Խամես Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Խամես Ռոդրիգես
James Rodriguez.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խամես Դավիդ Ռոդրիդես Ռուբիո
Քաղաքացիությունը Flag of Colombia.svg Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1991 (26 տարեկան)
Ծննդավայր Կուկուտա, Կոլումբիա Կոլումբիա
Հասակ 180 սմ
Քաշ 77 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Կոլումբիա Էնվիգադո 15 (15)
2008-2010 Արգենտինա Բանֆիլդ 50 (10)
2010-2013 Պորտուգալիա Պորտու 65 (25)
2013-2014 Ֆրանսիա Մոնակո 34 (9)
2014-2017 Իսպանիա Ռեալ Մադրիդ 31(15)
2017-մ.հ. Գերմանիա Բավարիա Մյունխեն
Ազգային հավաքական
2007 Կոլումբիա Կոլումբիա մինչև 17 11 (3)
2011 Կոլումբիա Կոլումբիա մինչև 20 5 (3)
2011-մ.հ Կոլումբիա Կոլումբիա 27 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խամես Դավիդ Ռոդրիգես Ռուբիո (ծնվել է 1991 թվականի հուլիսի 12-ին), հայտնի որպես Խամես Ռոդրիգես կամ պարզապես Խամես, կոլումբիացի ֆուտբոլիստ, ով խաղում է գերմանական Բավարիայի կազմում և Կոլումբիայի ազգային հավաքականում։ Խաղում է և հարձակվողի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Խամեսը համարվում է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն աշխարհում[1][2]: Ունի լավ տեխնիկա, դրիբլինգ և փլեյմեյքերի հմտություններ։ 2014 թ. Խամեսը տեղափոխվեց Ռեալ Մադրիդ և դարձավ աշխարհում ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը։[3] Խամեսն իր ելույթները Կոլումբիայի հավաքականում սկսել է մինչև 20 տարեկան հավաքականից, որտեղ նա ավագն էր Տուլուն մրցաշարի ընթացքում։ Նա նաև հավաքականի ավագն էր 2011 թվականի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որը նրան հնարավորություն տվեց դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

Նա խաղաց նաև աշխարհի 2014 թվականի առաջնություն և լքեց պայքարը 1/4 եզրափակչից՝ պարտվելով Բրազիլիային 2-1 հաշվով։ 2012 թվականին Խամեսը միացավ Պորտուին և ճանաչվեց Պորտուգալիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով պորտուգալական ոսկե գնդակը և դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը երբևէ, ով ստացել է այն։ 2013 թվականին Խամեսը Պորտուից 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ֆրանսիական Մոնակո, դառնալով Կոլումբիացի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը՝ Ռադամել Ֆալկաոյից հետո և ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը աշխարհում։

Խամեսն ընդդեմ Բրազիլիայի

Էվիգադո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուկուտայում, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ Հայրը Ուիլսոն Խամես Ռոդրիգես Բեդոլան է, իսկ մայրը՝ Մարիա դել Պիլար Ռուբիո։ Հայր նույնպես ֆուտբոլիստ է եղել, սակայն հաջողակ կարիերա չի ունեցել[4]: Խամեսը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Կոլումբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Էնվիգադո ֆուտբոլային ակումբի կազմում, որտեղ խաղացել է մինչև 2007 թվականը։

Ատլետիկո Բենֆիլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին նա պայմանագիր կնքեց արգենտինական Բենֆիլդի հետ, որտեղ նրա նորամուտը կայացավ 2009 թ. փետրվարի 7-ին, Խամեսը Բենֆիլդում իր առաջին գոլը խփեց փետրվարի 27-ին, որտեղ թիմը հաղթեց Կենտրոնական Ռոսարիոյին 3-1 հաշվով։

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին նա դարձավ թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Նա ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր, ով գոլ էր խփել Արգենտինայի առաջնությունում։ Նրա երկրորդ գոլը սեպտեմբերի 26-ին էր, երբ նա գոլ խփեց Նյուելս Օլդ Բոյս թիմի դարպասը և թիմը հաղթեց այդ խաղում 2-1 հաշվով ու կարողացավ իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Արգենտինայի չեմպիոնի կոչումը։ 2009 թվականի դեկտեմբերին Ուդինեզեն պլանավորեց Խամեսին գնել Կոպա Լիբերտադորեսի ավարտից հետո 5 միլիոն եվրոյի դիմաց, սակայն Բենֆիլդը մերժեց առաջարկը։ Կլասուրա 2010-ին Ռոդրիգեսը Լանուսի դեմ խաղում ձախ ոտքի կատարած հարվածով վերջին րոպեներին հաշիվը դարձրեց 2-0: Խաղից հետո Դիարիո Օլեն Խամեսի խաղը և ոճը նմանեցրեց Կրիշտիանու Ռոնալդուի ոճին և նրան անվանեց Բենֆիլդի Ջեյմս Բոնդ:

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամեսը իր համբավը ավելացրեց Կոպա Լիբերտադորեսի խմբային փուլի՝ Դեպորտիվո Կուենկայի դեմ խաղում ձախ ոտքով խփած գեղեցիկ գոլով։ Այդ խաղում Բենֆիլդը մրցակցի դիմակայությունը կոտրեց 4-1 հաշվով։ Նրա խաղը գնալով ավելի ու ավելի գեղեցիկ և համախմբված էր դառնում։ 2010 թվականի մարտի 10-ին Խամեսը անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը՝ դառնալով դուբլի հեղինակ Ուրուգվայի հսկաների՝ Նասիոնալ ֆուտբոլային ակումբի դեմ։ Առաջին գոլը խփեց գլխով, իսկ երկրորդը՝ 11 մետրանոցից։ 18 տարեկան տաղանդը գոլ խփեց այս անգամ արդեն բրազիլական Ինտերնացիոնալի դեմ, որտեղ Բենֆիլդը հաղթեց 3-1 հաշվով[5]: Սակայն Բենֆիլդը մրցաշարը ավարտեց պարտությամբ՝ պարտվելով Պորտու-Ալեգրիին 2-0 հաշվով։ Այդ խաղում Խամեսը ստացավ երկու դեղին քարտ և հեռացվեց դաշտից։

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

Brazil and Colombia match at the FIFA World Cup 2014-07-04 (14).jpg

2010-2011 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսի 6-ին Ռոդրիգեսը կնքեց չորսամյա պայմանագիր։ Պորտուն Խամեսի դիմաց Բենֆիլդին վճարեց 5,1 միլիոն եվրո։ 2010 թվականի, դեկտեմբերի 15-ին Ռոդրիգեսը եվրոպական ֆուտբոլում խփեց իր առաջին գոլը Սոֆիայի Բանակի Կենտրոնական Մարզական ակումբի դեմ[6]: Խամեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ Պորտւգալիայի Տասայի եզրափակչում, որտեղ Պորտուն Վիտորիային հաղթեց 6-2 հաշվով։ 24 խաղերում խփեց 6 գոլ և կատարեց 8 գոլային փոխանցում և իր ներդրումն ունեցավ Պորտուի՝ Եվրոպա Լիգան հաղթելու գործում։

FCPorto.JPG

2011-2012 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2012 մրցաշրջանում Ռոդրիգեսը խփեց 14 գոլ և կատարեց 11 գոլային փոխանցում։ Խամեսը արժանացավ պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, դրա հետ մեկտեղ դառնալով առաջին կոլումբիացի ֆուտբոլիստը, ով կարողացել է արժանանալ այդ նվաճմանը։ Նաև հաղթեց պորտուգալական ոսկե գնդակը՝ դառնալով պատմության մեջ երկրորդ կոլումբիացին՝ Ֆալկաոյից հետո, ով կարողացել է հասնել այդ նվաճմանը։

2012-2013 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 մրցաշրջանում Խամեսին տրվեց 10 համարը և նա դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Հետևելով Ռադամել Ֆալկաոյի օրինակին թիմից հեռացան Հալկը և Ֆրեդի Գուարինը։ Այդ ամենից հետո Խամեսի ուսերին դրված էր ավելի մեծ պատասխանատվություն։ Նա գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Օլհանենսեի դեմ խաղում։ Այնուհետև գոլի և գոլային փոխանցումների հեղինակ դարձավ Բեիռա-Մարի դեմ խաղում։ 2012-2013 մրցաշրջանին նա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում գոլ խփեց ՊՍԺ-ի դարպասը. այդ խաղում Պորտուն հաղթեց 1-0 հաշվով[7]: մի քանի օր անց Խամեսը գոլ խփեց նաև Սպորտինգի դեմ խաղում։ Մարտիմոյի դեմ խաղում, որտեղ թիմը հաղթեց 5-0 հաշվով, Ռոդրիգեսը դուբլ արեց։ Մի քանի օր անց ևս գոլ խփեց Ակադեմիկա Կոլիմբրայի դեմ։ Գոլ խփեց չեմպիոնների լիգայում Դինամո Զագրեբի դարպասը։ 90-րդ րոպեին գոլ խփեց Սպորտինգ Պրագայի դարպասը։ Մորեյրենսի դեմ խաղում էլ կատարեց գոլային փոխանցում կատարեց իր հայրենակից Ջեկսոն Մարտինեսին։ Մրցաշրջանի երկրորդ կեսի սկզբին Խամեսը վնասվածք ստացավ և բաց թողեց մոտ 1 ամիս։ Նրա վերադարձը տեղի ունեցավ Բեյրա-մարի դեմ խաղի 70-րդ րոպեին, երբ թիմն արդեն հաղթում էր 2-0 հաշվով։ Նույնիսկ վնասվածքից հետո, երբ Խամեսը այնքան էլ լավ մարզավիճակում չէր, շատ կարևոր դեր էր խաղում թիմի հարձակման գծում։ Առաջնության արդեն իսկ երկրորդ խաղում նա դարձավ գոլի հեղինակ Ռիո-Ավե-ի դեմ։ Հաջորդ խաղում ևս դարձավ գոլի հեղինակ՝ գրավելով Էսթորիլ ֆուտբոլային ակումբի դարպասը։ Վերջին երկու ամսում Խամեսը այդ խաղում առաջին անգամ դուրս եկավ դաշտ մեկնարկային կազմում։ Ռոդրիգեսը գոլի հեղինակ դարձավ Մարտիմոյի դեմ խաղում(1-1)։ Անգլիական Մանչեսթեր Յունայթեդը 30 միլիոն եվրո էր պատրաստել Խամեսի համար, բայց առաջարկը մերժվեց Պորտուի կողմից, քանի որ Պորտուի ղեկավարությունը կարծում էր, որ Խամեսն ավելին արժե քան 30 միլիոն եվրոն է։ Խամեսը 2012-2013 մրցաշրջանին Տասա լիգայի կիսաեզրափակիչներում խփեց գոլ։ Պորտուն հաղթեց 4-0 հաշվով և անցավ եզրափակիչ։ Այնուհետև ճանաչվեց Սպորտինգ-Պրագայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ խփելով առաջին գոլը և կատարել երկու գոլային փոխանցում։ Վիտորիայի դեմ 2 գոլերից մեկը խփել է Խամեսը (2-0)։ 2012-2013 մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի խփել է 10 գոլ և կատարել 13 փոխանցում։ Հաղթելով առաջնությունը՝ Խամեսը հաղթեց 8 տիտղոս Պորտուին միանալուց հետո։

Մոնակո[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի, մայիսի 24-ին հայտարարվեց, որ Խամեսը 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է ֆրանսիական Մոնակո, որը պորտուգալական ֆուտբոլի երկրորդ ամենաթանկ տրանսֆերն էր՝ Հալկից հետո[8] Նա կնքեց հինգամյա պայմանագիր։

2013-2014 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսն իր դեբյուտը նշեց Բորդոյի դեմ խաղում, որտեղ Մոնակոն հաղթեց 2-0 հաշվով։ Նա բաց թողեց առաջնության երկրորդ խաղը վնասվածքի պատճառով։ Ռոդրիգեսն Մոնակոյի կազմում իր առաջին գոլը խփեց Բաստիայի դեմ խաղում, որտեղ թիմը հաղթեց 3-0 հաշվով։ Շարունակելով իր լավ խաղը՝ Սեյնտ-Ետյենի դեմ խաղում Խամեսը կատարեց 2 գոլային փոխանցում և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Այնուհետև խփեց Սոշոյի հետ խաղի առաջին գոլը, և այդ խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Ռոդրիգեսը խփեց Էվիանի դեմ խաղի՝ իրենց թիմի միակ գոլը, սակայն չկարողացավ թիմին հաղթանակ պարգևել. խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Խամեսը վերջապես խփեց իր առաջին գոլը տուգանային հարվածից Ռենի հետ խաղում. խաղն ավարտվեց 2-0 Մոնակոյի հաղթանակով։ Ռոդրիգեսը գոլ խփեց նաև Վալենսյենի դեմ խաղում, բայց դա Մոնակոյին բավարար չեղավ այդ խաղում հաղթելու համար. Վալենսյենը հաղթեց 2-1 հաշվով։ Խամեսը 2014 թվականը սկսեց Ֆրանսիայի գավաթի խաղով՝ ընդդեմ Վաննի, որտեղ Խամեսը կատարեց 2 գոլային փոխանցում և դարձավ գոլի հեղինակ, իսկ 2014 թվականի առաջին առաջնության խաղոիմ՝ Մոնպելյեի դեմ, կատարեց գոլային փոխանցում։ Տուլուզի դեմ խաղում ևս կատարեց գոլային փոխանցում, որտեղ Մոնակոն հաղթեց 2-0 հաշվով։ Իսկ ահա արդեն Բաստիայի դեմ խաղում Խամեսը իր առաջին դուբլն արեց Մոնակոյի կազմում։ Ըստ ֆրանսիական մամուլի՝ Խամեսը Լիգա 1-ին լավագույն ֆուտբոլիստն էր։ Իսկ ահա Սոշոյի դեմ խաղում նա իրացրեց իր առաջին 11 մետրանոցը Մոնակոյի կազմում և այդ խաղն ավարտվեց 2-1 հաշվով(Մոնակոյի հաղթանակ)։ Խամեսն ավարտեց մրցաշրջանն առանց տիտղոսի, բայց օգնեց թիմին հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 22-ին «Ռեալ Մադրիդ»-ը պաշտոնական հայտարարեց «Մոնակո»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ 6 տարվա պայմանագիր կնքեց։ Ռեալը Խամեսի համար տվեց 80 միլիոն ֆունտ ստեռլինգ և Խամեսի աշխատավարձը տարում կկազմի 7 միլիոն եվրո։ Օգոստոսի 12-ին Խամեսը պաշտոնական իր դեբյուտը անցկացրեց «Ռեալ»-ի կազմում, խաղալով ՈՒԵՖԱ-ի Սուպեր Գավաթի համար ընդդեմ «Սևիլիա» ակումբի դեմ։ Իսկ արդեն օգոստոսի 19-ին Ռոդրիգեսը իր դեբյուտային գոլը խփեց «Ռեալ»-ի համար ընդդեմ «Ատլետիկո Մադրիդ» ակումբի, Իսպանիայի Սուպեր Գավաթի խաղում[9]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

James Rodríguez.jpg

Խամեսը խաղացել է Կոլումբիայի մինչև 17 և մինչև 20 տարեկանների հավաքականում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

07.06.16-ի դրությամբ
Թիմ Տարի Խաղեր Գոլեր
Կոլումբիա Կոլումբիա
2011 3 0
2012 7 2
2013 10 1
2014 12 9
2015 8 1
2016 12 4
Ընդհանուր 52 17

Կոլումբիայի հավաքականի գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվը Տեղը Հակառակորդը Գոլերը Հաշիվը Մրցակցությունը
1 2012 հունիսի 3 Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու Պերու Պերու 1:0 1:0 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (ընտրություն)
2 2012 սեպտեմբերի 12 Մոնումենտալ Դավիթ Արելյանո, Սանտյագո, Չիլի Չիլի Չիլի 1:1 3:1
3 2013 սեպտեմբերի 6 Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլիա, Կոլումբիա Էկվադոր Էկվադոր 1:0 1:0
4 2014 մարտի 5 Կոռնելյա-Էլ Պրատ , Բարսելոնա, Իսպանիա Թունիս Թունիս 1:0 1:1 Ընկերական խաղ
5 2014 հունիսի 6 Նուևո Գասոմետրո, Բուենոս Այրես, Արգենտինա Հորդանան Հորդանան 1:0 3:0
6 2014 հունիսի 14 Մինեյրան, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա Հունաստան Հունաստան 3:0 3:0 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (Խումբ C)
7 2014 հունիսի 19 Ազգային մարզադաշտ, Բրազիլիա, Բրազիլիա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1:0 2:1
8 2014 հունիսի 24 Արենա Պանտանալ, Կույաբա, Բրազիլիա Ճապոնիա Ճապոնիա 4:1 4:1
9 2014 հունիսի 28 Մարականա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Ուրուգվայ Ուրուգվայ 1:0 2:0 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (1/8)
10 2:0
11 2014 հուլիսի 4 Կաստելան, Ֆորտալեզա, Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 1:2 1:2 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2014 (1/4)
12 2014 հոկտեմբերի 14 Ռեդ Բուլ Արենա, Հարիսոն, ԱՄՆ Կանադա Կանադա 1:0 1:0 Ընկերական խաղ
13 2015 նոյեմբերի 12 Ազգային մարզադաշտ, Սանտյագո, Չիլի Չիլի Չիլի 1:1 1:1 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2018 (ընտրություն)
14 2016 մարտի 24 Էրնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա Բոլիվիա Բոլիվիա 1:0 3:2
15 2016 հունիսի 4 Լիվայս, Սանտա Կլարա, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2:0 2:0 Ամերիկայի գավաթ 2016
16 2016 հունիսի 7 Ռոուզ Բոուլ, Փասադենա, ԱՄՆ Պարագվայ Պարագվայ 2:0 2:1 Ամերիկայի գավաթ 2016
17 2016 սեպտեմբերի 1 Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես, Բառանկիլիա, Կոլումբիա Վենեսուելա Վենեսուելա 1:0 2:0 Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2018

2014 թվականի աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 2-ին հայտարարվեց, որ Խամեսը մասնակցելու է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը[10]: Խմբային փուլի առաջին՝ Հունաստանի դեմ խաղում Խամեսը դարձավ հետ-տրիկի հեղինակ և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Երկրորդ խաղում Խամեսը գոլ խփեց և կատարեց գոլային փոխանցում։ Իսկ արդեն վերջին՝ Հարավային Կորեայի դեմ խաղում կատարեց երկու գոլային փոխանցում և դարձավ գոլի հեղինակ։ 1/8 եզրափակչում Ուրուգվայի դեմ խաղում Խամեսը դարձավ դուբլի հեղինակ։ Խամեսը ելույթներն ավարտեց Բրազիլիայի դեմ պարտությամբ 2-1 հաշվով, և թիմի միակ գոլը խփեց հենց ինքը։ Աշխարհի 2014 թվականի առաջնությանը Խամեսը խփեց 6 գոլ դառնալով առաջնության լավագույն ռմբարկու։ Ըստ որոշ մասնագետների Խամեսը համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղերից է, և ֆուտբոլը նրա հետ մեծ հույսեր կարող է կապել։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խամես Ռոդրիգեսը ամուսնացած է Դանիելա Օսպինայի հետ[11], ով ֆուտբոլիստ Դավիդ Օսպինայի քույրն է։ Ռոդրիգեսն ունի մեկ աղջիկ՝ ծնված 2013 թվականի, մայիսի 29-ին։ Աղջիկը կրում է Սալոմե անունը[12]:

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնվիգադո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրիմիերա Բ հաղթող

Բենֆիլդ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրիմիերա Դիվիզիոն Արգենտինա(1) Ապերատուրա 2009

Պորտու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջնություն(3)2010-11, 2011-12, 2012-13
  • Տասա(1) 2010-11
  • Սուպերտասա(3) 2010, 2011, 2012
  • Ուեֆա Եվրոպայի Լիգա(1) 2010-11

Ինքնուրույն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տասա-եզրափակչի լավագույն խաղացող 2011
  • Մոնակոյի լավագույն ֆուտբոլիստ 2013-2014
  • 3 անգամ աշխարհի առաջնության հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ
  • 2014 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]