Միլան (ֆուտբոլային ակումբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միլուն (այլ կիրառումներ)
Միլուն | ||||
![]() | ||||
Ամբողջական անուն | Associazione Calcio Milan Միլուն Ֆուտբոլային Միություն | |||
---|---|---|---|---|
Մականուն(ներ) | Rossoneri (կարմիր-սևեր) Diavolo (դևեր) | |||
Գույներ | Կարմիր-սև-ճերմակ | |||
Հիմնադրում | Դեկտեմբերի 13, 1899 | |||
Երկիր | ![]() | |||
Քաղաք | ![]() | |||
Մարզադաշտ | Սան Սիրո | |||
Տարողունակություն | 80,018 | |||
Նախագահ | ![]() | |||
Մարզիչ | ![]() | |||
Կայք | ||||
Լիգա | Սերիա A (Իտալիա) | |||
2021-22 | 1-րդ | |||
|
«Միլուն» կամ Ֆուտբոլային միություն Միլուն (իտալերեն՝ Associazione Calcio Milan, AC Milan), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Իտալիայի Միլան քաղաքից։ Հանդես է գալիս Իտալական Ա Սերիայում։
Ակումբը հիմնադրվել է 1899-ի դեկտեմբերի 13 թվականին 5 անգլիացիների կողմից՝ Ալֆրեդ Էդվարդսի գլխավորությամբ։ Սկզբում կոչվել է "Milan football And Cricket Club"։
Միլանը համարվում է աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ նվաճած 18 միջազգային գավաթներով[1] (մյուսը Բոկա Խունիորսն է՝ կրկին 18 գավաթ[2])։
Ակումբն իր խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Միլանը 2012 թվականին համարվել է իտալական ամենահարուստ ֆուտբոլային ակումբը և ընդգրկվել աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբների շարքում՝ 989 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով[3]։
Ակումբի մարզիչն է իտալացի Ջենարո Գատուզոն է, ով ստանձնել է այդ պաշտոնը 2017 թվականի Նոյեմբերից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականին Միլանը նվաճել է իր առաջին պատմական գավաթը՝ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը եզրափակիչում հաղթելով Ջենոային։
1906 թվականին Միլանը երկրորդ անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն այս անգամ հաղթելով Յուվենտուսին։ Դրան անմիջապես հաջորդեց երրորդ չեմպիոնական կոչումը 1907 թվականին։ Այդ տարում Միլանը ստացավ իր նոր անունը «Football Club Milan»։
1926 թվականին Պիետրո Պիրելլին որոշեց ներդրում կատարել Միլանում մարզադաշտ կառուցելու համար, որտեղ իրենց տնային հանդիպումները կանցկացնեին Միլանն ու Ինտերը։ Այդպես սկսվեց լեգենդար Սան Սիրոյի պատմությունը։
1908 թվականին Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշեց օտարերկրացի ֆուտբոլիստներին արգելել Իտալիայի առաջնությանը մասնակցել։ Այդ որոշումը Միլանին մեծ վնաս հասցրեց և Միլանը հրաժարվեց մասնակցել առաջնությանը։ Դրանից հետո ավելի քան քառասուն տարի Միլանը չէր կարողանում հասնել հաջողության։ Այդ ընթացքում Միլանը փոխեց իր անունը ավելացնելով երկու բառ A.C. (Associazione Calcio) և այդպիսով ձեռք բերելով ներկայիս անունը A.C. MILAN (Associazione Calcio Milan)։
1949 թվականին Միլանում հայտնվեցին Նորդալը, Գրինը և Լիդհոլմը, որոնց անվանեցին "Գրե-Նո-Լի"։ Նրանց օգնությամբ Միլանը չորրորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։
1955 թվականին Միլանը նվաճեց իր հինգերորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի Միլանը Չեմպիոնների գավաթի մրցաշարի կիսաեզրափակիչում պարտվեց Ռեալին։
1958 թվականին Միլանը համալրեց Ալտաֆինին։ Ալտաֆինի, Լիդհոլմ, Սկիաֆինո եռյակի օգնությամբ Միլանը վերադարձրեց չեմպիոնական կոչումը։
1962 թվականին Միլանը հերթական անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն։ Հաջորդ տարում Միլանն առաջին անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր եզրափակիչում 2-1 հաշվով հաղթելով Բենֆիկային։
1968 թվականին Միլանն իններորդ անգամ դարձավ երկրի չեմպիոն, իսկ հաջորդ տարում Միլանը երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների գավաթակիր Մադրիդում կայացած եզրափակիչում 4-1 հաշվով հաղթելով Այաքսին։ Խաղի հերոս դարձավ Պրատին՝ խփելով երեք գոլ։
1976-1977 մրցաշրջանում Միլանը հազիվ իր տեղը պահպանեց Սերիա A-ում։ Այդ ժամանակ թիմը գլխավորեց Լիդհոլմը և 1979 թվականին Միլանը նվաճեց իր տասներորդ սկուդետտոն։ Հաջորդ տարի «Միլան» ակումբի նախագահին և երկու ֆուտբոլիստների մեղադրեցին խաղերի առուծախի մեջ և Միլանին ուղարկեցին Սերիա B, որտեղից Միլանը դուրս եկավ երկու տարի անց։
1986 թվականին Միլանը գնեց Սիլվիո Բերլուսկոնին և Միլանի գլխավոր մարզիչ նշանակվեց մարզակոշիկի խանութի վաճառող Արրիգո Սակկին, իսկ թիմում հայտնվեցին հոլանդացիներ Գուլիտը, Ռայկարդը և Վան Բաստենը։ Ֆուտբոլիստները Սակիին չէին սիրում և նրա հետ ունեցած անընդհատ կոնֆլիկտների պատճառով Բեռլուսկոնին գլխավոր մարզիչ նշանակեց Կապելլոյին, ում գլխավորությամբ Միլանը 4 անգամ դարձավ երկրի չեմպիոն, 3 անգամ հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, սակայն միայն մեկ անգամ հաղթեց 1994 թվականին՝ եզրափակիչում 4-0 հաշվով պարտության մատնելով Բարսելոնային։
1996 թվականին Միլանը տասնհինգերորդ սկուդետտոն նվաճեց։ Այնուհետև Բերլուսկոնիի և Կապելլոյի միջև ֆինանսական կոնֆլիկտների արդունքում Կապելլոն հեռացավ Միլանից և նրան փոխարինելու եկավ Տաբարեսը։ Սակայն նա չկարողացավ անել այն, ինչ նրանից սպասում էին։ Արդյուքում Միլանը կրկին գլխավորեց Սակկին, բայց ապարդյուն։ Միլանը Իտալիայում զբաղեցրեց տասնմեկերորդ տեղը։ Սակկիին փոխարինեց Կապելլոն, ում նույնպես չհաջողվեց ոչինչ անել, որի արդյունքում Միլանը գլխավորեց Ձակկերոնին և թիմը նվաճեց տասնվեցերորդ սկուդետտոն։
Միլանում սկսվեց նոր հաղթական ժամանակաշրջան, երբ 2001 թվականին Միլանը գլխավորեց Կառլո Անչելոտտին։ Նրա գլխավորությամբ Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, երկու անգամ Իտալիայի սուպերգավաթը, երկու անգամ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող, նվաճեց Եվրոպայի երկու սուպերգավաթ, դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն։
Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո Միլանը սկսեց զիջել իր դիրքերը։ 2009 թվականին Անչելոտտիին փոխարինեց Լեոնարդոն, ում գլխավորությամբ Միլանի գործերն ավելի վատացան և 2010 թվականի հունիսի 25-ին Միլանը գլխավորեց Ալլեգրին և Միլանը 2010-2011 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր։ Սակայն դրանից հետո Միլանը տարեցտարի սկսեց ավելի ցածր դիրքեր զբաղեցնել մրցաշարային աղյուսակում (2011-2012 մրցաշրջանում՝ 2-րդ տեղ, 2012-2013 մրցաշրջանում՝ 3-րդ տեղ, 2013-2014 մրցաշրջանում` մրցաշարի առաջին կեսից հետո, 11-րդ տեղ), ինչը դժգոհությունների ալիք բարձրացրեց Ալլեգրիի նկատմամբ թե՛ Միլանի երկրպագուների, թե՛ ղեկավարության կողմից։ 2014 թվականի հունվարի 12 թվականին, մրցաշարի հետնապահ Սասսուոլոյից կրած 4-3 հաշվով պարտությունից հետո, ակումբի ղեկավարությունը հեռացրեց Ալլեգրիին Միլանի մարզչի պաշտոնից[4]։ 2014 թվականի հունվարի 16-ին Միլանի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարեց ակումբի նոր մարզչի անունը. Կլարենս Զեեդորֆ, ով ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց անմիջապես հետո ստանձնեց Միլանի մարզիչի պաշտոնը[5]։
Զեեդորֆի գլխավորությամբ թիմը 2013-2014 մրցաշրջանն ավարտեց ընդամենը 8-րդ տեղում՝ զրկվելով եվրոպական մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ 2014 թվականի հունիսի 9-ին՝ մրցաշրջանի ավարտից հետո, Զեեդորֆը պաշտոնանկ արվեց։ Նրան փոխարինեց ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Ֆիլիպպո Ինձագին[6]։ Սակայն Ինձագիի հետ ակումբը չկարողացավ հասնել հաջողությունների․ առաջնությունում գրավեց ընդամենը 10-րդ տեղը և նորից զրկվեց եվրոպական մրցաշարերից։ 2015 թվականի հունիսի 16 թվականին նրան փոխարինեց սերբ մարզիչ Սինիշա Միխայլովիչը[7]։Սակայն Սինիշան նույնպես չկարողացավ արդարացնել Միլանի երկրպագուների և ղեկավարության սպասելիքները։ 2016 թվականի ապրիլի 12-ին 47-ամյա մասնագետն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, և նոր մարզիչ նշանակվեց Քրիստիան Բրոկկին, ով նույն տարում նույնպես հեռացվեց։ Բրոկկիին փոխարինեց Վինչենցո Մոնտելլան։
2017 թվականին Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում Միլանը սեփական հարկի տակ 6:0 հաշվով պարտության է մատնում մակեդոնական Շկենդիային։ Վերջին անգամ եվրագավաթներում 6 գոլ էր խփել 1993 թվականին Կոպենհագենի հետ մրցավեճում (6:0)։ Բացի այդ, դա եվրագավաթներում իտալական ակումբի երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակն էր։ Ռեկորդը գրանցվել է 1962-63 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի խաղարկությունում, երբ 8:0 հաշվով ջախջախվել է Ունիոնին։ Ուշագրավ է, որ եվրագավաթներում Միլանն առաջին խաղակեսում 3 գոլ էր խփել Չեմպիոնների լիգայի 2004-2005 մրցաշրջանի Լիվերպուլի դեմ տխրահռչակ եզչրափակչում։
Չեմպիոնների լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]
1962-63 մրցաշրջան՝ Ալտաֆինիի բաղձալի դուբլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլանն իր առաջին Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը նվաճել է հեռավոր 1962-63 թվականների մրցաշրջանում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով Պորտուգալական Բենֆիկայի նկատմամբ։ Այդ տարիներին Միլանում տոն էին տալիս այնպիսի լեգենդներ, ինչպիսինն են օրինակ՝ Ժոզե Ալտաֆինին, Ջիանի Ռիվերան, Չեզարե Մալդինին։
Հավելում. Միլանը առաջին իտալական ֆուտբոլային ակումբն է, որը նվաճել է Չեմպիոնների Լիգան/Եվրոպայի Չեմպիոնների Գավաթը։
1968-69 մրցաշրջան՝ Պրատիական գոլահարություն…[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաջորդ գավաթին Միլանցիները ստիպված էին սպասել 6 տարի։ 1968-69 մրցաշրջանում Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը՝ 4-1 հաշվով ջաղջախելով հոլանդական Այաքսին։ Այդ տարիներին Միլանն իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, իսկ թիմի ուղեղը համարվում էր Պիերինո Պրատին, ով քարը քարի վրա չթողեց Այաքսից, դառնալով հեթրիկի հեղինակ։
Չնայած այն բանին, որ Այաքսը այդ տարիներին շատ հզոր կազմ ուներ, լեգենդար Յոհան Կրույիֆի գլխավորությամբ, սակայն Միլանցիները այդ երեկո դաշտ էին դուրս եկել «Առյուծի» հոգեբանությամբ։ Արդեն 7րդ րոպեին Պրատին բացեց խաղի հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջում՝ 40րդ րոպեին նույն Պրատին կրկնապատկեց հաշիվը դառնալով դուբլի հեղինակ։ Հոլանդացիները չնկճվեցին և 60րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը կրճատեց կենտրոնական պաշտպան Վասովիչը՝ 2-1…
7 րոպե էլ չեր անցել Վասովիչի գոլից, և Միլանի իտալացի հարձակվող Սորմանին ձախ ոտքի հուշքու հարվածով նորից ետ բերեց 2 գնդակի առավելությունը՝ 3-1…
Իսկ ահա հանդիպման ավարտից 15 րոպե առաջ՝ 75րդ րոպեին Պրատին գլխի հարվածով հաշիվը դարձրեց արդեն 4-1, դառնալով այդ խաղում հեթրիկի հեղինակ և Միլանը նվաճեց իր երկրորդ գավաթը Չեմպիոնների Լիգայում…
1988-89 մրցաշրջան կամ՝ Բաստեն, Գուլիտ, Ռայկարդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերևս ութսունականների վերջերի և ինըսունականների սկզբների Միլանը միշտ կմնան պատմության մեջ, որպես հոլանդական տրիո անվանմամբ։ Բանն այն է, որ այդ տարիներին Միլանում հավաքվել էին ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների ամենահզոր եռյակը՝ Վան Բասեն, Ռուդ Գուլիտ, Ֆռենկ Ռայկարդ։ Այս ֆուտբոլիստները չէին ճանաչում հեղինակություն, այս ֆուտբոլիստները կերտեցին մի բան, որի մասին խոսում են մինչ օրս…
Դրա վառ ապացույցն էր 1988-89 մրցաշրջանը։
Այդ տարի Միլանի 3 ֆուտբոլիստ պայքարում էին իրար մեջ Ոսկե Գնդակի համար՝ Բարեսին, Ռայկարդը և Վան Բաստենը։ (Հաղթեց Վան Բաստենը)
Միլանն այդ տարվա կիսաեզրափակչում 5-0 հաշվով ջաղջախեց Մադրիդի Ռեալին, որը ամենախայտառակ պարտությունն էր Մադրիդի Ռեալի պատմության մեջ։
1989 թվականի Մայիսի 24ին Բարսելոնայի Քամփ Նոու մարզադաշտում Միլանն (Խանութում կոշիկի վաճառող) Արիգո Սակիի գլխավորությամբ ուղղակի շան ծեծ տվեց Ռումինական Ստյաոային՝ 4-0…
Այդ խաղում հիշատակվեցին Ռուդ Գուլիտի և Վան Բաստենի դուբլերը, որոնց շնորհիվ Միլանը արդեն 3րդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը։
1989-90 մրցաշրջան՝ Հերթը Ռայկարդինն է[խմբագրել | խմբագրել կոդը]
Մյուս մրցաշրջանում Միլանը պահպանեց չեմպիոնական տիտղոսը և դարձավ վերջին ակումբը, որը անընդմեջ գավաթ է նվաճում Եվրոպայի Չեմպիոնների Գավաթում։
Այս մրցաշրջանում Հոլանդական եռյակը նորից իր բարձրության վրա էր։
Մինչև այդ Միլանցիները կիսաեզրափակում մրցաշարից դուրս էին թողել Բավարիային. առաջին խաղը կայացել էր Սան-Սիրոյում և Միլանը հաղթել էր 1-0 հաշվով։ Երկրորդ խաղը անցավ գերլարված պայքարում. Մյունխենցիները 59-րդ րոպեից Շտրունցի օգնությամբ գոլ խփեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, իսկ ահա 101-րդ րոպեին փոխարինման դուր ելած Բորգոնովոն հաշիվը դարձնում է 1-1, ճիշտ է 4 րոպե անց Բավարիայի ֆուտբոլիստներին հաջողվում է գոլ խփել և հաղթել Միլանին, սակայն մրցակցի դաշտում գոլ խփելու շնորհիվ Միլանցիները դուրս են գալիս եզրափակիչ… (Այդ տարի Միլանն առաջին ակումբն էր մրցաշարի պատմության մեջ, որը լրացուցիչ ժամանակում գոլ է խփում և հաղթում է մրցակցին)
Եզրափակիչը նոույնպես անցնում է գերլարված և համառ պայքարում, սակայն այդ երեկո Միլանցիները հաղթում են Բենֆիկային, 1-0 հաշվով։ Ֆռենկ Ռայկարդի գոլի շնորհիվ Միլանը 4րդ անգամ է նվաճում Չեմպիոնների գավաթը։
Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլանը իր տնային խաղերն անցկացնում է Սան Սիրո մարզադաշտում։
Սկզբում ունեցել է 20 հազար ընդունակություն և կարող էր տեղավորել մինչև 35 հազար հանդիսատես։ 1955 թվականին մարզադաշտը ենթարկվել է հերթական վերակառուցման, որի արդյունքում տեղավորելիությունը աճել է մինչև 82000 հանդիսատես։ Նույն թվականին Միլան քաղաքի մեկ այլ ակումբ՝ Ինտերը, տեղափոխվել է Սան Սիրո։
1979 թվականին Սան-Սիրո մարզադաշտն անվանվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Ջուզեպպե Մեացցայի անունով, և դրանից հետո սկսել կոչվել «Ջուզեպպե Մեացցայի անվան Սան-Սիրո մարզադաշտ»։
Այժմ մարզադաշտի տարածքում գտնվում է նաև ձիարշավարանը (արևելյան տրիբունայի հետևում)։ Բացի ֆուտբոլային խաղերից, Սան-Սիրոյում անց են կացվում նաև համաշխարհային մասշտաբի համերգային ծրագրեր։ Մասնավորապես, այստեղ ելույթ են ունեցել էստրադայի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Մայքլ Ջեքսոնը, U2, The Rolling Stones, Depeche Mode և այլ խմբեր[8]։
Համազգեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվիզիոն | Մրցաշրջանների քանակը | Դեբյուտ | Վերջին մրցաշրջան |
---|---|---|---|
A | 115 | 1900-1901 | 2016-2017 |
B | 2 | 1980-1981 | 1982-1983 |
Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ (տանը). Միլան – Մոդենա 13-0 (04.10.1914)
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ (հյուր). Աուսոնիա – Միլան 0-10 (21.10.1919)
- Ամենախոշոր հաշվով պարտություն (տանը). Միլան 0-8 Բոլոնյա (05.11.1922)
- Ամենախոշոր հաշվով պարտություն (հյուր). Յուվենտուս 8-2 Միլան (10.07.1927)
Սերիա A[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ (տանը). Միլան – Պալերմո 9-0 (18.02.1951)
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ (հյուր). Ջենոա – Միլան 0-8 (05.06.1955)
- Ամենախոշոր հաշվով պարտություն (տանը). Միլան 1-6 Յուվենտուս (06.04.1997)
- Ամենախոշոր հաշվով պարտություն (հյուր). Ալեսսանդրիա 6-1 Միլան (26.01.1936)
Իտալիայի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ (տանը). Միլան- Պադովա 8-1 (13.09.1958)
- Ամենախոշոր հաշվով հաղթանակ (հյուր). Կոմո – Միլան 0-5 (08.06.1958)
- Ամենախոշոր հաշվով պարտություն (տանը). Միլան 0-4 Ռոմա (21.11.1979)
- Ամենախոշոր հաշվով պարտություն (հյուր). Ֆիորենտինա 5-0 Միլան (13.04.1940)
Չեմպիոնների Լիգա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամենախոշոր հաշվով հաղթանակը(տանը). Միլան – Ունիոն Լյուքսեմբուրգ 8-0 (12.09.1962)
- Ամենախոշոր հաշվով հաղթանակը(հյուր). Ունիոն Լյուքսեմբուրգ – Միլան 0-6 (19.09.1962)
- Ամենախոշոր հաշվով պարտությունը(տանը). Միլան 0-2 Բարսելոնա (04.11.1959)
- Ամենախոշոր հաշվով պարտությունը(հյուր). Այաքս 6-0 Միլան (16.01.1974)
Ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ֆուտբոլիստ | Տարի | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
1984–2009 | 647 | 72 | 168 | 15 | 902 |
2 | ![]() |
1977–1997 | 532 | 97 | 75 | 15 | 719 |
3 | ![]() |
1986
1987–2007 |
458 | 78 | 116 | 11 | 663 |
4 | ![]() |
1960–1979 | 501 | 74 | 76 | 7 | 658 |
5 | ![]() |
1980–1997 | 429 | 75 | 64 | 15 | 583 |
6 | ![]() |
1995–1997
1998–2013 |
344 | 37 | 101 | 7 | 489 |
7 | ![]() |
1999–2012 | 335 | 26 | 101 | 6 | 468 |
8 | ![]() |
2002–2012 | 300 | 25 | 102 | 5 | 432 |
9 | ![]() |
1966–1977 | 278 | 71 | 62 | 7 | 418 |
10 | ![]() |
1954–1966 | 347 | 9 | 42 | 14 | 412 |
Միլանի կազմում ամենաշատ խաղերն անց է կացրել Պաոլո Մալդինին՝ 902 պաշտոնական խաղ, որից 647-ը՝ Սերիա A-ում. այս ցուցանշիշը նույնպես ռեկորդային է։ Նրան է պատկանում նաև եվրոպական առաջնություներում Միլանի կազմում անցկացրած խաղերի ռեկորդը՝ 168 խաղ։ Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանի կազմում խաղացել է ռեկորդային 24 տարի 132 օր (1985 թ.-ի հունվարի 20-ից մինչև 2009 թ.-ի մայիսի 31-ը)։
Իտալիայի գավաթի խաղարկություններում Միլանի կազմում ամենաշատ խաղեր անց է կացրել Ֆրանկո Բարեզին՝ 97 խաղ։
Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փակագծերում նշված են Միլանի կազմում անցկացրած խաղերի քանակը
# | Ֆուտբոլիստ | Տարի | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
1949–1956 | 210 (257) | 0 (0) | 4 (5) | 7 (6) | 221 (268) |
2 | ![]() |
1999–2006
2008–2009 |
127 (226) | 7 (16) | 38 (76) | 4 (3) | 175 (322) |
3 | ![]() |
1960–1979 | 122 (501) | 28 (74) | 13 (76) | 1 (7) | 164 (658) |
4 | ![]() |
1958–1965 | 120 (205) | 9 (9) | 20 (19) | 12 (13) | 161 (246) |
5 | ![]() |
1936–1945 | 109 (163) | 22 (23) | 0 (0) | 0 (1) | 131 (187) |
6 | ![]() |
2001–2012 | 73 (202) | 10 (20) | 41 (74) | 2 (4) | 126 (300) |
7 | ![]() |
1987–1995 | 90 (147) | 13 (22) | 17 (28) | 2 (4) | 124 (201) |
8 | ![]() |
1921–1932 | 103 (233) | 2 (1) | 0 (0) | 1 (2) | 106 (236) |
9 | ![]() |
2003–2009
2013–2014 |
77 (223) | 0 (11) | 25 (69) | 1 (4) | 104 (307) |
10 | ![]() |
1966–1973 | 72 (143) | 14 (34) | 16 (30) | 0 (2) | 102 (209) |
Միլանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն շվեդ հարձակվող Գուննար Նորդալն է, ով ակումբի կազմում դարձել է 221 գոլերի հեղինակ։ 1950-51 խաղաշրջանում Նորդալը խփել է ընդհանուր 38 գնդակ, որոնցից 35-ը՝ Սերիա Ա-ում, ինչը ոչ միայն ակումբի, այլ նաև իտալական ֆուտբոլի ռեկորդ է։
Հայտնի ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկե Գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլանի պատմության ոսկե գնդակի դափնեկիրներ։
Ջաննի Ռիվերա — 1969
Ռուդ Գուլիտ — 1987
Մարկո Վան-Բաստեն — 1988, 1989, 1992
Ջորջ Վեա — 1995
Անդրեյ Շևչենկո — 2004
Կակա — 2007
Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Միլանի» լեգնեդները որոնք դարձել են Ֆիֆայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Մարկո Վան-Բաստեն — 1992
Ջորջ Վեա — 1995
Կակա — 2007
Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլանի ֆուտբոլիստներ ովքեր հաղթել են աշխարհի առաջնությունում:
Պետրո Արկարի — 1934
Ֆրանկո Բարեզի — 1982
Ֆուլվիո Կոլովատի — 1982
Մարսել Դեսայի — 1998
Ռոկե Ժունիոր — 2002
Ջենարո Գատուզո — 2006
Ալբերտո Ջիլարդինո — 2006
Ալեսանդրո Նեստա — 2006
Ֆիլիպո Ինձագի — 2006
Անդրեա Պիրլո — 2006
100 և ավելի խաղեր անցկացրած ֆուտբոլիստների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ
Մարզիչների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլան ֆուտբոլային ակումբի մարզիչների ամբողջական ցանկն է։ Ներառված են նաև մարզիչների ժամանակավոր պաշտոնակատարները։
Ամենահաջողակ մարզիչը Ներեո Ռոկկոն է, ում հետ ակումբը դարձել է հետևյալ մրցությունների հաղթող. երկու անգամ՝ Սերիա A, երեք անգամ՝ Իտալիայի գավաթ, երկուական անգամ՝ Եվրոպայի գավաթ և Գավաթակիրների գավաթ, մեկ անգամ՝ Միջմայրցամաքային գավաթ։
Ոսկեգույն սյունակներում ներկայացված են այն մարզիչները, ովքեր Միլանի հետ հաղթել են նշված տիտղոսները։ Հաշվի են առնված միայն պաշտոնական խաղերը։
Տարի | Մարզիչ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Հ% | Նվաճումներ | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1899-1906 | ![]() |
19 | 9 | 4 | 6 | 33 | 31 | 47.37 | 2 Առաջնություն | խաղացող մարզիչ |
1906-1907 | ![]() |
6 | 4 | 2 | 0 | 17 | 3 | 66.67 | 1 Առաջնություն | |
1907-1911 | ![]() |
34 | 17 | 3 | 14 | 71 | 60 | 50.00 | ||
1911-1915 | Տեխնիկական հանձնաժողով | 75 | 51 | 14 | 10 | 229 | 61 | 68.00 | ||
1915-1916 | ![]() |
12 | 9 | 1 | 2 | 22 | 9 | 75.00 | պաշտոնակատար | |
1916-1918 | ![]() |
25 | 21 | 1 | 3 | 80 | 23 | 84.00 | պաշտոնակատար-խաղացող | |
1918-1919 | Տեխնիկական հանձնաժողով | 10 | 6 | 2 | 2 | 28 | 17 | 60.00 | ||
1919-1921 | ![]() |
42 | 22 | 5 | 15 | 99 | 58 | 52.38 | ||
1921 - 1922 | ![]() |
22 | 7 | 4 | 11 | 29 | 36 | 31.82 | պաշտոնակատար-խաղացող | |
1922 | ![]() |
5 | 1 | 2 | 2 | 5 | 14 | 20.00 | պաշտոնակատար-խաղացող | |
1922 - 1924 | ![]() |
39 | 14 | 13 | 12 | 65 | 58 | 35.90 | ||
1924 - 1926 | ![]() |
33 | 13 | 1 | 19 | 60 | 75 | 39.39 | ||
1926 | ![]() |
13 | 7 | 2 | 4 | 28 | 15 | 53.85 | պաշտոնակատար | |
1926 - 1928 | ![]() |
64 | 30 | 14 | 20 | 119 | 100 | 46.88 | ||
1928 - 1931 | ![]() |
100 | 41 | 25 | 34 | 180 | 138 | 41.00 | ||
1931 - 1933 | ![]() |
68 | 26 | 19 | 23 | 114 | 102 | 38.24 | ||
1933 - 1934 | ![]() |
34 | 12 | 9 | 13 | 50 | 49 | 35.29 | ||
1934 - 1936 | ![]() |
74 | 24 | 23 | 27 | 94 | 92 | 32.43 | ||
1936 - 1937 | ![]() |
26 | 13 | 8 | 5 | 43 | 26 | 50.00 | ||
1937 - 1938 | ![]() ![]() |
42 | 17 | 15 | 10 | 58 | 40 | 40.48 | ||
1938 - 1939 | ![]() |
17 | 6 | 4 | 7 | 26 | 21 | 35.29 | ||
1939 - 1940 | ![]() ![]() |
37 | 15 | 9 | 13 | 56 | 45 | 40.54 | ||
1939 - 1940 | ![]() |
9 | 3 | 3 | 3 | 12 | 13 | 33.33 | ||
1940 - 1941 | ![]() ![]() |
32 | 13 | 10 | 9 | 60 | 37 | 40.63 | ||
1941 - 1943 | ![]() |
69 | 26 | 17 | 26 | 118 | 116 | 37.68 | ||
1943 - 1945 | ![]() |
34 | 11 | 9 | 14 | 47 | 52 | 32.35 | ||
1945 - 1946 | ![]() ![]() |
42 | 20 | 9 | 13 | 66 | 54 | 47.62 | ||
1946 - 1947 | ![]() ![]() |
38 | 19 | 12 | 7 | 75 | 52 | 50.00 | ||
1947 - 1948 | ![]() |
40 | 21 | 7 | 12 | 76 | 48 | 52.50 | ||
1948 - 1949 | ![]() ![]() |
38 | 21 | 8 | 9 | 83 | 52 | 55.26 | ||
1949 - 1952 | ![]() ![]() |
116 | 75 | 24 | 17 | 321 | 126 | 64.66 | 1 Սերիա A 1 Լատինական գավաթ |
|
1952 - 1953 | ![]() ![]() |
34 | 17 | 9 | 8 | 64 | 34 | 50.00 | ||
1953 | ![]() ![]() |
2 | 1 | 0 | 1 | 4 | 6 | 50.00 | Գրենը՝ որպես մարզչի պաշտոնակատար-խաղացող | |
1953 | ![]() ![]() |
9 | 4 | 3 | 2 | 18 | 11 | 44.44 | ||
1953 - 1955 | ![]() |
44 | 25 | 11 | 8 | 93 | 49 | 56.82 | ||
1955 - 1956 | ![]() |
59 | 29 | 16 | 14 | 137 | 82 | 49.15 | 1 Սերիա A 1 Լատինական գավաթ |
|
1956 - 1958 | ![]() |
80 | 37 | 21 | 22 | 159 | 111 | 46.25 | 1 Սերիա A | |
1958 - 1960 | ![]() ![]() |
87 | 47 | 25 | 15 | 191 | 100 | 54.02 | 1 Սերիա A | |
1960 - 1961 | ![]() ![]() |
36 | 19 | 19 | 8 | 71 | 44 | 52.78 | ||
1961 - 1963 | ![]() ![]() |
94 | 54 | 21 | 19 | 200 | 90 | 57.45 | 1 Սերիա A 1 Եվրոպական գավաթ |
|
1963 - 1964 | ![]() ![]() |
30 | 18 | 8 | 6 | 55 | 33 | 53.33 | ||
1964 - 1965 | ![]() ![]() |
49 | 30 | 11 | 8 | 72 | 37 | 61.22 | 1 Սերիա A | |
1965 - 1966 | ![]() |
33 | 15 | 10 | 8 | 44 | 33 | 45.45 | հեռացել է հիվանդության պատճառով | |
1966 | ![]() |
11 | 2 | 4 | 5 | 10 | 12 | 18.18 | պաշտոնակատար | |
1966 - 1967 | ![]() |
42 | 17 | 16 | 9 | 53 | 39 | 40.48 | 1 Իտալիայի գավաթ | |
1967 - 1972 | ![]() |
229 | 117 | 79 | 33 | 343 | 160 | 51.09 | 1 Սերիա A 1 Իտալիայի գավաթ 1 Գավաթակիրների գավաթ 1 Եվրոպական գավաթ 1 Միջմայրցամաքային գավաթ |
|
1972 - 1973 | ![]() ![]() |
46 | 30 | 11 | 5 | 89 | 39 | 65.22 | 1 Իտալիայի գավաթ 1 Գավաթակիրների գավաթ |
|
1973 - 1974 | ![]() |
12 | 5 | 5 | 2 | 18 | 13 | 41.67 | ||
1973 - 1974 | ![]() ![]() |
14 | 8 | 0 | 6 | 15 | 17 | 57.14 | ||
1974 | ![]() |
11 | 4 | 2 | 5 | 18 | 20 | 36.36 | ||
1974 | ![]() |
10 | 2 | 4 | 4 | 5 | 7 | 20.00 | ||
1974 - 1975 | ![]() |
47 | 22 | 17 | 8 | 62 | 32 | 46.81 | ||
1975 - 1976 | ![]() ![]() |
37 | 19 | 9 | 9 | 53 | 33 | 51.35 | ||
1976 | ![]() ![]() |
5 | 1 | 2 | 2 | 7 | 8 | 20.00 | ||
1976 - 1977 | ![]() |
25 | 7 | 12 | 6 | 30 | 29 | 28.00 | ||
1977 | ![]() |
22 | 10 | 8 | 4 | 36 | 19 | 45.45 | 1 Իտալիայի գավաթ | |
1977 - 1979 | ![]() |
78 | 37 | 28 | 13 | 113 | 66 | 47.44 | 1 Սերիա A | |
1979 - 1981 | ![]() |
79 | 36 | 26 | 17 | 94 | 60 | 45.57 | ||
1981 | ![]() |
1 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0.00 | 1 Սերիա B | պաշտոնակատար |
1981 - 1982 | ![]() |
23 | 6 | 8 | 9 | 18 | 20 | 26.09 | ||
1982 | ![]() ![]() |
17 | 7 | 4 | 6 | 21 | 19 | 41.18 | 1 Միտրոպայի գավաթ | պաշտոնակատարներ |
1982 - 1984 | ![]() |
78 | 36 | 32 | 10 | 138 | 86 | 46.15 | 1 Սերիա B | |
1984 | ![]() |
8 | 3 | 2 | 3 | 8 | 10 | 37.50 | պաշտոնակատար | |
1984 - 1987 | ![]() |
120 | 46 | 41 | 33 | 212 | 100 | 38.33 | ||
1987 | ![]() |
7 | 3 | 3 | 1 | 7 | 3 | 42.86 | պաշտոնակատար | |
1987 - 1991 | ![]() |
196 | 106 | 62 | 28 | 301 | 121 | 54.08 | 1 Սերիա A 1 Իտալիայի սուպերգավաթ 2 Եվրոպական գավաթ 2 Եվրոպայի սուպերգավաթ 2 Միջմայրցամաքային գավաթ |
|
1991 - 1996 | ![]() |
249 | 142 | 77 | 30 | 410 | 169 | 57.03 | 4 Սերիա A 3 Իտալիայի սուպերգավաթ 1 Չեմպիոնների Լիգա 1 Եվրոպայի սուպերգավաթ |
|
1996 - 1997 | ![]() ![]() |
22 | 8 | 7 | 7 | 36 | 27 | 36.36 | ||
1996 - 1997 | ![]() |
24 | 7 | 7 | 10 | 27 | 33 | 29.17 | ||
1997 - 1998 | ![]() |
44 | 16 | 14 | 14 | 53 | 52 | 36.36 | ||
1998 - 2001 | ![]() |
125 | 54 | 44 | 27 | 212 | 155 | 43.20 | 1 Սերիա A | |
2001 | ![]() ![]() |
12 | 5 | 4 | 3 | 22 | 11 | 41.67 | ||
2001 | ![]() ![]() |
13 | 8 | 3 | 2 | 27 | 12 | 61.54 | ||
2001 - 2009 | ![]() |
420 | 238 | 101 | 81 | 708 | 377 | 56.67 | 1 Սերիա A 1 Իտալիայի գավաթ 1 Իտալիայի սուպերգավաթ 2 Չեմպիոնների Լիգա 2 ՈՒԵՖԱ Սուպերգավաթ 1 Աշխարհի ակումբային առաջնություն |
|
2009 - 2010 | ![]() |
48 | 23 | 13 | 12 | 72 | 55 | 47.92 | ||
2010 - 2014 | ![]() |
178 | 91 | 49 | 38 | 303 | 177 | 51.12 | 1 Սերիա A 1 Իտալիայի սուպերգավաթ |
|
2014 | ![]() |
1 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 100.00 | պաշտոնակատար | |
2014 | ![]() |
22 | 11 | 2 | 9 | 28 | 26 | 50.00 | ||
2014 – 2015 | ![]() |
40 | 14 | 13 | 13 | 58 | 52 | 35.00 | ||
2015 – 2016 | ![]() |
38 | 19 | 10 | 9 | 57 | 37 | 50.00 | ||
2016 | ![]() |
7 | 2 | 2 | 3 | 7 | 9 | 28.57 | ||
2016-2017 | ![]() |
46 | 24 | 10 | 12 | 74 | 48 | 52.17 | 1 Իտալիայի սուպերգավաթ | |
2018-ներկա | Ջենարո Գատուզո |
Մարզչական շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոն | Անուն |
---|---|
Գլխավոր մարզիչ | Ջենարո Գատուզո |
Մարզչի օգնական | Լուիջի Ռիչի |
Դարպասապահների մարզիչ | Ալֆրեդո Մագնի |
Տեխնիկական օգնականներ | |
Նիկոլա Կասիա | |
Ջուզեպպե Իրերա | |
Ատլետիկայի մարզիչ | Էմանուելե Մառա |
Վիդեո վերլուծաբաններ | |
Սիմոնե Մոնտենարո | |
Ռիկարդո Մաննո | |
Բժշկական տնօրեն | Ստեֆանո Մացոնի |
Թիմի բժիշկ | Մարկո Ֆրեսկի |
Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ:
Միլանի մեկնարկային կազմը 2017-18 մրցաշրջանում։ |
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Ամրագրված համարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 3: Պաոլո Մալդինի, պաշտպան, 1984—2009. այս համարը կարող են վերցնել միայն նրա որդիները.
- 6: Ֆրանկո Բարեզի, պաշտպան 1977—1997. այս համարը կարող են վերցնել միայն նրա որդիները.
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիա Ա (Իտալիա)
- Չեմպիոն (19)։ 1901, 1906, 1907, 1950–51, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62, 1967–68, 1978–79, 1987–88, 1991–92, 1992–93, 1993–94, 1995–96, 1998–99, 2003–04, 2010–11, 2021-2022
- Փոխ-չեմպիոն (14)։ 1902, 1910–11, 1911–12, 1947–48, 1949–50, 1951–52, 1955–56, 1960–61, 1964–65, 1968–69, 1970–71, 1971–72, 1972–73, 1989–90, 1990–91, 2004–05, 2011–12
Սերիա Բ (Իտալիա)
- Չեմպիոն (2)։ 1980–81, 1982–83
Ֆուտբոլի Իտալիայի գավաթ
- Գավաթակիր (5)։ 1966–67, 1971–72, 1972–73, 1976–77, 2002–03
- Եզրափակչի մասնակից (7)։ 1941–42, 1967–68, 1970–71, 1974–75, 1984–85, 1989–90, 1997–98
Ֆուտբոլի Իտալիայի սուպերգավաթ
- Սուպերգավաթակիր (7)։ 1988, 1992, 1993, 1994, 2004, 2011, 2016
- Եզրափակչի մասնակից (4)։ 1996, 1999, 2003, 2016
Եվրոպական[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայի Չեմպիոնների Գավաթ / ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթ
- Գավաթակիր (2)։ 1967–68, 1972–73
- Եզրափակչի մասնակից (1)։ 1973–74
ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջմայրցամաքային գավաթ
- Գավաթակիր (3)։ 1969, 1989, 1990
- Եզրափակչի մասնակից (4)։ 1963, 1993, 1994, 2003
- Աշխարհի ակումբային առաջնություն
- Չեմպիոն (1)։ 2007
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.acmilan.com/en/club/palmares
- ↑ «FIFA.com - Boca stand tall in Argentina’s sextet of champions»։ 2007-06-27։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-27-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26
- ↑ «10 самых дорогих футбольных команд мира»։ www.forbes.ru։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26
- ↑ «Միլանը» հեռացրեց Ալլեգրիին(ռուս.)
- ↑ «"Милан" подтвердил, что контракт Зеедорфа рассчитан до 30 июня 2016 года»։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26
- ↑ «BREAKING NEWS: AC Milan sack Seedorf and appoint Inzaghi - Goal.com»։ Goal.com (en-SG)։ 2014-06-09։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26
- ↑ «Միլանը» հաստատեց նոր մարզչի նշանակումը
- ↑ «Стадион Джузеппе Меацца (Сан-Сиро): вместимость, все матчи, фото»։ Sports.ru։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26
- ↑ «Alessandro Scarioni»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Cesare Lovati»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Francesco Soldera»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Pietro Bronzini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuseppe Santagostino»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alfredo De Franceschini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alessandro Schienoni»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Luigi Perversi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Francesco Pomi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuseppe Marchi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuseppe Torriani»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Dario Compiani»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Pietro Arcari»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuseppe Bonizzoni»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giovanni Moretti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Antonio Bortoletti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Carlo Rigotti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mario Zorzan»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Aldo Boffi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuseppe Antonini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Enrico Boniforti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Gianni Toppan»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giovanni Rossetti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Andrea Bonomi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Omero Tognon»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ettore Puricelli»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Carlo Annovazzi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Riccardo Carapellese»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mario Foglia»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Renzo Burini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Gunnar Nordahl»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Gunnar Gren»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Nils Liedholm»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Lorenzo Buffon»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Arturo Silvestri»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Amleto Frignani»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Francesco Zagatti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Eros Beraldo»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alfio Fontana»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mario Bergamaschi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Cesare Maldini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Juan Alberto Schiaffino»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Carlo Galli»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giovanni Trapattoni»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mario Trebbi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «José Altafini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giorgio Ghezzi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ambrogio Pelagalli»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mario David»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Gianni Rivera»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giovanni Lodetti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Bruno Mora»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Dario Barluzzi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuliano Fortunato»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Amarildo»։ magliarossonera.it (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Nello Santin»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Karl-Heinz Schnellinger»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Angelo Sormani»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Roberto Rosato»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Pierino Prati»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Angelo Anquilletti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Fabio Cudicini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Romeo Benetti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giorgio Biasiolo»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giulio Zignoli»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Albertino Bigon»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giuseppe Sabadini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Aldo Maldera»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Luciano Chiarugi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Maurizio Turone»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Walter De Vecchi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Enrico Albertosi»։ magliarossonera.it (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Aldo Bet»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Egidio Calloni»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Fulvio Collovati»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giorgio Morini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ruben Buriani»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Roberto Antonelli»։ magliarossonera.it (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Franco Baresi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Walter Novellino»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Francesco Romano»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Sergio Battistini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ottorino Piotti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mauro Tassotti»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Andrea Icardi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alberigo Evani»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Vinicio Verza»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Filippo Galli»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Agostino Di Bartolomei»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Pietro Paolo Virdis»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ray Wilkins»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Paolo Maldini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alessandro Costacurta»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Roberto Donadoni»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Giovanni Galli»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Daniele Massaro»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Carlo Ancelotti»։ magliarossonera.it (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Angelo Colombo»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ruud Gullit»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Marco van Basten»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Frank Rijkaard»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Demetrio Albertini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Marco Simone»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Sebastiano Rossi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Stefano Eranio»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Dejan Savićević»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Zvonimir Boban»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Christian Panucci»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Marcel Desailly»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «George Weah»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Massimo Ambrosini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Leonardo»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Oliver Bierhoff»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Thomas Helveg»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Christian Abbiati»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Andriy Shevchenko»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Serginho»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Gennaro Gattuso»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Dida»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Kakha Kaladze»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Cristian Brocchi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Filippo Inzaghi»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Rui Costa»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Andrea Pirlo»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Dario Šimić»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Jon Dahl Tomasson»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alessandro Nesta»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Clarence Seedorf»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Cafu»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Kaká»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Ignazio Abate»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alberto Gilardino»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Marek Jankulovski»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Daniele Bonera»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Alexandre Pato»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Mathieu Flamini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Gianluca Zambrotta»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Luca Antonini»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Thiago Silva»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Kevin-Prince Boateng»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Robinho»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
- ↑ «Urby Emanuelson»։ magliarossonera.it (Italian)։ Վերցված է 2014 թ․ ապրիլի 16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Միլան (ֆուտբոլային ակումբ) Վիքիպահեստում |
---|
- Միլանի պաշտոնական կայքը
- Միլանի պաշտոնական էջը Թվիթերում
- Միլանի պաշտոնականէջը ՅուԹյուբում
- Միլանի պաշտոնական էջը Ֆեյսբուքում
- Միլանը transfermarkt-ում
- Միլանի մասին նորություններ GOAL.com-ում
- Միլանը futbol24.com-ում
- Միլանը WhoScored.com կայքում
|
|