Ադամ Լալլանա
Ադամ Լալլանա անգլ.՝ Adam Lallana | |||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Ամբողջական անուն | Ադամ Դեվիդ Լալլանա | ||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1988 (37 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Սենտ-Օլբանս, Անգլիա | ||||||||||||||
| Հասակ | 172 սմ[1] | ||||||||||||||
| Քաշ | 73 կգ | ||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
| Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
| Ներկա ակումբ |
| ||||||||||||||
| Համար | 20 | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||||||||||||||
Ադամ Դեվիդ Լալլանա (անգլ.՝ Adam David Lallana, մայիսի 10, 1988[2][3], Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլ խաղալ սկսել է «Բորնմուտի» ակադեմիայում։ 12 տարեկան հասակում տեղափոխվել է «Սաութհեմփթոնի[4]» երիտասարդական ակադեմիա՝ 3000£-ի դիմաց։
2006 թվականի օգոստոսի 23-ին իր դեբյուտն է նշել թիմի հիմնական կազմում՝ Ֆուտբոլային Լիգայի խաղարկությունում՝ «Յովիլ Թաունի»[5] դեմ խաղում։ 2007 թվականի հոկտեմբերի 9-ին Ադամը վարձավճարով տեղափոխվեց «Բորնմուտ»՝ 1 ամիս ժամկետով։ 2008 թվականի ապրիլի 28-ին Լալլանան դարձավ պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլի հեղինակը՝ գրավելով «Վեսթ Բրոմվիչի»[6] դարպասը։
2008/09 մրցաշրջանում դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2008 թվականի օգոստոսի 29-ին «սրբերի[7]» հետ կնքել է եռամյա պայմանագիր։
2009/10 մրցաշրջանում դարձել է 20 գոլի հեղինակ՝ բոլոր մրցաշարերում՝ դառնալով «Սաութհեմփթոնի» երկրորդ կիսապաշտպանը, ով դարձել է 20 և ավել գոլի հեղինակ՝ 1 մրցաշրջանում։
2011 թվականի հունվարի 7-ին «Սաութհեմփթոնի» հետ կնքել է նոր պայմանագիր՝ մինչև 2015 թվականի[8] ամառը։ 2010/11 մրցաշրջանում ընդգրկվել է Առաջին Ֆուտբոլային Լիգայի խորհրդանշական հավաքականում։
2011/12 մրցաշրջանում օգնել է «Սաութհեմփթոնին» դուրս գալ Պրեմիեր Լիգա՝ առաջնությունում դառնալով 11 գոլի հեղինակ։ Օգոստոսի 19-ին դեբյուտն է նշել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի[9]» դեմ խաղում, որում աչքի է ընկել գոլային փոխանցումով։
2014 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է «Լիվերպուլ[10] »։ Գործարքի արժեքը կազմել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լալլանան հանդես է եկել Անգլիայի Մ18, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականում։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին[12]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սաութհեմփթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ֆուտբոլային լիգա. Երկրորդ տեղ 2010/11
- Չեմպիոնշիպ. Երկրորդ տեղ 2011/12
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրեմիեր Լիգայի տարվա խորհրդանշական հավաքական. 2013-14
- Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքական. 2011-12
- Առաջին ֆուտբոլային լիգայի խորհրդանշական հավաքական. 2010-11
- Ֆուտբոլային մենեջերի դարի խորհրդանշական հավաքական. 2015
- Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Սաութհեմպտոն | 2006–07 | Չեմպիոնշիպ | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
| 2007–08 | Չեմպիոնշիպ | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 5 | 1 | ||
| 2008–09 | Չեմպիոնշիպ | 40 | 1 | 0 | 0 | 3 | 1 | — | 43 | 2 | ||
| 2009–10 | Առաջին Լիգա | 44 | 15 | 5 | 1 | 2 | 2 | 5 | 2 | 56 | 20 | |
| 2010–11 | Առաջին Լիգա | 36 | 8 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 41 | 11 | |
| 2011–12 | Չեմպիոնշիպ | 41 | 11 | 2 | 1 | 3 | 1 | — | 46 | 13 | ||
| 2012–13 | Պրեմիեր Լիգա | 30 | 3 | 0 | 0 | 0 | 0 | — | 30 | 3 | ||
| 2013–14 | Պրեմիեր Լիգա | 38 | 9 | 3 | 1 | 1 | 0 | — | 42 | 10 | ||
| Ընդհանուր | 235 | 48 | 13 | 5 | 12 | 5 | 5 | 2 | 265 | 60 | ||
| Բորնմութ | 2007–08 | Առաջին Լիգա | 3 | 0 | — | — | 1 | 0 | 4 | 0 | ||
| Լիվերպուլ | 2014–15 | Պրեմիեր Լիգա | 27 | 5 | 4 | 1 | 4 | 0 | 6 | 0 | 41 | 6 |
| 2015–16 | Պրեմիեր Լիգա | 30 | 4 | 0 | 0 | 6 | 0 | 13 | 3 | 49 | 7 | |
| 2016–17 | Պրեմիեր Լիգա | 31 | 8 | 1 | 0 | 3 | 0 | — | 35 | 8 | ||
| Ընդհանուր | 88 | 17 | 5 | 1 | 13 | 0 | 19 | 3 | 125 | 21 | ||
| Կարիերայի ընդհանուր | 326 | 65 | 18 | 6 | 25 | 5 | 25 | 5 | 394 | 81 | ||
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 13-ի դրությամբ
| Անգլիայի հավաքական | ||
|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր |
| 2013 | 2 | 0 |
| 2014 | 11 | 0 |
| 2015 | 6 | 0 |
| 2016 | 10 | 3 |
| 2017 | 4 | 0 |
| Ընդհանուր | 33 | 3 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Squad Profiles. Adam Lallana» (անգլերեն). liverpoolfc.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Bank on Adam» (անգլերեն). Bournemouth Echo. 2008 թ․ դեկտեմբերի 11.
- ↑ «Report: Southampton v Yeovil Town» (անգլերեն). ESPN. 2006 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013-01-03-ին. Վերցված է 2015-03-21-ին.
- ↑ «West Brom 1–1 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ ապրիլի 28.
- ↑ Սաութհեմփթոնին այլ կերպ անվանում են «սրբեր»
- ↑ «Midfielder Signs Long Term Deal» (անգլերեն). SaintsFC.co.uk. 2011 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Man City 3-2 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 19.
- ↑ «Liverpool complete Lallana deal» (անգլերեն). LiverpoolFC.com. 2014 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Adam Lallana: Liverpool sign Southampton captain for £25m» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հուլիսի 1.
- ↑ «Shock England call for trio» (անգլերեն). Sky Sports. 2012 թ․ սեպտեմբերի 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղացողի պրոֆիլը Արխիվացված 2014-07-11 Wayback Machine Լիվերպուլի պաշտոնական կայքում (անգլ.)
- Խաղացողի պրոֆիլը transfermarkt.com կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Լալլանա» հոդվածին։ |
| ||||||||||
