Չեզարե Մալդինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Չեզարե Մալդինի
Cesare Maldini
NEC tegen Feyenoord 0-2. A. C. Milaan hulptrainer Maldini op tribune, Bestanddeelnr 922-9044.jpg
Չեզարե Մալդինին 1969 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Չեզարե Մալդինի
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1932(1932-02-05)[1][2]
Ծննդավայր Տրիեստ, Իտալիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 3, 2016(2016-04-03)[3][2] (84 տարեկանում)
Մահվան վայր Միլան, Իտալիա[3]
Հասակ 1.82 սմ
Քաշ 76 կգ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1950–1952 Տրիեստինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1952–1954 Տրիեստինա 32 (0)
1954–1966 Միլան 347 (3)
1966–1967 Տորինո 33 (0)
1952–1967 Ընդհանուր 412 (3)
Ազգային հավաքական
1960–1963 Իտալիա 14 (3)
Մարզչական կարիերա
1970–1972 Միլան (մարզչի օգնական)
1972–1974 Միլան
1974–1976 Ֆոջջիա
1976–1977 Տերնանա
1978–1980 Պարմա ՖԱ
1980–1986 Իտալիա (մարզչի օգնական)
1986–1996 Իտալիա Մ21
1996–1998 Իտալիա
2001 Միլան
2001–2002 Պարագվայ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Չեզարե Մալդինին (իտալ.՝ Cesare Maldini, փետրվարի 5, 1932(1932-02-05)[1][2], Տրիեստ, Իտալիա - ապրիլի 3, 2016(2016-04-03)[3][2], Միլան, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլային մարզիչ և ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում, Պաոլո Մալդինիի հայրն է:

Չեզարեն իր կարիերան սկսեց իտալական Տրիեստինա ակումբում, նախքան Միլան տեղափոխվելը (1954 թ.) , որի հետ նա նվաճել է չորս Սերիա Ա-ի տիտղոս և մեկ Չեմպիոնների լիգայի գավաթ՝ ակումբում անցկացրած տասներկու տարիների ընթացքում: Մալդինին ևս մեկ մրցաշրջան (1966-1967 թթ.) անցկացրել է Թուրինի Տորինոյում: 1962 թվականին, Իտալիայի հավաքականի հետ մասնակցել է Աշխարհի առաջնությանը: Ընդհանուր առմամբ, հավաքականում անցկացրել է տասնչորս խաղ: Ինչպես Միլանում, այնպես էլ հավաքականում կրել է ավագի թևկապը:

Որպես մարզիչ՝ Մալդինին, գլխավորել է իր նախկին ակումբը՝ Միլանը, ինչպես նաև մարզել է իտալական Ֆոջջիա, Տերնանա և Պարմա ֆուտբոլային ակումբները: Նվաճել է Եվրոպայի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների առաջնությունը՝ Իտալիայի Մ21 տարեկանների հավաքականի հետ, ռեկորդային երեք անգամ անընդմեջ: Մարզել է նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 1996-1998 թվականներին, և Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2002 թվականի ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեզարեն նավաստի Ալբինո Մալդինիի և Մարիայի որդին է, ծնվել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի Տրիեստե բնակավայրում: Մայրը սլովենացի էր: Հոր արմատները Պադուայից են: Չեզարե Մալդինին ամուսնացել է Մարիա Լուիսայի (Marisa; née Mazzucchelli, 1939–2016 թթ.) հետ 1962 թվականին: Նրանք ունեն վեց երեխա՝ երեք որդի և երեք դուստր: Որդիներից մեկը՝ Պաոլո Մալդինին ունեցել է հաջող ֆուտբոլային կարիերա  Միլանում և Իտալիայում: Հինգ անգամ (1989, 1990, 1994, 2003, 2007 թթ) նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ (2003, 2007 թթ) որպես ավագ: Զբաղեցնում է երրորդ տեղը Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով՝ զիջելով միայն Ջանլուիջի Բուֆֆոնին և Ֆաբիո Կանավառոին: Չեզարե Մալդինիի թոռներ Քրիստիանը (հունիսի 14, 1996 թ.) և Դանիելը (հոկտեմբերի 12, 2001 թ.) (Պաոլո Մալդինիի որդիները) Միլանի երիտասարդական ակումբի ֆուտբոլիստներ են:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալդինին իր խաղային կարիերան սկսել է 1952 թվականին Տրիեստինա ակումբում: Դեբյուտային խաղը եղել է Պալերմոյի դեմ՝ 1953 թ. մայիսի 24-ին, որն ավարտվեց 0-0 հաշվով: Տրիեստինայի հետ երկու մրցաշրջանից հետո նա տեղափոխվեց Միլան՝ որտեղ սկսեց հաջողությունների հասնել և դառնալ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը: Այդ մրցաշրջանի Միլանի կազմում ընդգրկված էին մի քանի մեծանուն խաղացողներ ինչպիսիք են՝ Լորենցո Բուֆֆոնը, Ֆրանչեսկո Զագաթթին, Նիլս Լիդհոլմը, Գուննար Նորդալը և Ժուան Ալբերտո Շիֆֆինոն: 1961 թ. Մալդինին դարձավ Միլանի ավագը, իսկ իր հեռանալուց հետո կապիտանի պարտականություններն իր վրա վերցրեց Ջիաննի Ռիվերին: Միլանի կազմում Մալդինին հաղթեց նաև «Կոպա Լատինան»: 1963 թ. մայիսի 22-ին անգլիական Ուեմբլի մարզադաշտում Գավաթակիրների գավաթի խաղարկության շրջանակներում (Չեմպիոնների լիգա) Խեսե Ալթաֆինիի դուբլի շնորհիվ Միլանը հաղթեց Բենֆիկային(2-1) և առաջին անգամ իր պատմության ընթացքում դարձավ եվրագավաթային մրցաշարի հաղթող, իսկ Մալդինին դարձավ առաջին իտալացի կապիտանը, ով իր գլխավերևում պահեց այդ գավաթը: Ընդհանուր առմամբ Մալդինին Միլանում անցկացրած 347 խաղերում դարձավ 3 գոլի հեղինակ և գրեթե ոչ մի դիրքային սխալ թույլ չտվեց: 1966 թ տեղափոխվեց Տորինո՝ որտեղ էլ ավարտեց իր ֆուտբոլիստի կարիերան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.theguardian.com/football/2016/apr/05/cesare-maldini-obituary
  2. https://www.acmilan.com/en/news/club/2016-07-28/today-marisa-maldini-passed-away
  3. https://www.irishtimes.com/sport/italy-place-faith-in-family-values-1.114792
  4. http://www.uefa.com/memberassociations/association=ita/news/newsid=834649.html
  5. https://archive.is/20130421171949/http://www.discipline-knowledge.us/Wikipedia-864149-Christian-Maldini.html
  6. http://www.discipline-knowledge.us/Wikipedia-864149-Christian-Maldini.html
  7. http://cinquantamila.corriere.it/storyTellerThread.php?threadId=MALDINI+Cesare
  8. https://www.ibtimes.co.uk/cesare-maldini-obituary-italy-ac-milan-legend-dies-84-1552886
  9. https://www.football-italia.net/82363/sheva-maldini-father
  10. http://www.magliarossonera.it/protagonisti/Gioc-Maldinic.html
  11. https://www.fourfourtwo.com/news/milan-great-cesare-maldini-dies-aged-84#:Ii8oIsIgSc3i3A
  12. https://www.acmilan.com/en/news/all-news
  13. https://www.acmilan.com/en/cesare-maldini
  14. https://www.theguardian.com/football/2016/apr/03/cesare-maldini-ac-milan-captain-dies-italy-manager
  15. http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=1623877.html
  16. https://www.gazzetta.it/Calcio/Serie-A/Milan/03-04-2016/morto-cesare-maldini-aveva-84-anni-15091456118.shtml
  17. https://www.corriere.it/foto-gallery/sport/16_aprile_03/1963-cesare-maldini-primo-italiano-ad-alzare-coppa-campioni-milan-tetto-d-europa-710e9d76-f968-11e5-91c9-425ed3b43648.shtml
  18. http://www.figc.it/nazionali/DettaglioConvocato?codiceConvocato=620&squadra=1
  19. https://www.gazzettadiparma.it/news/parma1913/344926/E--morto-Cesare-Maldini-.html
  20. https://web.archive.org/web/20160630203237/http://football.sporting99.com/fifa-world-cup-all-star-team.html
  21. http://www.treccani.it/enciclopedia/cesare-maldini_(Enciclopedia-dello-Sport)/
  22. http://www.gazzetta.it/premium/plus/Calcio/04-02-2012/difensore-allenatore-papa-80-anni-cesare-maldini--81234138195.shtml
  23. https://www.ilnapolista.it/2016/04/maldini-cesare-molto-maldinate-allenatore/
  24. http://storiedicalcio.altervista.org/blog/
  25. http://www.figc.it/eng/Xml2Pdf/Storia_3233_en.pdf
  26. https://www.yahoo.com/?err=404&err_url=http%3a%2f%2fsports.yahoo.com%2fnews%2fac-milan-legend-cesare-maldini-061528025.html
  27. http://ricerca.repubblica.it/repubblica/archivio/repubblica/1997/05/31/torneo-di-francia-torna-pagliuca-con-debuttanti.html
  28. https://www.irishtimes.com/sport/french-feast-to-comfort-soccer-starved-1.78634
  29. http://www2.raisport.rai.it/news/rubriche/quelliche/199712/31/34a97c32074cb/