Նաբի Կեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբի Կեյտա
Naby Keïta
Կեյտան ՌԲ Լայպցիգի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Naby Laye Keïta
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1995(1995-02-10)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Կոնակրի, Գվինեա
Հասակ 172 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 8
Պատանեկան կարիերա
2004-2012 Գվինեա Հորոյա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2014 Ֆրանսիա Իստր 23 (4)
2014-2016 Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 59 (17)
2016-2018 Գերմանիա ՌԲ Լայպցիգ 58 (14)
2018-ներկա Անգլիա Լիվերպուլ 26 (2)
Ազգային հավաքական
2013-ներկա Գվինեա Գվինեա 34 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 21-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 21-ի, 2019

Նաբի Կեյտա (ֆր.՝ Naby Keïta, փետրվարի 10, 1995(1995-02-10)[1][2][3], Կոնակրի, Գվինեա), գվինեացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Գվինեայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյտան գվինեական Հորոյայի ակադեմիայի սան է[5][6][7]։ 2013 թվականին նա տեղափոխվեց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Իստր[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նիմ Օլիմպիկի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[9]։ 2014 թվականի հունվարի 31-ին Կեյտան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրետեյի դեմ խաղում[10]։ Փետրվարի 14-ին գվինեացին խփեց Տուրի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ապրիլի 7-ին Կեյտան հեռացվեց խաղադաշտից Մեցի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[12]։ Մայիսի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դիժոնի դեմ խաղում[13]։ Իստրի կազմում Կեյտան անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

ՌԲ Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ամռանը Կեյտան տեղափոխվեց Ռեդ Բուլ Զալցբուրգ[14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ փոխարինելով Ալան Կարվալյոյին Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 30-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[16][17]։ Իր առաջին գոլը Զալցբուրգի կազմում Կեյտան խփեց նոյեմբերի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[18][19]։ Ավստրիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2015 թվականի փետրվարի 22-ին՝ Ռիդի դեմ խաղում[20]։ Ապրիլի 25-ին գվինեացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[21]։ Հունիսի 3-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ավստրիայի գավաթի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[22]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[23][24]։ Իր առաջին մրցաշրջանում Կեյտան անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[25], իսկ Ռեդ Բուլ Զալցբուրգը հաղթեց նաև Ավստրիայի առաջնությունը[26]։

Կեյտան Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2016 թվականին

2015 թվականի հոկտեմբերի 17-ին Կեյտան գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադմիրա Վակերի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 24-ին նա գոլ խփեց Ռիդի դեմ խաղում՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 2-1 հաշվով[28][29]։ Նոյեմբերի 22-ին գվինեացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շտուրմ Գրացի դեմ խաղում[30]։ Դեկտեմբերի 13-ին՝ Ռապիդ Վիեննայի դեմ խաղում Կեյտան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[31]։ 2016 թվականի փետրվարի 28-ին գվինեացին դուբլ ձևակերպեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[32]։ Մարտի 3-ին Կեյտան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[33]։ Մայիսի 19-ին նա գոլ խփեց Ավստրիայի գավաթի Ադմիրա Վակերի դեմ խաղում[34]՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[35][36]։ 2015-16 մրցաշրջանում Ռեդ Բուլ Զալցբուրգը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[37][38], իսկ Կեյտան ճանաչվեց առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ[39][40]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 81 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

ՌԲ Լայպցիգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 20-ին Կեյտան միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգի քույր-ակումբ ՌԲ Լայպցիգին[41][42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Դինամո Դրեզդենի դեմ խաղում[43]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 89-րդ րոպեին[44][45]։ Հոկտեմբերի 23-ին Կեյտան դուբլ ձևակերպեց Վերդեր Բրեմենի դեմ խաղում[46]։ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում գվինեացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[47]։ Փետրվարի 25-ին Կեյտան 2 գոլային փոխանցում տվեց Քյոլնի դեմ խաղում[48]։ Ապրիլի 1-ին նա դուբլ ձևակերպեց Դարմշտադտի դեմ խաղում[49]։ Իր առաջին մրցաշրջանում Կեյտան դարձավ 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 32 հանդիպումներում[50] և ընդգրկվելով Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում[51], իսկ Լայպցիգը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում[52][53]։

2017 թվականի սեպտեմբերի 16-ին Կեյտան գոլային փոխանցում տվեց Ժան-Քևին Օգյուստենին Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 83-րդ րոպեին[54]։ Հոկտեմբերի 25-ին նա երկու դեղին քարտ ստացավ Գերմանիայի գավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից 54-րդ րոպեին[55]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում Կեյտան խփեց նոյեմբերի 21-ին՝ խմբային փուլի Մոնակոյի դեմ խաղում[56][57]։ 2018 թվականի մարտի 18-ին գվինեացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բավարիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[58][59]։ 2017-18 մրցաշրջանում նա ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[60][61]։ ՌԲ Լայպցիգի կազմում Կեյտան անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ[62]։

Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 28-ին Լիվերպուլը պաշտոնապես հայտարարեց Կեյտայի տրանսֆերը 48 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց գնելու մասին[63][64]։ 2017-18 մրցաշրջանից հետո ՌԲ Լայպցիգը ստացավ ևս 12 միլիոն եվրո գվինեացու տրանսֆերի համար[65][66]։ Կեյտան միացավ Լիվերպուլին 2018 թվականի հուլիսի 1-ին[67]` ստանալով 8 համարի մարզաշապիկը[68][69]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[70][71]։ Իր առաջին գոլը խփեց 2019 թվականի ապրիլի 5-ին՝ Սաութհեմպտոնի դեմ խաղում[72][73]։ Ապրիլի 9-ին Կեյտան գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Պորտուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[74][75]։ Ապրիլի 26-ին գվինեացին գոլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման 15-րդ վայրկյանին[76]՝ խփելով Լիվերպուլի պատմության ամենաարագ գոլը Պրեմիեր Լիգայում[77][78]։ 2018-19 մրցաշրջանում Կեյտան անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[79], իսկ Լիվերպուլը հաղթեց Չեմպիոնների Լիգան[80][81]։

2019 թվականի օգոստոսի 4-ին Կեյտան փոխարինեց Ֆաբինյոյին Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[82], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[83][84]։ Օգոստոսի 13-ին նա ստացավ մկանային վնասվածք մարզման ժամանակ՝ բաց թողելով ավելի քան 1 ամիս[85][86][87]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվինեայի ազգային հավաքականում իր դեբյուտը Կեյտան նշեց 2013 թվականի հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Մալիի դեմ խաղում[88][89]։ 2015 թվականի ձմռանը նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[90], որտեղ Գվինեան հասավ քառորդ եզրափակիչ՝ 3-0 հաշվով պարտվելով Գանային[91][92]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 12-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[93]։ Նոյեմբերի 15-ին Կեյտան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նամիբիայի դեմ պատասխան խաղում[94]։ Իր առաջին հանդիպումը Գվինեայի ավագի թևկապով անցկացրեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Թունիսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ, ապա հեռացվելով խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[95]։

2019 թվականի հունիսի 12-ին Դիավարան ընդգրկվեց Աֆրիկայի ազգերի գավաթի համար վերջնական կազմում[96][97]՝ անցկացնելով 2 հանդիպում, իսկ Գվինեան դուրս մնաց գավաթի 1/8 եզրափակչից՝ 3-0 հաշվով պարտվելով Ալժիրին[98][99]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[100]

Ակուբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իստր 2013–14 Լիգա 2 23 4 0 0 23 4
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2014–15 Ավստրիայի Բունդեսլիգա 30 5 4 0 10 1 44 6
2015–16 29 12 5 2 3 0 37 14
Ընդհանուր 59 17 9 2 13 1 0 0 81 20
ՌԲ Լայպցիգ 2016–17 Գերմանիայի Բունդեսլիգա 31 8 1 0 32 8
2017–18 27 6 2 1 10 2 39 9
Ընդհանուր 58 14 3 1 10 2 0 0 71 17
Լիվերպուլ 2018–19 Պրեմիեր Լիգա 25 2 1 0 6 1 1 0 33 3
2019–20 1 0 0 0 1 0 2 0 4 0
Ընդհանուր 26 2 1 0 7 1 3 0 37 3
Կարիերայի ընդհանուր 166 37 13 3 30 4 3 0 212 44

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[101]

Գվինեա
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2014 7 0
2015 11 2
2016 4 0
2017 5 3
2018 4 0
2019 2 0
Ընդհանուր 34 5

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 12, 2015 Սեմ Նույոմ մարզադաշտ, Վինդհուկ, Նամիբիա Նամիբիա Նամիբիա 1–0 1–0 ԱԱ 2018 Որակավորում
2. Նոյեմբերի 15, 2015 Մոհամեդ V մարզադաշտ, Կասաբլանկա, Մարոկկո Նամիբիա Նամիբիա 2–0 2–0
3. Հունիսի 10, 2017 Բուակե մարզադաշտ, Բուակե, Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 3–2 3–2 Աֆրիկայի գավաթ 2019 Որակավորում
4. Օգոստոսի 31, 2017 Սեպտեմբերի 28 մարզադաշտ, Կոնակրի, Գվինեա Լիբիա Լիբիա 1–0 3–2 ԱԱ 2018 Որակավորում
5. Հոկտեմբերի 7, 2017 Սեպտեմբերի 28 մարզադաշտ, Կոնակրի, Գվինեա Թունիս Թունիս 1–0 1–4

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Լիվերպուլ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
  4. «Guinea - N. Keïta - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  5. «Naby Keita: Liverpool's world-class midfielder, made in the Bundesliga». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «10 facts you may not know about Naby Keita». Bulinews.Com - Bundesliga news in English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. Neumeier, Benedikt (2017 թ․ օգոստոսի 30). «Who is Liverpool's record signing Naby Keita, what sort of player is he and what system does he suit?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. «Ten things on RB Leipzig's African star Naby Keita | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  9. «Istres Football Club - Nîmes Olympique, Nov 22, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «Istres Football Club - US Créteil-Lusitanos, Jan 31, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Istres Football Club - Tours FC, Feb 14, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «FC Metz - Istres Football Club, Apr 7, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Istres Football Club - FCO Dijon, May 9, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. Redaktion. «Naby Keita - Neuzugang für Red Bull Salzburg!». Bundesliga | ligaportal (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «SC Wiener Neustadt - Red Bull Salzburg, Jul 26, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. «Qarabağ Ağdam - Red Bull Salzburg, Jul 30, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  17. «LIVE Qarabag FK - Red Bull Salzburg - Champions League - 30 July 2014». Eurosport. 2014 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  18. «Celtic FC - Red Bull Salzburg, Nov 27, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  19. Park, Graham Ruthven at Celtic (2014 թ․ նոյեմբերի 27). «Celtic 1-3 Red Bull Salzburg | Europa League match report». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  20. «SV Ried - Red Bull Salzburg, Feb 22, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  21. «Red Bull Salzburg - SV Ried, Apr 25, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  22. «Austria Vienna - Red Bull Salzburg, Jun 3, 2015 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  23. 23,0 23,1 UEFA.com (2015 թ․ հունիսի 4). «Ten-man Salzburg complete Austrian double | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  24. «2:0 gegen Austria: Bullen holen Double». sport.oe24.at. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  25. «Naby Keita | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  26. 26,0 26,1 s.r.o, LiveSport. «Tipico Bundesliga 2014/2015 Standings, Soccer Austria League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  27. «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Oct 17, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  28. «Red Bull Salzburg - SV Ried, Oct 24, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  29. «FC Red Bull Salzburg - Extra time| A hard-fought home win». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  30. «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Nov 22, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  31. «Red Bull Salzburg - Rapid Vienna, Dec 13, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  32. «Red Bull Salzburg - Austria Vienna, Feb 28, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  33. «FC Red Bull Salzburg - Naby Keita extends contract». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  34. «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, May 19, 2016 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  35. 35,0 35,1 «FC Red Bull Salzburg - Red Bulls complete Triple Double». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  36. UEFA.com (2016 թ․ մայիսի 19). «Cup glory for Salzburg, six for Skënderbeu | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  37. 37,0 37,1 FootballDatabase.com. «Austria Bundesliga 2015/16, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  38. «FC Red Bull Salzburg - Salzburg celebrates its champions - the highlights». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  39. 39,0 39,1 «FC Red Bull Salzburg - Austrian Player and Goalkeeper of 2015/16 from FC Red Bull Salzburg». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  40. «Naby Keita: RB Leipzig's Future African Player of the Year | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  41. «FC Red Bull Salzburg - Naby Keita leaves FC Red Bull Salzburg». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  42. «Scout Report: Naby Keïta | RB Leipzig's promising new midfielder». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  43. «SG Dynamo Dresden - RB Leipzig, Aug 20, 2016 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  44. «RB Leipzig - Borussia Dortmund, Sep 10, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  45. Press, Associated (2016 թ․ սեպտեմբերի 10). «Leipzig get first Bundesliga win with Keïta goal against Borussia Dortmund». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  46. «RB Leipzig - SV Werder Bremen, Oct 23, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  47. «RB Leipzig - TSG 1899 Hoffenheim, Jan 28, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  48. «RB Leipzig - 1. FC Köln, Feb 25, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  49. «RB Leipzig - SV Darmstadt 98, Apr 1, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  50. «Naby Keita | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  51. 51,0 51,1 «Official Bundesliga Team of the Season for 2016/17 | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  52. «2016/17 season review: Leipzig mix it up at the top». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  53. «Bundesliga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  54. «RB Leipzig - Borussia Mönchengladbach, Sep 16, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  55. «RB Leipzig - Bayern Munich, Oct 25, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  56. «AS Monaco - RB Leipzig, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  57. «RasenBallsport Leipzig - AS Monaco 1-4 RB Leipzig». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  58. «RB Leipzig - Bayern Munich, Mar 18, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  59. «RasenBallsport Leipzig - Bayern Report». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  60. 60,0 60,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2017/18 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  61. «UEFA releases Europa League squad of the season». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  62. «RasenBallsport Leipzig - Keita farewell». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  63. «Naby Keita: Liverpool agree club record deal for Leipzig midfielder for July 2018». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  64. «Liverpool agree deal to sign Naby Keita». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  65. «The full details behind Naby Keita's complex Liverpool transfer revealed». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  66. «Liverpool have saved millions on Naby Keita due to transfer technicality». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  67. «Liverpool officially unveil new signing Naby Keita». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  68. Pearce, James (2018 թ․ հունիսի 27). «Naby Keita Liverpool shirt number confirmed». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  69. «Steven Gerrard hands No 8 shirt to Liverpool new signing Naby Keita». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  70. «Liverpool FC - West Ham United, Aug 12, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  71. «Naby Keita impressed for Liverpool on his debut against West Ham». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  72. «Southampton FC - Liverpool FC, Apr 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  73. «Southampton 1-3 Liverpool: Reds return to the top of Premier League table» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  74. «Liverpool FC - FC Porto, Apr 9, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  75. Anfield, Andy Hunter at (2019 թ․ ապրիլի 9). «Liverpool cruise to victory over Porto after Naby Keïta's flying start». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  76. «Liverpool FC - Huddersfield Town, Apr 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  77. «Naby Keita scores fastest Liverpool goal in the Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  78. «Liverpool 5-0 Huddersfield: Five talking points». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  79. «Naby Keita | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  80. 80,0 80,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  81. «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
  82. «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  83. «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  84. Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  85. «Naby Keita injury: Liverpool midfielder's fitness struggles continue as muscle complaint keeps him out of Jurgen Klopp's plans | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  86. Jones, Mark (2019 թ․ օգոստոսի 13). «Keita limps out of Liverpool training to hand Klopp fresh injury blow». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  87. «Naby Keita out of Liverpool trip to Southampton with hip injury | EPL News | Stadium Astro». www.stadiumastro.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  88. Strack-Zimmermann, Benjamin. «Guinea vs. Mali (1:0)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  89. «Guinea vs. Mali - 28 July 2013 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  90. «2015 Nations Cup: Constant included in Guinea squad» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  91. «Ghana - Guinea, Feb 1, 2015 - Africa Cup of Nations 2015 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  92. «AFCON 2015 Quarter-Final results: Talking Points - Ghana 3-0 Guinea». Just Football (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  93. «Namibia - Guinea, Nov 12, 2015 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  94. «Guinea - Namibia, Nov 15, 2015 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  95. «Guinea - Tunisia, Oct 7, 2017 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  96. «Africa Cup of Nations: Liverpool's Keita named in Guinea squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  97. McBride, Luke (2019 թ․ հունիսի 13). «Guinea name their final squad for AFCON». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  98. «Algeria - Guinea, Jul 7, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  99. Harris, Daniel (2019 թ․ հուլիսի 7). «Algeria 3-0 Guinea: Africa Cup of Nations, round of 16 – at it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  100. «Naby Keïta». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  101. Strack-Zimmermann, Benjamin. «Naby Keita». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
  102. Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  103. Beaard, Raymond. «Salah and Mane picked in first Africa Best 11». FIFPro World Players' Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]