրների պատճառով տանջվող: Երկրպագուների մեկ ամիս բողոքից հետո, որոնք վերաճեցին բռնության, ընկերությունը հրաժարվեց իր ծրագրերից:
Բողոքարկումները նաև ուղեկցում էին «Մարկրանշտեդտում» ներդրումները, բայց շատ ավելի ցածր աստիճանի: Երկրպագուները «Ամ Բադ» մարզադաշտում հերբիցիդներ փչեցին, ինչպես նաև ոչնչացրին գովազդային վահանակները: Միևնույն ժամանակ հարցմանը, որն անցկացվում էր տեղական Leipziger Volkszeitung թերթի կողմից, Լայպցիգի հարցված բնակիչների 70%-ը ողջունեցին «Ռեդ Բուլ» ընկերության նախաձեռնությունը: «Ռեդ Բուլի» գալու դեմ հասարակական գործողությունների աջակցությունը ցածր էր, քանի որ Լայպցիգում ֆուտբոլը հասել էր ցածրագույն մակարդակի, և հիմնականում բողոքարկեցին ֆուտբոլի Ալյանս ակտիվ երկրպագուները: «Սակսենը» զրկվեց 2008-09 մրցաշրջանում Ռեգիոնալլիգայում խաղալու իրավունքից, երբ ակումբը դարձավ անվճարունակ, իսկ մեկ այլ տեղական ակումբ «Լոկոմոտիվին» հաջողվեց այդ նույն մրցաշրջանում վերադառնալ Օբերլիգա: Այդպես Օբերլիգայում հանդիպեցին միանգամից 3 Լայպցիգյան թիմեր:
Ակումբի ելույթների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«ՌԲ Լայպցիգ» ֆուտբոլային ակումբի ժամանակագրություն | ||||
---|---|---|---|---|
|
|
Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Մարզչական անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ
Պաշտոն | Մարզիչ | Նախկին ակումբ | Նախկին պաշտոն | Ակումբ տեղափոխվելու ամսաթիվ | Հղում |
---|---|---|---|---|---|
Գլխավոր մարզիչ | ![]() |
![]() |
գլխավոր մարզիչ | 1 | [2] |
Օգնական | ![]() |
![]() |
Օգնական | 1 | [3] |
Դարպասապահների մարզիչ | ![]() |
![]() |
Դարպասապահների մարզիչ | 1 | [4] |
Ֆիզպատրաստության մարզիչ | ![]() |
![]() |
Ֆիզպատրաստության մարզիչ | 1 | [5] |
Ֆիզպատրաստության մարզիչ | ![]() |
![]() |
Ֆիզպատրաստության մարզիչ | 1 | [6] |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բունդեսլիգա
- Երկրորդ տեղ (1). 2016–17
- Բունդեսլիգա 2 (II)
- Երկրորդ տեղ (1). 2015–16
- 3. Լիգա (III)
- Երկրորդ տեղ (1). 2013–14
- Ռեգիոնալլիգա Հյուսիս-արևելք (IV)
- Հաղթող (1). 2012–13
- NOFV-Օբերլիգա Հարավ (V)
- Հաղթող (2). 2009–10, 2014–15‡
- Սաքսոնիայի առաջնություն (VI)
- Հաղթող (1). 2013–14
- Բեզիրկսլիգա Լայպցիգ (VII)
- Հաղթող (2). 2009–10, 2010–11
- Սաքսոնիայի գավաթ
- Հաղթող (2). 2010–11, 2012–13
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fussballdaten - Die Fußballdatenbank։ «2. Bundesliga 2015_2016 - Der aktuelle 34. Spieltag - Fussballdaten - Die Fußballdatenbank» (գերմաներեն)։ Fussballdaten.de։ Վերցված է 2016-07-07
- ↑ «RB Leipzig bestätigt Verpflichtung von Hasenhüttl» (գերմաներեն)։ spiegel.de։ 2016-07-01
- ↑ «Selke neuer Medienliebling - Löw wechselt nach Leipzig» (գերմաներեն)։ lvz.de։ 2015-06-16
- ↑ «Torwarttrainer Gößling verlässt SpVgg Greuther Fürth» (գերմաներեն)։ bild.de։ 2015-05-31
- ↑ «Hoffenheim-Boss sauer: Nicklas Dietrich wechselt zu Leipzig» (գերմաներեն)։ bild.de։ 2015-06-03
- ↑ «So viel Hoffenheim steckt in RB» (գերմաներեն)։ bild.de։ 2016-08-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|