Օրելեն Չուամենի
Օրելեն Չուամենի ֆր.՝ Aurélien Tchouaméni | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 27, 2000[1] (23 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռուան | |||||||||||||||||||||||
Հասակ | 187 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Օրելեն Չուամենի (ֆր.՝ Aurélien Tchouaméni, հունվարի 27, 2000[1], Ռուան), կամերունական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Չուամենին ծագումով Ռուանից է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել Արտիգի դպրոցում, որտեղից 11 տարեկանում տեղափոխվել է «Բորդոյի» ակադեմիա։ 2017/2018 մրցաշրջանից եղել է ակումբի երկրորդ թիմի խաղացող։ Նա իր նորամուտը նշել է 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ «Անգլե Ժենեի» երկրորդ թիմի դեմ մենամարտում[2]։ Ընդհանուր առմամբ, մեկնարկային մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ 3 անգամ աչքի ընկնելով։ Դեբյուտային գոլը գրանցվել է 2017 թվականի մայիսի 13-ին, երբ Չուամենին գրավել է «այծի» դարպասը[3]։
2018 թվականի հունիսի 16-ին չորս տարվա պայմանագիր է կնքել «Բորդոյի» հետ։ Չուամենիին իրենց թիմում տեսնել հավակնում էին «Յուվենտուսն» ու «Միլանը»[4]։ 2018/2019 մրցաշրջանից առաջ հավաքներ է անցկացրել հիմնական թիմի հետ։ Օգոստոսի 12-ին նշել է նորամուտը Լիգա 1-ում «Ստրասբուրգի» դեմ խաղում։ Չուամենին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 72-րդ րոպեին փոխարինվել է Թոմ Բաշիչով[5]։ Ամբողջ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում Լիգայում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
2020 թվականի հունվարի 29-ին հայտարարվել է, որ Չուամենին տեղափոխվում է «Մոնակո»[6]։ 2021 թվականի հունվարի 23-ին պրոֆեսիոնալ կարիերայում խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Մարսելի» դարպասը[7]։
2022 թվականի հունիսի 11-ին 80 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։
2022 թվականի օգոստոսի 10-ին նվաճել է իր առաջին գավաթը ակումբային կարիերայում՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ Մադրիդ»-«Այնտրախտ» խաղում։
Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2021 թվականի օգոստոսի 26-ին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն առաջին անգամ հրավիրել է Չուամենիին՝ մասնակցելու 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Ուկրաինայի և Ֆինլանդիայի հավաքականների դեմ խաղերին[8]։ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին նշել է իր նորամուտը Ֆրանսիայի հավաքականում Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում՝ 46-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալով Թոմ Լեմարի փոխարեն[9][10]։ Հաջորդ խաղում, որը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի հավաքականի դեմ, առաջին անգամ դուրս է եկել մեկնարկային կազմում[11]։
2022 թվականի նոյեմբերի 9-ին ընդգրկվել է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[12]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի մայիսի 21-ի տվյալներով
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Սեզոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բորդո | Լիգա 1 | 2018/19 | 10 | 0 | 0 | 0 | 9 | 1 | 19 | 1 |
2019/20 | 15 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 18 | 0 | ||
Ընդհանուր | 25 | 0 | 3 | 0 | 9 | 1 | 37 | 1 | ||
Մոնակո | Լիգա 1 | 2019/20 | 3 | 0 | 0 | 0 | — | — | 3 | 0 |
2020/21 | 36 | 2 | 6 | 1 | — | — | 42 | 3 | ||
2021/22 | 35 | 3 | 4 | 1 | 11 | 1 | 50 | 5 | ||
Ընդհանուր | 74 | 5 | 10 | 2 | 11 | 1 | 95 | 8 | ||
Ընդհանուր կարիերայում | 99 | 5 | 13 | 2 | 20 | 2 | 132 | 9 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 2022
Ֆրանսիայի հավաքական
- ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաղթող - 2020/21
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Genets d'Anglet - Bordeaux II» (անգլերեն)։ Վերցված է 13 августа 2018
- ↑ «Cozes - Bordeaux II» (անգլերեն)
- ↑ «Aurélien Tchouaméni (Bordeaux) jusqu'en 2022» (ֆրանսերեն)
- ↑ «Bordeaux - Strasbourg» (անգլերեն)
- ↑ «Aurélien Tchouaméni quitte Bordeaux et signe à Monaco jusqu'en 2024 (officiel)»։ L'Équipe։ Վերցված է 31 January 2020
- ↑ «AS Monaco 3–1 OM»։ Ligue 1։ 23 January 2021
- ↑ Vincent ORSINI (2021-08-26)։ «LA LISTE DES VINGT-TROIS BLEUS» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Վերցված է 2021-09-06
- ↑ «Aurélien Tchouaméni»։ European Football։ Վերցված է 1 September 2021
- ↑ Claire GAILLARD (2021-09-01)։ «DOS À DOS» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Վերցված է 2021-09-06
- ↑ Claire GAILLARD (2021-09-04)։ «STATU QUO POUR LES BLEUS» (ֆրանսերեն)։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ Վերցված է 2021-09-06
- ↑ «LA LISTE DES VINGT-CINQ POUR LE MONDIAL» (ֆրանսերեն)։ Федерация футбола Франции։ 2022-11-09։ Վերցված է 2022-11-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|