Դավինսոն Սանչես
![]() Սանչեսը Կոլումբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Davinson Sánchez Mina | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 12, 1996[1][2][3] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Caloto, Կաուկա, Կոլումբիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 6 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2016 |
![]() | 26 | (0) |
2016-2017 |
![]() | 32 | (6) |
2017-ներկա |
![]() | 57 | (1) |
Ազգային հավաքական‡ | |||
2013 |
![]() | 2 | (0) |
2014-2015 |
![]() | 13 | (0) |
2016 |
![]() | 2 | (0) |
2016-ներկա |
![]() | 23 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դավինսոն Սանչես (իսպ.՝ Davinson Sánchez, հունիսի 12, 1996[1][2][3], Caloto, Կաուկա, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Տոտենհեմ Հոտսպուրի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլետիկո Նասիոնալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանչեսը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ատլետիկո Նասիոնալում[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի մարտի 2-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Սպորտինգ Կրիստալի դեմ խաղում[7]։ Սանչեսի տրանսֆերով սկսեցին հետաքրքրվել մի շարք ակումբներ, մասնավորապես՝ Բարսելոնան, Ֆլամենգոն և Այաքսը[8][9]։ Բարսելոնան առաջարկ կատարեց նրա համար, սակայն Սանչեսը մերժեց այն, քանի որ չէր ցանկանում խաղալ Բարսելոնա B-ի կազմում[10]։ 2016 թվականին Ատլետիկո Նասիոնալի հետ Սանչեսը հաղթեց Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Ինդեպենդիենտե դել Վալեին[11][12]։
Այաքս
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսին Սանչեսը 5 տարվա պայմանագիր կնքեց Այաքսի հետ[13][14]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Ռոդա Կերկրադեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 24-ին՝ դուբլ ձևակերպելով Զվոլեի դեմ խաղում[16]։ Դեկտեմբերի 4-ին Սանչեսը գոլ խփեց Գրոնինգենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[17]։ 2017 թվականի մայիսի 24-ին Սանչեսը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[18], սակայն Այաքսը պարտվեց 2-0 հաշվով[19][20][21]։ 2016-17 մրցաշրջանում նա ճանաչվեց Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ[22]։ Ակումբի կազմում Սանչեսը անցկացրեց 47 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Տոտենհեմ Հոտսպուր
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի օգոստոսի 18-ին Սանչեսը ռեկորդային 42 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Տոտենհեմ[23][24][25]։ Նա ակումբի հետ կնքեց 6 տարվա պայմանագիր[26][27] և ստացավ 6 համարի մարզաշապիկը[28]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 27-ին՝ փոխարինելով Մուսա Դեմբելեին Բարնլիի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Էվերտոնի դեմ խաղում[31]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 13-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[32]։ Դեկտեմբերի 2-ին կոլումբիացին հեռացվեց խաղադաշտից Ուոտֆորդի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 52-րդ րոպեին[33]։ 2018 թվականի մայիսի 15-ին նա երկարաձգեց պայմանագիրը Տոտենհեմի հետ մինչև 2024 թվականը[34][35][36]։ Իր առաջին մրցաշրջանում Սանչեսը անցկացրեց 41 հանդիպում[37]։
Իր առաջին գոլը Տոտենհեմ Հոտսպուրի կազմում Սանչեսը խփեց 2019 թվականի փետրվարի 10-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[38][39]։ 2018-19 մրցաշրջանում կոլումբիացին իր թիմի հետ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ մնաց պահեստայինների նստարանին[40], իսկ Տոտենհեմը 2-0 հաշվով պարտվեց Լիվերպուլին[41][42][43]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարին Սանչեսը հրավիրվեց Կոլումբիայի ազգային հավաքականի մարզումներին[44]։ Ազգային հավաքականի կազմում առաջին անգամ հայտավորվեց 2016 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Վենեսուելայի դեմ խաղում[45]։ Իր դեբյուտը Կոլումբիայի հավաքականում նշեց 2016 թվականի նոյեմբերի 16-ին՝ Արգենտինայի դեմ խաղում[46][47]։
2018 թվականի մայիսին Սանչեսը ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[48][49]։ Առաջնությունում նա անցկացրեց 4 հանդիպում[50], իսկ Կոլումբիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[51][52]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Անգլիային[53][54]։ 2019 թվականի հունիսին Սանչեսը Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[55][56][57]՝ անցկացնելով 2 հանդիպում։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[58][59]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[60][61]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[62]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ատլետիկո Նասիոնալ | 2013 | Լիգա Ագիլա | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |||
2014 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
2015 | 7 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | 8 | 0 | |||
2016 | 14 | 0 | 0 | 0 | 14 | 1 | 2 | 0 | 30 | 1 | ||
Ընդհանուր | 26 | 0 | 3 | 0 | 14 | 1 | 2 | 0 | 45 | 1 | ||
Յոնք Այաքս | 2016–17 | Ժյուպիլեր Լիգա | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
Այաքս | 2016–17 | Էրեդիվիզի | 32 | 6 | 0 | 0 | 13 | 0 | 0 | 0 | 45 | 6 |
2017–18 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 1 | ||
Ընդհանուր | 32 | 6 | 0 | 0 | 15 | 1 | 0 | 0 | 47 | 7 | ||
Տոտենհեմ Հոտսպուր | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 31 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 41 | 0 |
2018–19 | 23 | 1 | 2 | 0 | 8 | 0 | 4 | 0 | 37 | 1 | ||
2019–20 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 57 | 1 | 4 | 0 | 16 | 0 | 4 | 0 | 81 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 116 | 7 | 7 | 0 | 45 | 2 | 6 | 0 | 174 | 9 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[62]
Կոլումբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 6 | 0 |
2018 | 10 | 0 |
2019 | 6 | 0 |
Ընդհանուր | 23 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլետիկո Նասիոնալ
- Լիբերտադորեսի գավաթ․ 2016
- Կոլումբիայի առաջնություն․ 2013 Ապերտուրա, 2013 Ֆինալիզասիոն, 2014 Ապերտուրա, 2015 Ֆինալիզասիոն
- Կոլումբիայի գավաթ․ 2012, 2013
- Կոլումբիայի սուպերգավաթ․ 2016
Այաքս
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա․ երկրորդ տեղ․ 2016–17[20]
Տոտենհեմ Հոտսպուր
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա․ երկրորդ տեղ․ 2018–19[41]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Colombia - D. Sánchez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «No hay título que se le resista a Davinson Sánchez - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Atlético Nacional - Boyacá Chicó FC, Oct 27, 2013 - Liga Águila II - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Atlético Nacional - Sporting Cristal Lima, Mar 2, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «'Colombiaanse centrale verdediger tekent bij Ajax in plaats van FC Barcelona'». www.soccernews.nl. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Mercado da bola 2016: Flamengo espera anunciar dois zagueiros e um atacante nesta semana». Torcedores.com (բրազիլական պորտուգալերեն). 2016 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Barcelona loopt blauwtje: 'Hij heeft daar geen enkele zekerheid'». www.voetbalzone.nl. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Independiente del Valle - Atlético Nacional, Jul 21, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Atlético Nacional - Independiente del Valle, Jul 28, 2016 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Ajax sign contract with Davinson Sánchez Mina». Ajax English (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Ajax complete Sanchez signing - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Aug 13, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Ajax Amsterdam - PEC Zwolle, Sep 24, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Ajax Amsterdam - FC Groningen, Dec 4, 2016 - Eredivisie - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Ajax Amsterdam - Manchester United, May 24, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Ajax 0-2 Manchester United» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 20,0 20,1 Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ UEFA.com. «Ajax-Man. United 2017 History | UEFA Europa League». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 22,0 22,1 «Colombia's Davinson Sanchez 'player of the year' after 1st year at Dutch giants Ajax». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Davinson Sanchez: Tottenham complete signing of Ajax defender on six-year deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ Association, Press (2017 թ․ օգոստոսի 23). «Tottenham complete club-record signing of Davinson Sánchez from Ajax». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Tottenham sign Ajax defender Davinson Sanchez on six-year deal». The Independent (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham sign Davinson Sanchez from Ajax». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Tottenham Hotspur complete Sanchez transfer». www.premierleague.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Sanchez transfer confirmed, will wear #6 shirt». Cartilage Free Captain. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Burnley FC, Aug 27, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Tottenham Hotspur 1-1 Burnley». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Everton FC - Tottenham Hotspur, Sep 9, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Borussia Dortmund, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Watford FC - Tottenham Hotspur, Dec 2, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham's Davinson Sanchez signs new deal until 2024». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Clark, Gill. «Davinson Sanchez, Tottenham Agree on New Contract Through 2024». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham's Sanchez extends contract to 2024». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Davison Sanchez | Football Stats | Tottenham Hotspur | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Leicester City, Feb 10, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Spurs ride their luck to beat profligate Leicester after Jamie Vardy misses penalty with first touch». The Telegraph (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 10. ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Liverpool FC, Jun 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 41,0 41,1 «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Tottenham 0-2 Liverpool: Mo Salah and Divock Origi goals hand Liverpool sixth European crown». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Liverpool crowned kings of Europe for sixth time after beating Spurs». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Pekerman calls-up local players with a view to WC qualifying | CONMEBOL». www.conmebol.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Colombia - Venezuela, Sep 1, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Argentina - Colombia, Nov 16, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Argentina and Lionel Messi soar past Colombia in World Cup qualifying». ESPN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Colombia name World Cup squad». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Davinson SANCHEZ - Davinson Sanchez - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - England into quarter-finals after penalty shootout - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Colombia - England, Jul 3, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Doyle, Paul (2018 թ․ հուլիսի 3). «World Cup 2018: England beat Colombia 4-3 on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Veitch, Adam (2019 թ․ հունիսի 29). «Colombia out of Copa America after losing to Chile on penalties». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 62,0 62,1 «Davinson Sánchez». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանչեսի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Սանչեսի պաշտոնական Տվիտերի էջը
- Սանչեսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Սանչեսը transfermarkt-ում
- Սանչեսը soccerbase.com-ում
- Սանչեսը WhoScored.com կայքում
- Սանչեսը Տոտենհեմ Հոտսպուրի պաշտոնական կայքում
- Սանչեսը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Սանչեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Սանչեսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-07-13 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավինսոն Սանչես» հոդվածին։ |
|
|
|
- Հունիսի 12 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլումբիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Նասիոնալի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կոլումբիացի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ