Տոտտենհեմ Հոտսպուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոտտենհեմ
Tottenham Hotspur.png
Ամբողջական անուն «Տոտտենհեմ Հոտսպուր» Ֆուտբոլային Ակումբ
(անգլ.՝ Tottenham Hotspur Football Club)
Հիմնադրում սեպտեմբերի 5, 1882
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Քաղաք City of London logo.svg Լոնդոն
Մարզադաշտ Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտ
Տարողունակություն 62,062
Տեր Անգլիա ENIC International Limited
Նախագահ Անգլիա Դանիել Լևի
Մարզիչ Արգենտինա Մաուրիսիո Պոչետինո
Կայք
Լիգա Պրեմիեր Լիգա
2017-18 3-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Տոտտենհեմ Հոտսպուր (անգլ.՝ Tottenham Hotspur, կարճ՝ Տոտտենհեմ), անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Լոնդոնի Տոտտենհեմ թաղամասից, որը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ 2018-19 մրցաշրջանից ակումբի տնային մարզադաշտն է Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտը, սակայն մրցաշրջանի առաջին 5 տնային խաղերը կխաղա «Նոր Ուեմբլիում»։ Իր նախկին տնային մարզադաշտ «Ուայթ Հարթ Լեյնը» ակումբը քանդեց 2017 թվականին, որի տեղում կառուցեց նորը։ Իր մարզաբազան գտնվում է Լոնդոնի Էնֆիլդ շրջանի Bulls Cross բնակավայրի Hotspur Way փողոցի վրա։

Ակումբը հիմնադրվել է 1882 թվականին։ Տոտտենհեմն իր պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի գավաթը հաղթել է 1901 թվականին՝ դառնալով երկրի բարձրագույն ֆուտբոլային լիգան չներկայացնող միակ ակումբը, որը հասել է այդ նվաճմանը 1888 թվականին ֆուտբոլային լիգան ձևավորվելուց հետո։ Տոտտենհեմը 20-րդ դարի առաջին ակումբն է, որն Անգլիայում «Ոսկե Դուբլ» է արել՝ 1960-61 մրցաշրջանում հաղթելով երկրի առաջնությունը և գավաթը։ 1962 թվականին հաջողության պաշտպանելով Անգլիայի գավաթը, 1963-ին նրանք դարձան առաջին բրիտանական ակումբը, որը հաղթել է ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթը[1]։ Նրանք 1972 թվականին հաղթել են ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ դառնալով առաջին բրիտանական ակումբը, որը հաղթել է Եվրոպայի երկու մեծ առաջնությունները։ Նրանք 1950-2000-ական թվականների 6 տասնամյակից յուրաքանչյուրում հաղթել են նվազագույնը 1 մեծ տիտղոս, ինչի հետ համեմատելի է միայն Մանչեսթեր Յունայթեդի նվաճումները[2][3]։ Ընդհանուր առմամբ Տոտտենհեմը 2 անգամ հաղթել է լիգայի տիտղոսը, 8 անգամ՝ Անգլիայի գավաթը, 4 անգամ՝ Լիգայի գավաթը, 7 անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը, 1 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը և 2 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը։

Ակումբի կարգախոսն է «Audere est Facere» (Որոշել նշանակում է ի կատար ածել), իսկ խորհրդանիշն է գնդակի վրա կանգնած աքլորը։ Ակումբը երկարատև մրցակցության մեջ է մոտ հարևան «Արսենալի» հետ։ 2 թիմերի միջև անցկացվող խաղերը հայտնի են որպես Հյուսիսլոնդոնյան դերբի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնում և սկզբնական տարիներ (1882–1908)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտտենհեմի առաջին և երկրորդ թիմերը 1885 թվականին։ Ակումբի նախագահ Ջոն Ռիպշերը վերևի շարքի աջից երկրորդն է, թիմի ավագ Ջեք Ջուլը մեջտեղի շարքի ձախից չորրորդն է, իսկ Ռոբերտ Բաքլը ներքևի շարքի ձախից երկրորդն է

Ակումբը հիմնադրվել է 1882 թվականի սեպտեմբերի 5-ին տեղական դպրոցներից մեկի մի խումբ աշակերտների կողմից՝ Ռոբերտ Բաքլի գլխավորությամբ։ Սկզբնական անունը «Հոտսպուր Ֆուտբոլային ակումբ» (անգլ.՝ Hotspur Football Club) էր։ Նրանք Հոտսպուր կրիկետի ակումբ անդամներ էին և ֆուտբոլային ակումբը հիմնել էին ձմեռային ամիսներին սպորտով զբաղվելու համար[4]։ Մեկ տարի հետո տղաները ակումբին օգնելու խնդրանքով դիմեցին Ջոն Ռիպշերին, որն Աստվածաշնչի ուսուցիչ էր Տոտտենհեմի «Բոլոր Սրբերի» եկեղեցիում։ Նա դարձավ ակումբի առաջին նախագահը և գանձապահը։ Ռիպշերը օգնեց և աջակցեց տղաներին ակումբի ձևավորման տարիներին՝ վերակազմավորելով այն և գտնելով ակումբի համար տարածքներ[5][6][7]։ 1884 թվականի ապրիլին ակումբն անվանափոխվեց «Տոտտենհեմ Հոտսպուր ֆուտբոլային ակումբի», որպեսզի խուսափեին մեկ այլ լոնդոնյան ակումբի՝ Լոնդոն Հոտսպուրի անվան հետ շփոթությունից, որի նամակները երբեմն սխալմամբ ուղարկվում էին Հյուսիսային Լոնդոն[8][9]։

Սկզբում տղաներն ընկերական խաղեր էին խաղում միմյանց և այլ տեղական ակումբների հետ։ Առաջին գրանցված խաղը եղել է 1882 թվականի սեպտեմբերի 30-ին տեղի Ռեդիքլս (Radicals) ակումբի հետ, որում Հոտսպուրը պարտվել է 2-0 հաշվով[10]։ Թիմն իր առաջին գավաթային մրցաշարին՝ Լոնդոնի Ասոցիացիայի գավաթին մասնակցել և 5-2 հաշվով հաղթել է իր առաջին մրցաշարային խաղում 1885 թվական հոկտեմբերի 17-ին «Սուրբ Ալբանս» անունը կրող թիմին, որում խաղում էին մի ընկերության աշխատողներ[11]։ Ակումբի հետագա խաղերը սկսեցին գրավել տեղական համայնքի ուշադրությունը և աճեց տնային խաղերում երկրպագուների այցելությունը։ 1892 թվականին նրանք առաջին անգամ խաղացին լիգայում։ Այն ուներ «Հարավային դաշինք» անվանումը և գոյություն ունեցավ ընդամենը 2 տարի[12]

«Շեֆիլդ Յունայթեդի» դեմ 1901 թվականի Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում Սանդի Բրոունը խփում է Տոտտենհեմի երրորդ գոլը

Ակումբը պրոֆեսիոնալի կարգավիճակ ստացել է 1895 թվականի դեկտեմբերի 20-ին։ 1869 թվականի ամռանը միացել է Հարավային ֆուտբոլային լիգայի առաջին դիվիզիոնին։ 1898 թվականի մարտի 2-ին ակումբը դարձավ նաև սահմանափակ ընկերություն՝ ստանալով «Tottenham Hotspur Football and Athletic Company» անվանումը[12]։ Շուտով Ֆրենկ Բրեթելը դարձավ Տոտտենհեմի առաջին մարզիչը և ձեռք բերեց Ջոն Քեմերոնին, որը մեկ տարի հետո, Բրեթելի հեռանալուց հետո դարձավ խաղացող-մարզիչ։ Քեմերենը նշանակալի ազդեցություն ունեցավ Հոտսպուրի վրա և ակումբին օգնեց հաղթել իր առաջին տիտղոսը՝ Հարավային լիգան։ Հաջորդ տարի, 1901 թվականի ապրիլի 27-ին Տոտտենհեմ Հոտսպուրը հաղթեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով առավելության հասնելով Շեֆիլդ Յունայթեդի նկատմամբ։ Այդ հաղթանակով Տոտտենհեմը դարձավ բարձրագույն լիգան չներկայացնող առաջին ակումբը, որը հասել է նման հաջողության 1888 թվականի ֆուտբոլային լիգայի ստեղծումից հետո[13]։

Առաջին տասնամյակները Ֆուտբոլային լիգայում (1908–1958)[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին ակումբը մասնակցեց Ֆուտբոլային լիգայի Երկրորդ Դիվիզիոնին և հենց առաջին մրցաշրջանում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ իրավունք ստանալով մասնակցել Առաջին դիվիզիոնին։ 1912 թվականին Պիտեր ՄաքՈւիլյամը դարձավ մարզիչ։ Տոտտենհեմը 1914-15 մրցաշրջանի Դվարտին զբաղեցրեց լիգայի վերջին հորիզոնականը։ Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով 4 տարի դադարեցին Անգլիայի ֆուտբոլային լիգաները, իսկ 1919-20 մրցաշրջանում Տոտտենհեմը վերադարձավ Առաջին Դիվիզիոն որպես Երկրորդ Դիվիզիոնի հաղթող[14]։

Տոտտենհեմի Արթուր Գրիմսդելը 1921 թվականի եզրափակչից հետո «Tottenham High Road»-ում երկրպագուներին ցուցադրում է գավաթը

1921 թվականի ապրիլի 23-ին ՄաքՈւիլիամի գլխավորությամբ Տոտտենհեմը նվաճեց Անգլիայի իր երկրորդ գավաթը՝ եզրափակչում 1-0 հաշվով հաղթելով Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին։ 1921-22 մրցաշրջանի ավարտին Տոտտենհեմը լիգայում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Լիվերպուլին։ Հաջորդ հինգ մրցաշրջաններում ակումբն աղյուսակի միջին հատվածում էր, իսկ 1927-28 մրցաշրջանում ՄաքՈւիլյամի հեռանալուց հետո ակումբը դուրս մնաց Առաջին Դիվիզիոնից։ 1930-40-ական թվականների մեծ մասը Տոտտենհեմն անցկացրեց Երկրորդ Դիվիզիոնում[15]։

Թիմի վերելքը կապված է ակումբի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ռոուի անվան հետ, որը գլխավորեց ակումբը 1949 թվականին։ Ռոուն թիմին տվեց նոր խաղաոճ, որը հայտն է որպես «Մեկ-երկու» անունով։ Այդ մարտավարության համաձայն խաղացողը, ընդունելով գնդակը, պետք է արագ հանձներ իր թիմակցին և արագ դուրս գար ազատ տարածք՝ սպասելով պատասխան փոխանցմանը։ Պարզվեց, որ անգլիական ակումբները պատրաստ չէին նման մարտավարության, և Տոտտենհեմը 1949-50 մրցաշրջանում հեշտությամբ հաղթեց Երկրորդ Դիվիզիոնի առաջնությունը՝ վերադառնալով բարձրագույն լիգա[16]։ Ակումբն անվստահ սկսեց առաջնությունը, բայց հետո միմյանց հաջորդող 7 հաղթանակ տարավ։ Առանցքային խաղը կայացավ 1950 թվականի նոյեմբերի 18-ին «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ «Տոտտենհեմը» ջախջախիչ հաղթանակ տարավ 7։0 հաշվով։ Այդ մրցաշրջանում ակումբը անսպասելիորեն հաղթեց առաջնությունը, որը որպես մարզիչ Ռոուի երկրորդ մրցաշրջանն էր հյուսիսլոնդոնյան ակումբում։ Հաջորդ մրցաշրջանում հաջողությունը գրեթե կրկնվեց. թիմը երկրորդ տեղը գրավեց՝ չորս միավորով զիջելով չեմպիոնին՝ «Մանչեսթեր Յունայթեդին»։

1955 թվականի ապրիլին Ռոուն հիվանդության պատճառով հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից[17][18]։ Հեռանալուց առաջ նա ակումբ բերեց Տոտտենհեմի պատմության ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին՝ Դենի Բլանչֆլաուերին, որը ակումբում անցկացրած տարիների ընթացքում երկու անգամ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբլիստ[19]։

Բիլ Նիկոլսոն և փառքի տարիներ (1958–1974)[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ Նիկոլսոնի կիսանդրին

1958 թվականին ակումբը ղեկավարեց Բիլ Նիկոլսոնը։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Ջիմի Անդերսոնին, որի ղեկավարությամբ թիմը անհաջող էր հանդես գալիս։ Արդեն առաջին հանդիպմանը թիմը 10։4 հաշվով պարտվեց «Էվերթոնին»։ Նիկոլսոնին հաջողվեց թողնել թիմին առաջին դիվիզիոնում, իսկ հաջորդ մրցաշրջանում նրաց դարձան առաջնության բրոնզե մրցանակակիրներ։

Մարզիչը որոշեց նոր բարձունքներ նվաճել, բայց դրա համար հարկավոր էր ուժեղացնել թիմի կազմը։ Գնեցին երեկ ուժեղ շոտլանդացի խաղացողներ՝ Դեյվ Մակայը, Ջոն ւայթը և Բիլ Բրաունը, իսկ 1961 թվականի վերջում «Տոտտենհեմ Հոտսպուր» տեղափոխվեց այդ ժամանակվա ուժեղագույն ֆւոտբոլիստներից մեկը՝ Ջիմի Գրիվզը. վերջինիս գնեցին 99 999 ֆունտով։

Արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին. «Տոտտենհեմը» հաղթեց առաջնությունը 1961 թվականին։ Արդեն սկզբում ակումբը հաղթեց 11 խաղ շարունակ։ Հետագայում «Տոտտենհեմը» մի քանի ռեկորդ ևս սահմանեց. խփած և բաց թողած գոլերի տարբերությունը +60 (115-55), 31 հաղթանակ առաջնությունում, որոնցից 16-ը՝ արտագնա խաղերում։ Ակումբը նվաճեց նաև Անգլիայի գավաթը։ Եզրափակչում թիմը հաղթեց «Լեստեր Սիթիին». առաջին խաղակեսում «Լեստերը» 10 խաղացողով մնաց պաշտպան Չալմերսի վնասվածքի պատճառով։ Թիմը սկսեց պաշտպանությունից խաղալ։ 38-րդ րոպեին խաղից դուրս էր Կլիֆ Ջոնսի գոլը։ Բայց արդեն երկրորդ խաղակեսում Բոբի Սմիթը և Թերի Դայսոնը երկու գոլ խփեցին՝ թիմին բերելով Անգլիայի գավաթը և ոսկե դուբլը։

Շնորհիվ այդ հաջողության՝ ակումբը սկսեց հանդես գալ Եվրոպական չեմպիոնների գավաթի առաջնությունում։ Եվ արդեն առաջին խաղակեսում ակումբը 0։4 հաշվով հաղթում էր Զաբժեի «Գուրնիկին»։ Ընդմիջման ժամանակ Նիկոլսոնը հանգստացրեց թիմին, և խաղը ավարտվեց ոչ այնքան սարսափելի՝ 2։4 հաշվով։ Իսկ պատասխան խաղում՝ Լոնդոնում, լեհերը ջախջախիչ պարտություն կրեցին արդեն 8։1 հաշվով։ Հետագայում առանց նշանակալի խնդիրների թիմը հաղթեց «Ֆեյենոորդին» 3։1 և 1։1 հաշվով, ինչպես նաև «Դուկլային» 0։1 և 4։1 հաշիվներով։ Կիսաեզրափակչում թիմի մրցակիցը հզոր «Բենֆիկան» էր։ Լիսաբոնում հաղթեցին պորտուգալացիները 3։1 հաշվով, ի դեպ անգլիացիների երկու գոլերը չհաշվվեցին վիճարկելի «խաղից դուրսերի» պատճառով։ Լոնդոնում «Տոտտենհեմը» տիրեց նախաձեռնությանը և հաղթեց 2։1 հաշվով, բայց այդ հաղթանակը բավարար չէր եզրափակիչ դուրս գալու համար։

1962 թվականին «Տոտտենհեմ Հոտսպուրը» նվաճեց բորնզե մեդալ և երկու գավաթ՝ Անգլիայի գավաթը (եզրափակչում պարտության մատնեցին «Բերնլիին» 3։1 հաշվով) և ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը։

[20]

1963 թվականին թիմը նվաճեց արծաթե մեդալ (չեմպիոնից՝ «Էվերթոնից» պակաս էր 6 միավոր)։ Գավաթակիրների գավաթի խաղարկությունում հենց առաջին փուլից «Տոտտենհեմը» լքեց մրցաշարը՝ պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին» 2։0 և 1։4 հաշիվներով։ Բայց թիմի լավագույն խաղացողները՝ Բլանչֆլաուերը, Մակայը և Ուայթը, ավարտեցին իրենց ֆուտբոլիստի կարիերան (Ջոն Ուայթը մահացավ կայծակի հարվածի արդյունքում), և «Տոտտենհեմը» սկսեց աստիճանաբար անկում ապրել։ Տեսնելով դա՝ նոր խաղացողներ գնվեցին՝ դարպասապահ Պաթ Ջենինգսը, պաշտպաններ Մայքլ Ինգլենդը և Սիրիլ Նոուլզը, կիսապաշտպան Ալան Մյոլերին։ Նոր թիմի հետո Նիկոլսոնը բրոնզե մեդալ նվաճեց (զիջելով արծաթե մրցանակակիրներին՝ «Նոթինգեմ Ֆորսեթին» միայն բաց թողնված և խփած գնդակների քանակով), ինչպես նաև նվաճեց Անգլիայի գավաթը։ Եզրափակչում պարտվեց «Չելսիին» 2։1 հաշվով։

Այնուամենայնիվ, ոսկե մեդալներ ստանալու համար «Տոտտենհեմին» չէր հերիքում ներուժը։ Գավաթային խաղերում «սփուրսները» ոչ միայն պայքարում էին լավագույն թիմերի դեմ, այլև ոչ հազվադեպ հաղթում էին։ 1971 թվականին հաղթելով «Աստոն Վիլլային»՝ ակումբը նվաճեց իր առաջին Ֆուտբոլային լիգայի գավաթը, որը թիմին հնարավորություն տվեց մասնակցելու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը։

[21]։

«Տոտտենհեմը» գործնականորեն չունեն լուրջ մրցակիցներ։ Միայն կիսաեզրափակչում նրանք խաղացին «Միլանի» դեմ։ Տանը «սփուրսները» բաց թողեցին առաջինը, բայց կարողացան վերականգնվել և հաղթել։ Միլանում Ալան Մելերի արագորեն բացեց խաղի հաշիվը։ Տան տերերը կարողացան միայն հավասարեցնել հաշիվը։ Եզրափակչում «Տոտտենհեմը» հանգիստ կերպով հաղթեց «Վուլվերհեմպտոնին»։ Միայն կիսաեզրափակչում նրանց կանգնեցրեց «Լիվերպուլը»։ 1973 թվականին երկրորդ անգամ հաղթելով Լիգայի գավաթի առաջնությունում՝ ակումբը կրկին սկսեց հանդես գալ ՈՒԵՖԱ գավաթում։ «Տոտտենհեմ Հոտսպուրը» առանց որևէ խնդրի կարողացավ հասնել եզրափակիչ, որտեղ հանդիպեց «Ֆեյենորդին»։ Լոնդոնում ակումբները ոչ ոքի խաղացին՝ 2։2։ Պատասխան հանդիպումը, որ կայացավ Ռոտերդամում, վերածվեց մղձավանջի։ «Տոտտենհեմը» պարտվեց 0։2 հաշվով, իսկ նրա երկրպագուները քաղաքում բազում անկարգություններ կազմակերպեցին։ Հոլանդական ակումբի ավելի քան երկու հարյուր երկրպագուներ վնասվածք ստացան։ Բայց ամենավատը այն էր, որ ռոտերդամյան իրադարձություններից հետո Բիլ Նիկոլսոնը հրաժարական տվեց։

1974—1984[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես նոր գլխավոր մարզիչ՝ Նիկոլսոնը ցանկանում էր տեսնել իր նախկին խաղացողինէ Կիտ Բարքինշոուին։ Բայց «Տոտտենհեմի» ղեկավարությունը նոր մարզիչ նշանակեց Թերի Մեյլին՝ «Արսենալից»։ Իմանալով այդ մասին՝ Նիկոլսոնը վերցրեց իր իրերը «Ուարթ Հարթ Լեյնից»[22]։ Նեյլի ղեկավարությամբ «Տոտտենհեմը» երկու մրցաշրջանով լքեց առաջին դիվիզիոնը։ 1976 թվականին Նեյլին ազատեցին գործից, իսկ նրա փոխարեն եկավ Բարքնիշոուն, որը ակումբին վերադարձրեց նախկին փայլը։

1978/79 մրցաշրջանից առաջ ակումբը գնեց միանգամից երկու աշխարհի չեմպիոնների՝ արգենտինացիներ Օսվալդո Արդիլեսին և Ռիքի Վիլյային։ Այս գնումը ամենաաղմկահարույցներից մեկն էր Անգլիայի ողջ պատմության մեջ։

1980-ական թվականները ակումբը սկսեց Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Սիթիի» դեմ տարած հաղթանակով (Վիլյան դուբլի հեղինակ դարձավ)։ Երեք տարի անց նվաճվեց նաև մեկ այլ գավաթ՝ ՈՒԵՖԱ գավաթը։

Վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1/32 Եզրափակիչ

  • 14.09.1983 — Իռլանդիա «Դրոեդա Յունայթեդ» — «Տոտտենհեմ» Անգլիա — 0։6
  • 28.09.1983 — Անգլիա «Տոտտենհեմ» — «Դրոեդա Յունայթեդ» Իռլանդիա — 8։0

1/16 եզրափակիչ

  • «Տոտտենհեմ» — «Ֆեյենոորդ» Նիդերլանդներ — 4։2
  • 02.11.1983 — Նիդերլանդներ «Ֆեյենոորդ» — «Տոտտենհեմ» Անգլիա — 0։2

1/8 եզրափակիչ

  • 23.11.1983 — Գերմանիա «Բավարիա» — «Տոտտենհեմ» Անգլիա — 1։0
  • 07.12.1983 — Անգլիա «Տոտտենհեմ» — «Բավարիա» Գերմանիա- 2։0

Քառորդ եզրափակիչ

  • 07.03.1984 — Անգլիա «Տոտտենհեմ» — «Աուստրիա» Ավստրիա — 2։0
  • 21.03.1984 — Ավստրիա «Աուստրիա» — «Տոտտենհեմ» Անգլիա — 2։2

Կիսաեզրափակիչ

  • 11.04.1984 — Հարավսլավիա «Հայդուկ» — «Տոտտենհեմ» Անգլիա — 2։1
  • 25.04.1984 — Անգլիա «Տոտտենհեմ» — «Հայդուկ» Հարավսլավիա — 1։0

Եզրափակիչ

Երկրորդ եզրափակիչ հանդիպմանը իրենց տանը «սփուրսները» պարտվում էին Ալեքս Չերնյատսկու գոլից հետո։ 11-մետրանոցների շարքից հետո «Տոտտենհեմը» հաղթանակ տարավ։

1984—1991[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԵՖԱ գավաթի հաղթանակից մի քանի շաբաթ առաջ Բարքինշոուն հայտարարեց իր հրաժարականի մասին։ «Սփուրսները» կորցրին իրենց մարզչին, որը կրկին դարձրեց «Տոտտենհեմը» հաջողակ թիմ։ Նոր մարզիչ դարձավ Պիտեր Շրիվեսը, իսկ նախագահ՝ Իրվին Սկոլարը։ Առաջին մրցաշրջանում Շրիվեսին հաջողվեց պահել թիմին առաջին եռյակում, բայց հետո սկսվեց անկումը։ 1986 թվականին ակումբը սկսեց ղեկավարել Դևիդ Փլիթը։ Մրցաշրջանը սկսվեց ոչ այնքան վատ։ Բայց Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչների պարտություններից հետո, մրցաշրջանը անհաջողությամբ ավարտվեց։ Փլիթը հրաժարական տվեց 1987 թվականի աշնանը։ Ակումբը սկսեց ղեկավարել Թերի Վենեյբլսը, որը 1990 թվականի առաջնությունում և 1991 թվականի Անգլիայի գավաթում բրոնզե մեդալներ ստացավ։

Սակայն 1990 թվականին անշարժ գույքի շուկայի անկումը Սքոլարին սնանկության եզրին հասցրեց։ Վենեյբլսը և գործարար Ալան Շուգարը դարձան ակումբի նախագահներ։

Խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզահագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես «Տոտտենհեմը» խաղում էր ամբողջովին կապույտ հագուստով։ 1884 թվականից մինչև 1886 թվականը մարզահագուստը սպիտակ-երկնագույն էին։ 1890 թվականին մարզաշապիկները դարձան կարմիր։ Որոշ ժամանակ անց մարզաշապիկները շոկոլադե-ոսկե հորիզոնական գծերով էին, իսկ շորտերը՝ սև։ Եվ միայն 1896 թվականին ակումբը վերջնականապես հագավ կապույտ շորտեր և սպիտակ մարզաշապիկներ։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

1882—1884 թվականներին ակումբի խորհրդանիշը պարզապես H տառն էր (Hotspur բառի առաջին տառը)։ 1909 թվականին «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում կանգնեցվեց գնդակի վրա կանգնած աքլորի արձանը, որը արդյունքում դարձավ ակումբի զինանշանը։

1956 թվականին ընդունվեց ակումբի նոր զինանշանը։ Այն կապույտ վահան էր, որի կենտրոնում գտնվում էր աքլորը։ Ներքևից պատկերվում էին երկու կարմիր առյուծներ, որ տանում էին «THFC» (ակումբի պաշտոնական անվանման հապավումը) գրառմամբ վահանը։ Վերին աջ հատվածում յոթ թեղիներն էին, որ աճում էին լոնդոնյան Փեյջ Գրին մարգագետնում։ Պատմաբանները ենթադրում են, որ այդ թեղիները ցույց են տալիս այն վայրը, որտեղ այրում էին վհուկներին։ Զինանշանի ստորին հատվածը մի ժապավեն էր, որի վրա գրված էր ակումբի կարգախոսը «AUDERE EST FACERE», ինչը նշանակում է ՝ «Որոշել նշանակում է ի կատար ածել»։

1983 թվականին զինանշանի տեսքը ավելի պարզ դարձրին։ Նրա վրա մնաց աքլորը, առյուծները, որ կրում են վահանը և կարգախոսով ժապավենը։ Այդ տեսքով զինանշանը գոյություն ունեցավ մինչև 2006 թվական։ Այդ ժամանակ վերաբրենդավորում տեղի ունեցավ. զինանշանը դարձավ պարզապես գնդակի վրա կանգնած աքլոր, իսկ նրա ներքևում ավելացվեց՝ «TOTTENHAM HOTSPUR»։

Կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի կարգախոսը մինչև 2006 թվականը լատիներեն «Audere est facere» արտահայտությունն էր, որը նշանակում է «Որոշել նշանակում է ի կատար ածել»։ 2006 թվականից հետո այն թարգմանվեց անգլերեն և հնչում է որպես «To dare is to do»։

Մականուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբն ունի երկու «պաշտոնական» մականուն՝ spurs (սփուրս) և Lilywhites (Շուշանային-ճերմակ)։ Նրանք կապված են ակումբի պաշտոնական անվան և խաղացողների մարզահագուստի գույների հետ։

Թալիսման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի թալիսմանը սև աքլոր Չիրպին է։

Երկրպագուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոտտենհեմի» աջակիցների քանակը Մեծ Բրիտանիայում ամենազանգվածայիններից մեկն է։ Ակումբը հատկապես տարածված է Հյուսիսային Լոնդոնում և բրիտանական մայրաքաղաքի արվարձաններում։ «Տոտտենհեմի» երկրպագուների ակումբները տարածված են ողջ աշխարհում։ Ակումբի երկրպագուներն իրենց հիմնական մրցակիցը համարում են լոնդոնյան «Արսենալը»։ Սուր հակամարտություն է նաև «Չելսիի» և «Վեսթ Հեմ Յունայթեդի» նկատմամբ։

«Տոտտենհեմի» երկրպագուների ամենախոշոր խմբավորումը «Yid Army» է, որտեղ կա մոտավորապես 3500 մարդ։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Ֆրանսիա ԴՊ Ուգո Լյորիս Ավագ
2 Անգլիա ՊՇ Կիրան Թրիպեր
3 Անգլիա ՊՇ Դենի Ռոուզ
4 Բելգիա ՊՇ Տոբի Ալդերվերելդ
5 Բելգիա ՊՇ Յան Վերտոնգեն A4e-VCP-Coat.png
6 Կոլումբիա ՊՇ Դավինսոն Սանչես
7 Հարավային Կորեա ՀՐ Սոն Հին Մին
10 Անգլիա ՀՐ Հարի Քեյն A4e-VCP-Coat.png
11 Արգենտինա ԿՊ Էրիկ Լամելա
12 Քենիա ԿՊ Վիկտոր Վանյամա
13 Նիդերլանդներ ԴՊ Միշել Վորմ
14 Ֆրանսիա ԿՊ Ժորժ Կևին Ն’Կուդու
Դիրք Խաղացող
15 Անգլիա ԿՊ Էրիկ Դայեր
17 Ֆրանսիա ԿՊ Մուսա Սիսոկո
18 Իսպանիա ՀՐ Ֆեռնանդո Լյորենտե
19 Բելգիա ԿՊ Մուսա Դեմբելե
20 Անգլիա ԿՊ Դելե Ալի
21 Արգենտինա ՊՇ Խուան Ֆոյտ
22 Արգենտինա ԴՊ Պաուլո Գասանիգա
23 Դանիա ԿՊ Քրիստիան Էրիկսեն
24 Կոտ դ'Իվուար ՊՇ Սերժ Օրիե
29 Անգլիա ԿՊ Հարի Վինքս
33 Ուելս ՊՇ Բեն Դևիս
37 Անգլիա ՊՇ Քայլ Ուոլկեր֊Պիտերս

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային առաջնություն
    • Հաղթող (1). 1899–1900
  • Արևմտյան առաջնություն
    • Հաղթող (1). 1903–04
  • Լոնդոնի շերիֆի գավաթ
    • Հաղթող (2). 1901–02, 1933–34
  • Լոնդոնի մարտահրավերի գավաթ
    • Հաղթող (8). 1910–11, 1928–29, 1936–37, 1947–48, 1958–59, 1963–64, 1970–71, 1973–74
  • Անգլո-իտալական գավաթ
    • Հաղթող (1). 1971
  • Կիրինի գավաթ
    • Հաղթող (1). 1979

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակումբի գլխավոր ախոյանը մեկ այլ լոնդոնյան ակումբ է՝ «Արսենալը»։ Նրանց հակամարտությունը անվանում են Հյուսիսլոնդոնյան դերբի։
  • «Տոտտենհեմը» դարձավ առաջին անգլիական ակումբը, որ նվաճել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը՝ 1962-1963 մրցաշրջանում։
  • Ի թիվս «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Տոտտենհեմը» միակ անգլիական ակումբն է որը նվաճել է գոնե մեկ ազգային տիտղոս օրացուցային տասնամյակի ընթացքում՝ վերջին վեց ավարտված դեցենիումների ընթացքում։
  • Ակումբին է պատկանում «արագ խփելու» անգլիական ռեկորդը. 1993 թվականի փետրվարի 7-ին «Տոտտենհեմը» «Սաութհեմփթոնի» դարպասը 4 գոլ խփեց 4 րոպեի 44 վայրկյանի ընթացքում։
  • 2007-2008 մրցաշրջանում «Տոտտենհեմը» 4 անգամ 4։4 հաշվով ոչ ոքի խաղաց։
  • Հաղթելով 2010 թվականի մայիսի 5-ին «Մանչեսթեր Սիթիին»՝ «Տոտտենհեմը» առաջին անգամ իր պատմության մեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ զբաղեցնելով չորրորդ տեղը և հավաքելով մեկ մրցաշրջանի համար ռեկորդային թվով միավորներ։
  • 2010 թվականի նոյեմբերի 20-ին «Տոտտենհեմը» 17 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց «Արսենալին» Հյուսիսլոնդոնյան դերբիում իրենց դաշտում՝ տանելով կամայական հաղթանակ 3։2 հաշվով և պարտվելով մինչև այդ՝ առաջին խաղակեսում, 0։2 հաշվով։
  • Երկու մրցաշրջան շարունակ մեկ օրացուցային տարվա ընթացքում՝ 2012 թվականի փետրվարի 26-ին և 2012 թվականի նոյեմբերի 17-ին, «Տոտտենհեմը» պարտվեց «Արսենալին» 5։2 հաշվով։
  • 2012 թվականի սեպտեմբերի 29-ին «սփուրսները» 21 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» իրենց մարզադաշտում՝ «Օլդ Թրաֆորդում»։
  • «Տոտտենհեմի» երկրապագուներն են Ջուդ Լոուն, Ռուպերտ Գրինտը, երաժիշտներ Ադելը, Ֆիլ Քոլինզը, Էմմա Բանտոնը, Klaxons խմբի անդամ Ջեյմս Ռայթոնը, «Status Quo» խմբի ողջ անձնակազմը, հոկեյիստ Պիտեր Ֆորսբերգը և բասկետբոլիստ Սթիվ Նեշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tottenham legend Nicholson dies»։ BBC Sport։ 23 October 2004։ Վերցված է 17 August 2010 
  2. Delaney Miguel (11 March 2017)։ «Christian Eriksen says Tottenham are determined to end their nine-year silverware drought»։ The Independent։ Վերցված է 3 July 2018 
  3. «Manchester United football club honours»։ 11v11.com։ AFS Enterprises։ Վերցված է 3 July 2018 
  4. Cloake, Fisher, Chapter 1: A crowd walked across the muddy fields to watch the Hotspur play
  5. The Tottenham & Edmonton Herald (1921)։ A Romance of Football, The History of the Tottenham Hotspur F.C.։ էջ 5։ Վերցված է 30 June 2018 
  6. «John Ripsher»։ Tottenham Hotspur Football Club։ 24 September 2007։ Վերցված է 3 July 2018 
  7. Spencer Nicholas (24 September 2007)։ «Why Tottenham Hotspur owe it all to a pauper»։ The Telegraph։ Վերցված է 30 June 2018 
  8. «History: Year by year»։ Tottenham Hotspur Football Club։ Վերցված է 22 December 2010 
  9. «Tottenham Hotspur Club History & Football Trophies»։ Aford Awards։ 17 July 2015։ Վերցված է 30 June 2018 
  10. «Potted History»։ Tottenham Hotspur Football Club։ 8 November 2004։ Վերցված է 30 June 2018 
  11. «Tottenham Hotspur – Complete History»։ TOPSPURS.COM։ Վերցված է 30 June 2018 
  12. 12,0 12,1 Welch, 2015, Chapter 3: Moneyball
  13. Holmes Logan (27 April 2013)։ «Tottenham Won Their First FA Cup Final on 27th April,1901»։ Spurs HQ։ Վերցված է 30 June 2018 
  14. «Peter McWilliam: The Tottenham Boss Who Created Legends»։ A Halftime Report։ 19 July 2016։ Վերցված է 30 June 2018 
  15. Welch, 2015, Chapter 8: Spurs Shot Themselves in the Foot
  16. Drury Reg (11 November 1993)։ «Obituary: Arthur Rowe»։ The Independent։ Վերցված է 30 June 2018 
  17. Welch, 2015, Chapter 11: One of the Good Guys
  18. Harris Tim (10 November 2009)։ «Arthur Rowe»։ Players: 250 Men, Women and Animals Who Created Modern Sport։ Vintage Digital։ ISBN 9781409086918։ Վերցված է 1 July 2018 
  19. «Danny Blanchflower – Captain, leader, All-Time Great»։ Tottenham Hotspur Football Club։ 10 February 2016։ Վերցված է 30 June 2018 
  20. «Տոտտենհեմի» վիճակագրություն
  21. «Տոտտենհեմի» վիճակագրություն
  22. «Մեծագույն ակումբներ», № 2-2008, էջ 15

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]