Կոնրադ Լայմեր
Կոնրադ Լայմեր գերմ.՝ Konrad Laimer | ||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1997[1][2][3] (29 տարեկան) | |||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Զալցբուրգ, Ավստրիա | |||||||||||||||||||||||
| Հասակ | 180 սմ | |||||||||||||||||||||||
| Քաշ | 68 կգ | |||||||||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||
Կոնրադ Լայմեր (գերմ.՝ Konrad Laimer, մայիսի 27, 1997[1][2][3], Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «ՌԲ Լայպցիգ» ակումբի և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնրադը սկսել է զբաղվել ֆուտբոլով «Աբերզեե» մանկական թիմում։ 2007 թվականին տեղափոխվել է Զալցբուգի «Ռեդ Բուլի» պատանեկան թիմ։
2014 թվականի մայիսի 2-ին Լայմերը կատարել է իր նորամուտը «Լիֆերինգ» ակումբի կազմում, լինելով ֆարմ ակումբի զալցբուրգում[4]։ Ավստրիական բունդեսլիգայում իր առաջին խաղը Կոնրադն անցկացրել է 2014 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինելով Ալանին «Ռապիդ» ակումբի դեմ խաղի ավելացված ժամանակում[5]։
2014/15 մրցաշրջանի արդյունքում «Ռեդ Բուլ» ակումբը դարձել է Ավստրիայի չեմպիոն և գավաթի դափնեկիր։ Կոնրադն անցկացրել է առաջնության 8 խաղ և գավաթի խաղարկության 2 հանդիպում, այդ թվում՝ կիսաեզրափակիչ խաղը «Գրյոդիգ» ակումբի հետ[6]։ 2016/17 մրցաշրջանում Լայմերը ճանաչվել է Ավստրիայի Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն խաղացող[7]։
2017 թվականի հունիսի 30-ին Լայմերը տեղափոխվել է գերմանական «ՌԲ Լայպցիգ» ակումբ, որի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր[8]։ Սկզբում ակումբը նրան դիտարկել է որպես Նաբի Կեյտայի փոխարինող կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց Կոնրադը դրսևորել է իրեն որպես ունեվերսալ խաղացող, և սկզբից խաղացել է աջ պաշտպանի դիրքում[7]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայմերը պատանեկան (մինչև 17 տարեկան) հավաքականի կազմում մասնակցել է Մալթայում անցկացվող 2014 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին։
Կոնրադը 2014 թվականին մասնակցել է Հունգարիայում անցկացվող Եվորպայի պատանեկան առաջնությանը։ Կիսապաշտպանը մասնակցել է իր հավաքականի բոլոր չորս հանդիպումներին[9][10][11][12], որոնց արդյունքում հավաքականն զբաղեցրել է 3-րդ տեղը և ստացել է իրավունք մանսակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը։
2015 թվականի ավարտին Կոնրադն ընդգրկվել է Ավստրիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Նոր Զելանդիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը[13]։ Լայմերը մրցաշարում մասնակցել է իր հավաքականի բոլոր չորս խաղերին[14][15][16][17]։
2016 թվականին Լայմերն սկսել է խաղալ Ավստրիայի մինչև 21 տարեկանների հավաքականում, եղել է թիմի ավագ[7]։ 2017 թվականի հունիսին Կոնրադը հրավիրվել է Ավտրիայի մեծահասակների հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Իռլանդիայի հավաքականի դեմ խաղին, սակայն խաղի ընթացքում եղել է պահեստային[18]։
2019 թվականի հունիսի 7-ին Կոնրադ Լայմերը կատարել է իր նորամուտը Ավստրիայի հավաքականի հիմնական կազմում՝ մասնակցելով 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Սլովենիայի հավաքականի դեմ խաղին։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին խփել է իր առաջին գոլը հավաքականում՝ գրավելով Լատվիայի դարպասը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռեդ Բուլ» (Զալցբուրգ)
- Ավստրիայի չեմպիոն (3) – 2014/15, 2015/16, 2016/17
- Ավստրիայի գավաթի դափնեկիր (3) – 2014/15, 2015/16, 2016/17
- Անձնական
- Ավստրիայի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացող – 2016/17
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 FBref.com
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Horn vs. Liefering 1-4» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Rapid Wien vs. Salzburg 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Grödig vs. Salzburg 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին.
- 1 2 3 Smith, Andy. (2018 թ․ մարտի 6). «Konrad Laimer: RB Leipzig's replacement for Liverpool-bound Naby Keita shining... at right-back!» (անգլերեն). Bundesliga.com. Արխիվացված է օրիգինալից 2019-04-04-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Konrad Laimer wechselt zu RB Leipzig!» (գերմաներեն). RasenBallsport Leipzig. 2017 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2021-06-14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Hungary U19 vs. Austria U19 1-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Austria U19 vs. Israel U19 3-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Austria U19 vs. Portugal U19 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Germany U19 vs. Austria U19 4-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «U20 in Neuseeland angekommen» (գերմաներեն) — oefb.at. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Ghana U20 vs. Austria U20 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Austria U20 vs. Panama U20 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Austria U20 vs. Argentina U20 0-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Austria U20 vs. Uzbekistan U20 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Blake, Ben. (2017 թ․ մայիսի 23). «Austria boss baffled as defender skips Ireland clash for his wedding day» (անգլերեն). TheJournal.ie. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնրադ Լայմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Մայիսի 27 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Զալցբուրգ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ավստրիացի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Լիֆերինգի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ