Յան Վերտոնգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Յան Վերտոնգեն
Vertonghen Ajax skipper.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յան Բերտ Լիվե Վերտոնգեն
Քաղաքացիությունը Flag of Belgium (civil).svg Բելգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 24, 1987 (30 տարեկան)
Ծննդավայր Սինտ-Նիկլաս, Բելգիա Բելգիա
Հասակ 189 սմ
Քաշ 86 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Համար 5
Պատանեկան կարիերա
1997 - 2000
2000 - 2003
2003 - 2006
Բելգիա Տիլրոդե
Բելգիա Բերսխոտ
Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2012
2007
2012 - ներկա
Նիդերլանդներ Այաքս
Նիդերլանդներ Վալվեյկ
Տոտտենհեմ
155 (23)
12 (3)
88 (5)
Ազգային հավաքական
2002
2006 - 207
2007 - ներկա
Բելգիա Բելգիա (մինչև 16)
Բելգիա Բելգիա (մինչև 19)
Բելգիա Բելգիա
6 (1)
3 (0)
69 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յան Բերտ Լիվե Վերտոնգեն (հոլանդերեն՝ Jan Vertonghen, ապրիլի 24, 1987, Սինտ-Նիկլաս, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, Տոտտենհեմ Հոտսպուրի և Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վերտոնգենը ծնվել է Փոլ և Ռիի Վերտոնգենների ընտանիքում։ Յանն իր երկու եղբայրների հետ տեղի Տիլրոդեի թիմում զբաղվել է ֆուտբոլով։ 12 տարեկանում Յանը հայտնվում է Անտվերպենի «Բերսխոտ» թիմում, որտեղից էլ 2003 թ-ին, 15 տարեկան հասակում տեղափոխվում է Ամստերդամի «Այաքս»։ Քանի որ Յանը դեռ չէր ավարտել դպրոցը, նա դպրոց է հաճախում Ամստերդամում։ Սկզբում Յանը խաղում էր «Այաքսի» պատանեկան թիմում, իսկ 2005 թ-ին նա տեղափոխվեց ամստերդամցիների երիտասարդական թիմ։

2005 թ-ի հուլիսի 1-ին Վերտոնգենը ստորագրեց իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ-ի ամռանը Յանը հայտնվում է ակումբի առաջին թիմում։ Պաշտոնական նորամուտը կայանում է նույն թվականի օգոստոսի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայում «Կոպենհագենի» հետ խաղում։ 2007 թ-ի հունվարի 3-ին Յանը հոլանդական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2011 թ-ի հունիսի 30-ը։

«Վալվեյկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ-ի հունվարի 31-ին Յանը վարձավճարով տեղափոխվեց «Վալվեյկ»։ Նույն թվականի ապրիլին «Վալվեյկ» հանդիպեց «Այաքսին»։ Այդ խաղում Յանը դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ «Վալվեյկում» նա մասնկացեց առաջնության 12 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

«Տոտտենհեմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ-ի հուլիսի 12-ին Լոնդոնի «Տոտտենհեմը» հայտնեց Վերտոնգենի հետ պայմանագրի ստորագրման մասին։ 2012 թ-ի սեպտեմբերի 29-ին Յանը Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում խփեց իր առաջին գոլը։ 2013 թ-ի մարտին Յանը ճանաչվեց Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]