Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական
England national football team
Միություն ՖԱ
Կոնֆեդերացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Գլխավոր մարզիչ Ռոյ Հոդգսոն
Թիմի ավագ Ուեյն Ռունի
Ամենաշատ խաղեր Պիտեր Շիլտոն (125)
Ռմբարկու Ուեյն Ռունի (50)
Հիմնական մարզադաշտ Ուեմբլի
ՖԻՖԱ կոդ ENG
ՖԻՖԱ դասակարգում 5
Ամենաբարձր դիրք 4 (Դեկտեմբեր 1997,
Սեպտեմբեր 2006)
Ամենացածր դիրք 27 (Փետրվար 1996)
ԷԼՕ դասակարգում 6
Ամենաբարձր դիրք 1 ((1872–1876,
1892–1911,
1966–1970,
1987–1988))
Ամենացածր դիրք 13 (1938)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Շոտլանդիա Շոտլանդիա 0 – 0 Անգլիա Անգլիա
(Շոտլանդիա;1872)
Ամենախոշոր հաղթանակ
Իռլանդիա 0 – 13 Անգլիա
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա 7 – 1 Անգլիա
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն 13 (Առաջինը՝ 1950)
Ամենալավ արդյունք Հաղթող , 1966
Եվրոպայի առաջնություն
Մասնակցություն 7 (Առաջինը՝ 1964)
Ամենալավ արդյունք Երրորդ, 1968
Կայք thefa.com/England/
England national association football team Վիքիպահեստում

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը (անգլ.՝ England national football team) ներկայացնում է Անգլիան միջազգային ֆուտբոլային մրցաշարերում և ղեկավարվում է ֆուտբոլային ասոցացիայի կողմից։ Անգլիայի հավաքականը ամենահինն է աշխարհում, ինչպես Շոտլանդիայի թիմը, որի հետ նրանք անց են կացրել ֆուտբոլի պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը 1872 թ.։ Հավաքականի մարզադաշտը «Ուեմբլին» է, իսկ գլխավոր մարզիչը - Ռոյ Հոջսոնը։

Անգլիան այն ութ թիմերից է, որոնք հաղթել են աշխարհի գավաթի մրցաշարում։ Անգլիացիները այն հաղթել են 1966-ին։ Երկրորդ լավագույն ցուցանիշը 1990-ին կիսաեզրափակիչն է։ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում անգլիացիները խաղացել են երկու անգամ՝1968 և 1996 թթ.։ Անգլիայի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անց է կացրել Պիտեր Շիլտոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի հավաքականը կազմավորվել է 1870 թ.։ Շուրջ չորս տարի Անգլիան խաղում էր միայն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։ Անգլիայի ֆուտբոլային միությունը միացել է ՖԻՖԱ-ին 1906 թվականին։ Սակայն հարաբերությունները ՖԻՖԱ-ի հետ այդքան լավ չէին ընթանում և անգլիացիները դուրս եկան նրա կազմից 1928 թ. և կրկին միավորվեցին միայն 1946 թ-ին, այդ պատճառով Անգլիայի հավաքականը առաջին անգամ մասնակցեց աշխարհի գավաթին միայն 1950 թ.։

1953 թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ պարտվեց «Ուեմբլիում» ոչ բրիտանական թիմի։ Հունգարիան հաղթեց անգլիացիներին 6-3 հաշվով։ 1966 թ. Անգլիան ընդունեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և եզրափակչում Ջեֆֆրի Հերսթի հետ-տրիկի օգնությամբ, 4-2 հաղթելով Գերմանիային, դարձավ աշխարհի չեմպիոն։ Դրանից հետո անգլիացիները անհաջող էին հանդես գալիս Աշխարհի առաջնություններում։ 1974 և 1978 թթ. նրանք չկարողացան հաղթահարել նույնիսկ որակավորման փուլը։ Հաջորդ հաջողությունը Անգլիան ունեցավ Բոբբի Ռոբսոնի գլխավորությամբ՝ 1990 թ., երբ նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ։

2001 թ. Անգլիայի հավաքականը առաջին անգամ գլխավորեց ոչ անգլիացի մարզիչ՝ ազգությամբ շվեդ Սվեն-Յորան Էրիկսոնը։ Նա գլխավորեց թիմը մինչև 2006 թ., երբ նրան փոխարինեց Սթիվ ՄակԼարենը։ Նրա օրոք անգլիացիները չկարողացան նույնիսկ անցնել 2008 Եվրոպայի առաջնության եղրափակիչ փուլ և նա հեռացվեց հավաքականից։ 2008-ից Անգլիայի ազգային թիմը գլխավորել է իտալացի Ֆաբիո Կապելլոն։

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր մարզիչ

  • Թափուր է

Երիտասարդական հավաքականների մարզիչներ

  • Անգլիա Բրայան Էաստիկ (մինչև 20)
  • Անգլիա Նոել Բլեյք (մինչև 19)
  • Անգլիա Քեննի Սվեյն (մինչև 16)

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացող Ծննդյան ամսաթիվ Խաղեր (Գոլեր) Ակումբ
Դարպասապահներ
1 Ջո Հարտ ապրիլի 19, 1987 (29 տարեկան) 60 (0) Անգլիա Մանչեսթեր Սիթի
13 Ֆրեյզեր Ֆորսթեր մարտի 17, 1988 (28 տարեկան) 6 (0) Անգլիա Սաութհեմպտոն
23 Թոմ Հիթոն ապրիլի 15, 1986 (30 տարեկան) 1 (0) Անգլիա Բերնլի
Պաշտպաններ
2 Քայլ Ուոլկեր մայիսի 28, 1990 (26 տարեկան) 17 (0) Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
3 Դենի Ռոուզ հուլիսի 2, 1990 (26 տարեկան) 5 (0) Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
5 Գարի Կեհիլ դեկտեմբերի 19, 1985 (30 տարեկան) 44 (3) Անգլիա Չելսի
6 Քրիս Սմոլինգ նոյեմբերի 22, 1989 (27 տարեկան) 26 (1) Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
12 Նաթանիել Քլայն ապրիլի 5, 1991 (25 տարեկան) 12 (0) Անգլիա Լիվերպուլ
16 Ջոն Սթոունս մայիսի 28, 1994 (22 տարեկան) 10 (0) Անգլիա Էվերթոն
21 Ռայան Բերտրան օգոստոսի 5, 1989 (27 տարեկան) 10 (0) Անգլիա Սաութհեմպտոն
Կիսապաշտպաններ
4 Ջեյմս Միլներ հունվարի 4, 1986 (30 տարեկան) 61 (1) Անգլիա Լիվերպուլ
7 Ռահիմ Ստերլինգ դեկտեմբերի 8, 1994 (21 տարեկան) 24 (2) Անգլիա Մանչեսթեր Սիթի
8 Ադամ Լալանա մայիսի 10, 1988 (28 տարեկան) 24 (0) Անգլիա Լիվերպուլ
14 Ջորդան Հենդերսոն հունիսի 17, 1990 (26 տարեկան) 26 (0) Անգլիա Լիվերպուլ
17 Էրիկ Դայեր հունվարի 15, 1994 (22 տարեկան) 8 (2) Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
18 Ջեք Ուիլշիր հունվարի 1, 1992 (24 տարեկան) 32 (2) Անգլիա Արսենալ
19 Ռոս Բարքլի դեկտեմբերի 5, 1993 (22 տարեկան) 22 (2) Անգլիա Էվերթոն
20 Դելե Ալի ապրիլի 11, 1996 (20 տարեկան) 9 (1) Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Հարձակվողներ
9 Հարի Քեյն հուլիսի 28, 1993 (23 տարեկան) 13 (5) Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
10 Ուեյն Ռունի Ավագ հոկտեմբերի 24, 1985 (31 տարեկան) 112 (52) Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
11 Ջեյմի Վարդի հունվարի 11, 1987 (29 տարեկան) 8 (3) Անգլիա Լեսթեր Սիթի
15 Դանիել Սթարիջ սեպտեմբերի 1, 1989 (27 տարեկան) 18 (5) Անգլիա Լիվերպուլ
20 Մարկուս Ռեշֆորդ հոկտեմբերի 31, 1997 (19 տարեկան) 1 (1) Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

Անգլիան այս կազմով մասնակցել է Եվրո 2016-ին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]