Իտալիայի պատմություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Իտալիայի պատմություն, (իտալ.՝ Storia d'Italia) իտալացի էթնոսի հազարամյա պատմություն, որը ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.
- Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Հռոմ քաղաքի հիմնադրումը։
- Հին շրջան - Թագավորական իշխանության ամրապնդումը Հռոմեական կայսրությունում մինչև Հռոմեական Եռապետության կազմավորումը
- Միջին շրջան - Միլանի հրավորտակից և Ժողովուրդների Մեծ գաղթից մինչև Իտալական պետության կազմավորում
- Նոր շրջան - Իտալիայի վերամիավորման ավարտից մինչև Առաջին աշխարհամարտում Իտալիայի և դաշնակիցների տարած հաղթանակը։
- Նորագույն շրջան - Ազգերի լիգայի կազմավորումից մինչև մեր օրեր։
Հնագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմական Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Իտալիայի տարածքում մարդը բնակվել է դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Իտալիայի տարածքում ապրող նախամարդիկ կապիկների նման մազոտ էին, ունեին երկար ձեռքեր և կարճ ոտքեր։ Նրանք ապրում էին ծառերի վրա, իսկ գետին իջնելիս քայում էին կորացած՝ ձեռքերը գետնին հենելով։ Նրանք ապրում էին ոչ մեծ խմբերով։ Նրանց խումբն անվանում են նախնադարյան հոտ։ Երբ հոտի վրա գիշատիչ էր հարձակվում, նրանք փրկվում էին՝ փախուստի դիմելով։ Նրանք մշտական կացարաններ չունեին և, սնունդ որոնելով, տեղից տեղ էին շարժվում։
Հարավային Եվրոպայում` ներկայիս Իտալիայի տեղում Մեծ սառցադաշտային դարաշրջանում տարածվել է ընդարձակ տունդրան։ Այնտեղ կար աղքատիկ բուսականություն, և ապրում էին միայն խիտ բուրդ ունեցող ցրտադիմացկուն կենդանիներ` քարանձավային առյուծներ, թրատամ, հեպարդ, վագրեր, մամոնտներ, ռնգեղջյուրներ, ցուլեր և եղջերուներ։ Իսկ նախամարդկանց խմբերից գոյատևեցին միայն նրանք, ովքեր կարողացան հարմարվել կյանքի դաժան պայմաններին։ Կյանքի պայմանների փոփոխվելը և գոյատևման համար անընդհատ պայքարը հազարամյակների ընթացքում ձևափոխեց մարդուն։ Նախամարդը իր արտաքին տեսքով աստիճանաբար նմանվեց ժամանակակից մարդուն։ Մեզանից մոտավորապես 100 հազար տարի առաջ Իտալիայի տարածքում տարածված Տունդրան սկսեց հալվել։ Տասնյակ հազարավոր տարիների ընթացքում սառցադաշտերից տարածվեցին ծովեր, գետեր և լճեր։ Իտալիայի ներկայիս ափերից անջատվեցին Սիցիլիա, Սարդինիա և Կորսիկա կղզիները, իսկ Թետիս օվկիանոսի նահանջի հետևանքով Իտալիայի ափերի մոտ ձևավորվեցին Ադրիատիկ և Միջերկրական ծովերը։
Հռոմ քաղաքի հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիններն ապրում էին Միջին Իտալիայի արևմտյան ծովափին՝ Տիբր գետի հովտում։ Այս տարածքներում առաջացած քաղաք-պետությունները ենթարկվում էին տեղի կառավարիչ էտրուսկներին։ Լատինական այդ քաղաքը հետագայում կոչվեց Հռոմ։
Հունական ծագումով Էնեասի լեգենդը հետագայում փոխարինվեց իտալական ծագմամբ Հռոմուլոսի և Հռեմոսի լեգենդով, որոնք, ըստ պատմագիտական հաշվարկների, ծնվել են մոտ մ.թ.ա. 771 թվականին։ Ենթադրվում է, որ նրանք Ռեա Սիլվիայի և Մարսի` պատերազմի աստծո զավակներն էին։ Մարգարեության պատճառով նրանք պիտի տապալեին իրենց քեռի Ամուլիուսին, ով սպանել էր Սիլվիայի հորը` Նումիտորին։ Բազմաթիվ դիցաբանական կերպարների նման, նրանք ծնվելու պահից արդեն լքված էին։ Նրանց կերակրում էր էգ գայլը, մինչև Ֆաուստուլուս անունով մի հովիվ գտավ նրանց և մեծացրեց իր երեխաների նման։ Ֆաստուլուսն ու նրա կինը՝ Ակկա Լարենցիան, մեծացրին երեխաներին։ Երբ նրանք չափահաս դարձան, սպանեցին Ամուլիուսին և վերականգնեցին Նումիտորը։ Նրանք որոշեցին քաղաք հիմնել։ Ինչևէ, նրանք վիճում են, և Հռոմուլոսը սպանում է եղբորը։ Այսպիսով, Հռոմը հիմնադրվեց եղբայրասպանությամբ՝ մի պատմությամբ, որը հետագայում էլ շարունակվեց քաղաքի՝ պայքարով ու արյունահեղությամբ լի պատմության մեջ։
Հին աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական պետության առաջացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Հռոմի փոքրիկ քաղաք պետություն էր։ Հռոմեական ժողովուրդը զբաղվում էր հողագործությամբ և անասնապահությամբ։ Հռոմի բանկչությունը իրենից կազմված էր 3 ցեղերից, 300 տոհմերից և 3 հազար ընտանիքներից։ Պետության գլուխ կանգնած էր գերագույն սենատը, որը Հռոմեական կայսրությունում կոչվում էր նաև Ծերակույտ։ Սենատի անդամ էին միայն 300 տոհմապետերը։ Ծերակույտը լիազորվում էր ընդունել օրենքներ, պատերազմ հայտարարել հաշտություն կնքել և այլ կարևոր իրադարձությունների մասնակցել։
Հռոմեացի 17-60 տարեկան բոլոր տղամարդիկ համարվում էին զինվորներ։ Մ.թ.ա. 6-րդ դարում Հռոմը ամբողջովին ազատվեց էտրուսկների տիրապետությունից։ Կարև ժամանակահատվածում այս փոքրիկ պետությունը կարողացավ հարևան պետությունների նկատմամբ տանել տարբեր տեսակի հաղթանակներ և ի վերջո վերածվել հսկայական պետության։ Հռոմի քաղաքացիները իրենց համարում էին ազնվականներ կամ պատրիկներ։ Նրանք իրավունք ունեին ունենալու իրենց սեփական հողային տարածքները։ Միայն Հռոմի քաղաքացիները կարող էին նշանակվել որևէ պետական պաշտոնի և մասնակցել Ժողովրդական ժողովին։
Հռոմեական հանրապետության շեմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում, մինչև 5-րդ դարի կեսը, Իտալիայի տարածքը զբաղեցնում էր հռոմեական ստրկատիրական պետությունը։ Հենց այս ժամանակահատվածում էր, որ Հռոմեական պետությունը քաղաք պետտությունից վերածվեց Միջերկրական ծովի տերության։ Առաջին երկու դարում Հռոմեական հանրապետությունը տարածվեց ողջ Իտալիայում, հետո Կարթագենին պարտության մատնելով գրավեց Հյուսիսային Աֆրիկայի մի մասը ու Իսպանիան։ Մ.թ.ա. առաջին դարում արդեն իշխում էր ողջ Միջերկրական ծովի վրա։
Հռոմեական կայսրության հաստատումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայսրությանը նախորդած և 500-ամյա պատմություն ունեցած Հռոմի Հանրապետությունը թուլացել էր բազմաթիվ քաղաքացիական պատերազմների պատճառով (քաղաքացիական պատերազմների ժամանակ բազմաթիվ սենատորներ սպանվել էին, և Սենատում գերակշռում էին Առաջին կամ Երկրորդ եռապետության այս կամ այն մասնակիցների աջակիցները)։ Պատմաբանները մատնանշում են մի շարք իրադարձություններ, որոնք բնութագրում են հանրապետությունից կայսրություն անցումը, ներառյալ Հուլիոս Կեսարի հռչակումը որպես ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թ), Ակտիումի ճակատամարտը (մ.թ.ա. 31 թ սեպտեմբերի 2), և Սենատի կողմից Գայոս Օկտավիանոսին պատվավոր «Օգոստոս» կոչման շնորհումը (մ.թ.ա. 27 թ հունվարի 4) (Օկտավիանոսը, լինելով շատ զգուշավոր և խորամանկ քաղաքական գործիչ, հայտարարեց, որ փրկել է Հռոմը, պահպանեց հանրապետական շրջանի որոշ տարրեր. կոնսուլները շարունակվում էին ընտրվել, պլեբեյների տրիբունները շարունակում էին առաջարկել օրինագծեր. Սակայն իրականում Օգոստոսն էր, ում ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, վերջնական որոշում կայացնելու իրավունքն ու բանակը)։
Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում։ Կայսրությունն իր առավել ծավալման շրջանում զբաղեցնում էր 6.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք2[1]։ Տվյալ պետական միավորման երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա։
3-րդ դարի վերջում, երկրի սահմանների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկղետիանոսը հսկա կայսրության տարածքը բաժանեց ենթակայսրերի միջև՝ այդպիսով վերջ դնելով 3-րդ դարի ճգնաժամին։ Հաջորդ դարերի ընթացքում կայսրությունը մի քանի անգամ կիսվեց արևմտյան և արևելյան հատվածների։ Իսկ Թեոդոս I Մեծ կայսեր մահից հետո՝ 395 թ կայսրությունը բաժանվեց վերջնականապես[2]։
Արևմտյան Հռոմեական կայսրությունը դադարեց գոյություն ունենալուց 476 թ, երբ վերջին կայսր Հռումուլուս Ավգուստուլուսը ստիպված եղավ գերմանացի վարձկանների առաջնորդ Օդոակրին ճանաչել որպես կայսր[3]։ Արևելյան հատվածը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել և նույնիսկ մի պահ վերականգնել էր Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը։ Բյուզանդական կայսրությունը կործանվեց 1453 թ, երբ մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան-թուրքերի կողմից և սպանվեց վերջին կայսր Կոստանդին XI-ը[4]։
Օկտավիանոսը՝ Հուլիոս Կեսարի քրոջ թոռն ու ժառանգը, Կեսարի սպանությունից հետո մուտք գործեց հռոմեական քաղաքականություն։ Մ.թ.ա. 43 թ. քսան տարեկան հասակում նա դարձավ կոնսուլ և Երկրորդ Եռապետության անդամներից մեկը՝ Մարկոս Անտոնիոսի և Լեպիդոսի հետ միասին։ Մ.թ.ա. 36 թ. նրա նշանակվեց ժողովրդական տրիբուն, ինչը նրան օժտեց սենատում վետոյի և ժողովրդական ժողովը վարելու իրավունքով։ Եռապետությանը վերջ դրվեց մ.թ.ա. 32 թ., երբ Լեպիդոսն աքսորվեց, իսկ Անտոնիոսը, որը միավորվել էր իր սիրուհու՝ Պտղոամեական կայսրության թագուհի Կլեոպատրայի հետ, Ակտիումի ճակատամարտում (մ.թ.ա. 31 թ.) Օկտավիանոսի նավատորմի հրամանատարի Ագրիպպայի կողմից պարտություն կրելուց հետո՝ մ.թ.ա. 30 թ. ինքնասպանություն գործեց։ Դրան հաջորդեց Օկտավիանոսի կողմից Եգիպտոսի գրավումը։
-
Հուլիոս Կեսար
-
Օգոստոս Օկտավիանոս
-
Մարկոս Անտոնիոս
-
Մարկոս Ավրելիոս
Որպես Հռոմի միակ ղեկավար, Օկտավիանոսը կատարեց մի շարք բարեփոխումներ քաղաքական և ռազմական ոլորտներում։ Մ.թ.ա. 29 թ. նա յուրացրեց հռոմեական ցենզորի պաշտոնը, որը նրան օժտում էր Սենատի անդամներին սենատորների կազմից հանելու իրավունքով[5]։ Սենատը շնորհեց նրան հատուկ «պրոկոնսուլար իմպերիում» կոչումը, որը նրան տալիս էր իշխանություն բոլոր պրոկոնսուլների և ռազմական գործիչների նկատմամբ։ Սակայն այդ բոլորն արդեն ուներ իր նախորդը՝ Հուլիոս Կեսարը, որպես դիկտատոր։ Սահմանային պրովինցիաները, որտեղ գտնվում էր լեգեոնների մեծ մասը, և որոնք շուտով վերածվեցին կայսերական պրովինցիաների, գտնվում էին Օկտավիանոսի իշխանության տակ։ Պրովինցիաները, որոնք համեմատաբար ապահով էին և խաղաղ, տրվեցին սենատորների՝ վերածվելով սենատորական պրովինցիաների։ Լեգեոնների թիվը նվազեցվեց՝ հասցվելով քսանութի։ Օկտավիանոսը ստեղծեց ինը գնդերից կազմված հատուկ զորամիավորում, որը ապահովելու էր խաղաղությունն Իտալիայում. դրանցից երեքը տեղակայվեցին Հռոմում։ Վերջիններս հետագայում կոչվեցին Պրետորական պահակախումբ։
Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Հռոմեական կայսրության անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]395 թվականից հետո Արևմտյան Հռոմեական կայսրության կայսրերն գրեթե չունեին իրական իշխանություն, երկիրը կառավարում էին զորավարները։ 406 թ-ի դեկտեմբերի 31-ին գերմանական ցեղերն առանց լուրջ դիմադրության անցան Հռենոսը և սկսեցին հարձակումները Գալիայի վրա։ Հռենոսի երկայնքով կառուցված պաշտպանական կառույցները այն ժամանակ համարվում էին ամենադիմացկուններից մեկը, սակայն նրանց պաշտպանող զինվորները կանչվել էին Իտալիա։ 410 թ. Հռոմը պաշտոնապես հետ կանչեց հռոմեական լեգեոնները Բրիտանիայից՝ այդպիսով վերջ դնելով կայսրության իշխանությանը Ալպերից հյուսիս։ 476 թ. ընդունված է համարել Արևմտյան Հռոմեական կայսրության կործանման տարեթիվ։ Այդ տարի կայսրությունը հրաժարվեց գերմանացի վարձկանների ծառայությունից։ Դժգոհ գերմանացիները Օդոակրի գլխավորությամբ ապստամբեցին և սպանեցին Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսրին՝ Հռոմուլոս Օգոստուլոսին[6]։
Օդոակրը շուտով գրավեց ողջ Իտալիան և ուղարկեց կայսերական խորհրդանիշերը արևելյան հատվածի կայսրին՝ Զենոնին։ Զենոնը ստացավ երկու խնդրանք. մեկը Օդոակրից էր, որ նրանից թագ էր խնդրում հավատարմության դիմաց, իսկ մյուսը՝ արևմտյան հատվածի նախկին կայսր Նեպոսից, որ ռազմական օգնություն էր խնդրում։ Զենոնը ուղարկեց թագն Օդոակրին։ Օդոակրը իրենս սկսեց անվանել «Իտալիայի արքա»։ Սակայն Նեպոսի մահից հետո՝ 480 թ. Զենոնի և Օդոակրի միջև պայքար սկսվեց Դալմաթիայի համար։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ թուլացած Օդոակրը պարտություն կրեց Իտալիան նվաճած օստգոթերից։
Կայսրությունն գերմանականցված էր։ Դեռևս մինչև 476 թ. արևմուտքում բնակվում էին մեծ քանակությամբ գերմանացիներ։
Հռոմեական բանակը կորցրել էր իր երբեմնի հզորությունը և չէր կարողանում պայքարել հոների, գոթերի և վանդալների նման թշնամիների դեմ[7] և գուցե և հենց բանակի թուլության պատճառով կործանվեց կայսրությունը[8][9]։
Բարբարոսական ցեղերի կողմից Հռոմեական կայսրության անկումից հետո Իտալիայում ստեղծվեց Օդոակրի բարբարոսական թագավորությունը (476-493)։ 488 թվականին և Թեոդորիքի առաջնորդությամբ Իտալիա ներխուժեցին օստգոթերը և հիմնադրեցին իրենց թագավորությունը (493-554)։ Օստգոթերի ժամանակ Իտալիայում սոցիալ-տնաեսական կարգերի արմատական փոփոխություններ տեղի չունեցան։ 535 թվականին Իտալիայի տարածք ներխուժեցին Բյուզանդիայի զորքերը, որոնք 554 թվականին գրավեցին Իտալիայի տարածք մեծ մասը։
Գաղթի ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]395 թվականի ճակատամարտում հռոմեացիների տարած հաղթանակը կայսրության վերջին հաղթանակն էր։ Դրանից հետո երկիրը բռնեց ետադիմության կարգը և անկման ուղին բռնեց։ Կարճ ժամանակ անց Հռոմը իր պրովիցիաները զիջեց գերմաններին և կայսրության գոյատևելը զուտ ձևական բնույթ էր կրում։ Արքունիքը տեղափոխվել էր Հռավեննա,իսկ երկիրը կառավարում էին բարբարոս հրամանատարները։ Հյուսիսային Աֆրիկայում հաստատված վանդալները ներխուժեցին Իտալիա և տասնչորս օր իրար հետևից կողոպտեցին Իտալիան։ 455-ին վանդալները գրավեցին Հռոմը։ Նույն շրջանում նուրգունդները գրավեցին Լիոն քաղաքը և մոտակա մի շարք շրջաններ։
Պապական մարզի անկախություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ը փորձեց վերականգնել Հռոմեական կայսրության սոցիալ-տնտեսական հարաբերությունները։ 568 թվականին Իտալիա եկան լանգոբարդները, որոնք վերջնական հարված հասցրին ստրկատիրական կարգերին։ 756 թվականին, երբ ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը պապին նվիրեց լանգոբարդներից նվաճած Պենտապոլիսը, կազմավորվեց պապերի աստվածապետական պետությունը (Պապական մարզը)՝ 774 թվականին լանզոբարդների պետությունը գրավեց Կարլոս Մեծը։ Ֆրանկներին ենթարկվելուց հետո Իտալիայում արագացավ ֆեոդալական հարաբերությունների զարգացումը։ Գերմանիայի Օտտոն I թագավորի նվաճողական արշավանքների (951 և 961-962) հետևանքով Իտալիա միացվեց 962 թվականին ստեղծված Հռոմեական սրբազան կայսրությանը։ Ֆեոդալական երկպառակությունների, 9-րդ դարի կեսից արաբների (գլխավորապես Հարավային և Միջին Իտալիա) և 9-րդ դարի վերջից հունգարների (Հյուսիսային Իտալիա ) ասպատակությունների հետևանքով ազատ հողատերերը քայքայվեցին և վերածվեցին կախյալ գյուղացիների։
Սրբազան Հռոմեական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայում ֆեոդալիզմի առանձնահատկությունը ապրանքադրամական հարաբերությունների պահպանումն էր։ 11-րդ դարի Հյուսիսային և Միշին Իտալիայի քաղաքներն ազատագրվեցին սենիորների իշխանությունից և դարձան ինքնուրույն քաղաք-պետություններ (Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, Ջենովա, Պիզա և այլն)։ Իտալական նավահանգստային քաղաքների ծաղկմանը նպաստեցին նաև խաչակրաց արշավանքները, որոնք քաղաքները վերածեցին Եվրոպայի և Արևելքի միշև առևտրական գլխավոր միջնորդի։ Իտալական քաղաքները ստիպված էին հերոսական պայքար մղել Իտալիա ներխուժած գերմանական ֆեոդալների դեմ։ Հռոմեական սրբազան կայսրության կայսրերին հակահարված տալու համար 1167 թվականին Հյուսիսային Իտալիայի քաղաքները միավորվեցին և ստեղծեցին Լոմբարդյան լիգան։ Քաղաքների վաղ զարգացման շնորհիվ Հյուսիսային և Միջին Իտալիայի առաջավոր քաղաք-պետություններում 13-րդ դարում ստեղծվեցին վաղ կապիտալիստական հարաբերությունների նախադրյալներ։ Ապրանքադրամական հարաբերությունների զարգացման պայմաններում գյուղացիները քաղաքների աջակցությամբ ստացան անձնական ազատություն։
Վերածննդի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսային վերածնունդը Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայց նրանք դարձան վարձակալներ կամ գյուղական և քաղաքային վարձու բանվորներ։ Քաղաքական կյանքում ավելի մեծ ազդեցություն էին ձեռք բերում արհեստավորները։ 14-րդ դարում հանդես եկան կապիտալիստական մանուֆակտուրաները։ վաղ կապիտալիստական հարաբերությունները նոր, իր հիմքում հակաֆեոդալական, Վերածննդի, մշակույթի աղբյուր հանդիսացան, որն Իտալիայում առավել ավարտուն պատկեր ստացավ (Իտալական Վերածնունդը թվագրվում է 14-16-րդ դար)։ 14-15-րդ դարերում Իտալական քաղաքների տնտեսական զարգացումը չհանգեցրեց երկրի միավորմանը, միասնական ազգային շուկայի ստեղծմանը։ Իտալիայի Քաղաքական անջատվածությունը, կապիտալիզմի զարգացման համեմատաբար նեղ բազան, որը գրեթե չէր շոշափել գյուղատնտեսությունը, արտադրության գերազանցապես արտահանման բնույթը, առևտրական ճանապարհները Միջերկրական ծովից Ատլանտյան օվկիանոս տեղափոխվելը և այլն։ Այդ ամենը 16-րդ դարում արդյունագործության, առևտրի և բանկային գործի անկման պատճառ դարձան։ Իտալիայի թուլացումից օգտվեցին Ֆրանսիան և Իսպանիան, որոնք 1494-1559 թվականին պատերազմներ մղեցին Իտալիայի տարածքում։ Իտալական քաղաք-պետությունները (բացի Վենետիկից, Պապական մարզից և Մավոյան դքսությունից) ընկան Իսպանիայի տիրապետության տակ։
Բարձր վերածնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհահայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեղ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։
Միջնադարի ավարտի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիսորջիմենտո
[խմբագրել | խմբագրել կոդը]16-18-րդ դարերում տեղի ունեցան հակաիսպանական ժողովրդական ապստամբություններ։ Սկսվեց կաթոլիկական հետադիմության հարձակումը, հիմնադրվեց ճիզվիտների օրդենը (1534), վերակազմվեց ինկվիզիցիան (1542) և այլն։ Պապական կուրիան և ինկվիզիցիան հետապնդում և մահվան էին դատապարտում ժողովրդական առաջնորդներին և առաջադեմ մտածողներին (Ջորդանո Բրունո և ուրիշներ)։
Տնտեսական անկումը խորացավ Իտալիայի տարածքում տեղի ունեցած 1701-1714 թվականների Իսպանական ժառանգության, 1733-1735 թվականին Լեհական ժառանգության, 1740-1748 թվականի Ավստրիական ժառանգության համար պատերազմների հետևանքով։ 18-րդ դարի վերջից սկսվեց երկիրը օտարերկրյա լծից ազատագրելու և միասնական պետության մեջ միավորելու շարժումը, որն ստացավ Ռիսորջիմենտո (Իտալական վերածնունդ) անունը։ Մեծ տարածում գտան լուսավորական գաղափարները։ Նապոլեոնի 1796-1797 թվականի Իտալական արշավանքից հետո Իտալիայում կազմավորվեցին հանրապետություններ, որոնք կախման մեջ ընկան Ֆրանսիայից։ Աուվորովի 1799 թվականի իտալական արշավանքի հետևանքով ֆրանսիական զորքերը դուրս մղվեցին Իտալիայից, սակայն շուտով նրանց փոխարինեցին ավստրիացիները։ 1800 թվականին ֆրանսիական տիրապետությունը վերականգնվեց։ Ֆրանսիական տիրապետության շրջանում Իտալիայում անցկացվեցին բուրժուական բարեփոխություններ։ Վիեննայի կոնգրեսը (1814-1815) Իտալիայում վերականգնեց ֆեոդալա-բացարձակապետական միապետությունները։
Ավստրիայի նվաճումները Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոմբարդիան և Վենետիկը նորից միացվեցին Ավստրիային։ 1815-1831 թվականին ավստրիական հարստահարման, ֆեոդալական հետադիմության և Քաղաքական մասնատվածության դեմ պայքարը ղեկավարում էր կարբոնարների գաղտնի կազմակերպությունը։ Նրանց գլխավորությամբ բուրժուական հեղափոխություններ տեղի ունեցան Նեապոլում (1820-1821), Պիեմոնտում (1821) և Կենտրոնական Իտալիայում (1831)։ 1830-1840-ական թվականներին Իտալիայում հեղափոխական գործունեություն ծավալեց «Երիտասարդ Իտալիա» (1831 թվականին) կազմակերպությունը Ջ. Մաձինիի գլխավորությամբ։ 19-րդ դարի 40-ական թվականներին Հյուսիսային Իտալիայում արդյունաբերական հեղաշրջում սկսվեց։ 1848-1849 թվականին Իտալիայում տեղի ունեցավ բուրժուական հեղափոխություն, որի հիմնական բովանդակությունը երկիրը ավստրիական լծից և բացարձակապետական վարչակարգից ազատագրելն էր։ Սակայն հեղափոխությունը պարտություն կրեց։ 1850-ական թվականներին ազգային-ազատագրական շարժումն ուժեղացավ։ Սարդինիայի թագավորության (Պիեմոնտի) ղեկավար Կ. Կավուրը, փորձելով կանխել նոր հեղափոխությունը, ձգտում էր Իտալիա միավորել միապետական հիմունքներով, օտարերկրյա պետությունների (մասնավորապես Ֆրանսիայի) օգնությամբ։
1859 թվականի իտալա-ֆրանս-ավսարիական պատերազմի հետեանքով Իտալիային վերադարձվեց Լոմբարդիան։ Պիեմոնտի (Սարդինիայի թագավորություն) և Ֆրանսիայի պատերազմն ընդդեմ Ավստրիայի, որն իր տիրապետության տակ էր պահում Լոմբարդա-Վենետիկյան մարզը և խոչընդոտում էր միացյալ իտալական պետության ստեղծմանը։ 1859 թվականի պատերազմն Իտալիայի համար ազգային-ազատագրական էր, Ֆրանսիայի կողմից՝ զավթողական. Նապոլեոն III-ը ձգտում էր ամրապնդել ֆրանսիական ազդեցությունը Հյուսիսային Իտալիայում։ 1858 թվականի հուլիսին Պիեմոնտի և Ֆրանսիայի միջև կնքվեց Ավստրիայի դեմ համատեղ պատերազմելու Պլոմբիերյան գաղտնի համաձայնագիրը։ Պատերազմն սկսվեց ապրիլի 29-ին։ Ավստրական զորքերը (զորահրամանատար Ֆ. Դյուլայի) պարտություն կրեցին Մոնտերելլայի (մայիսի 20) և Մաշենտայի (հունիսի 4) մոտ, որից հետո ավստրական զորքերի հրամանատարությունը ստանձնեց Ֆրանց Իոսիֆ կայսրը։ Հունիսի 25-ին Սոլֆերինո գյուղի մոտ տեղի ունեցած վճռական ճակատամարտում դաշնակիցները (120 հազար մարդ) պարտության մատնեցին ավստրիացիներին (122 հազար մարդ)։ Սակայն Նապոլեոն III, որին անցանկալի էր Իտալիայի վերածվելը ուժեղ միացյալ պետության և անհանգստացած էր Իտալիայում ազգային-ազատագրական պայքարի թափից ու Պրուսիայի սպառնալիքից, հանկարծակի ընդհատեց ռազմական, գործողությունները։ Հուլիսի 11-ին նա Ավստրիայի հետ կնքեց այսպես կոչված Վիլլաֆրանկյան զինադադարը, որի համաձայն Ավստրիան հրաժարվեց միայն Լոմբարդիայից, Վենետիկը մնաց նրա տիրապետության տակ։ 1860 թվականին Պիեմոնտի հետ կնքած Թուրինի պայմանագրով Ֆրանսիան ստացավ Պիեմոնտին պատկանող Սավոյան և Նիցցան։
Սարդինիայի թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1859-1860 թվականին Սարդինիայի թագավորությանը միացան Պարմը, Մոդենան, Տոսկանան և Իտալական մի շարք այլ հողեր։ Իտալիայի միավորման գործում մեծ դեր խաղաց Իտալական ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին։ 1860 թվականի հուլիսին ազատագրվեց Սիցիլիան, սեպտեմբերին Գարիբալդիի հեղափոխական բանակը մտավ Նեապոլ:1848-1849 թվականներին Իտալիայում բռնկվեց հեղափոխություն, որը ճնշվեց Ավստրիայի կողմից։ Ձախողված հեղափոխությանը հաջորդեց առաջադիմական ռեակցիան։ 1860-ականներին Իտալիայում ավարտվեց արդիականացման գործընթացը և սկսեց ազգային ազատագրական շարժումը։ Իտալիայում ամրապնդվում էր ազգային ինքնագիտակցությունը։ Այս դարաշրջանը Իտալիայում հայտնի է Ռիսորջիմենտո անվանումով։ Վերամիավորումը պետք է կատարվեր համաիտալական ամենահզոր պետության՝ Սարդինիայի շուրջը։
Սարդինիայի թագավորությունը հաշտություն կնքելով Ֆրանսիայի թագավոր Նապոլեոն III-ի հետ պատերազմ սկսեց ընդդեմ Ավստրիայի։ Իտալական մյուս պետությունները միացան պայքարին։ «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդին կարճ ժամանակահատվածում իր զորով ազատագրեց Սիցիլիա կղզին։ 1861 թվականին Իտալիայում ընդունվեց սահմանադրություն և ստեղծվեց միավորված Իտալիայի Թագավորություն։ 1871 թվականին Իտալիայում վերջացավ միավորման գործընթացը՝ Վենետիկի և Հռոմի Իտալիային միանալուց հետո։ 1871 թվականի կեսերին Իտալիայի կառավարությունը հռոմի պապին հռչակեց կաթոլիկ աշխարհի առաջնորդ և Վատիկանը ստացավ ինքնավարություն։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն և երկիրը բռնեց զարգացման ուղին։ 20-րդ դարում արդեն Իտալիան իր ազդեցիկ դերը ուներ աշխարհում։
1866 թվականին, ավստրո-պրուսական պատերազմի հետևանքով, որին Իտալիաn մասնակցում էր Պրուսիայի արևելքից, Իտալիային անցավ Վենետիկը։ Իտալիայի միավորումն ավարտվեց 1870 թվականին, Հռոմը Հռոմի պապերի իշխանությունից ազատագրելուց հետո։
Իտալիայում հաստատվեց սահմանադրական միապետություն։ Երկրի միավորումից հետո Իտալիայում կապիտալիզմի զարգացումն արագացավ։ Պետությունն ակտիվորեն միջամտում էր տնտեսական կյանքին։ 1880-1890-ական թվականներին ուժեղացավ մարքսիզմի գաղափարների ներթափանցումը Իտալիա։ Մարքսիզմի ականավոր պրոպագանդիստ էր Ա. Լաբրիոչան։ 1892 թվականին Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) ստեղծումով բանվորական շարժումը կանգնեց ինքնուրույն Քաղաքական պայքարի ուղու վրա։ Դեռ նոր ստեղծված Իտալական պետությունը գաղութային պատերազմներ սկսեց։ 1880-1890-ական թվականներ Իտալական Էքսպանսիան ուղղված էր Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի դեմ։
Նոր շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմա-քաղաքական դաշինքների առաջացումը Եվրոպայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիան Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ կազմեց Եռյակ միությունը։ 1889 թվականին գրավեց Սոմալին և Էրիթրեան (1890)։ 1895 թվականին Իտալական զորքերը ներխուժեցին Եթովպիա, սակայն գլխովին ջախջախվեցին։ 1911-1912 թվականին Իտալիա գրավեց Լիբիան։ 1915 թվականին Իտալիան պատերազմող կողմերի հետ դիվանագիտական առուծախից հետո, պատերազմի մեջ մտավ Անտանտի կողմում։ Իտալիան դաշնակցում էր Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի հետ 1882 թվականից, որպես եռյակ դաշինքի մաս։ Սակայն Իտալիան տարածքային վեճեր ուներ Ավստրայի հետ Տրենտինոյում, Ավստրական Լիտորալում, Ռիյեկաում և Դալմաթիայում։ Հռոմը 1902 թվականին ստրոգրել էր գաղտնի դաշնակցական պայմանագիր Ֆրանսիայի հետ[10]։ Պատերազմի սկզբում Իտալիան հայտարարեց զորահավաք և Ավստրո-Հունգարիային անվանեց ագրեսոր։ Ավստրո-Հունգարիան արեց ամեն ինչ, որպեսզի Իտալիան մնա չեզոք։ Անտանտը առաջարկեց միացնել Իտալիային Հարավային Տիրոլը պատերազմին միանալու դեպքում։ Իտալիան միացավ Անտանտին և պատերազմ հայտարարեց Ավստրո-Հունգարիային 1915 թվականի մայիսի 23-ին, Գերմանիային նա պատերազմ հայտարարեց 15 ամիս հետո[11]։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիան ունենալով գերակա դիրք կորցրեց իր առավաելությունը տեղանքի դժվարին լինելու և սխալ մարտավարություն ունենալու պատճառով[12]։ Դաշտային Մարշալ Լուիջի Կադրոնա երազում էր ներխուժել Սլովենիա, զավթեր Լյուբլյանան և շարժվեր դեպի Վիեննա։
Տրենտինոյի ճակատում ավստրո-հունգարացիները առավելություն ունեին լեռնային հատվածոում իրենց պաշտպանողական ռազմավարության շնորհիվ։ Մի քանի փորձերից հետո ռազմաճակատը մնաց անփոփոխ, մինչդեռ իտալական Ալպինին անըդնհատ ձեռքից ձեռք անցավ ամբողջ ամռան ընթացում։ Ավստրո-հունագարավիները 1916 թվականի գարնանը Ասիագոում անցան հակահարձակման, շրջանցելով Վերոնան և Պադուան, բայց փոքր առաջընթաց ունեցան[13]։
1915 թվականի սկզբներին իտալացիները Կադորնայի լեռնային հատվածում հարձակվեցին տասնմեկ անգամ Իսոնզո (Սոչա) գետի երկայնքով և Տրիեստեի հյուսիսարևելյան հատվածով։ Բոլոր տասնմեկ հարձակումները ավստրո-հունգարացիները հետ շպրտեցին, քանի որ ունեին բարձր դիրք։ 1916 թվականի ամռանը Դոբերդոյի ճակատամարտից հետո իտալացիները գրավեցին Գորիցիա քաղաքը։ Այս փոքր հաղթանակից հետո ճակատը մնաց անփոփոխ գրեթե մեյ տարի, մի քանի իտալական գրոհներ ձախողվեցին։
Կենտրոնական ուժերը սկսեցին լայնամաշտաբ գրոհել 1917 թվականի հոկտեմբերի 26-ին, Գերմանիայի նախաձեռնությամբ։ Նրանք հաղթանակ տարան Կապորետտոյի ճակատամարտում (Կոբերիդ)։ Իտալական բանակը նահանջեց մոտ 100 կմ, կայունացնելով ճակատը Պիավ գետի ճակատամարտից հետո։ Մինչդեռ Իտալական բանակը բուժում էր Կապորետտոյի ճակատամարտի վերքերը, Իտալիայի կառավարությունը զենքի կոչեց այսպես կոչված '99 տղաներին (Ragazzi del '99). որի մեջ մտնում էին արական սեռի 1899 թվականին և ավելի վաղ ծնված բոլոր ներկայացուցիչները, որոնք 18 տարին լրացած և ավելի մեծ տղամարդիկ էին։ 1918 թվականին ավստրո-հունգարացիները Պիեվ գետի մոտակայքում մի քանի պարտություն կրեցին և վերջնականապես ջախջախվեցին Վիտորիո Վենետոյի ճակատամարտում նույն թվականի հոկտեմբերին։ Նոյեմբերի 1-ին իտալական ռազմածովային ուժերը շարքից հանեցին Պուլայում տեղակայված ավստրո-հունգարական նավատորմի մեծ մասին։ Նոյեմբերի 3-ին իտալացիները նվաճեցին Տրիեստեն ծովից։ Նույն օրը ստորագվեց Վիլլա Գիուստի հրադադարը։ 1918 թվականի նոյեմբերի կեսերին իտալական զորքերը մտան Ավստրիայան Լիտտորալ և վերահսկեցին Դալմաթիան համաձայն Լոնդոնի պակտի[14]։ Բախոմները ավարտվեցին 1918 թվականի նոյեմբերին[15]։ 1918 թվականին Ադմիրալ Էնրիկո Միլլոոն իրեն հռչակեց Դալմաթիայի նահանգապետԼ[15] Ավստրո-Հունգարիան հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի սկզբին[16][17]։
1919 թվականի Սեն-ժերմենի հաշտության պայմանագրով և 1920 թվականի Ռապալլոյի պայմանագրով Իտալիա ստացավ Տրենտինոն, գրեթե ողջ Իտալիան և մի շարք այլ հողեր։ Պայմանագիրը վավերացրեց Ավստրո-Հունգարիայի կազմալուծումը, արգելեց անշլյուսը (Ավստրիայի միացումը Գերմանիային)։ Սեն-Ժերմենի հաշտության պայմանագիրը սահմանափակում էր Ավստրիայի զինված ուժերը, պարտավորեցնում նրան վճարել ռեպարացիաներ։ 1919-1920 թվականին, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ, տեղի ունեցավ հեղափոխական բուռն վերելք։ Դեռես 1906 թվականին ստեղծված Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (ԱՀԿ) դարձավ մեծ ուժ։ 1919 թվականին Ա. Գրամշիի գլխավորությամբ Թուրինի բանվորները ֆաբրիկաներում և գործարաններում ստեղծեցին ֆաբրիկա-գործարանային խորհուրդներ։ Սակայն բանվորների հեղափոխական ելույթները ձախողվեցին սոցիալիստական կուսակցության և արհմիությունների ռեֆորմիստական ղեկավարների կողմից։
Նոր աշխարհակարգի ձևավորումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիան Երկրորդ աշխարհամարտի նախօրեին
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալիստական կուսակցության ձախ թևը դուրս եկավ կուսակցությունից, և 1921 թվականի հունվարի 21-ին կազմակերպվեց իտալական կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ)։ Խոշոր բուրժուազիան անցավ հակահարձակման։ Հեղափոխական շարժումները ճնշելու և աշխարհի վերաբաժանմանը մասնակցելու նպատակով 1922 թվականին երկրում հաստատվեց Մուսոչինիի ֆաշիստական դիկտատուրան։ 1922-1924 թվականին Մուսոլինին խոշոր բուրժուազիայի շահերին համապատասխան մի շարք միջոցառումներ անցկացրեց։ Ուժեղացավ ընդդիմադիր ուժերի դեմ տեռորը։ 1926 թվականին բոլոր Քաղաքական կուսակցությունները և կազմակերպությունները (բացի ֆաշիստականից) արգելվեցին։ Այդ շրջանում ֆաշիզմի արտաքին քաղաքականությունը չափավոր էր, որը թելադրված էր նրա ներքին դիրքերի անկայունությամբ։ 1924 թվականի փետրվարի 7-ին Իտալիա պաշտոնապես ճանաչեց ԽՍՀՄ-ն, հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 1929 թվականին ֆաշիստական կառավարությունը Վատիկանի հետ կնքեց Լատերանի համաձայնագիրը, որը վերջ տվեց կաթոլիկ եկեղեցու և իաալական պետության միջև եղած վաղեմի վեճին և Մուսոլինիի համար ապահովեց պապի աջակցությունը։
Ֆաշիստական վարչակարգի հաստատումը Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1925 թվականին ընդունված օրենսդրական ակտերով Մուսսոլինին ազատվում էր պառլամենտի առջև ունեցած պատասխանատվությունից։ Օրենքների նախագծերը չէին կարող խորհրդարանի քննարկմանը դրվել առանց կառավարության ղեկավարի համաձայնության։ Ամբողջատիրական վարչակարգի վերջնական ամրապնդումը տեղի ունեցավ 1926 թվականին։ Կուսակցություններն ու կազմակերպությունները, բացի ֆաշիստականից, ցրվեցին և օրենքից դուրս հայտարարվեցին։ Իտալիայում արմատավորվում էր Մուսսոլինիի պաշտամունքը։ «Մուսսոլինին միշտ իրավացի է» կարգախոսը կարելի էր հանդիպել ամենուր։ Նրա հռչակած նպատակը ազգի վեհության ապահովումն էր, Հին Հռոմի փառքի վերականգնումը։ Իտալական ֆաշիզմն անհամեմատ ավելի լիբերալ էր գերմանական նացիզմից։ Մուսսոլինին անհեթեթություն էր համարում գերմանացիների՝ իբրև բարձրագույն ռասայի մարմնավորման գաղափարը։ Ինչ վերաբերում է հակահրեական տեսություններին, ապա Մուսսոլինին այն անվանում էր «գերմանական չարիք» և ասում, որ Իտալիայում չկա հրեական հարց։
Իտալիայում շրջանառության մեջ դրվեց կորպորատիվ համակարգը։ Տնտեսության հիմնական ճյուղերն ու սոցիալական ոլորտը հանդես էին գալիս իբրև առանձին միավորներ՝ ի դեմս կորպորացիաների (ընկերությունների)։ Դրա նպատակը կարգապահ տնտեսության և կայուն սոցիալական համակարգի ստեղծումն էր։ Դասակարգային պայքարը այս համակարգի օգնությամբ բացառվում էր։ Շրջանառության մեջ դրվեց նաև ավտարկիան` ինքնաապահովումը։ Նպատակը մեկն էր` այն ամենը, ինչ ներմուծվում էր, արտադրել Իտալիայում։ Մուսսոլինիի օրոք Իտալիան ունեցավ տարածքային ձեռքբերումներ (Եթովպիա, Ալբանիա)։ Նա մտադիր էր նաև Միջերկրական ծովը վերածելու «իտալական լճի»։ Մուսսոլինիի կարևոր ձեռքբերումներից էր Վատիկանի հետ պայմանագրի կնքումը 1929 թվականին։ Դրանով Իտալիան և Վատիկանը միմյանց ճանաչում էին իբրև սուվերեն պետություններ։ Մուսսոլինին նաև հակաթուրքական տրամադրություններ ունեցող գործիչ էր։ Նա մտադիր էր տարածքային ձեռքբերում ներ ունենալ ի հաշիվ Թուրքիայի։ Գիտակցելով, որ այդ հարցում հայերը կարող են օգտակար լինել, նա ընդգծում էր հայ ժողովրդի նկատմամբ իր համակրանքը։ Մուսսոլինին մեծ օգնություն ցուցաբերեց հայերին։ Հիտլերը հայերին դասել էր հրեական ծագում ունեցող ժողովուրդների շարքին, հետևաբար հայերը ենթակա էին ոչնչացման։ Սակայն Մուսսոլինիի կողմից Իտալիա հրավիրված մի շարք հայագետներ գրեցին «Հայերը՝ արիացիներ» աշխատությունը։ Դրա շնորհիվ մեր ժողովուրդը խուսափեց նոր ցեղասպանությունից Գերմանիայի կողմից ռազմակալված տարածքներում։ [18]
Իրագործելով իր իմպերիալիստական նպատակները՝ Իտալիան 1935-1936 թվականին գրավեց Եթովպիան։ 1936 թվականի մայիսի 9-ին Մուսոլինին Իտալիան հռչակեց կայսրություն։ Իսպանիայում ֆաշիստական խռովություն սկսվելուց (1936 թվականի հուլիս) հետո Հիտլերյան Գերմանիայի հետ Իտալիա ինտերվենցիա կազմակերպեց Իսպանիայի դեմ (1936-1939), որն արագացրեց Իտալիայի և Գերմանիայի մերձեցումը։ 1936 թվականի հոկտեմբերին նրանք ստորագրեցին համագործակցության համաձայնագիր («Բեռլին-Հռոմ առանցքը»)։ 1937 թվականին Իտալիա հարեց «Հակակոմինտերնյան պակտին»։ Մասնակցեց 1938 թվականի Մյունխենյան համաձայնագրին, իսկ 1939 թվականի մայիսի 22-ին Գերմանիայի հետ ստորագրեց «պողպատե պակտը», որը ձևավորեց իտալա-գերմանական ռազմական ագրեսիվ դաշինքը։ 1939 թվականի ապրիլին Իտալիա օկուպացրեց Ալբանիան։ 1940 թվականի հունիսի 10-ին պատերազմ հայտարարեց Ֆրանսիային, և հունիսի 24-ին նրանց միջև զինադադար ստորագրվեց։ 1940 թվականի հոկտեմբերի 28-ին Իտալիա հարձակվեց Հունաստանի վրա, որն անձնատուր եղավ (1941 թվականի ապրիլ) գերմանա-ֆաշիստական զորքերի ներխուժումից հետո։ Իտալական բանակը մասնակցեց նաև Հարավսլավիայի օկուպացմանը (1941-1944)։ 1941-ի հունիսին Իտալիա ֆաշիստական Գերմանիայի հետ պատերազմի մեջ մտավ ԽՍՀՄ-ի դեմ։ Իտալիա խորհրդային ռազմաճակատ ուղարկեց զորքեր (8-րդ բանակ), որոնց 1942-1943-ի ձմռանը խորհրդային բանակը ջախջախեց։
Իտալական բանակը պարտություններ էր կրում նաև Աֆրիկայում։ 1943 թվականի հուլիսին անգլո-ամերիկյան զորքերը ափ իջան Սիցիլիա կղզում։ 1943 թվականի հուլիսի 25-ին Մուսոլինին տապալվեց և ձերբակալվեց։ 1943 թվականի սեպտեմբերի 3-ին Ռադոլիոյի կառավարությունը զինադադար կնքեց հակաֆաշիստական կոալիցիայի երկրների հետ։ Սեպտեմբերի 8=ին հիտլերյան Գերմանիան սկսեց Իտալիայի օկուպացումը։ 1943 թվականի սեպտեմբերի 3-ին և 9-ին Իտալիայի հարավում ափ իջան անգլո-ամերիկյան զորքերը։ Իտալական ժողովուրդը Դիմադրության շարժում ծավալեց հիտլերյան զավթիչների դեմ։
Ազգային լիգա
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականին կազմակերպված պարտիզանական բանակի՝ Ազատության կամավորների կորպուսի, միջուկը կոմկուսի ստեղծած գարիբալդիական հարվածային բրիգադներն էին։ 1944 թվականի ապրիլի 22-ին տարբեր հակաֆաշիստական կուսակցությունների ներկայացուցիչներից, ներառյալ կոմունիստներն ու սոցիալիստները, կազմվեց կոալիցիոն կառավարություն։ Համաժողովրդական ապստամբության հետևանքով 1945 թվականի ապրիլի 25-ին Հյուսիսային Իտալիա ազատագրվեց հիտլերյան զավթիչներից։ Իտալիայի ազատագրումից հետո դեմոկրատական ուժերին հաջողվեց անցկացնել մի շարք առաջադիմական միջոցառումներ։ 1946 թվականի հունիսի 2-ի հանրաքվեով Իտալիա հռչակվեց հանրապետություն։ Նոր սահմանադրության (1947) մեջ մտցվեցին մի շարք դեմոկրատական դրույթներ։ 1947 թվականի փետրվարի 10-ին հակաֆաշիստական կոալիցիայի երկրների և Իտալիայի միջև ստորագրվեց հաշտության պայմանագիր, որով Հարավսլավիային հանձնվեցին Իստրիան և մի շարք այլ հողեր, Տրիեստը առանձնացվեց որպես «ազատ տարածք»՝ միջազգային հատուկ ստատուսով (1954 թվականին Հարավսլավիայի հետ կնքած պայմանագրով Տրիեստն անցավ Իտալիային), Հունաստանին հանձնվեցին Դոդեկանեսյան կղզիները։ Ֆրանսիային անցան ոչ մեծ շրջաններ հյուսիս-արևմուտքում։ Իտալիա հրաժարվեց իր գաղութներից։ 1947 թվականին հետադիմական ուժերն անցան հարձակման։ 1947 թվականի մայիսին վարչապետ Դե Գասպերին (քրիստոնեա-դեմոկրատ, գլխավորել է կառավարությունը 1945 թվականի դեկտեմբերից մինչև 1953 թվականը) կառավարություն կազմեց առանց կոմունիստների և սոցիալիստների։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն (ՔԴԿ) ու աջ սոցիալիստները պառակտեցին բոլոր մասսայական կազմակերպությունները (արհմիութենական, երիտասարդական, կանանց և այլն)։ 1948 թվականին Իտալիան, այսպես կոչված, Մարշալի պլանով ԱՄՆ-ից օգնություն ստացավ, 1949 թվականին մտավ ՆԱՏՕ-ի մեջ։
Համաշխարհային տնտեսական ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի կապիտուլյացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականին ստորագրեց Ածխի և պողպատի եվրոպական միավորման պայմանագիրը, Պարմի հակաֆաշիստ բանվորները բարիկադների վրա (1922 թվականի օգոստոս) Ամերիկյան զորքերի տարհանումը Պալերմոյում (1943) իսկ 1957 թվականին՝ Եվրոպական համագործակցության («ընդհանուր շուկա») պայմանագիրը։ Միևնույն ժամանակ, 1950-ական թվականներ կեսից, ակտիվացրեց առևտրական հարաբերությունները ԽՍՀՄ-ի և մյուս սոցիալիստական երկրների հետ։ 1960-ական թվականներ ուժեղացավ Իտալական քաղաքականության որոշ կետեր վերանայելու ձգտումը։ Զարգանում էին հարաբերությունները Իտալիայի և ԽՍՀՄ-ի միջև, ամենից առաշ տնտեսական բնագավառում։ 1972 թվականի հոկտեմբերին, վարչապետ Զ. Անդրեոտիի Մոսկվա կատարած այցի ժամանակ, ստորագրվեց կոնսուլտացիաների մասին խորհրդա-իտալական արձանագրություն։
Իտալիայի ներքաղաքական կյանքի հիմնական հարցը 1970-ական թվականներ դարձավ կոմկուսակցության հետ կառավարական մեծամասնության հարաբերության խնդիրը։ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ) ձախ թևը, ինչպես նաև Իտալական սոցիալիստական կուսակցության ղեկավարության մեծամասնությունը հակված են կոմկուսակցության հետ համագործակցելու տակտիկային։ 1972 թվականի մայիսի արտահերթ պառլամենտական ընտրություններում աշ ուժերին չհաշողվեց բարելավել իրենց դիրքերը, ձախ կուսակցություններն ստացան 40% ձայն (ԻԿԿ՝ 27,2%): Կառավարության մեջ մտան ՔԴԿ, լիբերալ կուսակցությունների ներկայացուցիչները։ 1972-1976 թվականին, հետադիմության և նեոֆաշիզմի դեմ, սոցիալական բարեփոխումների և դեմոկրատական վերափոխումների համար պայքարում, տեղի ունեցավ Իտալիայի ձախ և դեմոկրատական ուժերի միասնության ամրապնդում։
Քաղաքական կուսակցությունների առաջացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները, հասարակական կազմակերպությունները Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՔԴԿ), հիմնվել է 1943 թվականին։ Ունի մոտ 1,8 մլն անդամ (1976), արտահայտում է հիմնականում մոնոպոլիստական կապիտալի շահերը։ Իտալական կոմունիստական կուսակցություն (ԻԿԿ), հիմնվել է 1921 թվականի հունվարի 21-ին, ունի մոտ 1,8 մլն անդամ (1976)։ Իտալական սոցիալիստական կուսակցություն (ԻՍԿ), հիմնվել է 1892 թվականին, ունի մոտ 665 հզ. անդամ (1976)։ 1969 թվականին կուսակցությունը պառակտվեց, աշ սո- ցիալ-ռեֆորմիստական խմբակցությունը դուրս եկավ կուսակցությունից և ստեղծեց ունիտար սոցիալիստական կուսակցությունը, որը 1971 թվականին ընդունեց նախկին կուսակցություն անունը, ունի 300 հազար անդամ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coppa, Frank J. ed. Dictionary of Modern Italian History (1985)
- Di Scala, Spencer M. Italy: From Revolution to Republic, 1700 to the Present. (1998) 436pp online edition
- Domenico, Roy. The Regions of Italy: A Reference Guide to History and Culture (2002) online edition Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
- Duggan, Christopher. The Force of Destiny: A History of Italy Since 1796 (2008) excerpt and text search
- Hearder, Henry, and D. P. Waley; A Short History of Italy: From Classical Times to the Present Day (1963) online edition Արխիվացված 2008-06-21 Wayback Machine
- Holmes, George. The Oxford Illustrated History of Italy (2001) excerpt and text search
- Killinger; Charles L. The History of Italy (2002) online edition
- Smith, Denis Mack. Modern Italy: A Political History (1997)
- Armiero, Marco, and Marcus Hall, eds. Nature and History in Modern Italy (Ecology and History Series) (Ohio University Press, 2010) 295 pp. ISBN 978-0-8214-1916-8 online review
- Arnone Sipari, Lorenzo, ed. Scritti scelti di Erminio Sipari sul Parco Nazionale d'Abruzzo (1922–1933) (Nature and Parks series) (Trento, 2011) 349 pp. ISBN 978-88-97372-05-9
- Delano-Smith, Catherine. Western Mediterranean Europe: A Historical Geography of Italy, Spain, and Southern France Since the Neolithic (1980)
- Cary, M. and H. H. Scullard. A History of Rome: Down to the Reign of Constantine (3rd ed. 1996), 690pp
- Forsythe, Gary. A Critical History of Early Rome (2005) 400pp
- Grant, Michael. History of Rome (1997)
- Heather, Peter. The Fall of the Roman Empire: A New History of Rome and the Barbarians (2006) 572pp
- Scullard, H. H. A History of the Roman World 753–146 BC (5th ed. 2002), 596pp
- Abulafia, David. Italy in the Central Middle Ages: 1000–1300 (Short Oxford History of Italy) (2004) excerpt and text search
- Bullough, Donald A. Italy and Her Invaders (1968)
- Herlihy, David, Robert S. Lopez, and Vsevolod Slessarev, eds., Economy, Society and Government in Medieval Italy (1969)
- Hyde, J. K. Society and Politics in Medieval Italy (1973)
- La Rocca, Cristina. Italy in the Early Middle Ages: 476–1000 (Short Oxford History of Italy) (2002) excerpt and text search
- Smith, Denis Mack. Medieval Sicily, 800–1713 (1968)
- Tobacco, Giovanni. The Struggle for Power in Medieval Italy: Structures of Political Power (1989)
- Wickham, Chris. Early Medieval Italy: Central Power and Local Society, 400–1000 (1981)
- Hale, John Rigby (1981). A concise encyclopaedia of the Italian Renaissance. London: Thames & Hudson. OCLC 636355191..
- Kohl, Benjamin G. and Allison Andrews Smith, eds. Major Problems in the History of the Italian Renaissance (1995).
- Najemy, John M. Italy in the Age of the Renaissance: 1300–1550 (The Short Oxford History of Italy) (2005) excerpt and text search
- White, John. Art and Architecture in Italy, 1250–1400 (1993)
- Cochrane, Eric. Italy, 1530–1630 (1988) online edition Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
- Carpanetto, Dino, and Giuseppe Ricuperati. Italy in the Age of Reason, 1685–1789 (1987) online edition Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
- Marino, John A. Early Modern Italy: 1550–1796 (Short Oxford History of Italy) (2002) excerpt and text search
- Venturi, Franco. Italy and the Enlightenment (1972)
- Woolf, Stuart. A History of Italy, 1700–1860 (1988)
- Beales. D.. and E. Biagini, The Risorgimento and the Unification of Italy (2002)
- Collier, Martin. Italian Unification 1820–71 (2003)
- Davis, John A. ed. Italy in the Nineteenth Century: 1796–1900 (2000) 300pp online edition Արխիվացված 2011-06-05 Wayback Machine
- Farmer, Alan. "How was Italy Unified?, History Review 54, March 2006
- Laven, David. Restoration and Risorgimento: Italy 1796-1870 (2012)
- Pearce, Robert, and Andrina Styles,The Unification of Italy 1815–70(3rd edition, 2006)
- Riall, Lucy. Risorgimento: The History of Italy from Napoleon to Nation State (2009)
- Smith, Denis Mack. Cavour (1985)
- Stiles, A. The Unification of Italy 1815–70 (2nd edition, 2001)
- Bosworth, Richard J. B. (2005). Mussolini's Italy.
- Cannistraro, Philip V. ed. Historical Dictionary of Fascist Italy (1982)
- Clark, Martin. Modern Italy: 1871–1982 (1984, 3rd edn 2008)
- De Grand, Alexander. Giovanni Giolitti and Liberal Italy from the Challenge of Mass Politics to the Rise of Fascism, 1882–1922 (2001)
- De Grand, Alexander. Italian Fascism: Its Origins and Development (1989)
- Encyclopaedia Britannica (12th ed. 1922) comprises the 11th edition plus three new volumes 30-31-32 that cover events 1911-1922 with very thorough coverage of the war as well as every country and colony. Included also in 13th edition (1926) partly online
- Ginsborg, Paul. A History of Contemporary Italy, 1943–1988 (2003). excerpt and text search
- Lyttelton, Adrian. Liberal and Fascist Italy: 1900–1945 (Short Oxford History of Italy) (2002) excerpt and text search
- McCarthy, Patrick ed. Italy since 1945 (2000)
- Smith, D. Mack (1997). Modern Italy: A Political History. Ann Arbor: The University of Michigan Press. ISBN 0-472-10895-6. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- Toniolo, Gianni. An Economic History of Liberal Italy, 1850–1918 (1990)
- Toniolo, Gianni, ed. The Oxford Handbook of the Italian Economy since Unification (Oxford University Press, 2013) 785 pp. online review
- Williams, Isobel. Allies and Italians under Occupation: Sicily and Southern Italy, 1943-45 (Palgrave Macmillan, 2013). xiv + 308 pp. online review
- Zamagni, Vera. The Economic History of Italy, 1860–1990 (1993) 413 pp. ISBN 0-19-828773-9.
- Azzi, Stephen Corrado. "The Historiography of Fascist Foreign Policy," Historical Journal (1993) 36#1 pp. 187–203 in JSTOR
- Boardman, Jonathan. Umbria: A Cultural History (Signal Books; 2012). Charts a complex history of literature, religion, art, migration, and industry.
- Foot, John. Italy's Divided Memory (Palgrave Macmillan; 262 pages; 2010). Describes regional, political, and other divisions in Italian public memory of history.
- Pasquino, Gianfranco. "Political History in Italy," Journal of Policy History July 2009, Vol. 21 Issue 3, pp 282–97, on 20th century historians; covers Italian politics after World War II, and works of Silvio Lanaro, Aurelio Lepre, and Nicola Tranfaglia. Also discusses rise of the Italian Communist party, the role of the Christian Democrats in Italian society, and the development of the Italian parliamentary Republic.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Parker, Philip, "The Empire Stops Here". p.2.
- ↑ Chester G. Starr, A History of the Ancient World, Second Edition. Oxford University Press, 1974. pp. 670–678.
- ↑ Isaac Asimov. Asimov's Chronology of the World. Harper Collins, 1989. p. 110.
- ↑ Asimov, p. 198.
- ↑ Աբբոտ, 267
- ↑ «Հին աշխարհի երկրներ. հայկական հանրագիտարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Matyszak, The Enemies of Rome, p. 285
- ↑ Գոլդսվորտի, In the Name of Rome, p. 361
- ↑ Matyszak, The Enemies of Rome, p. 231
- ↑ Professor Hall Gardner (2015). The Failure to Prevent World War I: The Unexpected Armageddon. Ashgate. էջ 120.
- ↑ Thomas Nelson Page (1920). Italy and the world war. Scribners. էջեր 142–208.
- ↑ Marshall, S. L. A. The American Heritage History of World War I. New York: American Heritage. էջ 108.
- ↑ Thompson, Mark. The White War: Life and Death on the Italian Front, 1915–1919. London: Faber and Faber. էջ 163.
- ↑ Giuseppe Praga, Franco Luxardo. History of Dalmatia. Giardini, 1993. Pp. 281.
- ↑ 15,0 15,1 Paul O'Brien. Mussolini in the First World War: the Journalist, the Soldier, the Fascist. Oxford, England, UK; New York, New York, USA: Berg, 2005. Pp. 17.
- ↑ Hickey 2003, էջեր. 60–65
- ↑ Tucker 2005, էջեր. 585–9
- ↑ Համաշխարհային պատմության 12-րդ դասարանի դասագիրք
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |